Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք

Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը բողոքում են իրենց երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումից՝ հատկապես կապված հացամթերքի և վառելիքի գնի թանկացումների հետ։

Սակայն դա այդքան էլ ուշագրավ չէր լինի, եթե հաճախ այդ համատեքստում չարծարծվեր Արցախի խնդիրը։ Միջին վիճակագրական բողոքավոր ադրբեջանցիները բարձրացնում են հետևյալ հարցը՝ «ինչների՞ս էր պետք Ղարաբաղը, եթե մեր կենսամակարդակը չի բարելավվել, այլ ընդհակառակը՝ վատթարացել է»։

Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց ադրբեջանական հասարակության մեջ կսկսվի ցավալիորեն հենց մեզ քաջածանոթ ընդհանրացված «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք» լյումպենային կաղապարի սերմանումը, որին զուգահեռ Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը;

Կասեք` ինչո՞ւ: Որովհետև, դիցուք, էլեկտրաէներգիայի և հացահատիկի մասով, մեզ համար գոնե պետք է պարզ լինի, որ Արցախից այժմ բռնազվաթված հատվածներն էին զգալիորեն ապահովում մեր լավ ապրելը առնվազն այս ոլորտներում։

#Արցախը_հետ_բերենք_որ_լավ_ապրենք
«Իրանագետ Վարդան Ոսկանյանն օրեր առաջ մի առաջարկ արեց՝ Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը։ Ի՞նչ է սա, զուտ հայրենասիրական լոզո՞ւնգ՝ հեռու իրականությունից, թե՞ հիմնավորված հաշվարկ ու համոզմունք»:

#Արցախը_հետ_բերենք_որ_լավ_ապրենք

https://bit.ly/3nGmQ1k
«Իրանագետ Վարդան Ոսկանյանն օրերս առաջ քաշեց «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» կարգախոսը։ Panorama.am-ը էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանից փորձեց պարզել, թե ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար թշնամուն հանձնված Քարվաճառի էներգետիկ համակարգը»:

#Արցախը_հետ_բերենք_որ_լավ_ապրենք

https://bit.ly/3FQLiDe
Արցախի բռնազավթված տարածքներում հայկական հուշարձանների պահպանության խնդիրը կարող է ամբողջությամբ կարգավորվել միայն վերաազատագրման միջոցով

Բաքվի բռնապետական վարչախմբի մշակույթի նախարարի՝ Արցախի բռնազավթված տարածքներում հայկական մշակութային հետքը ոչնչացնելու կամ յուրացնելու գործընթացի մասին անթաքույց հայտարարությունը ևս մեկ ցուցիչ է, որ նաև այս խնդիրը կարող է ամբողջությամբ կարգավորվել միայն մեր սրբազան հողի այդ հատվածների վերաազատագրման միջոցով։

Միամտություն է կարծել, թե միջազգային կամ հայաստանյան ու արցախյան կառույցների կամ առանձին գործիչների հայտարարությունները հետ կպահեն բարբարոսներին հայկական մշակութային հետքը ջնջելու նրանց ծրագրված քաղաքականությունից, որովհետև յուրաքանչյուր հայկական պատմական հուշարձան, պատկերավոր ասած, հայդուկ է, որը կռիվ է տալիս այդ տարածքների հայկական դիմագծի և ինքնության համար՝ ամեն վայրկյան վերահաստատելով դրանց՝ հազարամյակների պատկանելությունը հենց հայկական քաղաքակրթությանը։

Ասվածի վկան և հաստատված նախադեպը Նախիջևանում հայկական մշակութային հետքի գրեթե ամբողջական յուրացումն ու ոչնչացումն է Բաքվի բարբարոս վարչախմբի կողմից՝ չնայած մի շարք հայտարարությունների և բողոքների։

Եվ հետևաբար մեր երազանքը, տեսլականը և նպատակը պետք է լինի մեկը՝ Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք, քանզի մնացյալ ամեն ինչ լոկ թույլ մխիթարություն է այն խորապատկերին, երբ մեր դեմ վարվող նաև մշակութային պատերազմում յուրացվում, պղծվում և ոչնչացվում է այն ամենն, ինչ հայկական է։

#Արցախը_հետ_բերենք_որ_լավ_ապրենք

🆔 @vardan_voskanyan
35 տարի առաջ ես՝ Երևանի փողոցներում մեծացած սովորական պատանիս, քարտեզի վրա չգիտեի Արցախի տեղը, և օգնության հասան «Հայկական Սովետական Հանրագիտարանի» հատորում զետեղված հոդվածն ու դրան կից սև ու սպիտակ քարտեզը։

Հիմա 35 տարվա հեռվից դույզն-ինչ կասկած չունեմ, որ եթե, Աստված մի արասցե, կորցնենք Արցախը, ապա հետո քարտեզի վրա չենք գտնելու Հայաստանը։

#Արցախը_հետ_բերենք_որ_լավ_ապրենք
#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan