Vardan Voskanyan's Channel
4.85K subscribers
333 photos
54 videos
1 file
217 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Հայկական և հայաստանյան հանրային խոսույթում, ցավալիորեն, դեռևս կենսունակ ամենավնասակար, վտանգավոր ու քայքայիչ մտասևեռումներից մեկն այն է, թե Թուրքիայի (այժմ նաև արհեստածին Ադրբեջանի) հետ մեր խնդիրների պատճառը հենց մենք ենք, և եթե մենք փոխվենք, ապա դրանք կլուծվեն։

Ընդ որում, «փոխվելը», փաստացի, մեղմասացություն է, որի տակ իրականում թաքնված է թուրքական ագրեսիվ պահանջների առջև տեղի տալը, ծավալապաշտական նկրտումների հետ համակերպվելը, լայն իմաստով հրաժարվելն այն ամենից, ինչը կարող է «զայրացնել» Թուրքիային և փաստացի ազգագրական ռեզերվացիայի անպատիվ կարգավիճակով թուրքական տեսլականին «ինտեգրվելը»։

Ծագումնաբանորեն թուրքական պատումի (նարատիվի) այս վտանգավոր մտասևեռման ներմուծումը հայկական և հայաստանյան խոսույթ մոտավորապես նույնն է, թե, պատկերավոր ասած, ազատ հագնված պարկեշտ կնոջ և նրան բռնաբարողի միջև առաջացած խնդրում հենց կնոջը, այլ ոչ թե բռնարարին մեղավոր կողմ դիտարկել, իսկ խնդրի լուծմանը կնոջը չադրա հագնել ստիպելու և պարբերաբար կամավոր կերպով բռնարարին տրվելու ու «հաճույք» ստանալու միջոցով հասնել։

Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է և ամոթալի, իսկ դրանով շարժվելը հայության և Հայաստանի՝ դեպի ֆիզիկական և բարոյական ոչնչացում տանող ուղիղ ճանապարհ է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Իրանական վրիժառության գործողությունը տեղի ունեցավ Իսրայելի ուղղությամբ հուժկու հրթիռային հարվածով։

Համացանցում այժմ քարոզչական պայքար ՝, տեղեկատվության և ապատեղեկատվության հսկայական հոսքերով, ուստի առայժմ շատ վաղ է եզրակացություններ անելու համար։

Պարզ է մի բան՝ Իրանը մերձավորարևելյան միակ պետությունն է, որը ոչ միայն ունի կամք և խիզախություն վրիժառական հարձակում իրականացնելու Իսրայելի վրա, այլ նաև նման գործողության համար անհրաժեշտ ռազմատեխնիկական ներուժ, որի միայն աննշան մասն է օգտագործվում արդեն երկրորդ նման հարձակման ընթացքում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Թեհրանն ապրում է առօրեական կյանքով՝ խցանումներ, մարդաշատ փողոցներ, ակտիվ կյանք, քանի որ հինգշաբթի երեկոն հանգստյան ժամանակ է, ինչպես մեզանում շաբաթօրյա երեկոն։

«Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանում ասեղ գցելու տեղ չկար ժամանումներից, քանի որ մոտ մեկ օր ու կես Իրանի օդային տարածքը փակ է եղել։

«Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական բնույթ ունի, և ցավալիորեն մշտնջենական այս պատերազմում, եթե ցանկանում ես ապրել խաղաղ, այն պետք է լինի քո սահմաններից դուրս, իսկ դրա համար անհրաժեշտ է լինել հզոր։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի և Ասիայի երկրների իրանագիտության և պարսից լեզվի ամբիոնների ու կենտրոնների ղեկավարների միջազգային ֆորումում բացման պաշտոնական նիստին պատիվ արվեց Հայաստանին և նվաստիս լինելու միակ արտասահմանցի ելույթ ունեցողն ավելի քան 20 երկրների ներկայացուցիչների շրջանակից։

#հայ_իրանական_բարեկամությունը

🆔 @vardan_voskanyan
Թե բա՝ աշխարհի լոլիկով ամենամեծ ձվաձեղն են սարքելու Հայաստանում։

Մոտ 3-4 հազար տարի անընդմեջ հայաբնակ Արցախը թշնամուն թողնելուց և դրա կողմից պարբերաբար նվաստացվելուց հետո հենց լոլիկով ամենամեծ ձվաձեղի թավայի մոտ «ծիսական շուրջպար» բռնելու ժամանակն է։ Հետո կարելի է անցնել բաստուրմայով ամենամեծ ձվաձեղին...

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Իրանական Ատրպատական երկրամասի արաբականացված անվանումը յուրացրած և գրեթե ամեն ինչով արհեստածին Ադրբեջանի բարբարոսսկան վարչախումբը պաշտոնական մակարդակում փորձում է այդ անվանումը տարածել նաև Հայաստանի Հանրապետության տարածքի վրա՝ բարբաջելով ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջանի» մասին։

Այս հանգամանքը ևս մեկ ցուցիչ է, որ Բաքվի բռնապետական վարչախումբը սեփական պետություն կոչեցյալի մարդատյաց և կեղծ ինքնության առասպելը կառուցում է նաև մեր ազգային և պետական ինքնության գոյության բացառման վրա կամ, այլ խոսքերով, ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր։

Ըստ այդմ, առնվազն աչոք և մտոք կույր է պետք լինել՝ չտեսնելու և չհասկանալու, որ, ցավալիորեն, ոչ մի խաղաղություն ոչ կա, ոչ էլ լինելու է, քանի դեռ գոյություն ունի Բաքվում արմատավորված քաղցկեղային այս կազմավորումը, որն իր էությամբ հակամարդկային է, ծավալապաշտ, ամբարիշտ և բարբարոս։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի և հարակից մի շարք այլ խնդիրների մասին նվաստիս տեսակետներին կարող եք ծանոթանալ այս հարցազրույցում։

Իրանը ստեղծել է արդյունավետ գործող արբանյակ ուժերից բաղկացած օրինակելի տարածաշրջանային «կայսրություն», որի թիրախում են վերջինիս անխտիր բոլոը թշնամիներն ու ախոյանները։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
Ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ և այս երկրի նախկին արտգործնախարար Մոհամմադ-Ջավադ Զարիֆը Կովկասի խնդիրներին նվիրված համաժողովին հայտարարել է, որ իսրայելական ներկայությունն արհեստածին Ադրբեջանում նպատակ է հետապնդում «զոհաբերելու» այս կազմավորումը՝ վերածելով այն Թել-Ավիվի համար անվտանգության վահանի։

Ընդամենը ամիսներ առաջ Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի վրա քարոզչական և հոգեբանական ճնշում գործադրելու պիղծ գործելաոճով անընդմեջ թմբկահարում էր այն լկտի սուտը, թե Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն, իբր, ադրբեջանցի է, մինչդեռ հենց նրա կառավարության կարևորագույն հարցերով փոխնախագահը խոսում է արհեստածին Ադրբեջանի «զոհաբերության» մասին։

Դիվանագիտական լեզվից թարգմանաբար՝ նման բարձրաստիճան և փորձառու իրանցի պաշտոնյայի այս հայտարարությունը գրեթե ուղղակիորեն նշանակում է, որ Իրանը Իսրայելին հակադարձելու իր սցենարներում ունի նաև արհեստածին Ադրբեջանի չեզոքացման բաղադրիչ, որն ընդգրկում է ոչ միայն դիվանագիտական գործիքակազմ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Այս գիշեր իսրայելական օդուժի հարվածներն Իրանի ուղղությամբ, ըստ պաշտոնական Թեհրանի, իրականացվել են Թեհրան և ծայր հարավարևմտյան Խուժաստան ու Իլամ նահանգներում գտնվող ռազմական նշանակության օբյեկտների վրա՝ առանց իրանական օդային տարածք ներխուժման։

Իրանական կողմը չի հաստատում պաշտոնական Թել-Ավիվի պնդումը 20 թիրախի խոցման վերաբերյալ՝ նշելով, որ ունեցել է «սահմանափակ վնասներ»։

Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ մոտ մեկ միլիոն վեց հարյուր հիսուն հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող այս երկրի բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», որ տեղի է ունեցել որևէ հարձակում։

Գործողության վերաբերյալ տեղեկատվության և ապատեղեկատվության հոսքերը միախառնված են, պարզ է սակայն, որ քարոզչական տիրույթում վստահելի «տպավորիչ» կադրեր դեռևս չկան։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի սինլքոր պարագլուխն այսօր լուսանկարվել է Իրանական կայսրության Երևանի խանության դրոշների հետ՝ նշանաբանական «ուղերձ» հղելով, թե Հայաստանի Հանրապետության տարածքը և Երևանն, իբր, «ադրբեջանական» է և ուստի՝ իրենը։

Ադրբեջան անվանումով գոյացության արհեստածին բնույթը կարելի է միանգամից հասկանալ հենց այդ դրոշներից մեկից, որի վրա պատկերված առյուծն Իրանի պատմական խորհրդանիշն է, իսկ առյուծից վերև և ներքև արաբատառ գրություն է՝ «սուլթան սուլթանի որդի Շահ Ֆաթհ-Ալի Ղաջար», որը Իրանի շահն էր 1797-1834թթ. ընթացքում։

Հետևաբար, Բաքվի բռնապետն իր այս «ուղերձով» ևս մեկ անգամ փաստում է, որ ոչ մի «ադրբեջանական պետականություն» էլ մինչև 1918թ., բնականաբար, գոյություն չի ունեցել, իսկ ինքն ուղղակի նկարվել է իրանական պատմական դրոշներից մեկի հետ՝ այդպիսով իրականում հավաստելով իր պատմական հպատակությունը մերձավորարևելյան առյուծ Իրանին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում հերթական անգամ հյուրընկավել էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Հայաստան-Իրան հազարամյակների հարաբերությունների ամրապնդման առումով ժողովրդական դիվանագիտության կարևոր բաղադրիչ է նաև համալսարանական մեր հարթակը։

#Հայաստան_Իրան_բարեկամությունը

🆔 @vardan_voskanyan
Թիկունքիս քաղաքակրթական Հայաստանի հազարամյակների մշակութային ջանքի հոյակերտ արգասիքներն են՝ մեսրոպատառ արձանագրություններով խաչքարեր դարձած վիշապաքարեր։

Հայաստանը հավերժական քաղաքակրթության սրբազան տարածք է՝ հազարամյակների իր ողջ հսկայական ժառանգությամբ, ուստի չի կարող և չպետք է տեղի տա ինչ-որ բարբարոս տարերքի առջև, քանզի դա նաև կլինի մեր նախնյաց ստեղծած քաղաքակրթության աններելի ու թուլամորթ ուրացումը, ինչը անարգանքի խարան կդառնա մեր ճակատներին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի արցախյան բարբառի առոգանությունը։ Հարցնում եմ՝ որտեղի՞ց են։ Լսում պատասխաններ՝ Ստեփանակերտ, Մարտակերտ, Ասկերան, Հադրութ, Շուշի և այլն։

Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է՝ հոգեմաշ պատիժը մեր հայրենիքի հինավուրց մի անկյան՝ Արցախի մեր ուրացման...

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ֆրանսիացի նշանավոր արևելագետ Ռենե Գրուսեն Հայաստանի պատմությանը նվիրված կոթողային իր գործում (Histoire de l’Arménie des origines à 1071, Paris: Payot, 1947) գրում է՝ «Աշխարհագրորեն հայկական լեռնաշխարհը հենց բնության կողմից ստեղծված է դիտարկելու Վերին Ասորիքը, Ջեզիրեն, Քրդստանը և Ատրպատականը»։

Սա առաջին հայացքից պարզ թվացող, սակայն հանճարեղ դիտարկում է, որը կարող է անկյունաքարային լինել լայն ռազմավարական իմաստով Հայաստանի դիրքավորման առումով։

Այո՛, ներկայիս Հայաստանի Հանրապետությունն իր մեջ ներառում է Հայկական բարձրավանդակի մի անկյունը միայն, բայց սա չի փոխում մեր պետության սահմաններում մնացած լեռնաշխարհի թեկուզ և մի հատվածի հենց բնության կողմից մեզ ընծայված առավելությունը, քանի որ, դիցուք, Սյունիքը, Տավուշը և Գեղարքունիքը հենց այժմ էլ կարևորագույն վայրեր են «դիտարկելու» հարևան բոլոր հովիտներն ու հարթավայրերը, իսկ կամքի, ռեսուրսների և հմտության համադրման դեպքում դրանց վրա գերակայություն հաստատելու համար։ Նույն էր, ի դեպ, նաև այժմ բռնազավթված Արցախի պարագայում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի ողջ քարոզչամեքենան լծված է «արդարացնելու» Սիրիայում ծայրահեղական ահաբեկիչների հակամարդկային գործողությունները։

Չնայած Հալեպը բռնազավթած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ծայրահեղ իսլամիստական խմբավորումն ահաբեկչական է ճանաչված ոչ միայն ԱՄՆ-ում և ՌԴ-ում, այլ նաև Թուրքիայում, Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներն այն կոչում են «սիրիական ընդդիմություն», փորձելով, իբր, մեղմել դրա ակնհայտ ահաբեկչական բնույթը։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրաքի տարածքից ժամանած իրանամետ ուժերի աջակցության պայմաններում սիրիական բանակն աստիճանաբար հետ է նվաճում Հալեպի նահանգի՝ ահաբեկիչների կողմից բռնազվաթված տարածքները։

Դեռևս չափազանց վաղ է խոսել կառավարական ուժերի ակնառու հաջողությունների մասին, սակայն ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ինչպես միշտ ամեն ինչ հերթական անգամ վճռվում է մարտի դաշտում։

Երկդիմի կերպով ահաբեչությունն, իբր, քննադատող, սակայն նույն այդ ահաբեկիչներին հովանավորող և աջակցող էրդողանական վարչախումբը նույնպես քաջ գիտակցում է սա, ուստի Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը՝ տարածաշրջանի, որտեղ նաև մենք ենք։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Տարեվերջ է։ Համատիրության աշխատակցուհին, ինչպես ամեն տարի, թակում է մեր տան դուռը հավաքելու սպասարկման վճարը։ Մինչ կլրացնի կտրոնը և կտա մանրը, հանկարծ ասում է՝ «Վարդան ջան, վերջերս կարդացի քո գրածը մեր փարսի լեզվի մասին»։

Ո՜վ, զարմանք. տասնամյակներ շարունակ կարծել եմ, թե նա Բաքվի հայ է, բայց պարզվում է՝ ծնվել է արհեստածին Ադրբեջանի Շամախիի շրջանի Մադրասա հայկական գյուղում, որի բնիկ հայերը խոսում էին նաև կովկասյան պարսկերենով՝ կոչելով այն «փարսի» (բռց.՝ «պարսկերեն»):

Եվ կրկին անսպասելիորեն լսում եմ ինձ երիտասարդ տարիներ տանող ծանոթ բառերն ու արտահայտություները՝ «խունա» («տուն»), «խաշ դիրինք» («բարով տեսանք»), «քիլա» («աղջիկ») և այլն, որոնք գրի էի առնում 1990-ականների վերջին, երբ այս լեզվով վարժ խոսող տարեց մադրասացիները դեռ կային։

Հիմա պարսկերենի այս տարբերակը գրեթե մեռած է՝ իր հետ անցյալի խորքերը տանելով հայոց պատմության և պարսից լեզվի ավանդույթի մի յուրահատուկ շերտ, որը փաստացիորեն ոչնչացվել է Շիրվանի հայության՝ հազարամյակների իրենց բնօրրանից բռնի տեղահանության հետևանքով։

#բռնազավթված_հայրենիքը

🆔 @vardan_voskanyan
Քանի որ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվանումով ո՛չ պատմական, ո՛չ աշխարհագրական, ո՛չ վարչական, ո՛չ մշակութային և որևէ այլ բնույթի հասկացություն Հայաստանի Հանրապետության տարածքում երբեիցե գոյություն չի ունեցել և գոյություն չունի, ապա չեն կարող լինել և ոչ մի «արևմտյան ադրբեջանցիներ» կամ առավել ևս դրանց ներկայացնող իսկապես իրավազոր համայնք, կառույցներ կամ կազմակերպություններ։

Կոլտնետասական ակումբի մակարդակով կազմակերպված, սակայն Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի կողմից որպես «միջազգային» հրամցվող «Վերադարձի իրավունքեր» մեծադղորդ անվանումով, իբր, համաժողովի ընթացքում Բաքվի բռնապետի՝ Հայաստանին ներկայացրած պահանջները նույնքան անհիմն են և արհեստական, որքան դրա իսկ ղեկավարած քաղցկեղային գոյացությունը ժամանակին Ադրբեջան կոչելը։

Մինչդեռ Բաքվի բարբարոսական պարագլխի լկտիությունն այն աստիճանի է հասել, որ վերջինս համարձակվում է, բռունցք թափ տալով, պահանջներ ներկայացնել այնպիսի հինավուրց քաղաքակրթության և պետության, ինչպիսին Հայաստանն է։

Իրապես անվտանգ և զարգացող Հայաստանի իրական տեսլականը պետք է ենթադրի ոչ թե այս սինլքորի հոխորտանքների բավարարում, այլ առվազն սրա լռեցում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այն, ինչ տեղի է ունենում այժմ Սիրիայում, ցավալի, բայց դասական օրինակ է, թե ինչպես են ամեն ինչ վճռում ուժերի հավասարակշռությունը կամ դրա խախտումը, այլ ոչ թե տարաբնույթ պայմանավորվածությունները և թղթերը։

Էրդողանական վարչախումբը փաստացիորեն ոչնչացրեց Աստանայի ձևաչափով ձեռք բերված եռակողմ Ռուսաստան - Թուրքիա - Իրան բոլոր պայմանավորվածությունները Սիրիայի հարցով, երբ համարեց կամ հաշվարկեց, որ ուժերի հավասարակշռության նժարը թեքվել է իր կողմը ռուսական ռեսուրսների՝ Ուկրաինայում և իրանական արբանյակ ուժերի՝ Իսրայելի դեմ զբաղվածության հետևանքով։

Մարտադաշտերում հաջողություններից հետո գտնվեցին նաև էրդողանական վարչախմբին «անսպասելի» աջակցողներ՝ ի դեմս մերձավորարևելյան և արտամերձավորարևելյան դերակատարների։

Սա սիրիական հակամարտության միայն մի դասն է՝ ուսանելի նաև մեզ համար, իսկ մյուսն այն է, որ ցանկացած երկրի ճակատագիրը վճռում են ոչ թե պայմանավորվածությունները և թղթերը, այլ առաջին հերթին հենց այդ երկրի բանակը և մնացյալ անվտանգային կառուցակարգերը, որոնց չաշխատելու կամ վատ աշխատելու պարագայում ոչ մեկը ոչինչ անելու ունակ չի լինելու։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան բացահայտ ապատեղեկատվություն է տարածում դեպի Դամասկոս հյուսիսից մուտքը փակող Հոմս քաղաքի մոտ տեղի ունեցողի մասին։

Էրդողանական վարչախմբի աջակցությունը վայելող ահաբեկիչները դեռ չեն կարողանում գրավել քաղաքը բացառապես մի պատճառով՝ Լիբանանից կրկին Սիրիա ժամանած «Հիզբալլահի» համառ դիմադրության շնորհիվ։

Այլ խնդիր է, թե այդ դիմադրությունն ակնհայտ անհավասար ուժերի պայմաններում որքանով հաջողությամբ կպսակվի։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan