Vardan Voskanyan's Channel
4.85K subscribers
333 photos
54 videos
1 file
217 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Դամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով։

Ահաբեկչական բնույթի «Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը հերթական օրինակն է, թե ինչպես ավելի փոքր, բայց գերկազմակերպված և մարտնչելու կամք ունեցող խումբը հաղթում է իրենից հզոր հակառակորդին։

Մերձավոր Արևելքն այլևս այն չէ, ինչ երեկ էր, քանի որ Էրդողանական վարչախումբն էլ ավելի ինքնավստահ և լկտի է գործելու։

Սա Հայաստանի համար նոր և վտանգավոր մարտահրավեր է, բայց ոչ ամենևին հուսահատության պատճառ, քանի որ ցանկացած մարտահրավերին զուգահեռ բացվում են նաև հնարավորություններ։

Դամասկոսի անկումն էլ ավելի է սրելու մի կողմից ռուս-թուրքական, իսկ մյուսից՝ թուրք-իրանական, մեղմ ասած, մրցակցությունը։ Քրդերը ստանալու են հնարավորություն ավելի ազատ գործելու՝ նույն այդ Էրդողանական վարչախմբի համար դառնալով վտանգ։ Քրդական հարցի և ուրիշ տիրույթներում չի բացառվում ամերիկաթուրքական շահերի բախումը և այլն։

Մերձավոր Արևելքը հավերժական պայքարի տարածք է, և այստեղ շարունակում են ապրել միայն այն ազգերն ու պետությունները, որոնք ունեն կամք և իմաստնություն պատրաստ լինելու այդ պայքարին և դրանում ի վերջո հաղթելու։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Եթե թվում է թե Սիրիայում ամեն ինչ ավարտվել է, ապա դա կոպտագույն սխալ է։

Սիրիայում ամեն ինչ դեռևս նոր է սկսվում, և այս պահին ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ի՞նչ զարգացումներ են տեղի ունենալու առաջիկայում։

Արդեն իսկ ակտիվ բախումներ են ընթանում քրդական և թուրքամետ ուժերի միջև, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նաև թուրքական օդուժի ուղղակի ներգրավմամբ։

Իսրայելում ակտիվորեն աշխատում են Գոլանի բարձունքերից հյուսիս Սիրիայի տարածքում դրուզների ինչ-որ ինքնավար միավորի ստեղծման կամ այդ տարածքն Իսրայելին փաստացիորեն կցելու ուղղությամբ։

Նեթանյահուն իր ելույթում հատուկ առանձնացնում է սիրիացի քրդերին, իսկ իսրայելական ԶԼՄ-ները խոսում են քրդական ուժերին իսրայելական հնարավոր աջակցության մասին։

Ռուսաստանը ձգտելու է առնվազն պահպանել իր ծովային ռազմակայանը Տարտուսում, իսկ Իրանը՝ ապահովել ցամաքային կապը Լիբանանի հետ Սիրիայում ձևավորվելիք նոր իրողությունների պայմաններում։

Ինչպես ցանկացած այլ նմանատիպ կազմավորում, «Թահրիր ալ-Շամը» ևս արդեն հանգիստ կարող է փոխել իր աջակցին, հատկապես, եթե գտնվեն Էրդողանից ավելի հարուստ «հովանավորներ», իսկ այդպիսիք արաբական աշխարհում կան։

Սիրիայում նոր ձևավորվելիք իշխանությունն էլ առայժմ «հանելուկային» է, որովհետև միմյանց կոտորելու պատրաստ տարբեր խմբավորումները «միասնական» էին, քանի դեռ կար ընդհանուր թշնամի՝ ի դեմս Բաշար ալ-Ասադի, մինչդեռ այժմ ոչ միայն նա չկա, այլ նաև սկսվելու է իշխանությունը կիսելու «հրապուրիչ» գործընթացը։

#հարափոփոխ_տարսծաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Սիրիայի մոտավորպես 2.5 միլիոն ալավիական բնակչությունը փաստացիորեն մնացել է առանց առաջնորդության, և ոչ ոք չի կարող վստահեցնել, թե նրանց հովանավորությունը չի ստանձնի հենց Իրանը։

