Vardan Voskanyan's Channel
6.38K subscribers
391 photos
89 videos
1 file
231 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պատահաբար «Յություբում» հանդիպեցի այս տղայի՝ «Urban Armenia»-ի հիմնադիր Ալեքսեյ Չեկանովի, դասախոսությանը Հայաստանում արշավների մասին։ Կարևոր գործ է անում ռուսաստանցիների շրջանում մեր երկրում արշավային զբոսաշրջությունը ներկայացնելու և գովազդելու առումով։

Այս կտորը հատուկ հետաքրքրեց. Արարատի՝ ցավալիորեն Թուրքիայում գտնվելը ժամանակավոր թյուրիմացություն է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
68👍7🔥4
Սա 936թ. Սյունիքի գահերեց իշխան Սմբատի հիմնած Հերմոնի վանքն է։

Հայկական հզոր քաղաքակրթության նմուշներից մեկը այնտեղ, որտեղ մեր սրբազան հողի հայաթափումից հետո, մոտ 200-250 տարի առաջ հաստատվել էին վաչկատուն ցեղեր՝ իրենցից հետո չթողնելով նույնիսկ չնչին քաղաքակրթական հետք։

Հայաստանը հայկական քաղաքակրթության հզորագույն կենտրոն է՝ շատ նման այս վանքին՝ ավերված և խոնարհված, սակայն ոչ երբեք ծնկած ու հանձնվող, այլ մշտապես վեհ և արժանապատիվ։

Մեր համազգային պարտքն է վերանորոգել մեր սրբազան երկիրը և, ի վերջո, հաստատել այս քաղաքակրթությանն արժանի նաև ռազմաքաղաքական գերակայություն բարբարոսների նկատմամբ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍9022👏3
Հայաստանում ազգային պետության գոյության պարագայում Հադրութում հայ ծերունուն գլխատած բարբարոս բաշիբոզուկին և սրա նմաններին ոչնչացնելը պետք է դառնա հատուկ գործողության մաս։

Ամենահաս, համակարգված և թիրախային հայկական արդար վրեժն այլընտրանք չպետք է ունենա, քանզի դա մեր և մեր սերունդների ոչ միայն պատվի, այլ նաև անվտանգության խնդիր է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
73👍36🔥6
Երեկ ողջ օրը անձրևի և ձյան տակ շրջել ենք Վայոց ձորի հինավուրց հայկական գյուղերից մեկում՝ Արատեսում։

Հայկական քաղաքակրթության այս գողտրիկ անկյունում գրեթե ամեն քայլափոխին մեր նախնիները թողել են մշակութային բարձրարժեք գործունեության ապշեցուցիչ հետք, մինչդեռ 18-19-րդ դարից մինչև 20-րդ դարավերջ այստեղ հաստատված վաչկատուն ցեղերից մեկը, Օրբելյան նշանավոր իշխանական տան «հայրենիք» հինավուրց Արատենք գյուղը կոչելով «Այսասի» (թյուրք.՝ «Արջի ձայն») կամ Ղզըլգյուլ (թյուրք.՝ «Կարմիր ծաղիկ»), գեթ մեկ քար կամ նշան անգամ չի ավելացրել այստեղի հարուստ քաղաքակրթական ժառանգությանը՝ 19-րդ դարում, ի դեպ, զբաղվելով նաև ավազակությամբ և կողոպուտով։

Թե բա՝ ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջան»:

Լուսանկարում՝ Արատեսի Խաչոց ձորի՝ 13-րդ դ. մեր նախնիներից մեկի՝ Թանկի, թողած հայերեն արձանագրությամբ ժայռախաչերից մի քանիսի մոտ. «Թուին ՉԺԲ (1263), Նշանս Թանկին է, Աստուած ողորմի նմա, ամէն»:

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
67👏20👍10
Վանի թագավորության ժամանակաշրջանի այս բրոնզե գոտու վրա հավանաբար պատկերված է հենց Վանա կատուն՝ մեր ազգի հինավուրց ավանդույթի մի մասնիկը։

Մեր հայրենիքը մեզնից խլելով, ոչ միայն ոչնչացրել կամ յուրացրել են մեր պատմամշակութային ժառանգությունը, այլ նաև ընդհատել են հազարամյակների մեր ավանդույթը։

Հայաստանի պաշտպանությունը և վերածնունդը, պաշտպանություն ու վերածնունդ է ոչ միայն այս սրբազան տարածքի և դրա իրական տեր ազգի, այլ նաև հազարամյակների մեր մշակույթի և ավանդության, որից մենք չենք կարող հրաժարվել և ոչ մի հեղհեղուկ և «իրական» հորջորջվող, իբր, գաղափարախոսության պարտադրանքով։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍6424
Թիկունքիս Զանգակատուն գյուղի լեռներում գտնվող խոնարհված Սպիտակ վանքն է՝ նույնանուն գյուղատեղիի տարածքում։

Մեր նախնիների՝ 12-13-րդ դարում կերտած այս համալիրի պատմական անվանումը մեզ, ցավոք, առայժմ հայտնի չէ։ Միգուցե, պեղումներ անցկացնելու դեպքում որևէ արձանագրություն, այսուհանդերձ, կգտնվի՝ վանքի և/կամ գյուղատեղիի անվանումը պարունակող։

Ամենայն հավանականությամբ, 17-րդ դարում դատարկվելով հայերից, տարածքը հետագայում դարձել է վաչկատուն ցեղերի բնակատեղի, որտեղ գտնվելու մոտ 150-200-ամյա պատմության ընթացքում նրանց ձեռքը ոչ միայն գեթ մեկ քար չի ավելացրել Հայաստանի սրբազան հողի քաղակրթական լանդաշաֆտի այս սքանչելի անկյունին, այլ նաև գրեթե ամբողջությամբ ավերել է վանական համալիրը, այն վերանվանելով ինչ-որ «Աղքիլիսա» (բռց.՝ «Սպիտակ եկեղեցի») եկեղեցու պատերի սպիտակավուն սրբատաշ քարերի պատճառով։

Ահա սա է ինչ-որ շինծու «Արևմտյան Ադրբեջան» կոչեցյալի բարբարոս տարբերությունը հավերժական քաղաքակրթական Հայաստանից։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
51👍30
Այս արձանի վրա հավերժացած անունները պետք է լինեն մեր պաշտամունքը՝ այն պաշտամունքը, որից կրկին ծնվելու է հայկական սրբազան վրեժը։

Հայորդուն և հայաստանցուն գլխատած կամ բռնագաղթի մատնած յուրաքանչյուրին պատուհասելու է մեր արդար պատիժը, և երանի այդ բաղձալի պահն ընբոշխնողներին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
🔥5534👍21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մեր հերոսն է, որ տվել է իրական խաղաղության բանաձևը՝ «Խաղաղություն պիտի լինի միայն մեր հաղթանակով։ Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի»։

Այս բանաձևումը պետք է դառնա մեր աղոթքը և մեր գործելաոճը՝ որպես ազգ և պետություն, այլ ոչ թե տարատեսակ բարբաջանքներ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
128👍23👏16🥰1
Սա Զանգակատուն գյուղի մոտակայքի լեռներում գտնվող Սբ. Սարգիս միջնադարյան վիմափոր մատուռն է, որը մեր նախնիների քաղաքակրթական ջանքի հրաշալիքներից է՝ ցավոք, առայժմ գրեթե չուսումնասիրված և քիչ հայտնի։

Զարմանում ես, թե ինչ կամք և հավատ պետք է ունենային նրանք, որպեսզի 2233 մետր բարձրության վրա, լեռների դժվարամատչելի ծերպում բնական քարայրների համալիրը վերածեին այսպիսի կոթողի՝ հաստատելով, որ Հայաստանի սրբազան հողը հենց մեր քաղաքակրթական տարածքն է, այլ ոչ թե պատեհապաշտ բարբարոսների համար ոտքի կոխան անդաստան:

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
78👍30
Թիկունքիս Տավուշի Հովք գյուղի անտառներում թաքնված 12-13-րդ դարի գողտրիկ եկեղեցին է, որին տեղացիները կոչում են Սբ. Ամենափրկիչ կամ պարզապես Խաչ (տեղի բարբառով «խաչ» նշանակում է նաև «եկեղեցի»):

Մոտ 18-19-րդ. դարերում հայաթափված այս հինավուրց հայկական գյուղում ինչ-որ ժամանակով հաստատվում է հաղլու անունով վաչկատուն մի ցեղ, որը նույնիսկ 20-րդ դարի կեսերին ոչ միայն գեթ մեկ քար չի ավելացնում Հայաստանի սրբազան հողի այս անկյան քաղաքակրթական պատկերին, այլ նույնիսկ աղճատում և ոչնչացնում է այն՝ եկեղեցու խաչազարդ քարերը և խաչքարերը փշրելով ու օգտագործելով՝ որպես սովորական շինանյութ տների կառուցման համար։

Մեր քաղաքակրթական ժառանգությունը փշրելու են, կործանելու, ոչնչացնելու, «լավագույն» դեպքում յուրացնելու, եթե մեր սրբազան հողի տերերը մենք չլինենք, քանի որ բարբարոս տարերքի պայքարը նաև քաղաքակրթական Հայաստանի դեմ է՝ այն Հայաստանի, որն ինքը հենց քաղաքակրթություն է, այլ ոչ՝ պարզապես մի տարածք։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍4818🔥3
Թիկունքիս Լանջանիստ գյուղի Սբ. Աստվածածին (Սպիտակ վանք) խոնարհված եկեղեցին է։

Դեռևս 14-րդ դարասկզբին մեր նախնիների քաղաքակրթական ջանքով Հայաստանի սրբազան հողի լեռնային այս նվիրական անկյունը զարդարվել է մեր մշակույթի այս գոհարով։

Հայաստանի հայկական շնչառությունը նաև այսպիսի քաղաքակրթական նվիրումի և ջանքի արգասիք է, ուստի այն չի կարող բաժին թողնվել այդ շնչառությունը կտրել տենչացող բարբարոսական վայրենի տարերքին։

#հավերժականՀայաստանը
#ճանաչիրՀայրենիքդ

🆔 @vardan_voskanyan
58👍22🔥6👏1
Հայաստանի Հանրապետությունը կամ քաղաքական Հայաստանը և պատմական Հայաստանը կամ քաղաքակրթական Հայաստանը ոչ միայն որևէ կերպ չեն հակասում, հակադրվում կամ բացառում միմյանց, այլ ընդհակառակը՝ հաստատում, ներդաշնակում և փոխլրացնում են իրար։

Պատկերավոր ասած՝ քաղաքական Հայաստանը մարմին է, իսկ քաղաքակրթական Հայաստանն այդ մարմնի ոգին, որն ապահովում է, որ մարմինը միայն որկորի չվերածվի։

Հայաստանի այս երկու բնույթները համափառ են, անքակտելի, անբաժան, ներդաշնակորեն միահյուսված, միմյանց սնուցող և միաբան, քանզի քաղաքակրթական Հայաստանն է ոգեղեն այն ավշի աղբյուրը, որը հոսում է քաղաքական Հայաստանի երակներում, սնուցելով վերջինիս կենսունակությունն ապահովող սրտի առողջ բաբախումն ու մտքի ստեղծագործ պրպտումը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
37👍12
Վերջերս մեզանում կարելի է հանդիպել, ըստ իս, արմատապես սխալ մի տեսակետի, թե Արցախի կորստից հետո պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության գոյության և զարգացման տեսլականն ընդհանրապես՝ գնալ, այսպես կոչված, «չորրորդ հանրապետության», որն, ի դեպ, ոմանց ուղեղում, պատկերավոր ասած, բացառապես «առատ երշիկի երկիր» է։

Նշված սխալը գալիս է այն սկզբնապես ոչ ճշգրիտ ընկալումից, թե Հայաստանի Հանրապետությունն, ի հաշիվ սեփական շահի, տասնամյակներ շարունակ սպասարկել է արցախյան հիմնախնդիրը, ուստի պետք է վերանայվի մեր պետության գործառութային իմաստն ամբողջովին։

Իրականում նման բան չկա՝ Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության և Հայկական լեռնաշխարհի արևելյան անկյունում՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններում, մնացած հայության անվտանգության միասնական և նույնական խնդիրը, որը ցանկացած պետության առաջնային պարտականություններից է։

Այժմ արդեն հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական նկրտումների ակնհայտ խորապատկերին պարզ է, որ թշնամու համար առնվազն չի եղել, առանձին վերցրած, Արցախի հարց, այլ եղել է հենց միասնական հայկական խնդիր, որի արցախյան հատվածի «լուծումից» հետո, այժմ հերթը հայաստանյան մասինն է։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության համար անվտանգության ապահովման խնդիրը չի փոխվել, այլ զուտ էլ ավելի է բարդացել, իսկ այն լիարժեքորեն լուծելու համար կա մեկ ճանապարհ՝ մեզ համար գոյութենական վտանգ ներկայացնող Բաքվի բարբարոսական վարչախմբի հնարավոր թուլացումը, իսկ լավագույն հեռանկարում՝ ամբողջական տապալումը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍3610👏7🔥3
Այսօր Երևանի ժամանակով ժամը 20:30-ին հանրամատչելի ձևաչափով խոսելու եմ Իրանի մասին՝ պատմություն, մշակույթ, քաղաքականություն և այլն։

Հաղորդումն ուղիղ եթերում կարող եք դիտել և նաև թեմայի շուրջ հարցեր ուղղել «Անտիֆեյքի» յություբյան ալիքում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍5914
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին շնորհավորական ուղերձում նշված է, որ Վաշինգտոնը ճանաչում է արհեստածին Ադրբեջանի աճող նշանակությունը՝ որպես «տրանսպորտային հանգույց և էներգիայի մատակարար»։

Մինչ Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնապետը կոկորդ է պատռում, թե, իբր, իր երկիրը աշխարհաքաղաքական կարևոր դերակատար է դարձել, ԱՄՆ-ում այն, փաստացիորեն ճանաչում են բացառապես՝ որպես «մայրուղի և գազի ու բենզինի լցակայան»:

Եթե մենք ցանկանում ենք անվտանգ ապրել այս տարածաշրջանում և կտրուկ վերջ դնել Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող հարաճուն վտանգին, ապա պետք է կառուցենք այնպիսի Հայաստան, որ այդ «մայրուղին և լցակայանը», ինչպես նաև դրանցից օգտվողները հստակորեն գիտակցեն, որ մեզ սպառանցող գոյութենական վտանգի դեպքում «մայրուղին և լցակայանն» ուղղակի հօդս կցնդեն հայկական հուժկու հրթիռային հարվածներից։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍7123🔥3👏2
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտութան ամբիոնում տեղի ունեցավ ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը և գիտական քննարկումը։

Միջոցառման ավարտին պատիվ ունեցա ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիից ստանալու հենց արտգործնախարարի մակագրությամբ գրքի օրինակ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
44👍31👏5
Մինչ Բաքվի բարբարոսկան վարչախումբը նույնիսկ պաշտոնական բարբաջանքներում Հայաստանը կոչում է ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջան» շինծու անվանումով, փաստն այն է, որ ներկայիս արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ դրա ներկայիս, այսպես կոչված, տիտղոսային ազգի ներկայացուցիչների նախնիները իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին։

Մասնավորապես, արհեստածին Ադրբեջանում «ազգային էպոս» հռչակված «Ղորղուդ պապիս գրքի»՝ 16-րդ դարում գրված և Դրեզդենում պահվող ձեռագրի հեղինակն իր իսկ երկի լեզուն բառացիորեն կոչում է «օղուզների ցեղի լեզու», ինչից պետք է եզրակացնել, որ դրանով խոսող էթնիկական միավորին համարում է ոչ թե ադրբեջանցի, այլ օղուզ։

Պատմության և սեփական նախնիների հիշատակի առջև չմեղանչելու համար Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանը կարող է արդարացիորեն կոչել «Օղուզիստան» կամ, եթե «-ստան» հնդեվրոպական ծագման իրանական ածանցը հակասում է թուրանական «գաղափարախոսությանը» կառաջարկեի մաքուր թյուրքական «Օղուզ Յուրդու» տարբերակը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
44👍24👏12🔥2
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կոչը և անձնական օրինակն աջակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, թվում է, թե այն երկար սպասված կայծն էր, որը պայթեցրեց եկեղեցու դեմ հարձակումների հետևանքով շիկացած ներհայաստանյան հասարակական-քաղաքական մթնոլորտը։

Մի շարք քաղաքական և հասարակական ուժեր, ինչպես նաև առանձին ճանաչելի անհատներ նմանօրինակ կոչերով հանդես եկան, ինչի արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանում Հայոց Հայրապետի հանրային դիմավորումն այլևս ձգտում է դառնալու նշանակալի իրադարձություն՝ եկեղեցու շուրջ համազգային համախմբման մի յուրօրինակ ծիսակարգ։

Դեռևս առաքելական ժամանակներում Հայաստան մուտք գործած և Մայր Աթոռի հաստատումով մեր ինքնության այլևս անքակտելի մաս դարձած քրիստոնեական սուրբ հավատքը կարող է դառնալ կենսական այն շաղախը, որը կապահովի ներազգային ամենալայն համախմբում՝ ի վերջո բերելով Հայաստանի վերածննդի։

Իսկ վերածնունդը լինելու է, քանզի մենք չենք կարող չհավատալ հարության գաղափարին։

#հավերժականՀայաստանը
#եկեղեցուս_հետ_եմ

🆔 @vardan_voskanyan
47👍14🔥1
Իրան-Իսրայել բախման հետևանքով Հայաստանի Հանրապետության համար այս պահի դրությամբ ի հայտ են եկել նաև օպերատիվ մակարդակի մարտահրավերներ։

Թեև իսրայելական ԱԹՍ-ները հարձակում են իրականացրել Պարսից ծոցի շրջանում գտնվող իրանական գազային ենթակառուցվածքներին, սակայն հաշվի առնելով, որ իրանական գազային համակարգը միասնական է, Իրան-Հայաստան գազամուղով դեպի Հայաստան գազմատակարարման հնարավոր խափանման սցենարը պետք է դիտարկվի պատկան մարմինների կողմից։ Նշեմ, որ այս պահին գազամուղը գործում է։

Իսրայելական ԱԹՍ-ների Հայաստանի սահմանին շատ մոտ իրանական Ջուլֆա քաղաքի երկնքում հայտնվելը, ինչպես նաև Ատրպատականի ենթակառուցվածքներին հասցված իսրայելական հարվածները պետք է լրացուցիչ զգոնության խթան դառնան, քանի որ գործողությունների թատերաբեմ է դարձել նաև մեր սահմանի մերձակայքը։

#հարափոփոխ_տարածաշրջանը
#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍346🔥1
Երեկ ոտքով հաղթահարելով մոտ 7 կմ ճանապարհը, բարձրացանք Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի մոտ գտնվող Սրվեղի վանական համալիր։

Կիրանցի և Բերդավանքի վանական համալիրներից հետո Սրվեղի Սբ. Նշանն իմ տեսած երրորդ աղյուսաշեն միջնադարյան եկեղեցին է՝ ցուցիչ, որ մեր նախնիները հայկական քաղաքակրթական գոհարները կերտելիս, որքան վարժ աշխատել են քարի, նույնքան էլ աղյուսի հետ։

Այս հզոր քաղաքակրթությանը, որի անքակտելի մասերից մեկը մեր եկեղեցին է, պետք է արժանի լինել, որովհետև նման քաղաքակրթություն կերտած ազգը պարզապես իրավունք չունի համրանալ ներքին հայհոյաբերանների և խոնարհվել արտաքին բարբարոսների առջև։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
88👍32🔥4👏4