Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
319 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
էրդողանական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, թե Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արել է Լիբիայում և Արցախում։

Թուրքիայի ներսում, ինչպես նաև արաբական և իսլամական աշխարհում էժան վարկանիշ հավաքելու նպատակով արված այս դատարկաբան հայտարարության փոխարեն, էրդողանական վարչախումբը, դիցուք, կարող էր փակել իր տարածքով Իսրայելին մատակարարվող ադրբեջանական էներգակիրների հոսքը, որն, իրոք, լուրջ հարված կլիներ Թել-Ավիվին։

Սակայն ոչ՝ դատարկ, պոպուլիստական և երեսպաշտ հայտարարություններից էրդողանական վարչախումբը փող չի կորցնում, մինչդեռ էներգակիրների տարանցման դադարեցումը փողի հստակ կորուստ է։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Իրանի խորհրդարանում կայացել է այս երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը, որին, բնականաբար, չի մասնակցել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։

Ինչպես այդ մասին գրել էի, Բաքվի բռնապետի բացակայությունն Իրանի նախագահի երդմնակալության արարողությունից վերջանականապես պայթեցրեց ալիևյան քարոզչամեքենայի այն առասպելը, թե Մասուդ Փեզեշքիանն, իբր, «ադրբեջանցի» է, այլ ոչ թե Ատրպատականից սերող իրանցի, որն անսասան շարունակելու է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը։

Նույն այդ քարոզչամեքենայի ուռճացրած փուչիկը պայթեց հենց միայն նրանով, որ դրա իսկ կողմից, իբր, «ադրբեջանցի» հռչակված Իրանի նախագահի երդմնակալությանը չի մասնակցել Բաքվի ադրբեջանցի բռնապետը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Իրանը հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող երկրներից է, և վերջինիս լայնածավալ ուղղակի պատերազմի մեջ ներքաշելու, իսկ այնուհետև զոհի կարգավիճակով ԱՄՆ-ից համակողմանի և լիարժեք աջակցություն ստանալու փորձերը չեն կարող խիստ իրատեսական դիտարկվել։

Ներքաշման նման հերթական գործելաոճի դրսևորում պետք է համարել նաև «Համասի» քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը Թեհրանում՝ իսրայելական հատուկ գործողության հետևանքով։

Բանն այն է, որ Իրանն առանց այն էլ բավական հաջող կարողանում է անուղղակի կերպով պայքարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային իր ախոյանների ու թշնամիների դեմ՝ Մերձավոր Արևելքում ստեղծելով արբանյակ կառույցների և կազմակերպությունների նմանը չունեցող ցանց, որն էլ անհրաժեշտության դեպքում ուղղակի բախումների մեջ է մտնում հակաիրանական ուժերի հետ։

Նման անուղղակի ցանցային գործելաոճը ոչ միայն հնարավորինս խնայում է հենց Իրանի մարդկային ներուժը, այլ նաև հնարավորություն ստեղծում միանգամից մի քանի ճակատներով իր ախոյաններին ու թշնամիներին ներքաշելու անվերջանալի և խիստ ռեսուրսատար բախումների մեջ։

Այնպես որ, Իրան-Իսրայել ուղղակի լայնածավալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թվում, չնայած վառոդի տակառի նմանվող Մերձավոր Արևելքում ցանկացած կայծ հղի է պատերազմական հրդեհի բռնկման վտանգով։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Վատիկանի ինչ-որ մի թերթում, թե հանդեսում, ամենայն հավանակությամբ, կոռումպացված ինչ-որ մի լրագրող, թե հեղինակ ինչ-որ գրվածք է մոգոնել, թե Գանձասարն ու Դադիվանքը, իբր, աղվանական են, և մենք համարյա ազգովի վրդովմունք ենք հայտնում։

Բնական է, որ դա անում ենք, բայց խիստ անբնական է, որ ազգովի կարծես թե այնքան էլ վրդովված չենք ոչ միայն Գանձասարի ու Դադիվանքի, այլ նաև մեր հայրենիքի անքակտելի մաս ողջ Արցախի՝ թշնամուն հանձնելու հանգամանքով։

«Ջուրը ջաղացն է տարել, չախչախի հետևից ենք ընկել», - ասում է հայկական ասացվածքը, իսկ թյուրքականը՝ «շահար բիզիմ, հալվա բիզիմ» («քաղաքը մերն է, հալվան՝ մերը»)։

Ուզո՞ւմ ենք խնդիրն արմատապես լուծել, Արցախը պետք է վերաազատագրել բարբարոսներից։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Տարիներ առաջ, երբ Թեհրանի օդանավակայանից առաջին անգամ հասա Դուբայի օդանավակայան, ինքնաթիռում ինձ պատրաստում էի արաբերեն խոսելու, քանի որ խոսակցական արաբերենի փորձառություն ընդհանրապես չունեմ։

Տեղում շատ զարմացա, քանի որ ոչ մի արաբ աշխատակից փաստորեն չկար, իսկ հիմնական հաղորդակցության լեզուն անգլերենն էր։

Դուբայի օդանավակայանը Թեհրանինից շատ ավելի գեղեցիկ էր և ճոխ, բայց տարօրինակ կերպով ամենևին չհավանեցի։ Հետո՝ հասկացա, որ պատճառը մեկն էր՝ Թեհրանն իր գեղեցկությամբ և նույնիսկ իր թերություններով ամեն ինչով բնական էր, Դուբայը միայն գեղեցիկ, բայց անբնական։

Իրանական գործելաոճը գրեթե ամեն ինչում այդպիսին է, նույնիսկ Իրան-Իսրայել հարաբերություններում։ Իրանցիներն ավելորդ են համարում աղմուկը և, թող թույլ տրվի ասել, «տպավորիչ» լինելը, ուստի իրանական պատասխանն Իսմայիլ Հանիայի սպանությանը չի լինելու տպավորիչ պատկերով, սակայն լինելու է արժանի և անզուգաչափ։

Ընդհանրապես, Իրանը չի գործում գլխակորույս և այսրոպեական որոշումներով կամ աղմկոտ «տպավորիչ» սպանությունների տրամաբանությամբ, այլ աստիճանաբար հյուծում է իր ախոյաններին երկարատև և անշտապ գործողություններով։

#ճանաչիր_հարևանիդ

🆔 @vardan_voskanyan
Աշխարհը սառել է Իրանի պատասխան վրիժառական գործողության սպասումից. անհանգստություններ, վախեր, գաղտնի բանակցություններ, անորոշություն և այլն։

Իսկ «մերձավորարևելյան առյուծը» հանգիստ ծրագրում է իր գործողությունը՝ վստահ սեփական ուժերի և հնարավորությունների վրա՝ գիտակցելով, որ արդարության հետ որևէ աղերս չունեցող այս աշխարհում հարգում են ուժեղին և հաշվի նստում միայն նրա հետ։

Ընդամենը 40 տարի առաջ սեփական նույնիսկ մեկ հրթիռ չունեցող այս հինավուրց պետությունն ու քաղաքակրթությունն այժմ հրթիռային գերտերություն է, գրեթե միջուկային տերություն, տարածաշրջանում և միգուցե նաև աշխարհում լավագույն արբանյակ ուժերի և կառույցների լայնածավալ ցանցի կառավարիչ։

Իրանը կարելի է սիրել, չսիրել կամ նույնիսկ ատել, բայց չհարգելն անհնարին է, ինչպես անհնարին է նրա վրիժառությունից չանհանգստանալը և խուսափելը։

#ճանաչիր_հարևանիդ

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան կարծես մոռացել է, որ մեկ-երկու շաբաթ առաջ իրեն ուղղակի պատռում էր պնդելով, թե Իրանի նորընտիր նախագահն, իբր, «ադրբեջանցի» է՝ փորձելով այս կեղծ քարոզչական թեզն օգտագործել նաև մեր դեմ։

Մինչդեռ տարածաշրջանում բուռն զարգացումների թոհուբոհում աննկատ մնաց երդմնակալության արարողության ժամանակ Մասուդ Փեզեշքիանի ելույթը, որտեղ Իրանի նախագահը պաշտոնական առաջին իսկ խոսքում անդրադարձավ պարսկալեզու մշակութային տարածքին՝ այն տարածքին, որն ընդունված է կոչել նաև մշակութային Իրան և որն ավելի ընդգրկուն է ու ընդարձակ, քան քաղաքական Իրանը։

Պարսկալեզու մշակութային տարածքի մաս է նաև, դիցուք, Ապշերոնյան թերակղզին արհեստածին Ադրբեջանում, որտեղ առնվազն երկու ավաններում դեռևս պահպանվում է պարսկախոսությունը, իսկ տեղի կովկասյան պարսկերենը կոչվում է «զուհուն փարսի» («պարսից լեզու»):

Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման շրջանակներում այս հինավուրց լեզուն ոչ միայն չի արժանանում որևէ հոգածության, այլ նաև դրա լեզվակիրներն ամենուր ենթարկվում են պետական անխնա ձուլման քաղաքականության։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Դե ինչ, Իրանում կարծես ամեն բան գրեթե պատրաստ է Իսրայելի դեմ վրիժառության պատասխան գործողության համար։

Այս մասին կարելի է եզրակացնել Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարություններից մեկից, որտեղ քննադատվել է նաև ՄԱԿ-ի անգործությունը, ինչը նշանակում է իրանական մոտալուտ պատասխան հարվածի անխուսափելիության դիվանագիտական հիմնավորում։

Միևնույն ժամանակ, սակայն, Իրանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, աշխարհում ոչ ոք չի կարող վստահաբար խոսել հարվածի կոնկրետ ժամանակի և ձևաչափի մասին։

Ակնհայտ է միայն մի բան՝ Իրանի վրիժառական գործողությունը լինելու է և լինելու է անզուգաչափ, իսկ դրա համար ընտրանքները չափազանց մեծ են՝ սկսած հենց Իրանի տարածքից հրիթռների և անօդաչուների կիրառությամբ կոմբինացված հարվածից, մինչև այս երկրի տարածաշրջանային արբանյակների լայն ներգրավում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախումբն այսօր պաշտոնապես հերքել է իր տարածքում իսրայելական ուժերի առկայությունը՝ վախենալով իրանական վրիժառության գործողությունից։

Վերջին օրերին Իրան-Իսրայել լարվածության աճի և իրանական կողմից իր ախոյանին սպասմամբ հոգեբանորեն հյուծելու խորապատկերին Բաքվի բռնապետը և նրա գլխավորած բարբարոսական վարչախումբն, իրավամբ, գտնվում են միջազգային ԶԼՄ-ների և իրանական տելեգրամյան ալիքների լրատվական հոսքերի միմյանց հաջորդող «ռմբահարման» տակ՝ կապված Իրանի կողմից արհեստածին Ադրբեջանի տարածքի՝ որպես իսրայելական պլացդարմի, հնարավոր թիրախավորման հետ։

Որքանով է այդ լրահոսը համապատասխանում իրականությանը, դժվար է միանշանակորեն պնդել, սակայն փաստ է, որ Բաքվում, նաև դատելով այսօրվա հերքումից, հստակորեն առկա են վախեր, քանի որ, ըստ «Վիկիլիքսի» գաղտանզերծված փաստաթղթերի՝ անձամբ Բաքվի բռնապետն էր տարիներ առաջ հայտարարել, որ Ադրբեջան-Իարայել հարաբերությունները նման են սառցաբեկորի, որի երևացող միայն փոքր հատվածն է ջրի երեսին։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենան ամեն ինչում է փնթի. թե բա՝ «Ոսկանյանն իրանցի փորձագետների լեզվով Ադրբեջանն անամոթաբար «Բաքվի ռեժիմ» է կոչում»։

Սխալվում եք՝ ես մշտապես հստակորեն զանազանում եմ արհեստածին Ադրբեջանը և Բաքվի բարբարոսսկան վարչախումբը։

Իսկ այն, որ Ապշերոնյան թերակղզին պարսից լեզվի մշակութային տարածքի անքակտելի մաս է վաղուց արդեն ապացուցված իրողություն է, ձեզ պատեպատ մի՛ տվեք, «ադրբեջանական պատմագրության հայր» Բաքիխանով կարդացե՛ք, այ, «աղվանագետներ»։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
«Շտապելը սատանայի գործ է», - պնդում է իրանական ասացվածքը։ Սա այն բանաձևումներից է, որը բնորոշում է նաև իրանական քաղաքական աշխարհայացքն ու գործելաոճը։

Իրանի վրիժառական գործողության սպառնալիքը և սպասումն ինքնին հոգեբանորեն հյուծող է, ինչի մասին արդեն խոսում են նաև Իսրայելի ներսում։

Ժամանակակից պատերազմները այլևս միայն խրամատներում չեն, այլ կրում են համատարած բնույթ՝ ընդգրկելով թշնամուն թուլացնելու, խոցելու և չեզոքացնելու բոլոր հնարավորություններն անխտիր բոլոր ոլորտներում, մինչդեռ մեզ թվում է, թե պատերազմը միայն կրակելով է, և եթե կրակոց չկա, ապա խաղաղություն է։

Դեռևս «սառը պատերազմը» ցույց տվեց, թե որքան արդյունավետ կարող են լինել անկրակոց պատերազմները, մինչդեռ մենք մոռացել են, որ Հայաստանը նույնպես պատերազմի մեջ է՝ ընդ որում, Բաքվի բարբարոսսկան վարչախմբի կողմից մեր դեմ վարվող համատարած պատերազմի, որի նպատակը մեկն է՝ ոչնչացնել մեզ ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև դարձնելով անողնաշար և անդիմադրողունակ զանգված։

Եթե մենք չենք արձանագրում այս անհերքելի փաստը և չենք կառուցում մեր ազգային տեսլականը, դրանից բխող ծրագիրն ու այդ ծրագրի հիման վրա արվող գործողությունները մշտական համատարած պատերազմին պատրաստ լինելու բնական և տրամաբանական ձգտմամբ, նույնիսկ եթե դա պահանջելու է պայմանականորեն վատ ապրել մինչև թշնամուն ոչնչացնելը, ապա ոչ միայն լավ չենք ապրելու, այլ նաև միգուցե և հնարավորություն չունենանք գոյություն քարշ տալու։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բռնակցել են, թե չեն բռնակցել, լայն իմաստով այդքան էլ կարևոր չէ, եթե մենք դասեր չենք քաղում պատմությունից։

Հայությունն այդ ժամանակ այնպիսի վիճակում էր, որ յուրաքանչյուր կայացած պետություն կարող էր նրա տարածքը բռնակցել, միացնել, գրավել, բնակչությանը գաղթեցնել, տանել, բերել, կներեք, բայց նույնիսկ ստիպել, որ կռանան և վրայով «հավալլա» թռնել։

Եվ, որքան էլ դաժան հնչի, հիմա էլ մենք՝ որպես ազգ և պետություն, չենք գիտակցում, որ նախևառաջ պետք է բուժել մեր ախտերը, որովհետև մեզանից դուրս մեղավոր գտնելն ամենահեշտ «ելքն» է, ինքներդ գիտեք՝ ինչ սրտի մխիթարանք։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախումբը, բռնազավթելով Հայաստանի սրբազան տարածքները, անողոքաբար կռվում է նաև հայկական քաղաքակրթության դեմ՝ ոչնչացնելով կամ փորձելով յուրացնել մեր ժառանգությունը։

Երբ ԽՍՀՄ-ը երկրորդ աշխարհամարտի արդյունքներով գրավեց և իրեն կցեց Արևելյան Պրուսիայի գերմանական հողերը, ոչ մեկի մտքով չի անցել, դիցուք, այդտեղ ծնված Կանտին հռչակել պրուս, այլ ոչ թե գերմանացի փիլիսոփա կամ Արևելյան Պրուսիայի մայրաքաղաք Քյոնիքսբերգի (Կալինինգրադ) մայր տաճարը համարել պրուսւական, այլ ոչ թե գերմանական մշակույթի կոթող։

Մինչդեռ Բաքվի բարբարոսական վարչախումբը դա անում է հայկական Արցախում՝ հնարավոր ամեն ինչ, առանց խտրության, փորձելով ներկայացնել «աղվանական», իսկ իրեն պատմական Աղվանքի, իբր, ժառանգորդ։

Հայկական դիմումները կամ բողոքներն՝ ուղղված «միջազգային հանրություն» կոչեցյալին, անօգուտ, պատկերավոր ասած, «լացի» դրսևորումներ են միայն, քանի որ հայկական քաղաքակրթության կոթողների փրկությունը մեկն է՝ Արցախի վերաազատագրումը, և դրանց վերադարձն իրենց իրական տիրոջը, քանի որ սա նաև քաղաքակրթական առաքելություն է՝ առաքելություն, որին Հայաստանին ստիպում են գնալ նաև բարբարոսները՝ ոչնչացնելով, պղծելով և յուրացնելով մեր հինավուրց մշակույթը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Եթե ուզում ենք Լուկաշենկոն և այլք մեզ հարգեն կամ մեզ հետ հաշվի նստեն, պետք է պարտության մատնել Բաքվի բարբարոսական վարչախմբին և վերաազատագրելով Արցախը, բոլորին հրավիրել Շուշի ազատագրումը նշելու։

Բոլոր այլ դեպքերում մեզ առավելագույնը խղճալու են, ավելի հաճախ՝ անարգելու։

Սա է իրականությունը, որքան էլ դառը, բայց հենց սա է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի նորանշանակ արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է՝
«Կովկասի տարածաշրջանն Իրանի համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևորություն։ Պատմական, մշակութային և աշխարհագրական մերձավորությունը կրկնապատկել է այս տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»։

Իրանի արտգործնախարարի խոսքերը գալիս են ևս մեկ անգամ փաստելու, որ պաշտոնական Թեհրանի արտաքին քաղաքական օրակարգում Հարավային Կովկասն այլևս առաջնային շահերի և կարևորության գոտի է, որտեղ Իրանն աշխատելու է կրկնապատկված ջանքերով։

Ակնհայտ է նաև, որ իրանական ակտիվության կարևորագույն դրդապատճառ է նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայության աճը մեր տարածաշրջանում, ինչը լրացուցիչ մարտահրավերներ է ի հայտ բերել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի համար, ուստի դրանց հաղթահարման գործում խիստ արդյունավետ կարող է լինել հենց հայ-իրանական բազմակողմ համագործակցությունը, որը կարող է և պետք է ստանա քաղաքակրթական դաշինքի ռազմավարական ձևաչափ, քանի որ այս տարածաշրջանում հայ-իրանական պատմական և քաղաքակրթական կապերն ամենահինն են, իսկ Հայաստան-Իրան խաղաղության սահմանը երկու երկրների միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից է։

#հայ_իրանական_բարեկամությունը

🆔 @vardan_voskanyan
«Անջատողական և տեռորիստի հոգով հայ պրոֆեսոր, իրանագետ գիտնական»՝ «ծանոթացեք», դա նվաստս է, ըստ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի։

Իսկ տելեգրամյան այս ալիքի գրառումները «անամոթություն» են և «սուտ», քանի որ մրմռացնում են միաժամանակ Աղվանքի, Մարաստանի, բոլոր տեսակի թյուրքերի, Չինմաչինի և Հյուսիսային ու Հարավային բևեռների մշակույթների «ուղղակի ժառանգորդ» Բաքվի բարբարոսական վարչախմբին և դրա կիսագրագետ գրչակներին։

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan
Մեզանում վերջերս հաճախ են խոսում Հնդկաստանից, բայց այս երկիրը և դրա հզոր մշակույթը մեզանում համարյա ընդհանրապես ճանաչելի չեն։

Որոշել եմ իմ համեստ գիտելիքների շրջանակում երբեմն-երբեմն հանրամատչելի կերպով գրել Հնդկաստանի մասին։

Այսօր կսկսեմ հնդկերեն जय हिन्द [Ջայ Հինդ] «Հաղթանա՛կ Հնդկաստանին» մարտակոչից, որը սկզբնավորվել է դեռևս 20-րդ դարասկազբին Բրիտանական կայսրության դեմ ազգային-ազատագրական պայքարում՝ դառնալով Հնդկաստանի տարբեր էթնիկական խմբերին միավորող քաղաքական և ռազմական կոչ։

Այժմ այն հնդկական բանակի հիմնական մարտակոչն է, իսկ քանի որ Հնդկաստանը Հայաստանին բարեկամ պետություն է, ապա հնդիկ ժողովրդին միանշանակորեն կարելի է մաղթել «Ջայ Հինդ»։

Կից՝ անկախ Հնդկաստանի առաջին դրոշմանիշն է, վերևի աջ անկյունում հիշյալ մարտակոչով։

#Հնդկաստանը

🆔 @vardan_voskanyan
Բռնազավթված Արցախի Հանրապետությունից Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի տարածած «տեսանյութերը» այդ վարչախմբի կողմից Հայաստանի և հայության դեմ վարվող հիբրիդային մշտական պատերազմի հոգեբանական հարձակման բաղադրիչներից են։

Դրանք նախատեսված են մեզ, իբր, «հաշտեցնելու» այն մտքի հետ, թե Հայաստաանի սրբազան հողի այդ հատվածն ընդմիշտ ու անվերադարձ կորած է, մինչդեռ բարբարոսներն այն ամբողջությամբ վերահսկում են ընդսմենը մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում, որը մեր պատմության հազարամյակների ուղեծրում ընդամենը կես վայրկյան է՝ ակնթարթից էլ փոքր ժամանակ։

Նման «տեսանյութերը» պետք է մեզ համար վերածել խթանի՝ մշակելու և իրագործելու Բաքվի պիղծ վարչախմբի կողմից բռնազավթված մեր սրբազան հայրենիքի հազարամյակների հայկական պատմություն ունեցող այս հատվածը վերաազատագրելու և հայության հաղթական վերադարձը կազմակերպելու համար։

Հայկական քաղաքակրթության և բարբարոսսկան տարերքի միջև մշտնջենական այս պատերազմում ավարտը լինելու է՝ որպես պետություն և ազգ, կողմերից մեկի՝ պատմության ասպարեզը լքելը։

Սա դառը, սակայն հավաստի իրողություն է, որը նախ՝ պետք է գիտակցել, իսկ հետո՝ սրանից բխեցնել պետության և ազգի կազմակերպման տեսլականը և հաղթանակի ծրագիրը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր ներկայությամբ իսկ պղծել է մեր սրբի մասունքները, մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքը, մեր իշխանուհու՝ «ի թուրքաց պատերազմին» զոհված որդու հիշատակին կառուցած մեր տաճարը, Քարվաճառն ազատագրած մեր հերոսների հիշատակը, մեր պատիվն ու արժանապատվությունը։

Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և այլ «կառնավալների» ֆոնին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Թիկունքիս Սյունիքի Աղիտու հինավուրց հայկական գյուղում գտնվող մեր նշանավոր միջնադարյան կոթողն է՝ մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքներից մեկը։

Այն մեկն է հայկական քաղաքակրթության այն հուշարձաններից, որին լկտիաբար հաճախ անդրադառնում է Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան՝ փորձելով հավականել ոչ միայն Հայաստանի սրբազան հողի այս հատվածին, այլ նաև յուրացնել մեր նախնիների քաղաքակրթական ջանքը։

Մեծագույն և աններելի թուլամորթություն, ամոթ և մեղք է, երբ քաղաքակրթությունը զիջվում է բարբարոսական տարերքին՝ հնարավորություն տալով վերջինիս պղծել, յուրացնել կամ ոչնչացնել այն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan