Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
35 տարի առաջ ես՝ Երևանի փողոցներում մեծացած սովորական պատանիս, քարտեզի վրա չգիտեի Արցախի տեղը, և օգնության հասան «Հայկական Սովետական Հանրագիտարանի» հատորում զետեղված հոդվածն ու դրան կից սև ու սպիտակ քարտեզը։

Հիմա 35 տարվա հեռվից դույզն-ինչ կասկած չունեմ, որ եթե, Աստված մի արասցե, կորցնենք Արցախը, ապա հետո քարտեզի վրա չենք գտնելու Հայաստանը։

#Արցախը_հետ_բերենք_որ_լավ_ապրենք
#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Я всегда говорил: с точки зрения создания наиболее безопасностной для нас среды, формирование оси Ереван-Тегеран-Москва именно на армянской площадке имеет исключительное значение. Мы получим от этого огромную пользу. И важно, чтобы уровень армяно-иранских отношений вырос до уровня союзнических, с осознанием того, что сегодня в регионе Иран – сверхдержава, и с учетом помощи, оказываемой иранцами в деле обеспечения нашей безопасности».

🆔 @vardan_voskanyan

https://golosarmenii.am/article/172234/%C2%ABpozicii-irana-kak-nelzya-bolee-ukrepilis--dlya-nas-eto-vazhnyj-faktor%C2%BB
«Այնպես որ՝ Սյունիքի նման աշխարհաքաղաքական կարևորության տարածքի անվտանգության ապահովումը, կրկնեմ, պետք է իրականացվի հենց Հայաստանի Հանրապետության կողմից, ինչպես մեր պետության մնացած բոլոր տարածքների անվտանգության ապահովումը: Դա է ոչ միայն տրամաբանական, ոչ միայն պետական մոտեցումը, այլ նաև արժանապատիվ դիրքորոշումը: Եվ պետք է մեր հասարակությանը, մեր ժողովրդին հստակորեն բացատրենք՝ մենք ենք (առաջին հերթին), որ պարտավոր ենք ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը: Եվ դա, բնականաբար, պետք է անենք մեր դաշնակիցների ու գործընկերների օգնությամբ, այլ ոչ թե պետական այդ լրջագույն գործառույթը պատվիրակելով կամ վերապահելով նրանց»։

🆔 @vardan_voskanyan

https://cutt.ly/h8eakuM
🇦🇿 Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսական վարչախումբը տարածքային անհիմն ու կեղծ նկրտումներ ունի անխտիր բոլոր հարևան երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի նկատմամբ՝ բացառությամբ Թուրքիայի։

Այս լուսանկարը փաստում է, որ այդ շինծու և ոչնչով չհիմնավորված տարածքային հավակնությունները քարոզչական բիրտ միջամտությամբ ներարկվում են նաև այդ արհեստածին կազմավորման մատաղ սերնդին՝ նրան թունավորելով «թշնամիների կողմից բաժան-բաժան» արված, իբր, «միասնական Ադրբեջանի» գաղափարով, որի «վերամիավորման» վշտով տառապում է նույնիսկ Արաքսը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Եթե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և նրա ենթակա պաշտոնյաները դեռ որոշ չափով փորձում են Հայաստանի Հանրապետության փաստացի նվաճման իրենց պիղծ նկրտումները քողարկել գոնե նվազագույն դիվանագիտական հռետորաբանությամբ, ապա նույն այդ վարչախմբի ուղղակի ցուցումով գործող քարոզչամեքենան նման «կաշկանդվածություն» չի դրսևորում։

Ըստ դրա՝ պաշտոնական Երևանի համար, Բաքվի բռնապետի կողմից թմբկահարվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» (Բաքվում այդպես են «կոչում» Հայաստանը) թեման, իբր, հնարավորություն է «հարաբերությունների նոր էջ բացելու»:

Թշնամու լկտիությունն այն աստիճանի է հասել, որ Հայաստանի հանդեպ նկրտումները դեռ «ներկայացվում են», իբրև թե, հնարավորություն հենց մեզ համար։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից նշանակված չգիտեմ ինչը բանակցում է Արցախի Հանրապետության՝ հենց Արցախի և հենց հանրապետության, պաշտոնյաների, այլ ոչ թե «Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների» հետ:

Մի՛ սպանեք Արցախի Հանրապետությունը գոնե մեր և ձեր հոգիներում բարբարոսների պիղծ հռետորաբանությամբ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնյանների հետ բանակցելու նպատակով «պատասխանտու» նշանակված ոմն Ռամին Մամեդովը հերթական հակահայ ադրբեջանցին է, որի նախնիները Արցախի՝ ադրբեջանական գաղութացման հետևանքով հայտնվել էին հայկական այս հինավուրց երկրամասում՝ ի վերջո բնակություն հաստատելով Շուշիում։

Վերջինս միևնույն ժամանակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի (այսպես են «կոչում» բարբարոսները Հայաստանի Հանրապետության տարածքը) համայնքի» և «Ադրբեջան-Իսրայել» միջխորհրդարանական խմբի անդամ է, որը պարբերաբար հանդես է եկել հայատյաց հայտարություններով և մասնակցել հակահայկական միջոցառումների՝ խոսելով հայերիս հանդեպ, իբր, «Նյուրնբերգյան դատավարություն» անցկացնելու մասին։

Փաստ է, որ այս հակահայ անձն արդեն իսկ հասցրել է կեղծ տեղեկատվություն տարածել այսօրվա հանդիպման մասին՝ պնդելով, թե իբր քննարկվել են Արցախի Հանրապետության՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հետ «ինտեգրման» հարցեր, մինչդեռ պաշտոնական Ստեփանակերտն արդեն իսկ հերքել է այս ապատեղեկատվությունը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման փոխարտգործնախարարը բարբաջել է, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրում» ինչ-որ կետ ներառելու մասին, համաձայն որի Հայաստանում (բարբարոսների «եզրաբանությամբ», իբր Արևմտյան Ադրբեջանում) պետք է բնակեցվեն «արևմտյան ադրբեջանցիները»։

Նախ՝ այս «արևմտյան ադրբեջանցիների» վաչկատուն նախնիները Հայաստանի սրբազան հողում հիմնավորվել էին ընդամենը 200-300 տարի առաջ, իսկ տարածքի հայաթափումն ու սրանց խաշնարած ներկայությունը հանգեցրել էր մշակութային Հայաստանի քաղաքակրթական դեգրադացիայի՝ ընդհուպ մինչև հայկական միջնադարյան ճարտարապետական գոհարների ոչնչացում և հինավուրց տեղանունների աղճատում։

Ասվածի ցայտուն օրինակներից մեկը Օրբելյան հռչակավոր իշխանական տան նստավայր Եղեգիսն էր, որում խաշնարածները ոչ միայն ավերել ու պղծել էին հայկական վայելչագեղ մշակութային ժառանգությունը, այլ նաև աղճատել հայկական տեղանունը՝ այն «դարձնելով» ինչ-որ Ալայազ։

Լուսանկարում՝ Եղեգիսի կիրճում, 936թ. հիմնադրված Հերմոնի վանքի մոտակայքում, որտեղ դեռևս XIV դարում գործել է դպրոց։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի ՊՆ պաշտոնական «հաղորդագրության» մեջ հիշատակված տեղանունները Հայաստանի Հանրապետության, համապատասխանաբար, Կուտական, Վերին Շորժա, Նորաբակ, Կութ և Ախպրաձոր գյուղերն ու Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջաններն են։

«Խաղաղության օրակարգի» սին հույսերի խորապատկերին թշնամին հենց այս պահին մեր հանդեպ կիրառում է հիբրիդային պատերազմի այնպիսի ագրեսիվ տարր, ինչպիսին «տեղանվանական հարձակումն» է։

Այսինքն, Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, օգտագոծելով բարբարոսական տեղանուններ, փորձում է, իբր, փաստացի հիմք ստեղծել իր կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու եզրութով «բնորոշվող» Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ հեռագնա հավակնությունների և ոտնձգությունների համար։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի զինված բաշիբոզուկների շարքերից ամեն մի ոչնչացված լուրջ խնդիր է դրա պարագլխի և նրա վերահսկողության տակ գտնվող քարոզչամեքենայի համար։

Մասնավորապես հենց Արցախում այդ բաշիբոզուկների ոչնչացումն անբացատրելի է մնում ադրբեջանական հասարակության համար՝ հատկապես նշված վարչախմբի կողմից «անպարտելի ադրբեջանական բանակ» կոչեցյալի և դրա «հաղթական գերագույն, գլխավոր հրամանատարի» քարոզչական առասպելների ուռճացման ֆոնին։

Ըստ այդմ, նույն այդ հասարակության ներսում սկսում են լուրջ կասկածներ ի հայտ այդ «բանակի» և դրա «հրամանատարի» իրական կարողությունների վերաբերյալ։

Սակայն Բաքվի բռնապետի համար ամենասարսափելին այն է, որ հասարակական տրամադրություններ կարող են փոխվել Հայաստանում և հատկապես Արցախում, քանզի ժամանակակից հիբրիդային պատերազմներում թշնամուն ջախջախում են նախ բարոյահոգեբանական մակարդակում և հետո միայն ֆիզիկական իմաստով գրավում պայմանական խրամատը։

Իսկ յուրաքանչյուր ոչնչացված բաշիբոզուկ ցույց է տալիս, որ Հայաստանը և Արցախը՝ նաև որպես միասնական հասարակական օրգանիզմ, խոշոր հաշվով չեն հանձնվել բարբարոսների «բարեգթությանը», ինչը մեզ հույս, իսկ թշնամուն սարսափ է ներշնչում։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Զավեշտալի է, երբ ամեն հայկականի, նույնիսկ Հայաստանի Հանրապետության հանդեպ հավակնություններ ունեցող Ադրբեջան կոչվող կազմավորման մեջ արհեստածին և հակասական է գրեթե ամեն ինչ։

Բերեմ մի քանի օրինակներ. այս կամ այն երկրի տարածքը «Արևմտյան, «Հյուսիսային» կամ «Հարավային Ադրբեջան» է կոչում մի երկիր, որն իր անվանումն իսկ յուրացրել է իրանական հինավուրց երկրամաս Ատրպատականից՝ սկսած միայն 1918թ.-ից։

Բաքվի բարբարոսական վարչախումբն «ադրբեջանական գրականության դասական» է հռչակում պարսից գրականության գագաթներից Նիզամիին՝ համարելով, որ եթե նա ծնվել է Գանձակում, իսկ այդ քաղաքն այսօր Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման տարածքում է, ապա Նիզամին, իբր, «ադրբեջանցի» է։

Միևնույն ժամանակ «ադրբեջանական գրականության դասական» է հռչակված Ֆիզուլին, որը ծնվել է Իրաքում և սերում է թուրքմենական բայաթ ցեղից, մինչդեռ, ըստ վերոնշյալ «տրամաբանության», Ֆիզուլին պետք է համարվեր իրաքցի դասական։

Ադրբեջանցիները թուրքերի հետ միասին պաշտոնապես հռչակվել են «մեկ ազգ», բայց պնդում են, որ առաջինների նախնիները մի «վարկածում», իբր, աղվաններն են, մյուսում՝ մարերը։ Արդյո՞ք թուրքերն էլ աղվանների կամ մարերի իբրև թե ժառանգներն են։ Իհարկե ոչ։

Եթե Բաքվում հավակնում են, Երևանի նախկին խանության տարածքին ապա պետք է նույնպիսի տարածքային հավակնություն ներկայացնեն Թուրքիային, նույն այդ խանության Սուրմառիի (աղճատված՝ Սուրմալու) մահալի կապակցությամբ:

Երբ Բաքվում պահանջում են Իրանի, իբր, «հարավային ադրբեջանցիների» լեզվական իրավունքների ապահովում, ապա նույն պահանջը պետք է հնչի Թուրքիայի նկատմամբ, դիցուք, Իգդիրում ադրբեջանցիների լեզվական իրավունքների վերաբերյալ։

Բայց ու՞մ է այս ամենը հուզում Բաքվում, երբ առաջնայինը լկտիությունն է և սուտը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Քանի որ զանազան հրապարակումներ են տարածվում Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի մասին, պետք է նշել, որ այս պահին դա քիչ հավանական է։

Փոքր ծավալների փոխադարձ հարվածներ և գործողություններ, միշտ էլ եղել են և լինելու են, սակայն այժմ կա մի քանի կարևորագույն գործոն, որոնք գրեթե բացառում են լայնամասշտաբ հակամարտությունը։

Դրանցից առաջինն այն է, որ Իրանը նույնիսկ անզեն աչքով նկատելի շրջագույն հաջողություններ է գրանցել ռազմատեխնիկական առաջընթացի առումով։

Իրանական արբանյակ ուժերը ակտիվորեն գործում են հենց Իսրայելի «քթի տակ» ոչ միայն Լիբանանում, այլ նաև Սիրիայում և այլուր։

Իսրայելում ներքաղաքական և անվտանգային իրավիճակը որոշակիորեն անկայուն է։

Իսրայելի հիմնական դաշնակից ու հովանավոր ԱՄՆ-ը լրջորեն զբաղված է ուկրաինական խնդրով և Թել-Ավիվին ամերիկյան լիրաժեք աջակցության ռեսուրսը համեմատաբար սահմանափակված է այս հանգամանքով։

Այլ գործոններ ևս կարելի նշել, սակայն թերևս բավարարվենք այսքանով։

Այնպես որ, Իրան-Իսրայել դիմակայությունը շարունակվում է «չափաքանակի» կամ դրանից դուրս ոչ ահռելի շեղումների շրջանակում, ինչը սակայն չի նշանակում, թե ինչպես և բոլոր հակամարտությունների դեպքում է, անկառավարելի «կայծից» չի կարող խոշոր «հրդեհ» բռնկվել

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Ըստ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի՝ ադրբեջանական բռնազավթման մեջ գտնվող Նախիջևանից մինչև Բաքու բեռնատարների տրանզիտն Իրանի տարածքով տևում է մինչև 12 օր, իսկ ադրբեջանցի վարորդները բողոքում են իրանական մաքսատան, իբր, «անիրավչությունից» և «կաշառառությունից»։

Դե, իրանցիներն ասում էին, չէ՝ առյուծի պոչի հետ մի խաղացեք։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Նկատե՞լ եք՝ ինչպիսի գեղեցիկ բառեր է օգտագործում թշնամական քարոզչամեքենան Արցախի վերաբերյալ՝ «ինտեգրացիա» և այլն։

Իրականում խոսքն Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական գաղութացման մասին է, որը նաև ենթադրում է, դիցուք, Ստեփանակերտում Հեյդար Ալիևի արձանի տեղադրում կամ Էնվերի պիղծ անունով փողոց կոչել։

Հետևաբար, Աստված մի արասցե, գաղութացումը և դրան հաջորդելիք փաստացի տեղահանությունը երբեք չի կարելի կոչել, իբր, «ինտեգրացիա»:

#թշնամու_իրական_վիճակը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
🇦🇲 Քանի որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այս պահին էլ Բաքվի բարբարոսական վարչախումբը վարում է հիբրիդային պատերազմ, չափազանց կարևոր է, որպեսզի թշնամական քարոզչամեքենայի եզրաբանությունն ու հռետորաբանությունը «չլեգիտիմացվի» մեր լրատվական և հասարակական-քաղաքական խոսույթում։

Ըստ այդմ, չի եղել, չկա և չպետք է լինի որևէ «Զանգեզուրյան միջանցք» կոչվող իբրև թե հասկացություն։ Իրականում դա «Թուրանական միջանցքի» թշնամական ծրագիր է, որը ենթադրում է Հայաստանի փաստացի մասնատում, ուստի, իրերը պետք է կոչել իրենց անունով՝ այսպես կոչված, «Թուրանական միջանցք»։

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պատմությանն ու արդիականությանն անհայտ է ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» հորջորջվող միավոր։ Ինքը՝ «Ադրբեջան» անվանումը պատմականորեն վերաբերելի չէ նույնիսկ այժմ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորմանը, էլ ուր մնաց՝ Հայաստանին։

Հայկական ավանդույթը պահպանում է մեր տարածաշրջանի տեղանունների հայերենի համար հարազատ և պատմականորեն հիմնավորված հսկայական անվանացանկ։ Հետևաբար, հայերենում չկա Գյանջա, այլ կա Գանձակ, չկա Բարդա, այլ կա Պարտավ, չկա Գաբալա, այլ կա Կապաղակ, չկա Գյադաբայ, այլ կա Գետաբակ, չկա Թովուզ, այլ կա Տավուշ, չկա Դաշքեսան, այլ կա Քարհատ, չկա Աղստաֆա, այլ կա Աղստև, չկա Ֆիզուլի, այլ կա Վարանդա, չկա Լաչին, այլ կա Բերձոր և այլն։

Որևէ պարագայում չպետք թշնամու նկատմամբ կիրառել «հակառակորդ» եզրը։ Մեր կին զինծառայողի դին մասնատող բարբարոսը չի կարող հակառակորդ լինել, այլ թշնամի է։

Թշնամու զինյալ բաշիբոզուկները ոչ թե «զոհվում», այլ ոչնչացվում են մեր փառապանծ բանակի կողմից։

Չկա և չի կարող լինել Արցախի Հանրապետության, իբր, «վերաինտեգրման» հնարավորություն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում։ Ուստի, այդ «եզրույթով» քողարկվում է Արցախի թշնամական գաղութացման և դրան հետևելիք անխուսափելի հայաթափման դավադիր ծրագիրը։

Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ թե «գրավել» այլ բռնազավթել է Շուշին, Հադրութը և Արցախի ու Հայաստանի Հանրապետության այլ հատվածներ, իսկ այդ բռնազավթումը ժամանակավոր է՝ մինչև հայկական վերաազատագրումը։

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը որևէ պատմական լեգիտիմ հիմք չունի հավակնելու նույնիսկ իր մայրաքաղաք Բաքվին, ուստի Հայաստանի, Արցախի կամ Նախիջևանի հանդեպ բոլոր հավակնությունների համար պատմական լեգիտիմություն ապահովելու թշնամական հռետորաբանությունը բարբաջանք է և ոչ ավելին։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
На всей территории Республики Армения истории и современности неизвестна какая-то единица под названием «Западный Азербайджан». Само название «Азербайджан» исторически не имеет какого бы то ни было отношения даже к искусственному образованию, которое сейчас называется Азербайджаном, куда уж там – к Армении.

https://cutt.ly/r86ELP7

🆔 @vardan_voskanyan
Երբ նվաստս պնդում է, թե պատմական լեգիտիմության առումով Բաքվի բարբարոսական վարչախումբը խնդիրներ ունի նույնիսկ մայրաքաղաք Բաքվի և ընդհանրապես Ապշերոնյան թերակղզու հարցում, որոշ կիսագրագետ գրչակներ փորձում են անլրջացնել թեման։

Ուշագրավ է սակայն, որ էթնիկական պատկերի առումով ներկայիս Ադրբեջանի «ամենախոցելի» տարածքներից մեկը հենց այդ արհեստածին կազմավորման «սիրտ» Ապշերոնյան թերակղզին է՝ ներառյալ նաև Բաքուն, որտեղ թյուրքախոս էթնիկ տարրը մինչև այդ քաղաքի խոշոր արդյունաբերական կենտրոն դառնալը գրեթե բացակայել է, մինչդեռ կովկասյան պարսիկների (թաթերի) հետ միասին հայերի կողմից այս տարածքների ավանդաբար բնակեցման վերաբերյալ տեղեկություններն առնվազն հասնում են մինչև XV դար:

Հայերի՝ Ապշերոնյան թերակղզու ավաններում և Բաքվում հնուց ի վեր բնակվելու փաստի մասին XIX դարում ուշագրավ տեղեկություներ է հաղորդում նաև ռուս հայտնի արևելագետ Իլյա Բերեզինը, որի աշխատություններից մեկում առկա տեղեկությունը կցված է բնօրինակով (Березин, И. Путешествие по Дагестану и Закавказью, Казань, 1849, с. 248):

🆔 @vardan_voskanyan
Հետաքրքիր է՝ իսկ Բաքվի բարբարոսական վարչախումբը չի պատրաստվո՞ւմ արհեստածին Ադրբեջանում չեղարկել Նովրուզի տոնակատարությունը։

Չէ՞ որ այն հազարամյակների խորքից եկող իրանական Ամանորն է, իսկ Բաքվի բռնապետն արգելում է իրանական ամեն ինչ։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պաշտոնական ճառում կրկին բարբաջել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին, որով թշնամին «կոչում է» Հայաստանի Հանրապետությունը։

Հաականո՞ւմ եք՝ արհեստածին Ադրբեջանում փաստացիորեն չեն ընդունում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի գոյությունը, մեր հայրենիքի սրբազան հողում ապրելու և պետությւոն ունենալու մեր տարրական իրավունքը, որը մենք նվաճել ենք հազարամյակների մեր ճիգով, արյունով, քրտինքով ու մտքով։

Բոլոր պատրանքները, թե նույնիսկ մեր այս տարրական իրավունքը չճանաչող բարբարոսների հետ հնարավոր է ինչ-որ երկարաժամկետ խաղաղություն, սին են, վտանգավոր և, ըստ էության, ցեղասպանության նոր դուռ բացող։

Սին են և վտանգավոր նաև այն բոլոր «մտքերը», թե մեր փոխարեն ինչ-որ մեկը կռվելու է բարբարոսների դեմ։ Մեզ հետ կռվողներ, մեզ աջակցողներ ու օգնողներ, այո՛, կարող են լինել և կլինեն ճիշտ աշխատելու դեպքում, սակայն մեր փոխարեն ոչ ոք չի մարտնչելու հանուն Արցախի և Հայաստանի հանրապետությունների։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետությունը լկտիորեն «կոչում է» մտացածին «Արևմտյան Ադրբեջան», պետք է գիտակցի, որ պատմական լեգիտիմության առումով խնդիրներ կարող է ունենալ հենց Ապշերոնյան թերակղզում։

Մասնավորապես, 14-15-րդ դարերի հեղինակ, արմատներով Բաքվից սերող աշխարհագիր ալ-Բաքուվին, նկարագրելով Ապշերոնյան թերակղզին և Բաքուն 15-րդ դարում, խոսում է քաղաքի մոտակայքի գյուղերի՝ քրիստոնյաներով բնակեցված լինելու մասին։

Հետագա ժամանակահատվածից մենք տեղեկություններ ունենք այդ գյուղերում հայկական բնակչության մասին, ուստի Ապշերոնում հայերը հաստատվել են առնվազն 500-600 տարի առաջ, իսկ այստեղ նրանց մշակութային ժառանգության վերջին մնացորդներից Բուզովնա ավանի հայկական եկեղեցին բարբարոսները ավերել են։

Կից՝ ալ-Բաքուվիի երկի արաբերեն բնօրինակի էջն ու դրա ռուսերեն թարգմանությունը և Բուզովնայի հայկական եկեղեցու ավերակները։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan