Vardan Voskanyan's Channel
4.85K subscribers
333 photos
54 videos
1 file
217 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան կարծես մոռացել է, որ մեկ-երկու շաբաթ առաջ իրեն ուղղակի պատռում էր պնդելով, թե Իրանի նորընտիր նախագահն, իբր, «ադրբեջանցի» է՝ փորձելով այս կեղծ քարոզչական թեզն օգտագործել նաև մեր դեմ։

Մինչդեռ տարածաշրջանում բուռն զարգացումների թոհուբոհում աննկատ մնաց երդմնակալության արարողության ժամանակ Մասուդ Փեզեշքիանի ելույթը, որտեղ Իրանի նախագահը պաշտոնական առաջին իսկ խոսքում անդրադարձավ պարսկալեզու մշակութային տարածքին՝ այն տարածքին, որն ընդունված է կոչել նաև մշակութային Իրան և որն ավելի ընդգրկուն է ու ընդարձակ, քան քաղաքական Իրանը։

Պարսկալեզու մշակութային տարածքի մաս է նաև, դիցուք, Ապշերոնյան թերակղզին արհեստածին Ադրբեջանում, որտեղ առնվազն երկու ավաններում դեռևս պահպանվում է պարսկախոսությունը, իսկ տեղի կովկասյան պարսկերենը կոչվում է «զուհուն փարսի» («պարսից լեզու»):

Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման շրջանակներում այս հինավուրց լեզուն ոչ միայն չի արժանանում որևէ հոգածության, այլ նաև դրա լեզվակիրներն ամենուր ենթարկվում են պետական անխնա ձուլման քաղաքականության։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Դե ինչ, Իրանում կարծես ամեն բան գրեթե պատրաստ է Իսրայելի դեմ վրիժառության պատասխան գործողության համար։

Այս մասին կարելի է եզրակացնել Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարություններից մեկից, որտեղ քննադատվել է նաև ՄԱԿ-ի անգործությունը, ինչը նշանակում է իրանական մոտալուտ պատասխան հարվածի անխուսափելիության դիվանագիտական հիմնավորում։

Միևնույն ժամանակ, սակայն, Իրանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, աշխարհում ոչ ոք չի կարող վստահաբար խոսել հարվածի կոնկրետ ժամանակի և ձևաչափի մասին։

Ակնհայտ է միայն մի բան՝ Իրանի վրիժառական գործողությունը լինելու է և լինելու է անզուգաչափ, իսկ դրա համար ընտրանքները չափազանց մեծ են՝ սկսած հենց Իրանի տարածքից հրիթռների և անօդաչուների կիրառությամբ կոմբինացված հարվածից, մինչև այս երկրի տարածաշրջանային արբանյակների լայն ներգրավում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախումբն այսօր պաշտոնապես հերքել է իր տարածքում իսրայելական ուժերի առկայությունը՝ վախենալով իրանական վրիժառության գործողությունից։

Վերջին օրերին Իրան-Իսրայել լարվածության աճի և իրանական կողմից իր ախոյանին սպասմամբ հոգեբանորեն հյուծելու խորապատկերին Բաքվի բռնապետը և նրա գլխավորած բարբարոսական վարչախումբն, իրավամբ, գտնվում են միջազգային ԶԼՄ-ների և իրանական տելեգրամյան ալիքների լրատվական հոսքերի միմյանց հաջորդող «ռմբահարման» տակ՝ կապված Իրանի կողմից արհեստածին Ադրբեջանի տարածքի՝ որպես իսրայելական պլացդարմի, հնարավոր թիրախավորման հետ։

Որքանով է այդ լրահոսը համապատասխանում իրականությանը, դժվար է միանշանակորեն պնդել, սակայն փաստ է, որ Բաքվում, նաև դատելով այսօրվա հերքումից, հստակորեն առկա են վախեր, քանի որ, ըստ «Վիկիլիքսի» գաղտանզերծված փաստաթղթերի՝ անձամբ Բաքվի բռնապետն էր տարիներ առաջ հայտարարել, որ Ադրբեջան-Իարայել հարաբերությունները նման են սառցաբեկորի, որի երևացող միայն փոքր հատվածն է ջրի երեսին։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենան ամեն ինչում է փնթի. թե բա՝ «Ոսկանյանն իրանցի փորձագետների լեզվով Ադրբեջանն անամոթաբար «Բաքվի ռեժիմ» է կոչում»։

Սխալվում եք՝ ես մշտապես հստակորեն զանազանում եմ արհեստածին Ադրբեջանը և Բաքվի բարբարոսսկան վարչախումբը։

Իսկ այն, որ Ապշերոնյան թերակղզին պարսից լեզվի մշակութային տարածքի անքակտելի մաս է վաղուց արդեն ապացուցված իրողություն է, ձեզ պատեպատ մի՛ տվեք, «ադրբեջանական պատմագրության հայր» Բաքիխանով կարդացե՛ք, այ, «աղվանագետներ»։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
«Շտապելը սատանայի գործ է», - պնդում է իրանական ասացվածքը։ Սա այն բանաձևումներից է, որը բնորոշում է նաև իրանական քաղաքական աշխարհայացքն ու գործելաոճը։

Իրանի վրիժառական գործողության սպառնալիքը և սպասումն ինքնին հոգեբանորեն հյուծող է, ինչի մասին արդեն խոսում են նաև Իսրայելի ներսում։

Ժամանակակից պատերազմները այլևս միայն խրամատներում չեն, այլ կրում են համատարած բնույթ՝ ընդգրկելով թշնամուն թուլացնելու, խոցելու և չեզոքացնելու բոլոր հնարավորություններն անխտիր բոլոր ոլորտներում, մինչդեռ մեզ թվում է, թե պատերազմը միայն կրակելով է, և եթե կրակոց չկա, ապա խաղաղություն է։

Դեռևս «սառը պատերազմը» ցույց տվեց, թե որքան արդյունավետ կարող են լինել անկրակոց պատերազմները, մինչդեռ մենք մոռացել են, որ Հայաստանը նույնպես պատերազմի մեջ է՝ ընդ որում, Բաքվի բարբարոսսկան վարչախմբի կողմից մեր դեմ վարվող համատարած պատերազմի, որի նպատակը մեկն է՝ ոչնչացնել մեզ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև դարձնելով անողնաշար և անդիմադրողունակ զանգված։

Եթե մենք չենք արձանագրում այս անհերքելի փաստը և չենք կառուցում մեր ազգային տեսլականը, դրանից բխող ծրագիրն ու այդ ծրագրի հիման վրա արվող գործողությունները մշտական համատարած պատերազմին պատրաստ լինելու բնական և տրամաբանական ձգտմամբ, նույնիսկ եթե դա պահանջելու է պայմանականորեն վատ ապրել մինչև թշնամուն ոչնչացնելը, ապա ոչ միայն լավ չենք ապրելու, այլ նաև միգուցե և հնարավորություն չունենանք գոյություն քարշ տալու։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բռնակցել են, թե չեն բռնակցել, լայն իմաստով այդքան էլ կարևոր չէ, եթե մենք դասեր չենք քաղում պատմությունից։

Հայությունն այդ ժամանակ այնպիսի վիճակում էր, որ յուրաքանչյուր կայացած պետություն կարող էր նրա տարածքը բռնակցել, միացնել, գրավել, բնակչությանը գաղթեցնել, տանել, բերել, կներեք, բայց նույնիսկ ստիպել, որ կռանան և վրայով «հավալլա» թռնել։

Եվ, որքան էլ դաժան հնչի, հիմա էլ մենք՝ որպես ազգ և պետություն, չենք գիտակցում, որ նախևառաջ պետք է բուժել մեր ախտերը, որովհետև մեզանից դուրս մեղավոր գտնելն ամենահեշտ «ելքն» է, ինքներդ գիտեք՝ ինչ սրտի մխիթարանք։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախումբը, բռնազավթելով Հայաստանի սրբազան տարածքները, անողոքաբար կռվում է նաև հայկական քաղաքակրթության դեմ՝ ոչնչացնելով կամ փորձելով յուրացնել մեր ժառանգությունը։

Երբ ԽՍՀՄ-ը երկրորդ աշխարհամարտի արդյունքներով գրավեց և իրեն կցեց Արևելյան Պրուսիայի գերմանական հողերը, ոչ մեկի մտքով չի անցել, դիցուք, այդտեղ ծնված Կանտին հռչակել պրուս, այլ ոչ թե գերմանացի փիլիսոփա կամ Արևելյան Պրուսիայի մայրաքաղաք Քյոնիքսբերգի (Կալինինգրադ) մայր տաճարը համարել պրուսւական, այլ ոչ թե գերմանական մշակույթի կոթող։

Մինչդեռ Բաքվի բարբարոսական վարչախումբը դա անում է հայկական Արցախում՝ հնարավոր ամեն ինչ, առանց խտրության, փորձելով ներկայացնել «աղվանական», իսկ իրեն պատմական Աղվանքի, իբր, ժառանգորդ։

Հայկական դիմումները կամ բողոքներն՝ ուղղված «միջազգային հանրություն» կոչեցյալին, անօգուտ, պատկերավոր ասած, «լացի» դրսևորումներ են միայն, քանի որ հայկական քաղաքակրթության կոթողների փրկությունը մեկն է՝ Արցախի վերաազատագրումը, և դրանց վերադարձն իրենց իրական տիրոջը, քանի որ սա նաև քաղաքակրթական առաքելություն է՝ առաքելություն, որին Հայաստանին ստիպում են գնալ նաև բարբարոսները՝ ոչնչացնելով, պղծելով և յուրացնելով մեր հինավուրց մշակույթը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Եթե ուզում ենք Լուկաշենկոն և այլք մեզ հարգեն կամ մեզ հետ հաշվի նստեն, պետք է պարտության մատնել Բաքվի բարբարոսական վարչախմբին և վերաազատագրելով Արցախը, բոլորին հրավիրել Շուշի ազատագրումը նշելու։

Բոլոր այլ դեպքերում մեզ առավելագույնը խղճալու են, ավելի հաճախ՝ անարգելու։

Սա է իրականությունը, որքան էլ դառը, բայց հենց սա է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի նորանշանակ արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է՝
«Կովկասի տարածաշրջանն Իրանի համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևորություն։ Պատմական, մշակութային և աշխարհագրական մերձավորությունը կրկնապատկել է այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»։

Իրանի արտգործնախարարի խոսքերը գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ պաշտոնական Թեհրանի արտաքին քաղաքական օրակարգում Հարավային Կովկասն այլևս առաջնային շահերի և կարևորության գոտի է, որտեղ Իրանն աշխատելու է կրկնապատկված ջանքերով։

Ակնհայտ է նաև, որ իրանական ակտիվության կարևորագույն դրդապատճառ է նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայության աճը մեր տարածաշրջանում, ինչը լրացուցիչ մարտահրավերներ է ի հայտ բերել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար, ուստի դրանց հաղթահարման գործում խիստ արդյունավետ կարող է լինել հենց հայ-իրանական բազմակողմ համագործակցությունը, որը կարող է և պետք է ստանա քաղաքակրթական դաշինքի ռազմավարական ձևաչափ, քանի որ այս տարածաշրջանում հայ-իրանական պատմական և քաղաքակրթական կապերն ամենահինն են, իսկ Հայաստան-Իրան խաղաղության սահմանը երկու երկրների միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից է։

#հայ_իրանական_բարեկամությունը

🆔 @vardan_voskanyan
«Անջատողական և տեռորիստի հոգով հայ պրոֆեսոր, իրանագետ գիտնական»՝ «ծանոթացեք», դա նվաստս է, ըստ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի։

Իսկ տելեգրամյան այս ալիքի գրառումները «անամոթություն» են և «սուտ», քանի որ մրմռացնում են միաժամանակ Աղվանքի, Մարաստանի, բոլոր տեսակի թյուրքերի, Չինմաչինի և Հյուսիսային ու Հարավային բևեռների մշակույթների «ուղղակի ժառանգորդ» Բաքվի բարբարոսական վարչախմբին և դրա կիսագրագետ գրչակներին։

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan
Մեզանում վերջերս հաճախ են խոսում Հնդկաստանից, բայց այս երկիրը և դրա հզոր մշակույթը մեզանում համարյա ընդհանրապես ճանաչելի չեն։

Որոշել եմ իմ համեստ գիտելիքների շրջանակում երբեմն-երբեմն հանրամատչելի կերպով գրել Հնդկաստանի մասին։

Այսօր կսկսեմ հնդկերեն जय हिन्द [Ջայ Հինդ] «Հաղթանա՛կ Հնդկաստանին» մարտակոչից, որը սկզբնավորվել է դեռևս 20-րդ դարասկազբին Բրիտանական կայսրության դեմ ազգային-ազատագրական պայքարում՝ դառնալով Հնդկաստանի տարբեր էթնիկական խմբերին միավորող քաղաքական և ռազմական կոչ։

Այժմ այն հնդկական բանակի հիմնական մարտակոչն է, իսկ քանի որ Հնդկաստանը Հայաստանին բարեկամ պետություն է, ապա հնդիկ ժողովրդին միանշանակորեն կարելի է մաղթել «Ջայ Հինդ»։

Կից՝ անկախ Հնդկաստանի առաջին դրոշմանիշն է, վերևի աջ անկյունում հիշյալ մարտակոչով։

#Հնդկաստանը

🆔 @vardan_voskanyan
Բռնազավթված Արցախի Հանրապետությունից Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի տարածած «տեսանյութերը» այդ վարչախմբի կողմից Հայաստանի և հայության դեմ վարվող հիբրիդային մշտական պատերազմի հոգեբանական հարձակման բաղադրիչներից են։

Դրանք նախատեսված են մեզ, իբր, «հաշտեցնելու» այն մտքի հետ, թե Հայաստաանի սրբազան հողի այդ հատվածն ընդմիշտ ու անվերադարձ կորած է, մինչդեռ բարբարոսներն այն ամբողջությամբ վերահսկում են ընդսմենը մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում, որը մեր պատմության հազարամյակների ուղեծրում ընդամենը կես վայրկյան է՝ ակնթարթից էլ փոքր ժամանակ։

Նման «տեսանյութերը» պետք է մեզ համար վերածել խթանի՝ մշակելու և իրագործելու Բաքվի պիղծ վարչախմբի կողմից բռնազավթված մեր սրբազան հայրենիքի հազարամյակների հայկական պատմություն ունեցող այս հատվածը վերաազատագրելու և հայության հաղթական վերադարձը կազմակերպելու համար։

Հայկական քաղաքակրթության և բարբարոսսկան տարերքի միջև մշտնջենական այս պատերազմում ավարտը լինելու է՝ որպես պետություն և ազգ, կողմերից մեկի՝ պատմության ասպարեզը լքելը։

Սա դառը, սակայն հավաստի իրողություն է, որը նախ՝ պետք է գիտակցել, իսկ հետո՝ սրանից բխեցնել պետության և ազգի կազմակերպման տեսլականը և հաղթանակի ծրագիրը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր ներկայությամբ իսկ պղծել է մեր սրբի մասունքները, մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքը, մեր իշխանուհու՝ «ի թուրքաց պատերազմին» զոհված որդու հիշատակին կառուցած մեր տաճարը, Քարվաճառն ազատագրած մեր հերոսների հիշատակը, մեր պատիվն ու արժանապատվությունը։

Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և այլ «կառնավալների» ֆոնին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Թիկունքիս Սյունիքի Աղիտու հինավուրց հայկական գյուղում գտնվող մեր նշանավոր միջնադարյան կոթողն է՝ մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքներից մեկը։

Այն մեկն է հայկական քաղաքակրթության այն հուշարձաններից, որին լկտիաբար հաճախ անդրադառնում է Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան՝ փորձելով հավականել ոչ միայն Հայաստանի սրբազան հողի այս հատվածին, այլ նաև յուրացնել մեր նախնիների քաղաքակրթական ջանքը։

Մեծագույն և աններելի թուլամորթություն, ամոթ և մեղք է, երբ քաղաքակրթությունը զիջվում է բարբարոսական տարերքին՝ հնարավորություն տալով վերջինիս պղծել, յուրացնել կամ ոչնչացնել այն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այդպես էլ չընկալելով Բաքվի բարբարոսական վարչախմբի բնույթն ու էությունը, մենք շարունակում ենք կարծել, թե կան առանձին վերցրած Արցախյան հիմնախնդիր, սահմանազատման և սահմանագծման ինչ-որ հարց և այլ «տեղային» խնդիրներ։

Այս մոտեցումը մեզանում կտրականապես սխալ է և չի դիմանում որևէ քննադատության, քանի որ, դիցուք, Արցախի ամբողջական բռնազավթումից և այնտեղ իրականացված էթնիկ զտումից հետո էլ Հայաստանի հանդեպ պահանջները չեն դադարել, Սյունիքում, Տավուշում և Գեղարքունիքում զիջումներից ու Հայաստանի տարածքների բռնազավթումից հետո նույնպես մեր նկատմամբ լկտի նկրտումները շարունակվում են և այսպես շարունակ։

Մինչդեռ իրականում խնդիրն ինքը՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն է իր բռնապետական և հակամարդկային վարչախմբով, որի այս տեսքով և ձևաչափով գոյությունն իսկ մշտական վտանգ է Հայաստանի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար։

Հետևաբար Հայաստանում մեր պետության զարգացման և հզորացման խորքային օրակարգը պետք է ձևավորվի այն հիմնական ելակետից, ըստ որի՝ նույն այդ զարգացման և հզորացման առանցքային խոչընդոտը հենց արհեստածին Ադրբեջանն է իր բարբարոսական վարչախմբով կամ, այլ խոսքերով, մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն մենք կկարողանանք ապահովել հազարամյակների խորքից եկող մեր պետականության արժանապատիվ զարգացման և հզորացման սուրբ նպատակի իրագործումը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի աշխատակազմի պաշտոնաթերթ «Խալխ Գազեթի» (նախկին ԱԽՍՀ «Կոմունիստ») կոչեցյալն առաջին և երրորդ էջերում հրապարակված ծավալուն «հոդվածում» անդրադարձել է նվաստիս տեսակետներին։

Եթե մի կողմ թողնենք հոդվածագրի վիրավորական արտահայտությունները, ապա պարզ է, որ Բաքվի բռնապետական վարչախումբը ակնհայտ վախեր ունի Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքի հնարավորությունից։

Ըստ նրա՝ նվաստիս կողմից օգտագործվող «արհեստածին Ադրբեջան» եզրույթն իսկ դուռ է բացում Իրանի կողմից այս քաղցկեղային գոյացության տարածքի վերանվաճման համար։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Երբ արաբները նվաճեցին Սասանյան Իրանը, ապա սկսվեց այս հնագույն քաղաքակրթության պատմության մի շրջան, որն ընդունված է կոչել «նսեմացում» եզրույթով։

Այնուհետև իրանցիներն Արաբական խալիֆայությունում հասան հավասարության, իսկ Իրանի մերձկասպյան շրջաններից ծայր առած դեյլամական նվաճումների արդյունքում սկսվեց իրանական գերակայության պատմական շրջափուլը, երբ Բաղդադի խալիֆները խամաճիկներ էին իրանցիների ձեռքում։

Սրա պատճառը բացառապես իրանական քաղաքակրթական, քաղաքական և բյուրոկրատական վերնախավերն էին, որոնք ոչ միայն չհաշտվեցին Իրանի փառքի և հզորության կորստյան հետ, այլ նաև օգտագործեցին իրանական պետականության ավանդույթները և քաղաքակրթական խորքը վերականգնվելու ու գերիշխանության հասնելու համար։

Վերնախավերի կամքը, տոկունությունն ու հմտությունն են վճռում քաղաքակրթության ապագան, այլ ոչ թե «ապագա» գոռալով գոյություն քարշ տալը, իսկ նսեմացումը չի կարելի կերպափոխել «ոչինչ, կարևորը հաց ուտելն է» գռեհիկ կաղապարով, քանի որ նսեմացումը հաղթահարելու միակ և պատվաբեր վերջնարդյունքը գերակայությունն է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Թեհրանի խոսակցական պարսկերենում մի բառ կա՝ گوگیجه [gou-gije], որը Թեհրանի հյուսիսի բնիկ իրանական բարբառից պարսկերեն մուտք գործած ենթաշերտային ձև է՝ խոշոր եղջերավոր անասունների հիվանդության անուն (ցավոք, հայերեն տարբերակը չգիտեմ, անգլերեն՝ «mad cow»), փոխաբերաբար նշանակելով «շշմած, շփոթված, մոլորված, մտացրիվ, տարակուսած»։

Ստուգաբանորեն բառի առաջին բաղադրիչը նույնական է հայերեն «կով», երկրորդը՝ «գիժ» բառի հետ։

Բայց խնդիրն այստեղ մաքուր լեզվաբանությունը չէ, այլ բառի փոխաբերական իմաստները, որոնցով էլ կարելի է բնորոշել լայնածավալ և ուղղորդված քարոզչական ճնշման տակ գտնվող մեր հասարակության վիճակը, որը նման պայմաններում օբյեկտիվորեն չի կարողանում գնահատել շրջապատող իրականությունը՝ սպարտայական կենսակերպ և ուժերի լիարժեք լարում ու հանրային կազմակերվածություն պահանջող այն իրականությունը, որը քողարկվում է անվերջ ու անդադար պայմանական «ֆեստիվառների» մոլորեցնող և շողշողուն ծխածածկույթով։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ոմն Այխան Հաջիզադե, որը Բաքվի բարբարոսական վարչախմբում զբաղեցնում է ԱԳՆ կոչեցյալի ինչ-որ խոսնակի պաշտոն, պարբերաբար աչքի է ընկնում Հայաստանի հասցեին վիրավորական, լկտի և վերջնագրային բնույթի պահանջների հնչեցմամբ և մեր երկրի ներքին գործերին խառնվելով։

Անսահմանորեն ամոթալի է, որ Հայաստանը հասցվել է այն վիճակի, որ նույնիսկ սրա նման «շարքային դռնապանը» համարձակություն ունի նման հռետորաբանություն կիրառելու մեր պետության հասցեին, իսկ սրանից ավելի ամոթալին այն է, որ մեզ փորձում են հաշտեցնել այս նվաստացուցիչ վիճակի հետ։

Հայաստանի վերածնունդը և լիակատար գերակայության հաստատումը թշնամական քաղցկեղային գոյացության նկատմամբ պետք է դառնա յուրաքանչյուր հայաստանցու և հայի կյանքի և պատվի գործ, քանի որ անպատիվ գոյություն քարշ տալը միայն թուլամորթների և ապիկարների բաժինն է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մեր հասարակության ամենամեծ և արգահատելի ախտերից մեկը գրեթե զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալների ստախոսությունն է, իսկ էլ ավելի նողկալի է, երբ դա չի համարվում արատ կամ ախտ, այլ «լռելյայն» դիտարկվում է՝ որպես հանրայնորեն հանդուրժելի կամ ոչ դատապարտելի երևույթ։

Կյանքում պատահում է, որ այս կամ այն խոստումը կամ մտադրությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի իրականանում կամ ուշանում է դրա իրականացումը, սակայն խոսքը սրա մասին չէ, այլ լկտի և մտածված ստի ու խաբեության։

Մեր հասարակությունը հաճախ, փաստացիորեն, ոչ մի արտառոց բան չի տեսնում, երբ իրեն խաբում են կամ ստում, որովհետև, ցավալիորեն, ինքն էլ իր զգալի մասով ստում է և խաբում՝ անում դա ամեն հնարավոր առիթով, անհրաժեշտաբար կամ նույնիսկ առանց անհրաժեշտության։

Նույն այդ հասարակությունից էլ ծնվում են վերնախավերը, սակայն այդ վերնախավերի առաքելությունն է ձգտել լինել օրինակելի և գոնե փորձել բուժել հասարակական ախտերը, այլ ոչ թե դրանք խտացնել հենց իրենցում։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan