Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
317 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Իրանի հինավուրց քաղաքակրթական ավանդույթի շարունակականությունը նաև ապահովում են հենց այս քաղաքակրթությանը բնորոշ այնպիսի տոների պահպանումը, ինչպիսին, դիցուք, ձմեռային արևադարձին նվիրված Շաբ-ե Յալդան է։

Այսօր Երևանի իրանական դպրոցում այդ տոնին նվիրված միջոցառմանը պատիվ ունեցա ներկա գտնվելու ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի և մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադիի հետ միասին։

Ձմեռային արևադարձի տոնը խորհրդանշում է օրվա լուսավոր հատվածի երկարելը և լույսի վերածնունդը։

Հայաստանի և Իրանի բարեկամությունն այս տարածաշրջանում հենց քաղաքակրթական լույսի և վերածննդի խորհրդանիշ է՝ ընդդեմ խավարի և բարբարոսական տարերքի։

#հայ_իրանական_բարեկամությունը

🆔 @vardan_voskanyan
Մեր հարևան և բարեկամ Իրանը ենթարկվել է դավադիր ահաբեկչական հարձակման։

Այս ժամի տվյալներով, երկու ահաբեկչական պայթյունների հետևանքով Քերմանում զոհվել են յոթանասունից ավելի խաղաղ բնակիչներ, կան հարյուրից շատ վիրավոր անձինք։

Իրանը հինավուրց քաղաքակրթություն է, որը տեսել է բազում փորձություններ և այս մեկն էլ վստահաբար կհաղթահարի արժանապատվորեն։

Իսկ այս պահին, ի նշան եղբայրական Իրանին զորակցության, կհիշեմ իրանցի բանաստեղծ մեծն Նիզամի Գանջավիի խոսքերը՝ «همه عالم تن است و ایران دل - ողջ աշխարհը մարմին է, իսկ Իրանը՝ սիրտ»:

#հայ_իրանական_բարեկամությունը

🆔 @vardan_voskanyan
Իրանցի գիտնական, մշակութային գործիչ և բանաստեղծ Աբբաս Էղբալ Մեհրանն Իրանի Ահվազի համալսարանում կազմակերպված առցանց գիտաժողովի ընթացքում ներկայացրել է Իրանի Խուզեստան նահանգում հայերի մշակութային և տնտեսական ներկայությանն ու գործունեությանը նվիրված գիտական զեկուցում։

Հայ ժողովրդի մեծ բարեկամ այս գիտնականն իր ակադեմիական և մշակութային գործունեությամբ նշանակալի աշխատանք է տանում բարեկամ Իրանում հայ ժողովրդի և Հայաստանի ներկայացման ու ճանաչելի դարձնելու գործում և լուրջ նպաստ բերում հայ-իրանական հազարամյակների քաղաքակրթական հարաբերությունների էլ ավելի սերտացմանը։

#հայ_իրանական_բարեկամությունը

🆔 @vardan_voskanyan
Իրանում կայանալիք նիզամիագիտական միջազգային գիտաժողովի «Նիզամին, իրանական ինքնությունը և պարսից լեզուն» առաջին նիստում ներկայացնելու եմ Հայաստանը և ԵՊՀ-ն՝ «Պարսկախոսության միջավայրը Շիրվանում և Նիզամի Գանջավին» զեկույցով։

#հայ_իրանական_բարեկամությունը

🆔 @vardan_voskanyan
Իրանի նորանշանակ արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է՝
«Կովկասի տարածաշրջանն Իրանի համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևորություն։ Պատմական, մշակութային և աշխարհագրական մերձավորությունը կրկնապատկել է այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»։

Իրանի արտգործնախարարի խոսքերը գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ պաշտոնական Թեհրանի արտաքին քաղաքական օրակարգում Հարավային Կովկասն այլևս առաջնային շահերի և կարևորության գոտի է, որտեղ Իրանն աշխատելու է կրկնապատկված ջանքերով։

Ակնհայտ է նաև, որ իրանական ակտիվության կարևորագույն դրդապատճառ է նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայության աճը մեր տարածաշրջանում, ինչը լրացուցիչ մարտահրավերներ է ի հայտ բերել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար, ուստի դրանց հաղթահարման գործում խիստ արդյունավետ կարող է լինել հենց հայ-իրանական բազմակողմ համագործակցությունը, որը կարող է և պետք է ստանա քաղաքակրթական դաշինքի ռազմավարական ձևաչափ, քանի որ այս տարածաշրջանում հայ-իրանական պատմական և քաղաքակրթական կապերն ամենահինն են, իսկ Հայաստան-Իրան խաղաղության սահմանը երկու երկրների միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից է։

#հայ_իրանական_բարեկամությունը

🆔 @vardan_voskanyan
Իրանի և Ասիայի երկրների իրանագիտության և պարսից լեզվի ամբիոնների ու կենտրոնների ղեկավարների միջազգային ֆորումում բացման պաշտոնական նիստին պատիվ արվեց Հայաստանին և նվաստիս լինելու միակ արտասահմանցի ելույթ ունեցողն ավելի քան 20 երկրների ներկայացուցիչների շրջանակից։

#հայ_իրանական_բարեկամությունը

🆔 @vardan_voskanyan