Հայաստանի բարբարոսական գաղութացումը, որը սկսվեց ուշ ժամանակներում մեր հայրենիքում վաչկատուն ցեղերի հաստատմամբ, հանգեցրեց ոչ միայն քաղաքակրթության կարևոր կենտրոններից մեկի մշակութային անկման և ապաստիճանման (դեգրադացիայի), այլ նաև մեր բնիկ տեղանունների աղճատման, թարգմանության կամ փոփոխման։
Այսպիսի ճակատագիր էր բաժին ընկել նաև Արագածոտնի Գառնհովիտ (այժմ՝ Գառնահովիտ) պատմական բնակավայրին, որը մինչև օրս զարդարում է 5-7-րդ դարերի Սբ. Գևորգ հոյակերտ եկեղեցին։
Թե ինչո՞ւ էր բարբարոսների համար այս գյուղի հայկական անվանումը «վատ, սոսկալի, զազրելի» (բարբարոսական տարբերակով գյուղանունն է՝ Ադիյաման բռց.՝ «անունը զազրելի), ինձ համար գաղտնիք է մնում, սակայն մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի անվանում և հողն ինքը գեղեցիկ է, սրբազան ու պաշտելի։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan

Բաքվի բարբարոսական վարչախմբի գերության մեջ գտնվող մեր տղաների մասին թշնամու քարոզչության հերթական նյութը ստիպում է կրկին խորհել մեր՝ որպես պետություն և ազգ, ամոթի մասին։
Քանի դեռ մեր եղբայրները գերության մեջ են, ոչ մի հայաստանցի և հայ չպետք է սեղմի Բաքվի բռնապետական վարչախմբի որևէ ներկայացուցչի պիղծ ձեռք, քանզի դա թաթախված է մարդկության և մարդկայնության դեմ հանցագործությունների մեջ, և բացի ամեն ինչից, ուղղակի ամոթալի է այդ ձեռքը սեղմելը։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Քանի դեռ մեր եղբայրները գերության մեջ են, ոչ մի հայաստանցի և հայ չպետք է սեղմի Բաքվի բռնապետական վարչախմբի որևէ ներկայացուցչի պիղծ ձեռք, քանզի դա թաթախված է մարդկության և մարդկայնության դեմ հանցագործությունների մեջ, և բացի ամեն ինչից, ուղղակի ամոթալի է այդ ձեռքը սեղմելը։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Էրդողանական վարչախմբի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար է նշանակվել Ռ. Թ. Էրդողանի նախկին խորհրդական և մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։
Իրականում վերջինս էրդողանական վարչախմբի «գորշ կարդինալներից» է, որն ունի նշանակալի ազդեցություն Թուրքիայում որոշումների կայացման հարցում։
Խելացի և պատրաստված, նաև տեսական ակադեմիական գիտելիքներ ունեցող այս թշնամին առաջիններից մեկն էր, որը 44-օրյա պատերազմից հետո փաստացիորեն խոսեց Հայաստանի Սյունիքի մարզով, այսպես կոչված «Թուրանական միջանցքի» մասին՝ թուրքական հեռուստաեթերից հայտարարելով, թե արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածը Նախիջևանին կապելու համար տրամադրվելիք ճանապարհն ամենաքիչը «Ղարաբաղի ազատագրման» չափ կարևոր է։
Նույն այս անձն էր նաև էրդողանական վարչախմբի այն ներկայացուցիչներից մեկը, որ 2021թ. փետրվարին ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանն իր արձագանքով փաստացի փորձ կատարեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին։
Ծագումով Իբրահիմ Քալինի ընտանիքը պատմական Բարձր Հայքի Սպերի շրջանից է։
#թշնամու_իրական_վիճակը

«Մենք ընդհանրապես պետք է չօգտագործենք այդ եզրույթը եւ չպետք է տուրք տանք որեւէ նման օրակարգի։ Հայաստանի Հանրապետության տարածքը մեր սրբազան հողն է, սա զգացական մակարդակում պետք է արձանագրենք։ Եվ այդ հողի յուրաքանչյուր մասնիկի հանձնումը թշնամուն անարգանք է մեր նախնիների եւ վտանգ՝ մեր գալիք սերունդների համար։
Ինչ վերաբերում է կոնկրետ իրավական հարթությանը, ապա մեր պետականությունը արձանագրել է, որ մեր տարածքում որեւէ թշնամական հող գոյություն չունի։ Հետեւաբար, ես կարծում եմ, այս իրականության մեջ շրջանառությունից պետք է դուրս գա այդ եզրույթը։ Որեւէ մեկը չի կարող ինձ համոզել, որ Տիգրանաշենը հայկական հող չէ, այն հայկական է․ դա պատմականորեն է այդպես, դե ֆակտո իրավիճակով է այդպես եւ դա դե յուրե է այդպես»։
«Առավոտին» նվաստիս հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև։
🆔 @vardan_voskanyan
https://www.aravot.am/2023/06/07/1346464/

www.aravot.am
«ՀՀ ամբողջ տարածքը թիրախ է Բաքվի վարչախմբի համար, մեր թիվ մեկ օրակարգը պետք է լինի անվտանգության մակարդակի բարձրացումը»․ Վարդան…
«Որքան էլ մեզ փորձում են համոզել, թե Հայաստանը միայնակ է այս տարածաշրջանում, դա ամենեւին այդպես չէ․ ՀՀ-ն ունի եւ կարող է ձեռք բերել նոր դաշնակիցներ»։
Որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ Բաքվի բարբարոսսկան վարչախումբը Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմում լրջագույն ուշադրություն է դարձնում տեղանունների «խնդրին»։
Այդ «տեղանվանական պատերազմը» միտված է կասկածի տակ դնելու մեր պետության և ազգի կողմից մեր իսկ հայրենիքի անխտիր ողջ տարածքն ինքնիշխանորեն տնօրինելու պատմական և քաղաքական լեգիտիմությունը՝ այդպիսով դուռ բացելով բոլորովին անհայտ և հորինովի «Արևմտյան Ադրբեջանի» քողի ներքո Հայաստանի նկատմամբ բարբարոսսկան ծավալապաշտությունը «հիմնավորելու» համար։
Ամենաակնառու օրինակներից մեկը կից խտապատկերում է, որը Բաքվի քարոզչամեքենայի ռեսուրսներից մեկի անդրադարձն է նվաստիս՝ ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկին։
Դրանում թարգմանաբար ներկայացնելով այդ գրառման բովանդակությունը, անխտիր աղճատվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի իմ նշած տեղանուներն՝ ընդհուպ մինչև այն, որ Երասխը դարձել է ինչ-որ բարբարոսսկան «Արազդայան», Զանգակատունը՝ ինչ-որ «Չանախչի» և այսպես շարունակ։
Սա հստակորեն ապացուցում է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն ուղղակի ցուցում է տվել իր քարոզչամեքենայի բոլոր միավորներին համակարգված գործել հակահայկական «տեղանվանական պատերազմի» ճակատում, ուստի ևս մեկ անգամ պետք է մի կողմ դնել պատրանքները և նաև այս տիրույթում անզուգաչափ հարվածներ հասցնել թշնամուն։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
<a href="https://ibb.co/0h5DL0Y"><img src="https://i.ibb.co/0h5DL0Y/Screenshot-20230608-092708-Chrome.jpg" alt="Screenshot-20230608-092708-Chrome" border="0"></a>

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի՝ Թավրիզ այցելության ժամանակ նրա բացօթյա հանրային ելույթի համար նախատեսված բեմահարթակի վրա ատրպատականյան թյուրքերենով գրված է՝ «Ատրպատականն արթուն է, հեղափոխությանը նեցուկ է»։
Հետաքրքիր է, արդյոք, հնարավո՞ր է, որ Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պարագլխի՝ դիցուք, Լենքորան այցի ժամանակ որևէ հանրային՝ առավել ևս, սրա ելույթի համար նախատեսված, վայրում լինի թալիշերենով գրված ինչ-որ կարգախոս։
Հարցը, բնականաբար, հռետորական է, քանի որ արհեստածին Ադրբեջանում, պատկերավոր ասած, նույնիսկ մանրավաճառի կրպակի ցուցափեղկին թալիշերեն ցուցանակի տեղադրումը դաժանորեն պատժվում է։
Եվ սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ պարբերաբար, իբր, «հարավային ադրբեջանցիների»՝ Իրանում լեզվական և այլ իրավունքների մասին երեսպաշտորեն ճամարտակող Բաքվի բռնապետության իրականության մասին՝ արհեստածին մի կազմավորում, որի շրջանակներում բոլոր տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ իրենց իսկ հայրենիքում գործադրվում է «սպիտակ ցեղասպանության» քաղաքականություն։

1. Հայաստանի յուրաքանչյուր թիզ հող սրբազան է, ուստի չի կարող զիջվել թշնամուն։
2. Քաղաքակրթական գաղափարական հիմքի վրա պետք է ստեղծել Հայաստան-Իրան ռազմավարական դաշինք՝ ուղղված բարբարոսների դեմ։
3. Իրական հպարտության աղբյուր կարող է լինել միայն հզոր և զարգացող Հայաստանը, այլ ոչ թե գոյատևելը կամ գոյություն քարշ տալը։
Այս և այլ հարցերի մասին խոսել եմ Ֆրիդա Ղազարյանի հետ հարցազրույցում։
🆔 @vardan_voskanyan
https://youtu.be/iI60WjRm4g4

YouTube
Հայաստանի յուրաքանչյուր սրբազան կտոր չպե՛տք է հանձնվի թշնամուն / «30 Րոպե» Վարդան Ոսկանյանի հետ
Դիտեք «30 Րոպե» հաղորդումը Վարդան Ոսկանյանի` իրանագետի հետ
Բաժանորդագրվեք մեր սոց. ցանցերին, հետաքրքիր նորությունները բաց չթողնելու համար`
Facebook - https://bit.ly/3sMuvhe
Instagram - https://bit.ly/3e6zVza
Telegram - https://bit.ly/3BLCpg4
Никакая…

Այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է պատմությանն ու արդի իրականությանն անհայտ ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ սրա քարոզչամեքենան՝ թմբկահարում հայերիս իբրե թե «եկվոր» լինելու վերաբերյալ, այն լեզուն, որով հնչեցվում են այդ զառանցանքներն, ապացուցում է բոլորովին հակառակը։
Ադրբեջաներենի բարբառների մի զգալի բույլում հատկապես տան կառուցման համար խիստ անհրաժեշտ «հիմք» հասկացության համար բառը փոխառություն է հայերենից՝ him «հիմք», հմմտ.՝ հայերենի տարբեր բարբառներում, այդ թվում՝ Երևանում «հիմ» ձևը։
Ընդ որում, այն տարածված է ոչ միայն բռնազավթված հայկական տարածքներում խոսվող ադրբեջանական բարբառներում ու խոսվածքներում՝ Հին Ջուղա, Որտվատ (Օրդուբադ), Շարուր, Նախիջևան, Քարվաճառ, Գետաբակ, այլ նաև Դմանիսում և Քվեմո Քարթլիում, ինչպես նաև Լեռնային Շիրվանի կենտրոն Շամախիում։
Ուստի թշնամու նկրտումները մեր սրբազան հայրենիքի հանդեպ հիմքից սկսած կեղծ են, և այդ մասին փաստում է հենց ինքը՝ «հիմք» բառը։

Անցյալ տարի իտալացի իրանագետ ուսսնողներիցս մեկը Երևանում ձեռք էր բերել ու կարդացել Ավոյին նվիրված «Պայքարելու իրավունքը» գիրքը և նրան համարում էր հերոս՝ հայկական Չե Գևարա։
Բաքվի բարբարոսսկան վարչախումբը չունի և ոչ մի նման իրական հերոս. այնտեղ հերոսներ չկան և վերջ։
Ուստի հազարամյակներով հայկական Արցախի զիջումն անհերոս թշնամուն, մնացյալ ամեն ինչից զատ, անարգանք կլինի ոչ միայն Ավոյի սուրբ հիշատակի, այլ նաև մեր ողջ ազգի համար, որն այսպիսի հերոսներ է ծնել։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսսկան վարչախումբը չունի և ոչ մի նման իրական հերոս. այնտեղ հերոսներ չկան և վերջ։
Ուստի հազարամյակներով հայկական Արցախի զիջումն անհերոս թշնամուն, մնացյալ ամեն ինչից զատ, անարգանք կլինի ոչ միայն Ավոյի սուրբ հիշատակի, այլ նաև մեր ողջ ազգի համար, որն այսպիսի հերոսներ է ծնել։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Բաքվի բռնապետի քարոզչամեքենային այնքան է անհանգստացրել ադրբեջաներենում վկայված հայերենից փոխառյալ him «հիմք» բառի մասին նվաստիս վերջին գրառումը, որ միանգամից մի քանի քարոզչամիջոց, այդ թվում՝ նաև տեսանյութով, «անդրադարձել» են դրան։
Բազմիցս նշել եմ, որ սրանց մտավոր ու հայերենի իմացության մակարդակն այնքան ցածր է, որ այս անգամ էլ չեն հասկացել, թե խոսքը բարբառային ադրբեջաներենի him «հիմք» բառի մասին է, այլ ոչ թե լատիներեն արմատից սերող «ֆունդամենտի»։
Սրանց պարագայում են ռուսերենում ասել՝ «Деньги есть, ума не надо»:
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Բազմիցս նշել եմ, որ սրանց մտավոր ու հայերենի իմացության մակարդակն այնքան ցածր է, որ այս անգամ էլ չեն հասկացել, թե խոսքը բարբառային ադրբեջաներենի him «հիմք» բառի մասին է, այլ ոչ թե լատիներեն արմատից սերող «ֆունդամենտի»։
Սրանց պարագայում են ռուսերենում ասել՝ «Деньги есть, ума не надо»:
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Այս կիրակի կմեկնարկի Պատմության իրանական ասոցիացիայի Խուժաստանի մասնաճյուղի և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի համատեղ առցանց քննարկումների շարքը՝ նվիրված Իրանի պատմության համար մեծ կարևորություն ու արժեք ներկայացնող հայկական պատմագրությանը։
Առաջին նիստը նվիրված է լինելու Ղազար Փարպեցու երկերին, և նվաստիս պատիվ է արվել հայկական կողմից լինելու հիմնական բանախոսը։
Այս համագործակցության նպատակներից մեկը ակադեմիականության հստակ շրջանակներում մեր տարածաշրջանի երկու հինավուրց ազգերի՝ հայերի և իրանցիների, հազարամյակների հարաբերությունների և քաղաքակրթական դերակատարության պատմական տարբեր շերտերի վերհանումն ու ներկայացումն է պարսկախոս լսարանին։
#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը

Մեզ պարբերաբար փորձում են «վստահեցնել», թե Հայաստանն այս տարածաշրջանում դաշնակից չունի։
Մինչդեռ հենց էրդողանական թշնամական վարչախմբի պարագլխի հայտարարությունն առ այն, որ Իրանն է պատրանքային «Թուրանական միջանցքի» հիմնական խոչընդոտն, ապացուցում է, որ ի դեմս, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծի մենք ունենք բնական դաշնակից՝ դիմագրավելու էրդողանական և Բաքվի բռնապետական վարչախմբերին։
Իրանի կարմիր գծերը հայ-իրանական հազարամյակների սահմանի անվտանգության և անձեռնմխելիության առումով ուրվագծել է այդ պետության քաղաքական և հոգևոր առաջնորդն՝ ընդ որում, դա անելով զգուշացման ձևով Էրդողանի հետ երես առ երես հանդիպման ընթացքում, ուստի իրանական դիրքորոշումներն այս հարցում անխախտ են։
Այլ խնդիր է, որ նույնիսկ թշնամին է փաստում, թե որքան կարևոր բնական դաշնակից է Իրանը Հայաստանի համար, ուստի հայ-իրանական բարեկամությունը հնարավորին արագ և որակյալ կերպով պետք է ձևակերպվի Հայաստան-Իրան բազմակողմ ռազմավարական և քաղաքակրթական դաշինքի տեսքով՝ ի փառս հազարամյակների պատմություն ունեցող երկու պետությունների ու ազգերի և ի հեճուկս բարբարոսների։

«Հայաստանի Հանրապետության անվտանգությունն անսակարկելի հանգամանք է և մեզ համար ունի կենսական կարևորություն, հետևաբար, մենք չենք կարող հրաժարվել մեզ համար կենսական նշանակության խնդրից։ Իսկ այդ խնդրի ապահովումը շատ դեպքերում կապված է հայ-իրանական ռազմավարական դաշինքի ձևավորմսն հետ»։
#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը
🆔 @vardan_voskanyan
https://tinyurl.com/ycxutpy5
#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը
🆔 @vardan_voskanyan
https://tinyurl.com/ycxutpy5
www.aysor.am
էրդողանական վարչախմբի պարագլուխն անհանգստացած է իրանական դիրքորոշումից. Վարդան Ոսկանյան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից
Հայաստանի Հանրապետության անվտանգությունն անսակարկելի հանգամանք է և մեզ համար ունի կենսական կարևորություն, հետևաբար, մենք չենք կարող հրաժարվել մեզ համար կենսական նշանակության խնդրից։
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի զինված բաշիբոզուկները Երասխի հատվածում կրակում են Հայաստանի ինքնիշխան տարածքի քաղաքացիական ենթակառուցվածքի՝ նոր կառուցվող գործարանի վրա։
Զարմացե՞լ եք։ Հապա, ի՞նչ էիք կարծում՝ կոնկրետ նվաստիս, պատկերավոր ասած, լեզուն չորացավ, պնդելով, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը և սրա անվերապահ հովանավոր էրդողանական վարչախումբը ծրագրում են իրենց համար ամենավատ սցենարում տեսնել «Էրմենիսթան» ցուցանակով զարգացման ու հզորացման որևէ հեռանկարից զուրկ ազգագրական ռեզերվացիա, իսկ Հայատանում դեռ կան մարդիկ, որ հավատում են, թե սրանց հետ իբր հնարսվոր է «փոխշահավետ գործակցություն»։
Նույնիսկ մանկամտությունը պետք է չափ ու սահման ունենա, իսկ Հայաստանի զարգացման ու հզորացման միակ ուղին ներքին ռեսուրսների և դաշնակիցների օժանդակության համադրմամբ պետություն-ամրոց կառուցելու տեսլականը հստակորեն ձևակերպելը և քայլ առ քայլ կյանքի կոչելն է։
#հավերժականՀայաստսնը

Սաուդյան Արաբիայի՝ այսօր Թեհրան ժամանած արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը ջանալու է Իրանի հետ երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի։
Սա այն դեպքում, երբ ընդամենը մոտ տաս տարի առաջ Ռիադը սպառնում էր Իրանի ներսում պատերազմով, մինչդեռ այդ պատերազմն իրանցիները, փաստացիորեն, տարան հենց Արաբական թերակղզի՝ Եմեն։
Այսպես են գործում օրինակելի պետությունները՝ եթե պատերազմն անխուսափելի է, ապա այն պետք է լինի թշնամու տարածքում կամ քթի տակ։
#հարափոփոխ_տարածաշրջանը

Հայաստանի ամեն մի անկյունից բառացիորեն հորդում են մեր նախնյաց թողած մշակութային հիշատակները։
Մեր հայրենիքը հայկական քաղաքակրթական տարածք է իր ոգով, էությամբ, բնույթով, ուղնուծուծով, ուստի թշնամու դեմ պայքարը պայքար է քաղաքակրթության ու բարբարոսների միջև, և այդ պայքարում անպայմանորեն պետք է հաղթել, քանզի արեգակի և Փրկչի խորհրդանիշ մեր խաչը չի կարող խոնարհվել ինչ-որ ոռնացող «գորշ գայլի» առջև։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Մեր հայրենիքը հայկական քաղաքակրթական տարածք է իր ոգով, էությամբ, բնույթով, ուղնուծուծով, ուստի թշնամու դեմ պայքարը պայքար է քաղաքակրթության ու բարբարոսների միջև, և այդ պայքարում անպայմանորեն պետք է հաղթել, քանզի արեգակի և Փրկչի խորհրդանիշ մեր խաչը չի կարող խոնարհվել ինչ-որ ոռնացող «գորշ գայլի» առջև։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Հավանաբար թշնամական բողոքների հետևանքով «Ֆեյսբուքը» հերթական անգամ արգելափակել է նվաստիս օգտահաշիվը, այնպես որ մինչև խնդրի լուծումը տելեգրամյան այս հարթակը կմնա միակը, որտեղ ընթերցողի հետ կկիսվեմ նյութերով։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Թշնամին կրկին գնդակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի Երասխ ավանի մոտակայքում ամերիկյան ներդրմամբ կառուցվող մետաղագործական գործարանը։
Բազմիցս նշել եմ, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը և դրա աներկբա հովանավոր էրդողանական Թուրքիան ոչ թե ցանկանում են Հայաստանի հետ խաղաղություն, այլ Հայաստանի խաղաղեցում կամ, այլ խոսքերով, մեր հայրենիքի զարգացման և հզորացման բացառում ու դրա գաղութացում հնարավոր բոլոր միջոցներով։
Ըստ այդմ, պետք է կրկին արձանագրել, որ սին են և մանկամիտ այն բոլոր «հավաստիացումները», թե նշված երկու վարչախմբերի հետ հնարավոր է հաստատել «փոխշահավետ գործակցություն»՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու հզորացման։
Նույնքան պատրանքային է այն մտայնությունը, թե օտարերկրյա կապիտսլով ընկերությունների գործունեությունը Բաքվի բարբարոսսկան վարչախմբի զինված բաշիբոզուկների դիտարկման և հասանելիության գոտում գտնվող սահմանամերձ տարածքներում կարող է ապահովության և անվտանգության երաշխիք լինել։
Մինչդեռ կոնկրետ օրինակներով պարզ է, որ թշնամին հաշվի չի նստում ո՛չ Սոթքում ռուսական կապիտալով գործող և ո՛չ էլ Երասխում ամերիկյան կապիտալով կառուցվող գործարանների գոյության փաստի հետ։
Հայաստանի սահմանամերձ ցանկացած տարածքում անվտանգության ամենակուռ երաշխիք կարող է լինել մեզ թիրախավորող թշնամական յուրաքանչյուր կրակակետի ոչնչացումը և, ընդհանրապես, թշնամու հնարավորին հեռու ետ շպրտումը, ուստի անվտանգային օրսկարգերը պետք է ճիշտ ձևակերպվեն՝ վտանգավոր պատրանքներին չտրվելու նկատառումներով։
#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի՝ ոստիկանական համազգեստով բաշիբոզուկները բռնի ուժով ցրում են Գետաբակի շրջանում ոսկու հանքի շահագործման հետևանքով ձևավորված թունավոր նյութերով լճի գոյացման դեմ բնապահպանական բողոքի ցույցը, որին մասնակցում էր նաև տեղի բնակչությունը։
Սա է Արցախի և Հայաստանի հանրապետությունների ինքնիշխան տարածքում Կաշենի հանքի և Երասխում կառուցվող մետաղագործական գործարանի, իբր, բնապահպանական խնդիրների մասին պարբերաբար բարբաջող այս բռնապետական վարչախմբի իրական դեմքը, որը որևէ կերպ չի զբաղվում ոչ միայն Գետաբակի, այլ նաև նույնիսկ Ապշերոնյան թերակղզու հիմնականում թաթերով բնակեցված ավանների ահագնացող բնապահպանական հիմնահարցերով։

Որպես ազգ և պետություն մեր հիմնական պատրանքներից մեկը եղել և հիմա էլ մասամբ մնում է այն, որ կարելի է խուսափել Բաքվի բռնապետի ստեղծած բարբարոս և առավելապաշտ վարչախմբի հետ անխուսափելի պատերազմից։
Իհարկե, խուսափել հնարավոր է, բայց միայն մի դեպքում՝ հանձնվելով նույն այդ թշնամու «ողորմածությանը»՝ նույն այն իբրև թե ողորմածությանը, որն իրականում գոյություն չունի, այսինքն ազգովի փաստացիորեն բռնելով կառափնարանի ուղին։
Հետևաբար ելքը մեկն է՝ մշտապես պատրաստ լինել հաղթելու անխուսափելի պատերազմում, և այս համատեքստում իրական համազգային օրակարգի հարցադրումներն ու վերլուծությունները տեղավորել ոչ թե այն շրջանակում, թե ինչո՞ւ չի հաջողվել խուսափել պատերազմից կամ դադարեցնել այն, այլ թե ինչո՞ւ չի գիտակցվել, որ պատերազմն անխուսափելի է և դրանում չի գրանցվել հաղթանակ։