Սիրիայում տեղի ունեցածն ակնհայտ անհաջողություն էր Իրանի համար, սակայն անհնար է պնդել, թե իրանցիները կհաշտվեն այդ հանգամանքի հետ։

Ըստ այդմ, եթե Սիրիայում չհաստատվի համազգային համերաշխություն և շարունակվի քաղաքացիական պատերազմը, չի բացառվում, որ լիբանանյան «Հիզբալլահի» օրինակով Իրանի հովանու ներքո կստեղծվի ալավիական տարածքները վերահսկող նմանօրինակ արբանյակ կազմակերպություն, որը կարող է շատ արդյունավետ գործել, քանի որ իրանցիներն ունեն նման կառույցներ ստեղծելու և կառավարելու զգալի և հաջող փորձ։

#հարափոփոխ_տարսծաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի որոշ քարոզչամիջոցներ սկսել են առայժմ մեղմ քննադատել Իսրայելի գործողությունները Սիրիայում, որն արդեն դիտարկում են թուրքական ազդեցության տարածք։

Ակնհայտ է, որ սա կարող է առաջին թույլ, սակայն խորացման զգալի պոտենցիալ պարունակող նախանշան լինել հենց Սիրիայի տարածքում թուրք-իսրայելական կենսական շահերի բախման։

Սիրիան անշուշտ «համեղ պատառ» է էրդողանական վարչախմբի համար, բայց այդ երկրի նկատմամբ վերահսկողությունն ունի նաև խոշոր մարտահրավեր, քանի որ Թուրքիան «սահմանակից» է դառնում Իսրայելին։

Ուստի հողի վրա Իսրայելի դեմ մարտնչելու «պատվո դրոշը» վերցնելու հերթը հենց Էրդողանինն է, առավել ևս, որ հռետորաբանության մակարդակում նա վաղուց արդեն դա արել է։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Դեռևս որոշ ժամանակ առաջ Իսրայելի կողմից Լիբանանի ռմբահարումները փառաբանող Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան սկսել է հակաիսրանելական արշավ։

Բանն այն է, որ այժմ նույն կերպ ռմբահարվում և նվաճվում է Սիրիան՝ այն նույն Սիրիան, որի համար պատասխանատվությունն արդեն ոչ թե Իրանինը կամ Ռուսաստանինն է, այլ էրդողանական վարչախմբինը։

Տարածաշրջանը փոփոխվում է բառացիորեն օրերի ընթացքում, և մեզ դեռ շատ անակնկալ վերադասավորումներ են սպասվում։

Հ.գ. Ռուսերեն տեքստի խտապատկերը Բաքվի բռնապետի քարոզչամեքենանի ռեսուրսներից մեկից է։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Թեհրանից մինչև Սիրիայի միջերկրածովյան ափ ուղիղ գծով մոտ 1400 կիլոմետր է։

Չնայած սրան, Սիրիայից Իրանի ելքը հենց իրանցիների կողմից գնահատվում է անհաջողություն, որովհետև Թեհրանում շատ լավ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքի արևի տակ, եթե ցանկանում ես հանգիստ ապրել այդ քաղաքում, ապա պետք է ձգտել քո ռազմավարական խորքի առաջնագիծը հասցնել Իրանական սարահարթից դուրս՝ հեռավոր միջերկրածովյան ավազան։

Հազարամյակների իրանական կայսրությունը իր պատմության ընթացքում տեսել է բազմաթիվ վայրիվերումներ, ուստի Սիրիայից ելքը ևս այս երկրում համարում են անհաջողություն, սակայն ամենևին ոչ դատավճիռ։

Հետևաբար, Իրանում արդեն իսկ քննարկվում են մի շարք սցենարներ՝ սկսած, պայմանականորեն ասած, սիրիական «Հիզբալլահի» կամ ալավիական պետականանման միավորի ստեղծումից, մինչև սեփական միջուկային ներուժի աննախադեպ ավելացում։

Աշխարհում և հատկապես Մերձավոր Արևելքում գրեթե ամեն օր տեղի են ունենում նշանակալի փոփոխություններ ու զարգացումներ, և Իրանում դա լավագույնս գիտակցում են՝ փորձելով վերադասավորվել և օգտագործել այս հարափոփոխության ընձեռելիք հնարավորությունները, իսկ որ դրանք բացվելու են ոչ մի կասկած լինել չի կարող։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվում արմատավորված և ծավալապաշտ ու մարդատյաց իր շոշափուկներն անխնա տարածող քաղցկեղային գոյացության և Հայաստանի միջև ոչ մի կայուն ու երկարաժամկետ խաղաղություն հնարավոր չի լինելու՝ առանց կողմերից մեկի փաստացիորեն լիակատար ջախջախման։

Ուստի համազգային մակարդակում չնայած ընկալելի է խաղաղության համար Ամանորին բաժակ բարձրացնելը, սակայն տրամաբանական է միայն հաղթանակի մասին մտածելը և հանուն հաղթանակի օրնիբուն գործելը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այս տարի ևս Հայաստանի թիվ մեկ խնդիրը պետք է լինի անվտանգությունը։ Սա չափազանց կարևոր հարց է, որով ամբողջ հասարակությունը չէ, որ պետք է զբաղվի։

Դրանով պետք է զբաղվեն մարդիկ, որոնք կոչված են դա անելու, և դա նույնիսկ հաճելի պարտականություն է, երբ դու աշխատում ես, ծառայում ես քո պետությանը և հասնում ես հաջողության, հասնում ես արդյունքի, թե՛ ապահովում ես քո երկրի անվտանգությունը, թե՛ ձեռք ես բերում հնարավորություն պատմության մեջ մնալու։ Հետևաբար մեր խնդիրը պետք է լինի դա։

Այս և այլ հարցերի մասին՝ այս հարցազրույցում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Իրանական տելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝ պայմանավորված Թուրքիայում իրանական բեռնատարների համար ստեղծված վառելիքային ճգնաժամով և Աստարայի մաքսակետից Ադրբեջան մտնած իրանական բեռնատարների նկատմամբ կազմակերպված վանդալիզմով։

Նշված բեռնատարների վարորդները մեծամասամբ թյուրքախոս ատրպատականցիներ են, որոնք նվաստացուցիչ վերաբերմունքի են արժանանում, այսպես կոչված, «համաթյուրքական եղբայրության» և, իբր, ճնշումների ենթարկվող «հարավային ադրբեջանցիների» մասին օրնիբուն բարբաջող Բաքվի բարբարոսսկան և էրդողանական վարչախմբերի ներկայացուցիչների կողմից միայն այն բանի համար, որ իրանցիներ են։

Առաջին հայացքից այս ոչ այնքան մեծ թվացող դրվագները ի ցույց են դնում նշված վարչախմբերի նաև երեսպաշտ բնույթը՝ պայթեցնելով այն քարոզչական փուչիկը, թե, իբր, կան «համաթյուրքական եղբայրություն» կամ «եղբայրական հարավային ադրբեջանցիներ»։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է։

Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում ոչ միայն անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով, այլ նաև իրանցի վարորդների հանդեպ դրսևորվում է անմարդկային վերաբերմունք, քանի որ նրանց արգելում են հոգալ հանգստի և կենցաղային տարրական պահանջմունքները։

Թեև պաշտոնապես հայտարարվում է, թե խնդիրը տեխնիկական է, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական համակարգված հակաիրանական գործողության հետ, որը միտված է, ըստ էության, տրանսպորտային շրջափակման ենթարկելու այս երկիրը հյուսիս-արևմուտքից։

Այս համատեքստում հայ-իրանական սահմանը էլ ավելի մեծ նշանակություն է ստանում՝ որպես Իրանի համար հյուսիս-արևմուտքից տրանսպորտային և աշխարհաքաղաքական ելքի փաստացիորեն միակ ապահով ու վստահելի ուղի։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են։

Հայաստանում բոլոր օրակարգերը պետք է ծառայեցվեն հասնելու մեկ խնդրի լուծման, և այդ խնդիրը մեր հայրենիքի՝ այսինքն հենց մեր բոլորի, անվտանգությունն է։

Բոլոր ճղճիմ խոսույթները մի կողմ պետք է դրվեն՝ անվտանգություն, անվտանգություն և էլի անվտանգություն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Էրդողանական վարչախմբին մոտ կանգնած «Ենի Շաֆաք» թուրքական պարբերականը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ շրջանները վերահսկող և թուրքամետ ուժերի հետ մարտնչող փաստացիորեն «Քրդստանի բանվորական կուսակցության» սիրիական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության միավորներին» Իրանը փոխանցել է 1500 ԱԹՍ և ՀՕՊ համակարգեր։

Եթե այս լուրը ճիշտ է, ապա ակնհայտ է, որ հակաթուրքական ուղղվածություն ունեցող քուրդ-իրանական փոխգործակցությունը Սիրիայի տարածքում աստիճանաբար դառնում է իրականություն։

Սա նշանակում է, որ հետասադյան Սիրիայի համար փաստացի պատասխանատվություն ստանձնած էրդողանական վարչախումբը, պատկերավոր ասած, արդեն իսկ ստանում է սիրիական «ճահճի» առաջին մասնաբաժինը՝ «ճահիճ», որն առնվազն քրդական հիմնախնդրի մասով լայն հնարավորություններ ունի ընդարձակվելու դեպի Թուրքիայի խորքեր։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում դեռ ցավալիորեն շարունակվում է, իսկ դրանց դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը, այլ ոչ թե ԱՄՆ Կանզասի գվարդիայինը, ԻՀՊԿ ստորաբաժանումներինը, ՌԴ բանակի չեչենական միավորներինը կամ էլ Տեխասի կովբոյներինը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան առիթը բաց չի թողնում անդրադառնալու նվաստիս մտքերին։

Այս անգամ սակայն դրա քարոզչամիջոցներում «առաջընթացն» ակնհայտ է, որովհետև «ռևանշիստ»-ից, «անջատողական»-ից (թե ո՞ւմից պետք է անջատվեմ, առայժմ պարզ չէ), «ադրբեջանատյաց»-ից և «ծայրահեղական»-ից դարձել եմ «իրանասեր»։ 🙂

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Համազգային ամոթի և անարգանքի քավարանով մեր այս տևական անցումը սոսկալիորեն հղի է վերջնական հուսալքության վտանգով, իսկ հուսալքությունն անարժանապատիվ և դանդաղ ինքնաապանություն է։

Եվ քանի որ մեր Աստված հենց Ինքն է արգելում ինքնասպանությունը, այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Սա Երևանի Կապույտ մզկիթն է՝ հայ-իրանական մշակութային և հոգևոր խաղաղ համակեցության առհավատչյաներից մեկը։

Իրանական քաղաքակրթության այս գոհարը Հայաստանի սրբազան հողում հանգիստ չի տալիս բարբարոսական տարերքին, որը սովոր է միայն քաղաքակրթության և մշակույթի ոչնչացման կամ յուրացման։

#հայ_իրանական_բարեկամությունը

🆔 @vardan_voskanyan
Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական գործողություն, դիցուք՝ ստանալ 5+5-ը որքա՞ն կլինի և մի 5-ի փոխարեն մուտքագրում ես 4, ապա կստանաս ոչ թե 10, այլ 9-ը, ինչն ակնհայտ սխալ արդյունք է, որովհետև ի սկզբանե սխալ ես մուտքագրել նախնական տվյալը։

Հիմա՝ մեզանում սխալ «մուտքագրված» նախնական տվյալից ստացվող սխալ եզրահանգման հիման վրա փորձ է կատարվում ներդնել արմատապես սխալ մի հղացք, թե իբր հենց մեր «մեղքով» են մեր դեմ թշնամական քաղաքականություն վարում Բաքվի բարբարոսական և Թուրքիայի էրդողանական վարչախմբերը, և եթե մենք ղադարենք «մեղավոր» լինել, ապա կհաստատվի «հավերժական խաղաղություն» կամ միգուցե նույնիսկ «պրոլետարական համերաշխություն»:

Ըստ տվյալ կոպիտ մուտքային սխալի՝ մեթոդաբար փորձ է կատարվում հրաժարվել այդ «մեղքի» տարրերից, դիցուք՝ Արցախից, Մասիս սարից և այլն, մինչդեռ հրաժարումից հետո, երբ թվում է, թե այլևս «մեղավոր» չպետք է լինենք, ստանում ենք թշնամական նկրտումների հերթական չափաբաժինն՝ ի դեմս «Զանգյազուրի», «Ալագյազի» կամ ամբողջապես «Արևմտյան Ադրբեջանի» և ապշած մտածում՝ «բայց չէ՞ որ մենք արդեն մեղավոր չէինք»։

Մինչդեռ սխալի շտկման բանալիներւց մեկն, օրինակ՝ մի քանի պարզ թվացող հարցերի պատասխանելն է. իսկ ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին նույն այդ Օսմանյան կայսրությունում կամ ինչո՞ւ են Արցախին և ընդհանրապես ոչ մի բանի չհավակնող կովկասյան պարսիկները (թաթերը) պետական ձուլման քաղաքականության թիրախ Բաքվի բարբարոսական վարչախմբի համար։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայոց և վրաց միացյալ զորքի զորահրամանատար Զաքարե Զաքարյան իշխանն այս խաչքարը 1200թ. տեղադրել է ի նշանավորումն Ամբերդի՝ թշնամուց ազատագրման։

Այժմ այն Անտառուտ գյուղի Սբ. Աստվածածին խոնարհված եկեղեցու մուտքի դռան շարվածքում է։

Միայն մոտ 100-150 տարի առաջ այստեղ հայտնված խաշնարածները գյուղի տարածքն անվանել են Ինաքլու Մազրա բռց.՝«Ինաքլուի արտ», որտեղ երկրորդ՝ «մազրա» բաղադրիչն արաբական ծագման բառ է, իսկ «ինաքլու»-ն՝ վաչկատուն ցեղերից հերթականի անվանում՝ թյուրքերենից թարգմանաբար՝ «կով ունեցող»։

Հայաստանի սրբազան հողի առանձին վերցրած այս մի քանի մետր հատվածում մենք թողել ենք մեր փառահեղ ռազմական հաղթանակի մասին ավետող միջնադարյան հրաշագեղ խաչքար և ի փառաբանություն Աստծո ու մեր հավատքի կառուցել եկեղեցի, իսկ բարբարոսները պատմությանը տվել են միայն իրենց՝ կով ունենալու հատկանիշի մասին անարժեք վկայություն։

Թե բա՝ «Արևմտյան Ադրբեջան»...

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ինքնիշխանության «պաշտպանության» և կայսրության կողմից մեր վզին փաթաթված կաղապարներից «ազատագրվելու» վերաբերյալ խոսույթը զգալիորեն կեղծ է։

Կեղծ է, քանզի միևնույն սկզբունքներին հետևելու պարագայում անհնար է այդ կայսրության կողմից որոշված խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները հռչակել «սուրբ գիրք» և դրա հիման վրա Արցախը կամ Ներքին Ոսկեպարը համարել արհեստածին Ադրբեջանի մաս, իսկ նույն կայսրության մեկ այլ որոշում ցեղասպանության բարձրաձայնման վերաբերյալ (եթե նույնիսկ դա որոշում է, ինչն առնվազն հստակ ապացուցած չէ) փորձել ռեվիզիայի ենթարկել։

Ըստ այդմ, որքան էլ պարադոքսալ թվա, հետանկախության շրջանի մեր ամենաինքնիշխան որոշումներից մեկը եղել է հենց Արցախի ազատագրումը և այս հարցում նույն այդ կայսերական ոչ հայանպաստ ժառանգության ռևիզիան հօգուտ հայկական կողմի։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan