Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Վերջին օրերի ընթացքում Բաքվի բռնապետական վարչախմբի արտաքին ռազմաքաղաքական օրակարգը ցույց է տալիս, որ այս քաղցկեղային գոյացությունը փորձում է ամրացնել իր դիրքերը հատկապես Իրանի դեմ պայքարի համատեքստում։

Դրա վկայություններն են Իսրայելի ու Թուրքիայի պաշտպանության և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների այցերը Բաքու։

Պարզ է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման համար այս պահին հակահայկանության ճակատում նման «համախմբման» անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս խիստ խոցելի վիճակը, ուստի Բաքվի բարբարոսկան վարչախումբը փորձ է կատարում նաև հենց Մերձավոր Արևելքում հասնելու հակաիրանական լայն ճակատի ձևավորման։

Միևնույն ժամանակ սակայն արևելյան առևտրականի «խորամանկությամբ» Բաքվի բռնապետսկան վարչախումբը փորձում է զուգահեռաբար իբր «սիրաշահել» Իրանին՝ առաջարկելով համատեղ սահմանային զորավարժության անցկացում և հավաստիացնելով, որ որևէ ծրագիր չունի բռնազավթելու Հայաստանի տարածքը։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Կան պարզագույն ճշմարտություններ, որոնք, մեզանում, ցավոք, լրացուցիչ բացատրությունների կամ արձանագրումների կարիք ունեն։

Դրանցից մեկը Հայաստանն այս փուլում առնվազն կենսունակությունից և զարգացման հեռանկարից զրկելուն միտված ծրագրով մեթոդաբար առաջ շարժվող ագրեսիվ թշնամուն դեմ հանդիման պատրանք ունենալն է, թե ռազմավարական խորությունից զուրկ և խիստ խոցելի տարածքով նույն այդ թշնամու լկտի նկրտումների պայմաններում հնարավոր է անվտանգ Հայաստան ունենալը։

Հայաստանի ռազմավարական խորքի ապահովման խնդիրը պետք է դառնա մեր ազգի և պետության անվտանգության առաջնային օրակարգերից մեկը կամ, այլ խոսքերով, լայն իմաստով այլևս չի լինելու անվտանգ Ջերմուկ, եթե մենք որպես հեռագնա օրակարգ չսահմանենք «հեռավոր» Քարվաճառի խնդրի լուծումը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ հուսալքությունը մեծ շռայլություն է, այն հավասար է մահվան, պետք է իրատեսորեն գնահատել իրողությունները, բայց մեկ պայմանով՝ եթե դրանք ձեռնտու չեն, դրանց հետ չպետք է հաշտվել, այլ պետք է պայքարել»,-ասաց Ոսկանյանը և շեշտեց, որ այսօր Սյունիքը Հայաստանի կազմում է, քանի որ 20-րդ դարասկզբին Գարեգին Նժդեհը պայքարում էր իրողությունների դեմ և փոխում դրանք:

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3SKC0A2
Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետական վարչախմբի ագրեսիվ գործողությունների քննադատությանը միտված հավաքական իմաստով Արևմուտքից հնչող հայտարարությունները, ոչ թե հիմնված են Հայաստանի հանդեպ համակրանքի վրա (միջազգային հարաբերություններում, որպես կանոն, այդպիսի բան չկա), այլ նպատակ ունեն Ադրբեջանի հետ գազային գործարքների համատեքստում, պատկերավոր ասած, «քաղցրաբլիթին» զուգահեռ, ձեռք բերելու նաև «մտրակ»։

Ըստ այդմ, ենթադրվում է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական իմաստով այլևս գործոն չէ, հետևաբար կարող է գոհանալ առանց «քաղցրաբլիթի» կամ, ավելի ճիշտ, միայն այդ «քաղցրաբլիթի» բանավոր նկարագրությամբ։

Բան այն է սակայն, որ, որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն է, քանի որ հայկական հրթիռները դեռևս ունակ են խաթարելու Բաքվի բռնապետսկան վարչախմբի գազի ցանկացած խողովակաշարային տեղափոխում դեպի արևմուտք՝ հատկապես, որ նման խաթարմանն ամենևին կարող են և դեմ չլինել այս հարցում ևս երկու շահագրգիռ կողմ՝ Ռուսաստանը և Իրանը։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բռնապետական վարչախմբի քարոզչամեքենան հատկապես ուշադրություն է դարձրել նվաստիս այն մտքին, որ պետք է սերտացնել Հայաստանի հարաբերություններն Իրանի և Հնդկաստանի հետ՝ մեր անվտանգային ճարտարապետությունը հարստացնելով լրացուցիչ բաղադրիչներով։

Կարծում եմ՝ հատուկ բացատրության կարիք չկա, թե ինչո՞ւ է հենց այս միտքը «հետաքրքրել» թշնամուն, որովհետև պարզ է, որ Հայաստանի վերականգնումը և հզորացումն այն փաստացի մահացու վտանգ է դիտարկում իր համար։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Մեզանում շատերը, ցավոք, դեռ չեն գիտակցել, կամ միգուցե չեն ցանկանում գիտակցել, որ Հայաստանում և նրա շուրջ տեղի են ունեցել արմատական փոփոխություններ։

Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի խոշոր հատվածներ բռնազավթված են թշնամու կողմից, լրջորեն խաթարված և կազմաքանդված է մեր անվտանգային համակարգը, մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև և այլն։

Հետևաբար նախկինի պես փողոցում պայմանական ծխուկ («բիչոկ») գցելու դեմ պայքարելու «օրակարգերն» այլևս ոչ մի հայաստանցի և հայ տրամաբանող անհատի ու խմբի չեն կարող նույնիսկ դույզն-ինչ հետաքրքիր լինել։

Նման շփոթեցնող «խոսույթներն», ըստ իս, արգահատելի են և վնասակար, որովհետև դրանցով մեր ուշադրությունը փորձ է կատարվում շեղել նաև միգուցե հենց այս պահին ինչ-որ պիղծ բռնազավթչի՝ մեր իսկ սրբազան հողում մեր իսկ սրբի կամ նահատակի գերեզմանի վրա ծխուկ հանգցնելուց կամ թքելուց։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Թշնամին Ջերմուկի մատույցներում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը, ցավալիորեն, վառ ապացույցն է այն բանի, որ «Ջրականը տանք, լավ կլինի, Քարվաճառը տանք լավ կլինի, Ակնան տանք, լավ կլինի, Արցախը տանք, լավ կլինի, հետ քաշվենք նախկին ՀԽՍՀ սահման, լավ կլինի» թեզերն ամբողջովին սնանկ էին, անհիմն և վտանգավոր։

Տասնամյակներ շարունակ տարբեր մակարդակներում անմտաբար ծաղրելով «ոչմիթիզականությունը», հասել ենք մի հանգրվանի, երբ արդեն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքը թիզ առ թիզ բաժին է դարձել թշնամուն։

Հայաստանի այսօրվա անվտանգային տխուր վիճակի «խորհրդանիշ» Ջերմուկը նաև հենց «ոչմիթիզականությունը» ծաղրելու հետևանքն է, «թիզառթիզականության» զոհը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանի տարածքի խոշոր հատվածներ դեռևս բռնազավթված են թշնամու կողմից։

Սա նույնն է, թե մեր տան մի մասը գրաված և մեր որդիներին սպանած բարբարոսը շարունակի բնակվել մեր տնից խլած հատվածում՝ մեր կողքին, մեզ հետ, մեր կանանց ու զավակներին լկտի հայացքով նայելով, իսկ մենք շարունակենք ապրել այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել։

Եթե մենք հաշտվենք այս խայտառակության հետ, ապա ամոթի քավարանն անվերջ է լինելու՝ անվերջ ու հոգեմաշ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ըստ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդրսահմանային գործողությունների «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հետ ասոցացվող ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված միանգամից երկու հաղորդագրության, իրանական զինուժի տարբեր զորատեսակներ՝ այդ թվում զրահապատ տեխնիկա և հրետանի, տեղակայվում են Բաքվի բռնապետսկան վարչախմբի կողմից բռնազավթված տարածքների սահմաններին։

Իրանական ռազմական օդուժը նույնպես նախազգուշական թռիչքներ է սկսել այդ սահմանների երկարությամբ։

Նույն ալիքում ուղղակիորեն նշվել է՝ «Սա նախազգուշացում է Բաքվի բռնազավթիչ վարչախմբին. մենք  հնարավորություն ենք ընձեռում ձեզ շտկելու ձեր վարած քաղաքականությունը, սակայն իրանական ազգի դեմ ձեր թշնամական քաղաքականության շարունակության դեպքում, մեր հանդիպումը կլինի Բաքվում և դատավարության սեղանի շուրջ»։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանական արտադրության ԱԹՍ-ների լայն կիրառությունն Ուկրաինայում ստվերել է էրդողանական վարչախմբի գովական «Բայրաքթարների» իբր փառքը, որի մասին ուկրաինացիները նույնիսկ հասցրել էին երգ գրել։

Ինչպես միշտ, առանց ավելորդ աղմուկի և բարձրագոչ հայտարարությունների ու գովազդի, Իրանը փաստացիորեն վերածվել է ժամանակակից ԱԹՍ-ների ողջ շարքն արտադրող գերտերության, իսկ եթե արժանահավատ լինի այն տեղեկատվությունն, ըստ որի Ռուսաստանը պատրաստվում է իրանցիներից գնել նաև բալիստիկ հրթիռներ, ապա նաև՝ մերձավորարևելյան հրթիռային գերտերության։

Իրանական տելեգրամյան ալիքներում հրապարակված ծաղրանկարում իրանական «Շահեդ» անօդաչուների տաղավարի մոտ հերթ է, մինչդեռ թուրքական «Բայրաքթարները» հաճախորդ չունեն։

#օրինակելի_ազգերը

🆔 @vardan_voskanyan
Իրանական արտադրության «Շահեդ» ԱԹՍ-ների կիրառությամբ ռուսական հարվածներից քաոսի մատնված Կիևից և ուկրաինական այլ քաղաքներից բարձրացող ծուխը և միջազգային ԶԼՄ-ների արձագանքները վերջնականապես մթագնեցին էրդողանական վարչախմբի «Բայրքաթարների» գովական «փառքն»՝ ի ցույց դնելով իրանական պետության և ազգի օրինակելի կարողությունը նույնիսկ խստագույն պատժամիջոցների պայամաններում հասնելու ռազմատեխնիկական լրջագույն ձեռքբերումների։

Մոտ քառասուն տարի առաջ սադդամյան հրիթռների հարվածների անպաշտպան թիրախ դարձաձ Թեհրանում շատ լավ հասկանում են, որ Մերձավոր Արևելքում թույլ պետությունները և ազգերը կործանվում են «լավագույն» դեպքում միջազգային հանրություն կոչեցյալի երեսպաշտ կարեկցսնքի պայմաններում, ուստի պարսկերենից թարգմանաբար «վկա» նշանակող «Շահեդները» հենց փաստացի վկայում են Մերձավոր Արևելքում պետականության հարատևության խորհրդանիշ Իրանի՝ հերթական անգամ ռազմաքաղաքական գերտերության կարգավիճակի հասնելու մասին։

#օրինակելի_ազգերը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բռնապետական վարչախմբի քարոչամեքենայից «Մուսավաթը» մի ամբողջական հոդված է նվիրել նվաստիս մտքերը հերքելուն։

Բայց «ամենահզորը» մտավարժանքն է առ այն, որ Ադրբեջանն իբր այնքան հզոր պետություն է, որ կարող է դիմակայել Իրանին, որից քիչ անց խոսք է գնում Բաքվի՝ Թուրքիայից, Պակիստանից և Իսրայելից Իրանի դեմ օգնություն ակնկալելու մասին։

Այստեղ են ասել՝ «թան էլ չէ՝ բրդած մածուն»:

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իրանական հեռուստաալիքները կադրեր են տարածել Արցախի Հանրապետությունից՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված մերձարաքսյան գոտու մոտակայքում անցկացվող զորավարժությունների ընթացքում իրանական զինուժի կողմից Արաքսի վրա ժամանակավոր կամուրջների տեղակայման մասին։

Ըստ զորավարժության սցենարի՝ դրանց միջոցով իրանական զորամիավորումները պետք է նաև անդրսահմանային գործողություններ իրականացնեն Արաքսի հյուսիսային ափերին։

Ուշագրավ է նաև, որ զորավարժությունների քարոզչական աջակցության նպատակով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից օրերս թողարկված անիմացիոն տեսահոլովակում ցուցադրվում էր Արցախից բռնազավթված Քարավազի (Խուդափերինի) պատմական կամրջի մոտակայքում ռազմական նպատակներով ժամանակավոր կամրջի տեղակայում, որն ուղեկցվում էր Ղուրանից մեջբերմամբ ջրերը ճեղքելու և փարավոնի տոհմը կործանելու մասին։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Քանի որ թե՛ Բաքվի բռնապետի և թե՛ էրդողանական վարչախմբերի կողմից շարունակվում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ զանազան հայտարարությունները, և հայստանյան լրատվական ու մասնսգիտական դաշտը ստիպված է անդրադառնալ դրանց, ըստ իս, ճիշտ կլինի թշնամական քարոզչության և ծրագրի այդ տարրը հայկական տիրութում կոչել առնվազն իրական «անվանումով»։

Իբր «Զանգեզուրյան» կամ «Զանգեզուրի» կոչեցյալ «միջանցքը» նշված երկու վարչախմբերի պատրանքերում իրականում «Թուրանական միջանցքն» է, որով պետք է ապահովվի ոչ թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապը, այլ Թուրքիայի և Ադրբեջանի, իսկ Ադրբեջանի վրայով նաև Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների միջև անխափան և ամենակարճ հաղորդակցության ուղին։

Հետևաբար «Զանգեզուրյան միջանցք» հորջորջումը լոկ միջոց է դրա իրական բովանդակությունն ու համաթուրանական պատրանքի մաս լինելը քողսրկելու համար, և, ըստ այդմ, եթե հնարավորություն չկա այդ «անվանումը» մեզանում ընդհանրապես չհիշատակելու, այն պետք է կոչվի «Թուրանական միջանցք», ինչն արտացոլում է դրա իրական բնույթը։

#քարոզչական
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Ակնհայտ է, որ բռնազավթված Շուշիում հյուպատոսության բացումը որեւէ այլ նպատակ չի հետապնդում, քան ադրբեջանաթուրքական դաշինքի ագրեսիվ վարքագիծն ի ցույց դնելը։ Բոլորիս համար պարզ է, որ Արցախից բռնազավթված այդ կարեւոր հայկական քաղաքում բնակչություն չկա, հետեւաբար հյուպատոսության բացումը անիմաստ է դառնում, եթե այն չի կարող սպասարկել բնակչությանը»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan

https://www.aravot.am/2022/10/21/1299531/
Տելեգրամյան այս ալիքը, որին դուք հետևում եք, Բաքվի բռնապետական վարչախմբի քարոզչամեքենայի մշտադիտարկման տակ է։

Այստեղի հրապարակումները պարբերաբար, հիմնականում իբր քննադատական և մերժողական լույսի տակ հայտնվում են նաև այդ քարոզչամեքենայի տարբեր ռեսուրսներում

Հ.գ. Ի դեպ, խտապատկերում ներկայացված նյութի ադրբեջանցի հեղինակը գրառմանս թարգմանության մեջ փոխել է միայն «Բաքվի բռնապետի վարչախումբ» սահմանումը, այն դարձնելով՝ «ալիևյան վարչախումբ», ինչը «բնականաբար» ընկալելի է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանի Հանրապետության տարածքի 127 քառակուսի կիլոմետր թշնամական բռնազավթման մեջ է։

Մեր պետության սրբազան հողում անբռնազբոս լյտիությամբ տեղակայված են Բաքվի բռնապետական վարչախմբի զինված բաշիբոզուկները։

Այս ամոթալի փաստը պետք է հիշել և գործել դրա հնարավորին արագ վերացման ուղղությամբ ամեն օր, քանզի դա նույնն է, թե ձեր տան մի հատվածում նստած լինի զինված թշնամին, և դուք հանգիստ ապրեք առօրեական կյանքով։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan