Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
319 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
🇮🇷 Հուլիսի 5-ին, Թեհրանի ժամանակով առավոտյան 8-ից Իրանում կբացվեն ընտրատեղամասերը, և կմեկնարկի այս երկրի նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը։

Պահպանողական Սայիդ Ջալիլին, բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի համեմատությամբ, երկրորդ փուլում անցկացրել է բավական հաջող քարոզարշավ և թվում է, թե ավելի մեծ շանսեր ունի ընտրվելու Իրանի նախագահի պաշտունում, սակայն վերջնականապես ամեն ինչ որոշելու է իրանցի ընտրողի քվեն, որովհետև այս երկրում քվեարակությունը մշտապես ընթանում է ազատ, արդար և թափանցիկ մթնոլորտում։

Հայաստանի տարածքում գործելու են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների երեք տեղամասեր՝ Երևանի Կապույտ մզկիթում, Երևանում Իրանի դեսպանատան շենքում և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունում։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
.🇮🇷 Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն, ինչպես միշտ, մեկնարկել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի քվեարկությամբ։

Նախագահի երկու թեկնածուները՝ պահպանողական Սայիդ Ջալիլին և բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը, նախընտրական վերջին շաբաթվա արդյունքներով ունեն գրեթե հավասար հնարավորություններ՝ չնայած նրանցից առաջինն ավելի լավ է վարել քարոզարշավը և նաև հնարավորություն ունի ստանալու առաջին փուլից հետո ընտրարշավից դուրս մնացած պահպանողական Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմնակիցների մի մասի ձայները։

Իրանում խիստ կարևորվում է նաև ընտրողների մասնակցության ցուցանիշը, որն առաջին փուլում չի հասել քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների թվի կեսին։

Ենթադրվում է, որ մի շարք ներքին և արտաքին քաղաքական հարցերում խիստ հակադիր դիրքորոշումներ ունեցող երկու թեկնածուների մրցակցության պայմաններում ընտրություններին մասնակցող քաղաքացիների թիվը կարող է որոշակի աճ գրանցել։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն, ինչպես և առաջինի դեպքում, կտևի մինչև Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշեր։

Այս պահի դրությամբ ընտրությունների մասնակիցների քանակն արդեն հասել է մոտ 45 տոկոսի, որն, ինչպես և նախօրոք ենթադրվում էր, ավելի բարձր է առաջին փուլի մասնակցության ցուցանիշից։

Առայժմ նախնական որևէ տեղեկություն թեկնածուների ստացած քվեների մոտավոր թվի մասին չկա, քանի որ քվեարկածների ելքային հարցումներ Իրանում չեն անցկացվում։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն ավարտված է, և սկսվել է ձայների հաշվարկը։

Ըստ քվեների առայժմ փոքր թվի հաշվարկի վրա հիմնված ոչ պաշտոնական տվյալների՝ բարեփոխական Մասուդ Փեզեշքիանն առաջատար է Թեհրանում, Քերմանշահում, Քրդստանում, Թավրիզում, Արդաբիլում և Զանջանում, իսկ պահպանողական Սայիդ Ջալիլին՝ հաղթում է Յազդում, Քերմանում, Ղոմում և Մաշհադում։

Առայժմ որևէ պաշտոնական տվյալ չի հրապարակվել։ Սպասվում է, որ առաջին նման տվյաները կլինեն Թեհրանի ժամանակով գիշերվա 2:30-ին։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇮🇷 Իրանում կայացած նախագահական ընտրությունների երկորդ փուլի արդյունքներով Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը։

Հաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին և նշել, որ Իրանի զարգացման նպատակով օգտվելու է նաև ընտրությունների ընթացքում իր մրցակիցների կողմնակիցների կարողություններից։

Փեզեշքիանը մասնավորապես ասել է՝ «Իշխանության համար միմյանց հետ կռիվ ունեինք, եթե Աստծո համար է, իրար հետ հո կռիվ չունե՞նք»:

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
Քանի որ նաև Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենայի ազդեցության տակ մեզանում տարածվել է «կարծիք», թե Իրանում նախագահ ընտրված Մասուդ Փեզեշքիանն, իբր, «ադրբեջանցի» է, առաջարկում եմ լսել այս հարցազրույցի առաջին հատվածը, որտեղ մանրամասն անդրադարձ կա խնդրին։

Այստեղ նշեմ միայն, որ Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից։

Հարցազրույցում նաև անդրադարձ կա մեր խնդիրներին և մի շարք այլ հարցերի։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մեզանում Իրանի մասին ընկալումներում հիմնական սխալներից մեկն այն է, որ Իրանը դիտարկվում է՝ որպես պարսիկների պետություն՝ Պարսկաստան։

Այո՛, Իրանը նաև պարսիկների պետությունն է, բայց ոչ միայն պարսիկների այլ նաև մնացյալ իրանցիների՝ ատրպատականցիների, գիլանցիների, մազանդարանցիների, լուրերի, բախտիարցիների, քրդերի, ղաշղայցիների և այլոց, քանի որ Իրան քաղաքական և քաղաքակրթական հասկացությունը, որը կարելի է կոչել նաև «Իրանի գաղափար» վերէթնիկական է։

Սա դժվար ընկալելի է հատկապես հայերիս համար, քանի որ Հայաստան քաղաքական և քաղաքակրթական հասկացությունը կամ «Հայաստանի գաղափարը» բացառապես հայկական է՝ էթնիկական։

Ըստ այդմ, եթե թեկուզ միայն վերցնենք իրանական պետություններ կերտած արքայատոհմերը, ապա դրանք ունեն տարբեր էթնիկական և ցեղային հիմք՝ մարեր, պարսիկներ, պարթևներ, դեյլամցիներ, թյուրքեր (Ղաջարներ), մազանդարանցիներ և այլք։

Այս առումով, իրանցի լինելը և Իրանի գաղափարին ծառայելը նշանակում է առաջին հերթին լինել հենց իրանցի, այլ ոչ թե պարսիկ, ատրպատականցի, քուրդ, մազանդարանցի կամ մեկ այլ էթնիկական միավորի ներկայացուցիչ։

Շփոթության մեկ այլ աղբյուր է պարսկերենը՝ որպես Իրանի պետական լեզու, սակայն, որքան էլ պարադոքսալ թվա, նոր պարսկերենը՝ որպես քաղաքական և քաղաքակրթական լեզու, իր դիրքերը նվաճել է առանց որևէ պարտադրանքի, մշակութային բնական ճանապարհով, Արաբական խալիֆայության ստեղծումից հետո, երբ Իրանը նվաճված էր, իսկ իրանական միասնական պետություն նույնիսկ գոյություն չուներ, ինչն այս լեզվի ինչ-որ առումով բացառիկ յուրահատկությունն է։

Այս տեսանկյունից, պարսկերենն էլ վերէթնիկական լեզու է, այլ ոչ միայն պարսիկների լեզուն, քանի որ այն իրենցն էին համարում, դիցուք, նույնիսկ Հնդկաստանի մահմեդական տիրակալները, որոնք սերում էին մոնղոլաթյուրքական ծագում ունեցող Լենկ Թեմուրից և կայսրություն էին ստեղծում Իրանի ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքակրթական սահմաններից դուրս։

#ճանաչիր_հարևանիդ
#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանից ստացվել են առաջին լուրջ ազդակները, որոնք կարող են անուղղակիորեն անհագստացնող լինել Բաքվի բարբարոսական վարչախմբի համար։

Լիբանանյան «Հիզբալլահի» գլխավոր քարտուղարին հասցեագրված ուղերձում Իրանի նորընտիր նախագահը, մասնավորապես, շեշտել է, որ ուժգնորեն շարունակվելու է Իրանի հովանավորությունը դիմադրության առանցքի ուժերին Իսրայելի դեմ պայքարում։

Բանն այն է, որ Իրանի կողմից առաջնորդվող դիմադրության առանցքի մաս է դիտարկվում նաև արհեստածին Ադրբեջանում գործող շիայական «Ադրբեջանի իսլամական դիմադրության շարժումը», որն առավել հայտնի է «Հուսեյնականներ» անվանումով, իսկ Բաքվի բարբարոսական վարչախումբն Իսրայելի մերձավոր դաշնակիցն է։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան «համեստորեն» լռում է այն մասին, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հատուկ շեշտել է տարածաշրջանում սահմանների փոփոխման անթույլատրելիության իրանական հաստատուն պաշտոնական դիրքորոշումը, որը դիվանագիտական լեզվից «թարգմանաբար» նշանակում է առաջին հերթին, այսպես կոչված, «Թուրանական միջանցքի» (Բաքվի բռնապետն այն կոչում է «Զանգեզուրյան») մերժելի լինելն, ինչին անդրադարձել են իրանական լրատվամիջոցները։

Այս կարևոր հանգամանքը, կարծում եմ՝ հատուկ է բաց թողնվել լրահոսից, քանի որ այն ուղղակի հակասում է նույն այդ քարոզչամեքենայի ուռճացրած այն քարոզչական փուչիկին, ըստ որի Իրանի նախագահն, իբր, էթնիկ ադրբեջանցի է։

Հիմա ամենահետաքրքրականն այն է, թե արդյո՞ք Բաքվի բռնապետը ներկա կլինի՞ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, քանի որ նրա բացակայությունը վերջնականապես կպայթեցնի Բաքվում հորինված քարոզչական առասպելը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷🇦🇲 Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հուլիսի 9-ի հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ուշագրավ հայտարարություններ է արել՝ կապված հայ-իրանական հարաբերությունների և Հայաստան-Իրան սահմանի հետ։

Վերջինս, մասնավորապես, ընդգծել է, որ Իրանի հարևանների շարքում Հայաստանը նշանակալի տեղ ունի, իսկ հայ-իրանական հարաբերությունները կարևոր են Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության համակարգում, ուստի Հայաստանի նկատմամբ Իրանի սկզբունքային քաղաքականությունն անխաթարելի է։

Շատ ուշագրավ է նաև նորընտիր նախագահի կողմից Հայաստան-Իրան սահմանի բնութագրումը, ըստ որի՝ թեև Հայաստանի հետ Իրանի սահմանը երկար չէ, սակայն այն հույսի և խաղաղ կյանքի սահման է։

Հարկ է նշել, որ Իրանի նորընտիր նախագահի հայտարարություններն ամբողջությամբ տեղավորվում են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի նախանշած հստակ և սկզբունքային քաղաքականության շրջանակում, որն, ի դեպ, հայ-իրանական սահմանը բնորոշել էր՝ որպես հազարամյակների սահման։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանում շատերը չգիտեն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի դեմ նաև քարոզչական ճակատում պայքարող և իրենց հայրենիք Իրանի շահերն առաջ մղող իրանցի մասնագետների և փորձագետների մի երևելի հատված կազմում են հենց ատրպատականցիները, որոնց մայրենի լեզուն ատրպատականյան թյուրքերենն է։

Սա միգուցե շատ տարօրինակ կարող է թվալ, որովհետև մեզանում Իրանի ընկալումն աղճատված է ադրբեջանական (հիմնականում ռուսալեզու), ռուսական և արևմտյան լրատվական և քարոզչական հոսքերի՝ առանց քննադատական մոտեցման կլանելու հետևանքով մի կողմից, իսկ մյուսից՝ Իրանի հանդեպ մեր ավանդական դիտանկյունով, ըստ որի՝ Իրանը միայն պարսիկների պետությունն է՝ Պարսկաստան է։

Մինչդեռ, որքան էլ պարադոքսալ թվա, արդեն առնվազն Սեֆյան ժամանակներից Իրանի կայսերական պետականությունը պարսիկների և այդ երկիրը բնակեցնող այլ էթնիկական միավորների հետ ջանք ու եռանդ, իսկ հաճախ նաև կյանք չխնայելով կերտում էին նաև ատրպատականցիները։

Ըստ այդմ, ատրպատականցիներն իրենց ամբողջության մեջ ինչ-որ «սփյուռքյան ադրբեջանցիներ» չեն, ինչպես հաճախ փորձ է կատարվում ներկայացնել հատկապես Բաքվի քարոզչամիջոցներում, այլ լիարժեք իրանցիներ են, որոնց ազգային դյուցազներգությունը «Շահնամեն» է, որոնց համար Իրանի պետական և քաղաքակրթական լեզու պարսկերենը, նույնքան թանկ է, որքան իրենց մայրենի ատրպատականյան թյուրքերենը և որոնց տեսանկյունից Ադրբեջանը նույնքան թշնամական պետություն է, որքան Իրանի այլ թշնամիները։

#ճանաչիր_հարևանիդ
#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին։

«Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», - «Ազատությանը» բացառիկ հարցազրույցում ասել է նա:

Դեսպան Մեհդի Սոբհանին, ըստ էության, առաջնորդվել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ 2020թ. 44-օրյա պատերազմի վերջին շրջանում կատարած կարևոր այն հայտարարությամբ, ըստ որի՝ Արցախի հայերի անվտանգությունը պետք է ապահովվի, ինչը, ցավոք, այդքան էլ ուշադրության չարժանացավ մեզանում։

Չափազանց կարևոր է, որ այժմ հենց Իրանն է առաջ քաշում Արցախի հայության իր բնօրրան վերադարձի և անվտանգության ապահովման հարցը, առանց ինչի՝ կայուն խաղաղության հասնելն անհնարին է։

Կասկած չկա, որ հայության՝ Արցախ վերադարձի հարցում, ի դեմս Իրանի, մենք ունենք հզոր դաշնակից, ինչը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում այդ խնդիրն ակտիվորեն առաջ մղելու

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷🇦🇿 Բաքվի բարբարոսական վարչախումբը վերաբացել է իր դեսպանատուն կոչեցյալը Թեհրանում։

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ձգտում է այս իրադարձությունը կապել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրության հետ՝ փորձելով դա ներկայացնել, իբր, «ադրբեջանցի» նախագահի իշխանության գալու հետ առնչվող դեպք։

Իրականում սա պարզագույն խաբեություն է, քանի որ նախ՝ Մասուդ Փեզեշքիանն Ատրպատականից սերող իրանցի է, այլ ոչ թե «ադրբեջանցի», երկրորդը՝ դատելով իրանական լրատվադաշտից, որոշումը կայացվել էր դեռևս հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսի իշխանության օրոք և երրորդը՝ Իրանի նորընտիր նախագահը դեռևս չի ստանձնել պաշտոնը, ինչը տեղի կունենա երդմնակալությունից հետո միայն։

Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչության Նման մեքենայությունն ունի երկու նպատակ՝ իբր, վերասնուցելու Իրանի նորընտիր նախագահի՝ «ադրբեջանցի» լինելու մասին հյուսված և արդեն իսկ հօդս ցնդած առասպելը ներքին ադրբեջանական լսարանի համար և նույն «լծակով» ճնշում բանեցնելու Հայաստանի վրա՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե Իրանը փոխել է իր դիրքորոշումները։

Ակնհայտ է, որ Իրանում այս առումով ոչինչ էլ չի փոխվել, որովհետև դեսպանատունը 2023թ. հունվարին փակել էր ոչ թե իրանական, այլ ադրբեջանական կողմը և հենց վերջինս էլ այժմ վերաբացում է դա, իսկ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից դեպի Հայաստան եկող ազդակները ոչ մի փոփոխության մասին չեն խոսում։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
Երեք-չորս օր է Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենան գրվածք գրվածքի վրա է թխում նվաստիս տեսակետը «հերքելու» և «ապացուցելու», թե Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն, իբր, «ադրբեջանցի» է:

Բայց ամենածիծաղելին այն է, որ սրանք նույնիսկ չեն կարողանում ճիշտ գրել «Ատրպատական» տեղանունը, որը հենց իրենց կողմից յուրացված «Ազարբայջան» անվան միջին իրանական ձևն է՝ այն դարձնելով ինչ-որ անհայտ «Ատրապատան»։ 🙂

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
🇦🇲 Քանի դեռ մեր համազգային մտայնության մեջ մեկընդմիշտ չի ամրագրվել այն փաստը, որ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորումն իր ամբողջ էությամբ և բնույթով 1918թ.-ին օսմանցիների կողմից առաջ մղված հակահայկական ծրագիր է, որի բռնապետական վաչախումբը 2020թ. պատերազմից հետո փաստացիորեն վերածվել է քաղցկեղային գոյացության՝ փորձելով ամենուր տարածել իր մահաբեր շոշափուկները, մեզանում չի վերանալու արդեն իսկ կործանարար բնույթ ստացած պատրանքը, թե դրա հետ հնարավոր է խաղաղություն։

Քաղցկեղի հետ ուղղակի անհնար է հասնել խաղաղության, դա մանկամիտ պատրանք է՝ տարրական անմտություն, հետևաբար քաղցկեղի դեմ պետք է պայքարել և հաղթել՝ պայքարել ու հաղթել հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով, ուժերի ու ռեսուրսների գերլարումով, անխտիր ամեն ինչ բխեցնելով այդ պայքարի տրամաբանությունից և ամեն ինչ ծառայեցնելով այդ պայքարում անվերապահ հաղթանակի հասնելու բաղձալի ու պատվաբեր տեսլականին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Նույնիսկ սեփական տարածքն Ադրբեջան կոչելու պատմական չնչին լեգիտիմություն չունեցող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն անվանում է երբևէ գոյություն չունեցած և չունեցող ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» շինծու և հորինովի «եզրույթով», այլև լկտի պահանջներ ներկայացնում։

Մեզանում դրան արձագանքը, եթե այն գոնե լինում է, առավելագույնն այն է, որ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» չէ, ինչին հաջորդում են միամիտ հղումներ ինչ-որ աղբյուրների կամ փաստաթղթերի, այն կանխավարկածով, որ Բաքվի բռնապետը, նրա քարոզչամեքենան կամ, այսպես կոչված, միջազգային հանրությունը միգուցե դրանց մասին չգիտեն։

Մինչդեռ բանաձևը շատ պարզ է. եթե ցանկանում ենք, որ երբեք չլինի ոչ մի «Արևմտյան Ադրբեջան», ապա իր ներկայիս տեսքով պետք է ընդհանրապես չլինի Ադրբեջան։

Եթե բանաձևը պարզ է, ապա այն իրագործելը բարդագույն և միևնույն ժամանակ լուծելի հարց է, սակայն մինչև լուծումներին հասնելն առնվազն պետք է քննարկել և հստակ ձևակերպել խնդիրը, նույնիսկ առանց դրա մասին թմբկահարելու, մինչդեռ մենք առայժմ անիմաստ ու անարդյունք «խաղաղություն» ենք խաղում։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Իրենց էությամբ երևի հարյուրերորդական օրակարգերն անիմաստ զբաղեցնում են մեր միտքը և ժամանակը։

Եվրամիության անդամ երկրների հետ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը Հայաստանի ներկայիս պայմաներում շատ ավելի անկարևոր է, քան նույնիսկ մեր երկրում երթևեկության անվտանգության ապահովման հարցը, էլ չասեմ՝ արտաքին թշնամիներից պաշտպանության մարտահրավերը։

Ավելի հեշտ ստացած վիզայով պայմանական Փարիզում սուրճ ըմպելը ոչ մի արժեք չունի, եթե վաղը Երևանում ձեր վրայով անցնելու է գիշերային ժամերին գրեթե 100կմ/ժ արագությամբ ընթացող ինչ-որ անդաստիարակի մեքենան, էլ չխոսենք այն մասին, որ թշնամական տանկերը մեր մայրաքաղաքից ընդամենը 2-3 ժամի հեռավորության վրա են։

Այս պայմաններում վիզաների հարցն իրեն հարգող պետության և հանրության համար նույնիսկ պետք է գոյություն չունենար կամ առավելագույնը լիներ հարյուրերորդական, մինչդեռ մեզանում ոմանց մոտ այն այնքան խանդավառություն է առաջ բերել, կարծես վերաազատագրվել է Շուշին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
2020թ. պատերազմից անցել է գրեթե չորս տարի, սակայն մեզանում չկա պարտության պատճառների և թույլ տված սխալների որևէ համապարփակ վերլուծություն կամ առնվազն քննարկում։

Պարզունակ մոտեցումը, թե արհեստածին Ադրբեջանն ավելին ուժեղ էր, չի դիմանում որևէ քննադատության հենց առաջին Արցախյան պատերազմի օրինակով, որում մենք հաղթել էինք կրկին ավելի ուժեղ հենց նույն Ադրբեջանին։

Մինչդեռ պարտության քաղաքական, ռազմական, տնտեսական, դիվանագիտական, կազմակերպչական, քարոզչական, գաղափարական և այլ պատճառների համապարփակ ու օբյեկտիվ քննությունը և դրանից արվող հետևություններն ու շտկումներն են ստեղծելու այն պարարատ միջավայրը, որի պայմաններում հնարավոր է դառնալու ոչ թե թշնամուն միայն անընդհատ անմտորեն զիջելով, նրան էլ ավելի հզորացնելը, այլ անզուգաչափ լուծումներ գտնելը, վերականգնվելը և կրկին հաջողության հասնելը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնաճնշիչ մեքենան օրերս այդ վարչախմբի կողմից ապօրինաբար ձերբակալված թալիշ գիտնական Իղբալ Աբիլովին մի շարք անհեթեթ «մեղադրանքներ» է ներկայացրել՝ նաև նշելով, թե կասկածներ կան, որ վերջինս, իբր, օժանդակել է նվաստիս՝ արհեստածին Ադրբեջանի դեմ «իրականացնելու թշնամական գործողություններ»:

Հերթական կեղծ և շինծու գործով սեփական ժողովրդի լեզուն, մշակույթը և պատմությունն ուսումնասիրող թալիշ գիտնականին ազատությունից զրկելը ոչ միայն խոսում է այն անհերքելի փաստի մասին, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն արհեստածին Ադրբեջանի կազմում անկախ իր կամքից հայտնված թալիշ ժողովրդին դիտարկում է բացառապես՝ որպես «թնդանոթի միս» և էթնոցիդի ու ձուլման պետական քաղաքականության օբյեկտ, այլ նաև վախեր ունի այս հինավուրց իրանական ժողովրդի նույնիսկ լեզվից, մշակույթից և պատմությունից, քանի որ դրանք չեն տեղավորվում այս պետություն կոչեցյալի ամեն ինչով շինծու ու արհեստական ինքնության և ագրեսիվ ու մարդատյաց «գաղափարախոսության» շրջանակներում։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Այսօր կայացած պաշտոնական արարողության ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին հաստատել է երկրի նախագահի պաշտոնում։

Հաստատումից անմիջապես հետո Իրանի նախագահը մեկնել է նախագահական նստավայր՝ կատարելով նշանակում առաջին փոխնախագահի պաշտոնին, որը ստանձնել է Մոհամմադ-Ռեզա Արեֆը։

Նորընտիր նախագահի՝ Իրանի խորհրդարանում երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի կունենա մի երկու օր անց՝ հուլիսի 30-ին, որից հետո կսկսվի նոր կառավարության ամբողջական կազմի ձևավորումը։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan