Vardan Voskanyan's Channel
6.38K subscribers
391 photos
89 videos
1 file
231 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Մոտ մեկ ժամ առաջ գրել էի, որ Իրանն այսօր վերականգնեց ստատուս քվոն և հասավ այն բանին, որ իր դեմ պատերազմը մեծ հաշվով դարձնի ոչ շահավետ և խիստ վտանգավոր։

ԱՄՆ-ի նախագահն իր սոցիալական ցանցում գրել է՝ «Շնորհավոր, աշխա՛րհ, խաղաղության ժամանակն է»։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
51👍23🔥4
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է արել՝ նշելով, որ որևէ պայմանավորվածություն չկա հրադադարի մասին։

Միևնույն ժամանակ նշվել է, որ եթե իսրայելական կողմը մինչև այս գիշեր՝ ժամը 04:00-ն դադարեցնի հարձակումները, Իրանն այլևս պատասխան հարձակումներ չի իրականացնի։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
46👍26🔥2
Կասկած չկա, որ Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում և հրամցվում էր «ռեժիմի փոփոխություն» փաթեթավորմամբ։

Իրականում դա Իրանը ներսից քայքայելու և փաստացիորեն մասնատելու նպատակ էր, որի խթան պետք է դառնային իսրայելական և ամերիկյան հարվածները։

Հաշվարկը սակայն սխալ էր կառուցված, նախևառաջ, մեկ հիմնական օբյեկտիվ պատճառով՝ Իրանն, ի տարբերություն Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների, գաղութատիրական քաղաքականության ծնունդ չէ, այլ ավելի քան 2500-ամյա պետական և քաղաքակրթական ավանդույթի շարունակություն։

Սուբյեկտիվ գործոններից պետք է նշել, որ Իրանի վերնախավերը կարողացան ներքաղաքական և ներհասարակական ընկալումներում շատ կարճ ժամանակում այս պատերազմը դարձնել համաազգային կամ հայրենական պատերազմ։

Միջին վիճակագրական իրանցու պատկերացումներում սա այլևս «անհասկանալի» բախում չէր Սիրիայում, Իրաքում, Լիբանանում կամ այլուր «ինչ-որ արաբների» համար, սա հենց իրանցիների պատերազմն էր սեփական հայրենիքը պաշտպանելու նպատակով, ինչն առաջացրեց ներքաղաքական և հասարակական աննախադեպ համախմբում երկրի ներսում՝ ապահովելով անհրաժեշտ դիմակայունություն։

Ի դեպ, սա նաև հսկայական կրեդիտ է իրանական վերնախավերի համար, որոնք ճիշտ գործելու դեպքում, կարող են համախմբման այս հսկայական ներուժն ուղղել Իրանի էլ ավելի հզորացման ուղղությամբ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
97👍49🔥6
Քանի որ բաց աղբյուրների տվյալների արագ հավաքումը և վերլուծությունը մեծ և ժամանակատար աշխատանք է, որոշեցի ԱԲ օգնությամբ հասկանալ, թե պատերազմի ընթացքում կուրուստներից հետո որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Իրանին ամբողջովին վերականգնելու և առաջ մղելու իր միջուկային ծրագիրը, եթե նպատակ դրվի արդյունքում ունենալ միջուկային զենք։

Տվյալներն ինձ համար անակնկալ էին, քանի որ նույնիսկ վատագույն սցենարի պարագայում Իրանը կկարողանա դա անել առավելագույնը մոտ 5 տարվա ընթացքում, մինչդեռ իսրայելական քարոզչությունը խոսում է տասնամյակների մասին։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
54👍15👏2
Իրանի վրա իսրայելական հարձակման ընթացքում իրանցի մի քանի պաշտոնյաներ հայտարարել էին, որ տարբեր երկրների գործելաոճը և դիրքորոշումները Իրանի համար այդ ծանր օրերին ցուցիչ է լինելու հետագայում այդ պետությունների հետ հարաբերությունները ճշգրտելու համար։

Առայժմ վաղ է խոսել Իրանի և արհեստածին Ադրբեջանի միջև փոքր-ինչ բարելավված հարաբերություններում հերթական ճգնաժամի մասին, սակայն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հեռախոսազրույցի վերաբերյալ նյութի՝ ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի վերնագիրն, անշուշտ, խոսուն է։

Զրույցի ընթացքում անդրադարձի արժանացած թեմաներից իրանական կողմն ընտրել է հենց սա՝ այն դարձնելով վերնագիր «Դոկտոր Փեզեշքիանի շեշտադրումը՝ ուսումնասիրելու սիոնիստական ռեժիմի ԱԹՍ-ների՝ ԱՀ օդային տարածքից Իրան ներխուժման մասին լուրերը».

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
👍418👏2
Հենց այս պահին Բաքվի բարբարոսական վարչախումբը խոշոր խնդիրներ ունի իր հարավային և հյուսիսային հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի հետ։

Մինչ արհեստածին Ադրբեջանի բռնապետի ողջ քարոզչամեքենան լծված է Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ լուտանքներ շաղ տալու գործին, Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի հետ առնչակցություն ունեցող իրանական տելեգրամյան ալիքները «գրավիչ թիրախ» են անվանում Բաքու-Ջեյհան նավթատարը, որով ապահովվում է նաև Իսրայելի նավթամթերքի պահանջմունքի նկատելի մասը։

Նրանք, որոնք Հայաստանում պնդում են, թե պետք է հաշտվել «իրողությունների» հետ, ինչը պարզապես թշնամու «ողորմածությանը» հանձնվելու առաջարկի գեղեցիկ փաթեթավորումն է, չեն էլ պատկերացնում, թե որքան արագ են փոխվում այդ «իրողությունները»։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
68👍43
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան, որը կենտրոնացված ուղղորդում ունի նույն վարչախմբի պարագլխի աշխատակազմ կոչեցյալից, հակառուսական քարոզչությանը զուգահեռ ակտիվ է պահում նաև հակաիրանականության գիծը։

Մասնավորապես, այդ քարոզչամեքենայի, այսպես կոչված, ԶԼՄ-ներից մեկում լայնածավալ նյութ է հրապարակվել՝ հավանաբար, ի պատասխան Իրանի ԻՀՊԿ-ի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքների ակնարկի առ այն, որ Բաքու-Ջեյհան նավթամուղը կարող է իրանական հարվածի թիրախ դառնալ։

«Ադրբեջանը կարիք չունի Իրանը հրթիռակոծելու, ռեժիմի ներսում 40-միլիոնանոց ռումբ ունենք» սնապարծ վերնագրով գրվածքում Իրանի նախագահի հանդեպ ակնհայտ անհարգալից արտահայտությունների հետ զուգահեռ, փաստացի սպառնալիք է հնչում, որ արհեստածին Ադրբեջանն Իրանը կարող է անկայունացնել այդ երկրի, իբր, «40 միլիոն ադրբեջանցիներով»։

Ի դեպ, վերոնշյալում, ինչպես գրեթե ամեն ինչ արհեստածին Ադրբեջանում, կեղծ են թե՛ «40 միլիոն» թիվը, թե՛ ատրպատականցիներին «ադրբեջանցի» համարելու հանգամանքը։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
50👍37
Որևէ մեկի համար, կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը թքած ունի ոչ միայն մի քանի, այլ նաև հազարավոր էթնիկ ադրբեջանցիների կյանքի և առողջության վրա։

Ուստի, Եկատերինբուրգում հանցավոր խմբավորման ներկայացուցիչ երկու էթնիկ ադրբեջանցու մահը որևէ կերպ պատճառ չէր կարող դառնալ, որպեսզի Բաքվի բարբարոսական վարչախումբն այսքան սրեր Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Դատելով առկա տեղեկատվությունից՝ նշված խմբավորումը ոչ միայն սերտ կապեր է պահպանել այդ վարչախմբի հետ, այլ նաև եղել է արհեստածին Ադրբեջանի պարագլխի՝ Ռուսաստանի այդ տարածաշրջանում կարևոր գործիքներից մեկը՝ օգտագործվելով Բաքվի քաղաքական, լոբբիստական, տնտեսական և հանցագործ շահերն առաջ մղելու նպատակով։

Եթե սրան գումարենք, որ Արցախի բռնազավթումից հետո Բաքվի բռնապետն իրեն և իր պետություն կոչեցյալը սկսել է երևակայել բոլորովին այլ «քաշային կարգում», որտեղ այն արդեն, իբր, կարող է բացահայտ մարտահրավեր նետել, դիցուք, Ռուսաստանին կամ Իրանին, ապա Բաքվի բարբարոսական վարչախմբի ներկայիս հակառուսական հիստերիայի պատճառն էլ ավելի ամբողջական կդառնա։

Հենց վերջին պատրանքից է բխում նաև այն հանգամանքը, որ այս երկու օրերին Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան հակառուսականության համատեքստում նաև առաջ է մղում խիստ վտանգավոր այնպիսի թեզեր, ինչպիսիք են այդ վարչախմբի և դրա պարագլխի դիրքավորումն, իբր, որպես Ռուսաստանում թյուրքալեզու և մուսուլման բոլոր միգրանտների և նույնիսկ Հյուսիսային Կովկասի բնիկ մահմեդական բնակչության պաշտպան՝ այդ երկրի իշխանությանը մեղադրելով, իբր, թյուրքատյացության և իսլամատյացության մեջ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
👍6412👏3
Բաքվի բարբարոսական վարչախմբի այժմ գրեթե ամբողջությամբ հակառուսական քարոզչությանը լծված բոլոր մարմինների խիստ ցածր մակարդակը երևում է մի պարզագույն սխալից։

Մասնավորապես, այդ վարչախմբի «իրավապահ» մարմինները և քարոզչամիջոցները հայտարարում են, ռուսական «Սպուտնիկի»՝ Բաքվի գրասենյակում, իբր, ծպտյալ կարգավիճակում աշխատած՝ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ռուս.՝ ФСБ) աշխատակիցների ձերբակալման մասին։

Սա այն դեպքում, երբ ցանկացած վերլուծող մարդ կարող է հասկանալ, որ արտասահմանյան երկրներում աշխատում է, ոչ թե Ռուսաստանի ԴԱԾ-ը, այլ Արտաքին հետախուզության ծառայությունը (ռուս.՝ СВР), բայց Բաքվի բռնապետի կիսագրագետ «իրավապահ» մարմինների և քարոզիչների համար սա ամենևին էլ խոչընդոտ չէ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
👍668👏4
Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված Ստեփանակերտ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, մեղմ ասած, տհաճ այցը վերջինիս նկատմամբ ոչ միայն լայն քննադատություն, այլ նաև մեծ հակազդեցություն է առաջացրել իրանական հասարակական և քաղաքական շրջանակներում՝ ընդհուպ մինչև այն, որ սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում շրջանառվում են «#քաղաքական_սնանկություն» հեշթեգով գրառումներ՝ պահանջելով նախագահի պաշտոնանկության գործընթացի մեկնարկ և նրա հեռացում։

Բայց ամենաազդեցիկը տարածվող այն նկարն է, որտեղ մի կողմում Իսրայելի մերձավոր դաշնակից Բաքվի բռնապետի հետ գրկախառնված Փեզեշքիանն է, իսկ մյուսում՝ իսրայելական վերջին ագրեսիայի նահատակների թարմ շիրիմները՝ «Թշնամուն գիրկն առնելը հողի գիրկն է ուղարկում բարեկամներին» գրառմամբ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
👍859
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Այսօր Իրանում տեղի է ունեցել աննախադեպ մի բան։

Շիայական Աշուրայի սգասացության կրոնական արարողության ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեին խնդրել է մզկիթում կրոնական երգասացություն իրականացնող անձին երգել Իրանին նվիրված հայրենասիրական երգ։

Սա, իրոք, չափազանց հետաքրքիր երևույթ է, երբ զուտ կրոնական միջոցառումն ուղեկցվել է իրանական հայրենասիրական պոռթկումով։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
86👍41
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գրեթե ամեն առիթով Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է Արցախում հայրերիս կողմից մահմեդական սրբությունների նկատմամբ, իբր, անհարգալից վերաբերմունքի մասին։

Ինչպես համարյա ամեն ինչ արհեստածին Ադրբեջանում Բաքվի բռնապետի նման բարբաջանքները նույնպես շինծու են և արհեստական։

Հենց այսօր արհեստածին Ադրբեջանի ողջ տարածքով մեկ արգելվել է շիա մահմեդականների համար ամենակարևոր Աշուրայի սգո կրոնական արարողությունները, որոնք նվիրված են շիաների երրորդ իմամ Հուսեյնի ողբերգական նահատակությանը։

Ամենաբիրտ, անհարգալից և կոպիտ ձևով ոչ միայն արգելվել են կրոնական արարողությունները, այլ նաև շիա հավատացյալներից խլվել և անարգվել են նույնիսկ Աշուրայի սգո դրոշները, ինչն ուղղակի սրբապղծություն է։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
36👍30🔥2
Իրանի դեմ իսրայելական ագրեսիայի օրերին հաճախ եմ գրել, որ իրանական հրթիռային հարվածները շատ ավելի արդյունավետ են եղել, քան դրանք ներկայացվում էին ԶԼՄ-ներում։

Այսօր բրիտանական հայտնի «The Telegraph»-ն անկախ հետաքննության արդյունքների հիման վրա հաստատել է վերոնշյալը՝ ապացուցելով, որ իսրայելական ռազմական գրաքննությունը զգալիորեն թաքցրել է իրանական հրթիռային հարվածների վնասները սեփական և միջազգային հանրությունից։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
👍6413🔥4
Սիրիայի ալ-Սուվայդա նահանգը փաստորեն հենց այս պահին գրավվում է Իսրայելի կողմից։

Նահանգում բնակվող սիրիացի դրուզներին աջակցող Իսրայելը հարվածներ է հասցնում Սիրիան «ազատագրած», էրդողանական վարչախմբի աջակցությունը վայելող, վերջերս Բաքու այցելած և Իրանը թշնամի համարող Աբու Մուհամմադ ալ-Ջոուլանիի ենթակայության տակ գտնվող զորամիավորումներին։

Սա սոսկ տեղային զինված բախում չէ, այլ հաշվի առնելով ռազմաքաղաքական դերակատարների և շահառուների բազմազանությունը, զարգացման մի քանի հնարավոր սցենարներ պարունակող գործընթաց, որի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախումը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա։

Սա է այսօրվա հարափոփոխ աշխարհը, երբ օրերի ընթացքում կարող են տեղի ունենալ բոլորովին նոր զարգացումներ և անսպասելի վերադասավորումներ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
👍35🔥351
Բաքվի բարբարոսական վարչախմբի և Ռուսաստանի միջև լարվածությունն առայժմ ոչ միայն չի թուլանում, այլ նաև գրանցում է նոր բարձունքներ։

Մինչ ուժգնությամբ ընթացող տեղեկատվական-քարոզչական պատերազմում սպառնալիքները ռուսական կողմից հասել են արհեստածին Ադրբեջանին «Օրեշնիկ» հրթիռով հարվածելու մակարդակի, իսկ Բաքվի քարոզչամեքենան արդեն խոսում է Խաչմասում (Խաչմազ) ՆԱՏՕ-ի ռազմակայան տեղադրելուց, իրականության մեջ Բաքվի բարբարոսական վարչախումբը կրում է զգալի վնասներ։

Դրանցից ամենակարևորը, թերևս, Ռուսաստանի տարածքում ակնհայտորեն Բաքվի բռնապետի ազդեցության գործակալների ցանցի կարգավիճակ ունեցող, այսպես կոչված, «սփյուռքի» կառույցների ապամոնտաժումն ու ջախջախումն է։

Սա այն դեպքում, երբ այդ «սփյուռք» կոչեցյալը Ռուսաստանում ստեղծվել էր առաջին հերթին բոլոր մակարդակներում հօգուտ Բաքվի բարբարոսական վարչախմբի գործելու համար։

Սրանից ոչ շատ առաջ Իրանում նույնպես լուրջ քայլեր են ձեռնարկվել հենց Բաքվից սնուցվող և իսրայելական ագրեսիայի օրերին հակաիրավական գործունեություն ծավալած պանթյուրքական խմբերի բացահայտման և ջախջախման ուղղությամբ։

Թե՛ Ռուսաստանում և թե՛ Իրանում գործընթացը շարունակվում է, սակայն այժմ արդեն կարելի է արձանագրել, որ Բաքվի բռնապետի հսկայական ջանքերով և նաև ֆինանսական ներարկումներով ստեղծված նշված ցանցերը փաստացի ոչնչացման եզրին են։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
48👍41🔥3
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի համար կարծես թե սկսվել է առայժմ վերջ չունեցող «սև շրջան»։

Ռուսաստանի հասցրած ծանր տնտեսական հարվածներին զուգահեռ, արհեստածին Ադրբեջանից դեպի Եվրոպա արտահանվող նավթի հետ լրջագույն խնդիրը ոչ միայն տնտեսական, այլ նաև վարկանիշային նկատելի խնդիրներ է ստեղծել եվրոպական ծրագրերում այլընտրանքային էներգետիկ մատակարար դիտարկվող Բաքվի բռնապետի համար։

Ինքն էլ չհավատալով, թե ինչ հեշտությամբ կարելի էր տիրանալ հայկական Արցախին, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը դեռահասի նման կորցնելով գլուխը, խճճվել է Ռուսաստանի, Իրանի, իսկ այժմ էլ Եվրոպայի և նույնիսկ British Petrolium-ի հետ ծագած խնդիրներում՝ նույն այն Եվրոպայի, որը աչք էր փակում բռնապետության վրա, քանզի այն «էներգետիկ այլընտրանք» էր դառնալու Ռուսաստանին։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
39👍31🔥3
Ռուսաստանը շարունակում է նաև քարոզչական տիրույթում շատ ցավոտ հարվածներ հասցնել Բաքվի բարբարոսական վարչախմբին։

Ռուսական տարբեր ԶԼՄ-ներ անդրադառնում են Ադրբեջանի արհեստածին լինելու հանգամանքին, տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ վարվող ձուլման քաղաքականությանը, ադրբեջանական կոչվող ինքնության խոցելի կետերին և այլն։

Բայց այս ամենից զատ, բավական ակտիվորեն շրջանառվող Արցախի հայկականության մասին ռուսաստանյան խոսույթն ամենավտանգավորն ու ցավոտն է դիտարկվում Բաքվի բռնապետի կողմից, քանի որ նա էլ է լավ հասկանում, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված։

Խտապատկերում՝ Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության այսօրվա նյութն է' ոչ թե ինչ-որ անհայտ «Խանքենդիի», այլ Ստեփանակերտի մասին։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
👍7620
Չնայած պաշտոնական Մոսկվան առայժմ բավական զուսպ հռետորաբանություն է դրսևորում Բաքվի բարբարոսական վարչախմբի ակնհայտ հակառուսական հիստերիայի նկատմամբ, սակայն պարզ էր, որ այն ինչ շատ մեծ սրությամբ ասվում է արհեստածին Ադրբեջանի հասցեին «ոչ պաշտոնական» քարոզչական մակարդակում չի կարող համաձայնեցված չլինել Կրեմլի հետ։

Տիպաբանորեն այժմ գրեթե նույնանման իրավիճակ է Իրան-Ադրբեջան հարաբերություններում, երբ որ պաշտոնապես ԻՀՊԿ-ի հետ աֆիլացված իրանական տելեգրամյան ալիքները, իսկ հաճախ նաև այլ ԶԼՄ-ներ Բաքվի բարբարոսական վարչախմբին քննադատում են ամենակոշտ հռետորաբանությամբ։

Այս ամենը ևս մեկ հստակ ցուցիչ է, որ չնայած Ռուսաստանի և Իրանի կողմկց պաշտոնական հավասարակշռվածությանը Մոսկվա-Բաքու և Թեհրան-Բաքու հարաբերություններն իրենց հակամարտային ներուժով նման են ծխացող կրակի, որը կարող է թեժանալ և հրդեհի վերածվել ցանկացած պահի։

Ընդ որում, Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող չգիտակցել, որ եթե Մոսկվայի և Թեհրանի միջև այս հարցում տեղի ունենա համակարգում, ապա Հայաստանին շրջափակման շարունակման վախեցնող արհեստածին Ադրբեջանին ինքը կարող հայտնվել լրջագույն շրջափակման մեջ։

Հետևաբար, չափազանց արագ փոփոխվող իրավիճակում, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը» կարող է դառնալ ոչ թե դեպի Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներ էրդողանական վարչախմբի ծավալապաշտության գործիքակազմի կարևորագույն բաղադրիչ, այլ «կյանքի ճանապարհ» Բաքվի բռնապետության համար։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
👍5010🔥1
Բաքվի բարբարոսական վարչախմբի գոյությունը և պատրանքային հզորությունը սնուցող նավթը դարձել է իսկական պատուհաս եվրոպացի գնորդների համար։

Բաքվի նավթի քլորիդներով աղտոտվածության պատճառով Բաքու-Ջեյհան նավթամուղը, որը Բաքվի բռնապետի ռազմատենչությանն ու ծավալապաշտությանը, պատկերավոր ասած, արյուն մատակարարող հիմնական զարկերակն էր, կարող է դառնալ դեպի Եվրոպա փաստացիորեն թույն արտահանող խողովակ՝ անդառնալի հարվածներ հասցնելով Բաքվի բռնապետության։

Առանց այն էլ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները փչացած արհեստածին Ադրբեջանի համար սա լուրջ վտանգ է, քանի որ հօդս է ցնդում Եվրոպայի էներգետիկ, իբր, վստահելի գործընկերոջ և Ռուսաստանին այս առումով փոխարինողի «համբավը»:

Իսկ վերջինը հիմնական այն պատճառներից է, որը ստիպում էր եվրոպացիներին աչք փակել Բաքվում ժառանգաբար հաստատված ակնհայտ հակամարդկային և բռնապետական վարչախմբի բոլոր «քմահաճույքների» վրա, սկսած՝ Արցախի հայության էթնիկ զտումից, վերջացրած՝ քաղբանտարկյալների հսկայական թվով։

Կարող է զարմանալի թվալ, բայց փաստ է, որ 2020թ.-ից ի վեր միջազգային ասպարեզում Բաքվի բարբարոսական վարչախումբը երբեք չի եղել այսքան խոցելի և թույլ, ինչպես հիմա է։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
👍4217🔥4
Աշխարհաքաղաքական մեծ խաղի համատեքստում Բաքվի բարբարոսական վարչախումբն առայժմ հիստերիայից բացի, իրական ոչինչ չի կարողանում հակադրել Ռուսաստանի կողմից հասցվող խիստ ցավոտ հարվածներին։

Երեկ գիշեր Բաքվի գազն Անդրբալկանյան գազամուղով Ուկրաինա հասցնող «Օրլովկա» գազաբաշխիչ կայանի ամբողջական ոչնչացումը ռուսական հարձակման արդյունքում նաև աշխարհաքաղաքական խոշոր հարված է Բաքվի բռնապետի գազային նկրտումներին, որոնք ենթադրում են Ռուսաստանի շրջանցմամբ գազի մատակարարումներ Եվրոպա։

Վերջերս տեղի ունեցած Կիև-Բաքու գազային համաձայնագրի թանաքը դեռ չչորացած, ռուսական հարվածային ԱԹՍ-ներն այն վերածեցին անպետք թղթի մի կտորի, որը նաև Բաքվի բռնապետության՝ Արևելյան Եվրոպայի գազամատակարար դառնալու պատրանքի մահախոսականն է։

«Օրլովկայի» կրակներում այրված նաև գազային այդ պատրանքի վրա էին խարսխված Բաքվի բարբարոսական վարչախմբի ծավալապաշտությունը և լկտի նկրտումները Հայաստանի նկատմամբ, որոնք, ցավալիորեն կարող են բավարարվել Վաշինգտոնում «գեղեցիկ փաթեթավորմամբ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
29👍22🔥3