Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Գիտեք ինչի՞ց է ամենաշատն անհանգստանում Բաքվի բարբարոսական վարչախումբը։ Հայաստանի անզուգաչափ և անսպասելի գործողություններից և քայլերից։

Դանցից մեկը կարող է լինել Հայաստանի անվտանգության մակարդակի միանգամից մի քանի աստիճանով բարձրացումն Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքի ստեղծմամբ և գործարկումով։

Բաքվի և Էրդողանական վարչախմբերի միջև ձևավորված «թուրանական դաշինքին» դիմակայելու համար Հայաստանի տեսլականը և ծրագիրը նաև պետք է անպայմանորեն ներառի Թուրքիային համազոր կամ դրան գերազանցող որևէ տարածաշրջանային գերտերության հետ անվերապահ դաշինքի ստեղծում։

Նման հեռագնա և երկարաժամկետ դաշինք այժմ հնարավոր է կազմել Իրանի հետ, որը պետք է և կարող է հիմնավորված լինել նաև հստակ գաղափարական բաղադրիչներով։

Քանի որ Հայաստանը և Իրանն են այս տարածաշրջանի քաղաքակրթական հինավուրց կենտրոնները, ապա բարբարոսական, հակամարդկային և ծավալապաշտական բնույթ կրող «թուրանական դաշինքին» պետք է հակադրել հայ-իրանական քաղաքակրթական դաշինքը՝ «երկու ազգ, մեկ քաղաքակրթություն», «երկու պետություն, մեկ քաղաքակրթություն», «երկու կրոն, մեկ քաղաքակրթություն», «երկու լեզու, մեկ քաղաքակրթություն» բազմակողմ գաղափարական կանխադրույթներով։

#հավերժականՀայաստանը
#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan
Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքի վերաբերյալ պարսկերենով թվիթերյան գրառումս խիստ դրական լայն արձագանքի է արժանացել իրանցի օգտատերերի կողմից և հարուցել պանթյուքիստների անհանգստությունն՝ ընդհուպ մինչև այն, որ սկսվել են Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից ուղղորդվող «հակադարձումներ»:

Վերջին հանգամանքը ևս մեկ ցուցիչ է, թե որքան է Բաքվի բռնապետական վարչախումբն անհանգստանում նաև գաղափարապես հիմնավորված նման դաշինքի հնարավորությունից։

#հավերժականՀայաստանը
#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan
🇦🇲🇮🇷 Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն ադրբեջանական ժամանակվոր բռնազավթման մեջ գտնվող հայկական հինավուրց Շուշին, իբր,  հռչակում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման «մշակութային մայրաքաղաք», պետք է նրան հիշեցնել, որ այն ժամանակ, երբ նույնիսկ նրա նախնիները դեռ չէին էլ ենթադրում, որ մի օր անվանվելու են ադրբեջանցիներ և չգիտեին ինչպես կոչել իրենց լեզուն, հայկական Շուշիում հրատարակվում էր Ֆիրդուսիի իրանական անմահ դյուցազներգության հայերեն  թարգմանությունը բնօրինակ պարսկերենից։

Հայ-իրանական քաղաքակրթական դաշինքն այլընտրանք չունի, քանզի Հայաստանը և Իրանը, լինելով երկու պետություն, հազարամյակների խորք գնացող միևնույն քաղաքակրթության ներկայացուցիչներն են։

#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը
#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ամեն անգամ, երբ խոսում եմ հայ-իրանական քաղաքակրթական դաշինքի մասին, Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան խառնվում է իրար, և հերթական գրչակը տխմար մի տեքստ է «երկնում», ինչն ուղղակի ցուցիչ է այն բանի, թե սրանք իրականում ինչ մեծ վախեր ունեն նման դաշինքի ստեղծման հեռանկարից։

#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan
Իրանական «Դոնիյա-յե Էղթեսադ» թերթն արտատպել է ադրբեջանական ժամանակվոր բռնազավթման մեջ գտնվող հայկական Շուշի քաղաքում մոտ 130 տարի առաջ տպված «Շահնամեի» հայերեն թարգմանության մասին նվաստիս թվիթերյան պարսկերեն գրառումը՝ կիրառելով հենց Արցախ և Շուշի տեղանունները։

#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan
«Իրանական կողմում՝ ԶԼՄ-ների մակարդակում, փորձագիտական մակարդակում լայնորեն արծարծվում է նաև հայ-իրանական քաղաքակրթական դաշինքի մասին հարցը, ուստի հսկայական պոտենցիալ կա, որն անպայմանորեն պետք է օգտագործվի: Մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ՝ չօգտագործելու դա, որովհետև, ըստ էության, Իրանի հետ հարաբերություններն ապահովում են ՀՀ-ի անվտանգության կարևորագույն մի քանի բաղադրիչ, հետևաբար նման շռայլությունն աններելի կարող է լինել»:

#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan

https://zarkerak.am/show/49600
Այս կիրակի կմեկնարկի Պատմության իրանական ասոցիացիայի Խուժաստանի մասնաճյուղի և ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի համատեղ առցանց քննարկումների շարքը՝ նվիրված Իրանի պատմության համար մեծ կարևորություն ու արժեք ներկայացնող հայկական պատմագրությանը։

Առաջին նիստը նվիրված է լինելու Ղազար Փարպեցու երկերին, և նվաստիս պատիվ է արվել հայկական կողմից լինելու հիմնական բանախոսը։

Այս համագործակցության նպատակներից մեկը ակադեմիականության հստակ շրջանակներում մեր տարածաշրջանի երկու հինավուրց ազգերի՝ հայերի և իրանցիների, հազարամյակների հարաբերությունների և քաղաքակրթական դերակատարության պատմական տարբեր շերտերի վերհանումն ու ներկայացումն է պարսկախոս լսարանին։

#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan
Մեզ պարբերաբար փորձում են «վստահեցնել», թե Հայաստանն այս տարածաշրջանում դաշնակից չունի։

Մինչդեռ հենց էրդողանական թշնամական վարչախմբի պարագլխի հայտարարությունն առ այն, որ Իրանն է պատրանքային «Թուրանական միջանցքի» հիմնական խոչընդոտն, ապացուցում է, որ ի դեմս, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծի մենք ունենք բնական դաշնակից՝ դիմագրավելու էրդողանական և Բաքվի բռնապետական վարչախմբերին։

Իրանի կարմիր գծերը հայ-իրանական հազարամյակների սահմանի անվտանգության և անձեռնմխելիության առումով ուրվագծել է այդ պետության քաղաքական և հոգևոր առաջնորդն՝ ընդ որում, դա անելով զգուշացման ձևով Էրդողանի հետ երես առ երես հանդիպման ընթացքում, ուստի իրանական դիրքորոշումներն այս հարցում անխախտ են։

Այլ խնդիր է, որ նույնիսկ թշնամին է փաստում, թե որքան կարևոր բնական դաշնակից է Իրանը Հայաստանի համար, ուստի հայ-իրանական բարեկամությունը հնարավորին արագ և որակյալ կերպով պետք է ձևակերպվի Հայաստան-Իրան բազմակողմ ռազմավարական և քաղաքակրթական դաշինքի տեսքով՝ ի փառս հազարամյակների պատմություն ունեցող երկու պետությունների ու ազգերի և ի հեճուկս բարբարոսների։

#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan
«Հայաստանի Հանրապետության անվտանգությունն անսակարկելի հանգամանք է և մեզ համար ունի կենսական կարևորություն, հետևաբար, մենք չենք կարող հրաժարվել մեզ համար կենսական նշանակության խնդրից։ Իսկ այդ խնդրի ապահովումը շատ դեպքերում կապված է հայ-իրանական ռազմավարական դաշինքի ձևավորմսն հետ»։

#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan

https://tinyurl.com/ycxutpy5
Կարծում եմ՝ այսօր Իսրայելում տեղի ունեցողի խորապատկերին այլևս անհնար կլինի թերագնահատել մերձավորարևելյան առյուծի՝ Իրանի, դերն ու հնարավորությունները։

Իսրայելական զինուժի դեմ այս պահին հաջող պատերազմող պաղեստինյան ապստամբները թեև դե յուրե կապ չունեն Իրանի հետ, սակայն ակնհայտ է, որ չկա լուրջ մեկը, որը կթերագնահատի իրանական դերակատարությունն այս ամենում։

Իսկ Իրանի հետ քաղաքակակրթական դաշինք ստեղծելու և հակաահաբեկչական ու անվտանգային համագործակցություն ծավալելու ամենալավ շանսերից մեկն առայժմ ունի հենց Հայաստանը։

#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan