Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
«Я неоднократно отмечал, что в этот наполненный вызовами и угрозами период для Армении перед нами открываются также серьезные возможности, которые должны использоваться преимущественно для повышения уровня военной безопасности нашего государства, а не хорониться в приятных для слуха пустых обещаниях "эпохи мира"».

https://bit.ly/3G9R431

🆔 @vardan_voskanyan
Ադրբեջանում բնակվող կովկասյան պարսիկների շրջանում անջատողական տրամադրություններ կան

Ադրբեջանում կովկասյան պարսիկների կամ թաթերի մասին վավերագրական ֆիլմ են նկարահանել Լեռնային Շիրվանի երկու պարսկալեզու գյուղերում։

Մի կողմ թողնելով այն, թե ինչպես են հակագիտական կամ կեղծ գիտական զեղծարարություններով այս երկրում աղճատում կամ յուրացնում ամեն ինչ՝ այդ թվում կովկասյան պարսիկների պատմությունը և մշակույթը, ֆիլմում շատ ուշագրավ էր հենց սովորական գյուղացիների խոսքը։ Պատկերավոր ասած, ամեն երկրորդ միտքը մեկ նրանք պնդում էին, որ Ադրբեջանում բնակվող կովկասյան պարսիկների շրջանում անջատողականություն չկա։

Պարզ է, որ Ադրբեջանում հեռավոր լեռնային գյուղի սովորական բնակիչը՝ այն էլ պատկառելի տարիքի, կյանքում ո՛չ լսել, ոչ օգտագործել, ո՛չ էլ գիտե, թե ինչ է «անջատողականություն» նաև ադրբեջաներենում երկարաշունչ բառը։

Հարց է ծագում՝ իսկ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ինչո՞ւ է այս մարդկանց սովորեցրել տեսախցիկի առջև անպայման անդրադառնալ անջատողականությանը։ Տրամաբանական պատասխանը մեկն է՝ Ադրբեջանում բնակվող կովկասյան պարսիկների հատկապես երիտասարդ սերնդի շրջանում նման տրամադրություններ կան։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանի պետականության ծրագրի համար մեր պայքարը նաև քաղաքակրթական է

Մեր բարձրավանդակի անխտիր բոլոր անկյուններում սփռված են հայկական նյութական մշակույթի կոթողները, իսկ այս տարածքի ոչ նյութական մշակույթը խոսում է հայերեն։ Եվ հետևաբար, Հայաստանը պաշտպանելն աներկբայորեն նշանակում է պաշտպանել մշակույթը։

Մշակույթով շաղախված՝ Հայաստանի սրբազան հողի ամեն մի անկյան պաշտպանությունը և խնամքը, ըստ էության, հինավուրց քաղաքակրթության պաշտպանությունն է նորահայտ բարբարոսներից՝ տևական ճակատամարտ, որտեղ բարբարոսների ամեն առաջխաղացում նշանակում է մշակույթի և քաղաքակրթության ոչնչացում։

Ուստի հազարամյակների խորքից մեզ ժառանգված Հայաստանի պետականության ծրագրի համար մեր պայքարը նաև քաղաքակրթական է, որտեղ պետք է ջախջախել և փլուզել բարբարոսական հորդան բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի ապրի քաղաքակրթությունը, զի նաև Աստված ընդ մեզ է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«На важность Сюникской области для Ирана указывает и намерение открыть консульство в Капане. Восканян считает, что в Армении также должны принять во внимание настрой Ирана и не предпринимать шагов, которые бы "перевели" иранский коридор из Сюника в Нахичеван».

https://bit.ly/3IMh46s

🆔 @vardan_voskanyan
«Ոսկանյանի դիտարկմամբ` Իրանը կողմնակից է Հայաստանի հետ ուղիղ ցամաքային հաղորդակցության, ինչը պետք է իրականացվի Սյունիքով։ Այդ դեպքում մեր երկիրը կստանա նշանակալի տնտեսական օգուտներ և Իրանը նույնպես շահագրգռված կլինի Սյունիքի անվտանգությամբ, որտեղով իրականացվելու է միջազգային տարանցումը»։

https://bit.ly/3rdMexK

🆔 @vardan_voskanyan
Բանակները սովորաբար վերականգնում և հզորացնում են Բաքվի բռնապետի իշխանության նման իրապես ֆաշիստական վարչախմբերի դեմ հակաֆաշիստական պայքարի համար

Բաքվի բռնապետը հերթական անգամ զառանցել և հոխորտացել է Հայաստանի հասցեին՝ մեզ անվանելով «ֆաշիստներ» և սպառնալով ոչնչացնել, եթե փորձենք գլուխ բարձրացնել։

Սակայն ակնհայտ է, որ բացահայտ անհավասարակշիռ այս «ուղերձը» միայն մեզ չէ ուղղված, որովհետև միևնույն համատեքստում նա խոսում է նաև «Հայաստանի հովանավորների» մասին՝ առանց կոնկրետ պետությունների անուններ նշելու։ Հայկական հենց իբր «ֆաշիզմի» վրա նրա մտասևեռումից կարծես դժվար չէ կռահել, որ «ուղերձի» մյուս հիմնական հասցեատերը Ռուսաստանն է։

Հետևաբար, եթե այս համատեքստում հիշենք Հայաստանի Բանակի օրվա առթիվ Երևանում Ռուսաստանի դեսպանատան շնորհավորական ուղերձը, որտեղ անթաքույց ակնարկ կար, որ պաշտոնական Մոսկվան ցանկանում է տեսնել հզոր և վերականգնված հայկական բանակ, ամեն ինչ կարծես իր տեղը կընկնի։

Իսկ բանակները սովորաբար վերականգնում և հզորացնում են ոչ թե ինչ-որ «խաղաղության դարաշրջանների», այլ հենց Բաքվի բռնապետի իշխանության նման իրապես ֆաշիստական վարչախմբերի համար այդքան սարսափելի հակաֆաշիստական պայքարի համար։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Однако очевидно, что это явно неуравновешенное "послание" адресовано не только нам, поскольку в том же контексте он говорит о "покровителях Армении", не называя конкретные государства. Из его зацикленности именно на якобы армянском "фашизме" несложно догадаться, что другим основным адресатом его "послания" является Россия».

https://bit.ly/3ui3yUi

🆔 @vardan_voskanyan
Կովկասյան պարսիկները կամ թաթերն ամեն օր ստիպված են տեսնել ոչ թե հարազատ Իրանի, այլ Թուրանի դրոշները

«Շուշիի հռչակագիր» կոչվող տխրահռչակ փաստաթղթով Բաքվի բռնապետը և էրդողանական վարչախումբը փաստացիորեն օրինականացնում են Հեյդար Ալիևի «մեկ ազգ, երկու պետություն» խորքային իմաստով պանթյուրքական կարգախոսը՝ մեկ ազգի տակ հասկանալով ադրբեջանցիներին և թուրքերին։

Խնդիրը սակայն այն է, որ թե՛ Ադրբեջանում և թե՛ Թուրքիայում չեն ապրում միայն էթնիկ ադրբեջանցիներ և թուրքեր։ Հարց է ծագում, իսկ Թուրքիայի քրդերը, զազաները, լազերը և այլք ցանկանո՞ւմ են նույնանալ ադրբեջանցիների հետ կամ Ադրբեջանում բնակվող թալիշները, կովկասյան պարսիկները (թաթերը), լեզգիները և մյուս ոչ թյուրքալեզու ժողովուրդներն արդյո՞ք իրենց համարո՞ւմ են թուրքերի հետ նույնական։

Բաքվի բռնապետն այս տրամաբանական հակասությունը լուծում է շատ պարզ «մեթոդաբանությամբ»՝ փորձելով բիրտ և անխնա ձուլման քաղաքականությամբ թյուրքացնել անխտիր բոլոր տեղաբնիկ ժողովուրդներին։

Դրա վառ ցուցիչն է նաև, դիցուք, կովկասյան պարսիկներով բնակեցված գյուղերում, որտեղ նույնիսկ ճանապարհներ, ըստ էության, գոյություն չունեն, իսկ բնակչությունն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, ադրբեջանականի կողքին թուրքական դրոշների պարտադիր առկայությունը։

Կցված լուսանկարում Ադրբեջանի երկու պարսկալեզու՝ Շամախիի շրջանի Մալհամ (որտեղ ծնվել է պարսից հռչակավոր միջնադարյան բանաստեղծ Խաղանին) և Ղուբայի շրջանի Ջիմի գյուղերից նման պատկերներ են, որոնցում մեծն Ֆիրդուսիի լեզվով մինչև օրս խոսող և հռչակավոր «Շահնամեն» իրենց դյուցազներգությունը համարող մարդիկ ամեն օր ստիպված են տեսնել ոչ թե հարազատ Իրանի, այլ, պատկերավոր ասած, Թուրանի դրոշները։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan

https://imgur.com/a/PR6gRBO
Էթնիկական հողի վրա ֆաշիզմի դրսևսրումն Ադրբեջանում

Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից կովկասյան պարսիկներին կամ թաթերին ձուլելու մասին նախորդ գրառմանս՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հռհռացող սմայլիկով է արձագանքել ադրբեջանցի օգտատերը, մինչդեռ կովկասյան պարսիկ օգտատերը դրել է տխուր սմայլիկ։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում էթնիկական հողի վրա նաև կենցաղային ֆաշիզմի և մարդատյացության մասին։

Տեղաբնիկ կովկասյան պարսիկների ձուլումը և դրա կապակցությամբ այդ ժողովրդի ներկայացուցչի տխրության դրսևորումը ադրբեջանցու կողմից արժանանում է հռհռոցի։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Ադրբեջանում տեղաբնիկ թալիշների և կովկասյան պարսիկների գյուղեր տանող ճանապարհները միջնադար են հիշեցնում

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հսկայական ռեսուրսներ է ծախսում «բեմականացումների» վրա՝ ցույց տալու համար, թե ինչպիսի ճանապարհներ են կառուցվում Արցախից բռնազավթված տարածքներում։

Մինչդեռ բուն Ադրբեջանի ներսում, հատկապես այն գյուղերում, որտեղ ապրում են տեղաբնիկ թալիշները և կովկասյան պարսիկները (թաթերը), ճանապարհների վիճակը կամ, ավելի ճիշտ, դրանց բացակայությունը բառացիորեն հիշեցնում է միջնադար։

Կից լուսանկարներում Ադրբեջանի կովկասյան պարսիկների երկու հինավուրց գյուղեր՝ Շամախիի շրջանի Մալհամ և Ղուբայի շրջանի Ջիմի, տանող ճանապարհներն են, որոնցից վերջինն ընդհանարապես անանցանելի է դառնում անձրևների և հալոցքի ժամանակ, քանի որ ձգվում է գրեթե գետի հունով։

🆔 @vardan_voskanyan

https://imgur.com/a/YZxHC8H
Արդյո՞ք վերջնարդյունքում մենք կունենանք Հավերժական Հայաստան, թե՞ ինչ-որ լղոզված թուրքաՀայաստան

«Միջազգային հանրապետական ինստիտուտի» անցկացրած հարցման տվյալները հաստատում են, որ չնայած մեր հասարակությանը պարբերաբար փորձում են պահել լյումպենացման և ապազգային քարոզի թիրախում, սակայն այսուհանդերձ հայաստանցիների գերակշիռ մասը Բաքվի բռնապետի և էրդողանական թշնամական վարչախմբերը դիտարկում են որպես լրջագույն վտանգ։

Սա նշանակում է, որ Հայաստանում այսուհանդերձ գերակշռում են ազգային-հայրենասիրական տրամադրությունները, ուստի այդ տիրույթում առկա է հսկայական նաև քաղաքական ներուժ, որը իրացնելու դեպքում հնարավոր է ոչ միայն վերակառուցել, այլ նաև հզորացնել մեր պետությունը՝ որպես ազգային պետականության ծրագիր, այլ ոչ թե թշնամիների հետ «կանաչու առևտուր անող» կամ դրանցից վասալական կախվածության մեջ գտնվելու դատապարտված միավոր։

Այս առումով հենց մեր երկրի ներսում, պատկերավոր ասած, Հավերժական Հայաստանը կարող է հենց հիմա էլ հանգիստ հաղթել չՀայաստանին կամ նույնիսկ հակաՀայաստանին, սակայն այդ հաղթանակը պետք է ապահովեն հասարակական, քաղաքական, տնտեսական և մտավորական ազգային վերնախավերը, որոնցից էլ, ըստ էության, կախված է՝ արդյո՞ք վերջնարդյունքում մենք կունենանք Հավերժական Հայաստան, թե՞ ինչ-որ լղոզված թուրքաՀայաստան։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Էրդողանական վարչախումբն ակտիվացել է գազային ծրագրերում

Վերջին օրերին էրդողանական վարչախումբը նկատելի ակտիվությամբ փորձում է սեփական երկիրն ապահովել իրանական գազին այլընտրանքներով, զուգահեռաբար ջանալով դառնալ ավելի լուրջ խաղացող զանազան գազային ծրագրերում։

Բան այն է, որ հունվարի վերջին Թեհրանից պաշտոնապես հայտարարված տեխնիկական խնդիրներով պայմանավորված իրանական գազի մատակարարումների դադարեցումը հանգեցրեց թուրքական արդյունաբերական գոտիներից շատերի ուղղակի կանգին՝ հսկայական վնասներ հասցնելով առանց այն էլ ոչ լավ ժամանակներ ապրող թուրքական տնտեսությանը։

Հավանաբար հենց այս պատճառով է, որ այս շաբաթվա ընթացքում էրդողանական վարչախումբը ոչ միայն փորձեց Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Նեճիրվան Բարզանիի միջոցով իրականացնել լոբբինգ Իրաքի հետ գազային պայմանագիր կնքելու հարցում, այլ նաև սկսեց ռևերանսներ անել դեպի Թել-Ավիվ՝ հայտարարելով, թե Թուրքիան ոչ միայն կարող է դառնալ իսրայելական գազի ներկրող, այլ նաև դրա տարանցող դեպի Եվրոպա։

Սակայն էրդողանը էրդողան չէր լինի, եթե չուզենար մի նետով երկու թիրախ խոցել՝ Թել-Ավիվի հետ նախաձեռնած «սիրախաղով» փորձելով ասպարեզից դուրս թողնել նաև Հունաստանին, որը 2018թ․ թվականին Իսրայելի և Կիպրոսի հետ միասին արդեն իսկ նախաձեռնել էր Արևելյան Միջերկրականի գազը եվրոպական երկրներ հասցնելու ծրագիր։

Ի դեպ, Թուրքիա մատակարարվող իրանական գազի ծավալները գրեթե հավասար են Ադրբեջանից այդ երկրին տրամադրվող կապույտ վառելիքի չափաբաժնին, ուստի բարդ չէ հասկանալ, թե ինչպիսի դժվարին իրավիճակում կհայտնվեին ոչ միայն Բաքվի բռնապետի, այլ նաև էրդողանական վարչախմբերը,․ եթե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ «մոլորյալ» հրթիռ շարքից հաներ ալիևյան թշնամական բռնապետության գազային ենթակառուցվածքի որևէ նշանակալի օբյեկտ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բռնապետը մեր դեմ վարում է լայնածավալ հիբրիդային պատերազմ

Բաքվի բռնապետական վարչախմբի մշակույթի նախարարը հայտարարել է, որ ստեղծվելու է «աշխատանքային խումբ» իբր աղվանական հուշարձաններից հայերեն արձանագրությունները և հայկական հետքը ջնջելու համար։

Այս առումով պետք է կրկին հստակորեն արձանագրել, որ Բաքվի բռնապետը հենց այս պահին էլ մեր դեմ անթաքույց վարում է լայնածավալ հիբրիդային պատերազմ։ Դրա բաղկացուցիչներից են տեղանվանական պատերազմը, երբ ադրբեջանական նաև պաշտոնական ԶԼՄ-ներում նույնիսկ Հայաստանի Հանրապետության տեղանունները աղճատվում կամ փոխվում են իբրև թե «ադրբեջանական» տարբերակներով և մշակութային պատերազմը, որի շրջանակներում բարբարոսաբար ոչնչացվում կամ յուրացվում է հայկական նյութական և հոգևոր մշակույթը։

Ընդ որում, նաև այս երկու «մարտադաշտերի» առկայության և դրանցում մեզ հետ պատերազմելու և մեզ ոչնչացնելու մասին բացահայտ կերպով հայտարարում են Բաքվի բռնապետական վարչախմբի այս հարցերով գրեթե բոլոր պատասխանատուները՝ սկսած անձամբ բռնապետից, վերջացրած նրա նախարարներով և գիտության ու մշակույթի կեղծարար «մտավորականությամբ»։

Ընդ որում, այս ամենն արվում է շատ հստակ նպատակով՝ հայկական սրբազան հողի նկատմամբ ամրագրելու Բաքվի բարբարոսական բռնապետության իբր պատմական և մշակութային «լեգիտիմությունը», որը հիմք պետք է հանդիսանա հետագա ծավալապաշտության համար։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Բուն Աղվանքի ժառանգորդ ժողովրդի գյուղում ծածանվում են ադրբեջանական և թուրքական դրոշները

Բաքվի թշնամական բռնապետության ներսում բուն Աղվանքի պատմությանը և էթնիկական ժառանգականությանը մոտենում են ընտրովի, քանզի դա է պահանջում տեղաբնիկ ժողովուրդների բանտ հանդիսացող այդ քաղցկեղային գոյացության ինքնին բարբարոսական և ծավալապաշտական էությունը։

Մասնավորապես, եթե ադրբեջանաբնակ ուտիների մի քանի ծախու ներկայացուցիչներ, մոռանալով հայ-ուտիական հազարամյակների ընդհանուր պատմությունը և բարեկամությունը, դարձել են Բաքվի բռնապետի հակահայ քարոզչության և քաղաքականության գործիք, ապա բուն Աղվանքի ժառանգորդ այնպիսի նշանավոր տեղաբնիկ ժողովուրդներ, ինչպիսիք են լեզգիները, ծախուրները, ռուտուլները, ղրիզները, բուդուղները, հապուտները և այլք ենթարկվում են ձուլման և ուծացման բիրտ քաղաքականության։

Սա Իսմայիլլի շրջանի Մոլլաիսաղլի գյուղում 2018թ․ բացված «թուրք-ադրբեջանական բարեկամության» հուշարձանն է, որը հավանաբար նույնպես պետք է համարել «աղվանական»։ Մինչդեռ գյուղն ամբողջությամբ բնակեցված է հապուտներով, որոնց աղվանական ծագման և բուն Աղվանքի ժամանակներից սերող լեզվի կորստյան եզրին գտնվելու մասին խոսելն իսկ արգելվում է։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan

https://imgur.com/a/61Exd5j
Այսօր ծանոթացա ադրբեջանական լոբբինգ իրականացնող հակահայ և հակաիրանական տխրահռչակ գործիչ Բրենդա Շաֆերի հերթական մենագրությանը, որը նվիրված է Իրանի էթնիկական իրավիճակին։

Հեղինակը, որպես Իրանի դեմ աշխատելու խորհրդատվություն կամ փաստացի ուղեցույց, անթաքույց կերպով գրում է՝ «Հետախուզական ամենամեծ սևեռումը պետք է լինի ատրպատականցիների և ահվազցի արաբների վրա՝ հաշվի առնելով նրանց թվաքանակը և հնարավոր ազդեցությունը։ Ատրպատականցիները գերակայում են իրանական հյուսիս-արևմուտքում և այժմ Թեհրանի բնակչության նշանակալի մաս են; Ոմանք ինտեգրված են կառավարող վարչախմբում։ Առանց ատրպատականցիների աջակցության, Իրանը, ինչպես գիտենք, կդադարեր գոյություն ունենալ»:

Ի դեպ, նույն այս անձն ընթացիկ տարվա հունվարի սկզբին Թվիթերում ադրբեջանասիրության մոլուցքով առաջ էր մղում հակահայկական մի թեզ, ըստ որի 44-օրյա պատերազմն իբր սկսվել է ոչ թե սեպտեմբերի 27-ին, այլ դրանից առաջ՝ տավուշյան բախմամբ։

Մենագրության համապատասխան պարբերության և թվիթերյան գրառման խտապատկերները կցված են։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Արցախի բռնազավթված տարածքներում հայկական հուշարձանների պահպանության խնդիրը կարող է ամբողջությամբ կարգավորվել միայն վերաազատագրման միջոցով

Բաքվի բռնապետական վարչախմբի մշակույթի նախարարի՝ Արցախի բռնազավթված տարածքներում հայկական մշակութային հետքը ոչնչացնելու կամ յուրացնելու գործընթացի մասին անթաքույց հայտարարությունը ևս մեկ ցուցիչ է, որ նաև այս խնդիրը կարող է ամբողջությամբ կարգավորվել միայն մեր սրբազան հողի այդ հատվածների վերաազատագրման միջոցով։

Միամտություն է կարծել, թե միջազգային կամ հայաստանյան ու արցախյան կառույցների կամ առանձին գործիչների հայտարարությունները հետ կպահեն բարբարոսներին հայկական մշակութային հետքը ջնջելու նրանց ծրագրված քաղաքականությունից, որովհետև յուրաքանչյուր հայկական պատմական հուշարձան, պատկերավոր ասած, հայդուկ է, որը կռիվ է տալիս այդ տարածքների հայկական դիմագծի և ինքնության համար՝ ամեն վայրկյան վերահաստատելով դրանց՝ հազարամյակների պատկանելությունը հենց հայկական քաղաքակրթությանը։

Ասվածի վկան և հաստատված նախադեպը Նախիջևանում հայկական մշակութային հետքի գրեթե ամբողջական յուրացումն ու ոչնչացումն է Բաքվի բարբարոս վարչախմբի կողմից՝ չնայած մի շարք հայտարարությունների և բողոքների։

Եվ հետևաբար մեր երազանքը, տեսլականը և նպատակը պետք է լինի մեկը՝ Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք, քանզի մնացյալ ամեն ինչ լոկ թույլ մխիթարություն է այն խորապատկերին, երբ մեր դեմ վարվող նաև մշակութային պատերազմում յուրացվում, պղծվում և ոչնչացվում է այն ամենն, ինչ հայկական է։

#Արցախը_հետ_բերենք_որ_լավ_ապրենք

🆔 @vardan_voskanyan
«Այսօր Հայաստանում շատ են խոսում Թուրքիայի հետ հարաբերություններից և տնտեսական «առավելությունների» միջոցով փորձում են մեր հասարակության վրա որոշակի քարոզչական ճնշում գործադրել, սա՝ այն դեպքում, երբ Իրանը որևէ կերպ չի զիջում Թուրքիայի ունեցած հնարավորություններին, էլ չասեմ, որ բազմաթիվ կետերով գերազանցում է։ Սակայն Իրանի հետ սահմանի առկայությունը չի օգտագործվում Հայաստանի համար տնտեսական նշանակալի օգուտներ քաղելու առումով»։

🆔 @vardan_voskanyan

https://168.am/2022/02/07/1648497.html
Սա հայ-թուրքական սահմանագծի հայկական գյուղերից մեկի տարածքն է։ Ախուրյանից անդին, ընդամենը մի քանի մետր հեռու, ներկայիս Թուրքիայի տարածքում մնացած հողում, քրդաբնակ գյուղ է, որտեղ մոտ 10 տարի առաջ կառուցել են ձախից երևացող մինարեթը։

Ես կանգնած եմ թվացյալ ձողի մոտ, որն իրականում բարձր երկաթե խաչ է, և այդ խաչը ցուցիչ է, որ կանգնածս տեղում Հայաստան է, Հայաստան է նաև հենց նրանով, որ ի տարբերություն Ախուրյանից անդին մնացած Հայաստանի, այս Հայաստանը այժմ էլ հայկական է և խաչի հովանու ներքո։

#հավերժականՀայաստանը
Հայաստանը նաև մեր պատիվն է

Այո՛, վիրավորական է հնչում է՝ «իսկ ո՞ւմ է պետք Հայաստանը» արտահայտությունը։ Բայց հարցը հռետորական չէ, նախևառաջ հենց ինքներս մեզ տալու համար՝ իսկ մեզ պե՞տք է Հայաստանը։

Այստեղ կարելի է երկարաշունչ տեքստ գրել այն մասին, թե ինչքան կարևոր է մեզ համար Հայաստանի՝ որպես հենց պետության, գոյությունը, բայց կբավարարեմ շատ պարզ և ընկալելի պատասխանով՝ այո՛, պետք է, պետք է միանաշնակորեն և աներկբայորեն, քանզի հակառակ պարագայում մենք կվերածվենք թափառաշրջիկ և անհայրենիք մի խաժամուժի։

Դա, անշուշտ, պետականություն ունենալու և այն խնամելու ու զարգացնելու դժվարին պարտականությունից մեզ կազատի, ինչը միգուցե ենթագիտակցաբար ոմանց երազանքն է, սակայն արդյոք պատվաբե՞ր կլինի դա մի ազգի համար, որն այստեղ ունի արդեն հազարամյակների պատմությամբ պետականության ծրագիր։

Իհարկե, ո՛չ, քանզի Հայաստանը նաև մեր պատիվն է, որի համար արժե և պետք է անհրաժեշտության դեպքում նաև կռիվ տալ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan