Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
317 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Իրանական աղբյուրները տեղեկացնում են, որ դեպի Իսրայել ուղղված ԱԹՍ-ները հատել են Իրաքի օդային տարածքը։

Զուգահեռաբար տեղեկություն է տարածվել լիբանանյան «Հիզբալլահի» կողմից իսրայելական ՀՕՊ միջոցների վրա հարձակումների վերաբերյալ։

Իրանական հարձակման հետևանքների մասին պարզ կլինի որոշ ժամանակ անց, քանի որ գործողությունը շարունակվում է։

Առայժմ հայտնի է, որ հարվածը եղել է կոմբինացված և զանգվածային բնույթի։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Այս պահի դրությամբ ակնհայտ է, որ իրանական վրիժառության գործողության ծավալներն անսպասելի են եղել իսրայելական կողմի համար։

Միևնույն ժամանակ ոչ ոք չգիտե, թե որքա՞ն է տևելու իրանական հարձակումը, և ի՞նչ լրացուցիչ միջոցներ են օգտագործելու իրանցիները թե սեփական և թե իրենց արբանյակ ուժերի զինանոցից։

Իսրայելի համար չափազանց վտանգավոր ճակատ կարող է բացվել նաև Արևմտյան ափում, որտեղ պաղեստինցիների զանգվածային ելույթների մասին առայժմ չճշտված տեղեկություններ ևս տարածվում են։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ իրանական հրթիռային հարվածն ուղղված է Իսրայելի տարածքի խորքին։

Լիբանանյան «Հիզբալլահը» սկսել է Իսրայելի հյուսիսի ինտենսիվ հրթիռակոծում, իսկ եմենյան հութիները գրոհել են հարավային Իսրայելն ԱԹՍ-ներով։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանական պետական ռադիոհեռուստաընկերությունը հաստատել է, որ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է նաև միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ։

Իրանական հարվածն ունի ոչ թե միանգամյա, այլ բազմակի ալիքային բնույթ, իսկ դրա թիրախներն իսրայելական ռազմական ենթակառուցվածքներն են։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Լիբանանյան «Հիզբալլահի» պաշտոնական տելեգրամյան ալիքը կադրեր է հրապարակել իրանական անօդաչուների՝ իսրայելական օդային տարածք մուտք գործելուց։

Կադրերի հավաստիությունն այսուհանդերձ ճշտման կարիք ունի՝ հաշվի առնելով նաև քարոզչական պատերազմի առկայությունը։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Ամփոփելով անցած գիշերվա իրանական վրիժառության պառասխան գործողությունը, պետք է նշել, որ հարվածի բնույթը եղել է սահմանափակ՝ ոչ թե պատերազմ Իսրայելի դեմ, այլ հենց պատասխան  սահմանափակ հարված կոնկրետ իսրայելական ռազմական ենթակառուցվածքի Նեգևի անապատում։

Չնայած դրա սահմանափակությանը, կիրառվել են մեծաքանակ ԱԹՍ-ներ և մոտ մեկ-երկու տասնյակ հրթիռներ, ինչի արդյունքում թիրախը խոցվել է, չնայած իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները։

Այժմ պայքարը շարունակվում է քարոզչական տիրույթում՝ նաև ապատեղեկատվական հսկայական հոսքերով, սակայն մի բան ակնհայտ է՝ իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում, ցավալիորեն, հասկանում են միայն ուժի լեզուն, իսկ վրիժառությունը դիտարկվում է պարտադիր պայման բոլոր արժանապատիվ պետությունների համար։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Գրեթե ինչպես միշտ, այս անգամ ևս Իրանն աշխատեց նաև Մերձավոր Արևելքի արաբական պետությունների հասարակ քաղաքացիների սրտերի վրա՝ զգալիորեն նվաճելով դրանք։

Այն պայմաններում, երբ այս հարցում Իրանի մրցակից Թուրքիայի էրդողանական վարչախումբը, բացի հռետորաբանությունից, այլ բան չունի առաջարկելու Իսրայելի դեմ պայքարի զգացմունքներով տոգորված միլիոնավոր հասարակ արաբներին, իրանական ԱԹՍ-ների և հրթիռների դեպի Իսրայել թռիչքը մահմեդական սրբավայրերի վրայով նաև նկատելի խորհրդանշական ուղերձ էր հենց հասարակ մարդկանց, որն անհամեմատ մեծացնելու է Իրանի դրական ընկալումը բազմամիլիոնանոց արաբական աշխարհում։

Ժամանակակից Մերձավոր Արևելքում և այլուր, պատկերավոր ասած, պայքարը սրտերի համար, ոչ պակաս կարևոր է, քան այլ ուղղություններով գործողությունները, և նաև այս տիրույթում է Իրանը ձգտելու ստանձնել առաջնորդություն։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Պատմության մեջ ԱԹՍ-ներով ամենազանգվածային հարձակում գնահատված՝ Իրանի պատասխան հարվածն Իսրայելին, ինչի արդյունքում իրանցիները կարողացան խոցել իսրայելական նախանշված ռազմական ենթակառուցվածքը Նեգևի անապատում, իրանական անօդաչուների և հրթիռների չնչին մասի կիրառությամբ սահմանափակ գործողություն էր, որի զուտ ռազմական բաղադրիչից զատ, շատ կարևոր են նաև քաղաքական և քարոզչական ուղերձները։

Նախ՝ Իրանը ողջ աշխարհին ի ցույց դրեց, որ Մերձավոր Արևելքի այն բացառիկ պետությունն է, որը չի վախենում ոչ Իսրայելից, ոչ էլ վերջինիս դաշնակիցներից և ունակ է պատասխան հարձակում իրականացնել հենց սեփական տարածքից։

Երկրորդը՝ ընդամենը մոտ քառասուն տարի առաջ փաստացի զրոյական հրթիռային պոտենցիալի մակարդակից, այժմ Իրանը դարձել է առաջատար հրթիռային գերտերություն, որի ռազմարդյունաբերությունը բացառապես սեփական ռեսուրսներով կարող է ապահովել այս երկրի պահանջմունքները բարձր տեխնոլոգիական անօդաչուների և հրթիռների ոլորտում։

Երրորդը՝ ի տարբերություն հակառակորդի, Իրանը քաղաքակիրթ և պատասխանատու պետություն է, որի նույնիսկ պատժիչ գործողությունը միտված չէ որևէ քաղաքացիական ենթակառուցվածք խոցելուն և խաղաղ բնակչությանը ոչնչացնելուն, ինչը միանշանակորեն բարձրացնում է այս պետության վարկը համաշխարհային ասպարեզում՝ հատկապես Գազայում իրականացվող փաստացի ցեղասպանության ֆոնին։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանական «Մասաֆ» ուղեղային կենտրոնի ղեկավար, Իրանի Իսլամական հեղափոխության պահապնների կորպուսին մոտ կանգնած վերլուծաբան Ալի-Աքբար Ռայեֆիփուրը X-ի (նախկին Թվիթեր) միջոցով գրառում է կատարել այն մասին, որ Իսրայելի բարեկամ Բաքվի բարբարոսական վարչախումբը համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար «ազատ աշխարհին» տրամադրել այս պետության հետ սահմանին մոտ գտնվող երեք ռազմակայան։

Ըստ ամենայնի, դրանից առնվազն մեկը բռնազավթված Արցախի Հանրապետության Վարանդայի օդանավակայանն է։

Եթե նույնիսկ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ապա նման քարոզչական հոսքի ապահովումն իսկ իրանցի ոչ անհայտ վերլուծաբանի կողմից չի կարող պատահական համարվել և լուրջ զգուշացում է արհեստածին Ադրբեջանին։

Ուշագրավ է նաև, որ գրառմանը կցված է այսբերգի նկար, քանի որ ըստ Վիկիլիքսի մի հրապարակման, Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն այնքան խորն են, որ դրանց երևացող հատվածը միայն «այսբերգի գագաթն» է։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին տեղեկատվությունը տարածվել է ոչ միայն սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում, այլ նաև իրանական հեռուստաալիքներով։

Մասնավորապես, իրանցի վերլուծաբան Ալի-Ռեզա Թաղավինիան իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում զգուշացրել է Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին, որ նրա արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար, օժանդակում է հակաիրանական անջատողականներին և հավակնում է Իրանի ինքնիշխան տարածքներին։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Հուշարձանների պահպանության միջազգային օրն է։

Մենք չկարողացանք պահպանել այս հուզիչ տողը պարունակող՝ մեր իշխանուհու վիմագրով, մեր սրբի շիրիմն իր մեջ ամփոփող այս հրաշագեղ կոթողը՝ վեհ քաղաքակրթությունը հանձնելով բարբարոսական տարերքի պիղծ քմահաճույքին։

Եվ եթե չլինի Վերաազատագրում ու Վերադարձ, մեր սերունդները նզովելու են մեզ։

«...անդրանիկն իմ՝ Հասան, սպանաւ ի թուրքաց պատերազմին վասն քրիստոնէական հաւատոյս...»: (Դադիվանք,13-րդ դար)

#Վերադարձը

🆔 @vardan_voskanyan
Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական շրջանում տեղակայված Սպահանի և հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզի երկնքում հայտնված իսրայելական ԱԹՍ-ների ուղղությամբ.

Ըստ իրանական կողմի՝ դրանք բոլորը ոչնչացվել են երկնքում և գետնին որևէ պայթյուն չի գրանցվել։

Այս ամենում ուշագրավ է Թավրիզի ուղղությամբ օդային հարձակման փորձը, քանի որ կասկած չի կարող լինել, որ Ատրպատականի կենտրոնական քաղաք իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել այն դեպքում, եթե դրանք արձակվել են արհեստածին Ադրբեջանի կամ դրա կողմից բռնազավթված Արցախի տարածքից։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախումբը ցնծում է իր համար էլ անսպասելի հաջողությունների շղթայից։

Ուշագրավ է, որ նույնիսկ այդ վարչախմբի հիմնական քարոզչամիջոցներից մեկի հակահայ խմբագիրը չի հավատում, թե ինչ հեշտությամբ է Բաքվի բռնապետը տիրանում արհեստածին Ադրբեջանի համար ամենավարդագույն երազում իսկ անհասանելի տարածքների։

Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջան է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ մեր պետության անվտանգության և կենսունակության համար։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում։

Հենց այսօրվա Հայաստանը դե ֆակտո ավելի փոքր տարածք ունի, քան նույնիսկ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, իսկ իր բնօրրանում հայոց լեզվի տարածման աշխարհագրական տարածքը հասել է պատմական նվազագույնի։

Սա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում», սա հենց իրական Հայաստանը պատմական դարձնելու գործընթաց է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Տավուշում մարդիկ ճանապարհը խորքային իմաստով փակել են թշնամու առջև, իսկ այն բացողները դա անելու են թշնամու համար։

Շատ պարզ բանաձև է՝ առանց այլևայլությունների։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Երեկ բողոքի գործողություն իրականացնող Կիրանցի բնակիչներն արհեստածին Ադրբեջանի կողմից պաշտոնապես Խեյրիմլի կոչվող նախկին գյուղը կոչում էին Խըրմուլու, Խըրըմլու ձևերով։

Այս հանգամանքը ստիպեց լրացուցիչ մտածել այս տեղանվան ծագման վերաբերյալ, քանի որ սկզբնապես դա իրոք թվում էր ադրբեջանական ծագման։

Գյուղանվան լրացուցիչ քննությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նույնիսկ ադրբեջանական աղբյուրներում չկա դրա հստակ ստուգաբանություն, և այն, որ եղել է նման ցեղանուն, որից էլ առաջացել է բնականունը, իրականում նույնպես ենթադրություն է։

Միանշանակ է նաև, որ անվան մեջ թյուրքական ծագման է միայն «-լու/-լի» վերջածանցը, որն, ի դեպ, օգտագործվել է հայկական տեղանունները «թյուրքականացնելու» համար։ Սրա օրինակ է, դիցուք, Արարատի մարզի Շաղափ գյուղի անվանումը, որը մինչև վերահայկականցումը հայտնի էր որպես Շաղափլու։ Ուստի «-լու/-լի» ածանցի առկայությունը դեռևս ապացույց չէ տեղանվան արմատական մասի թյուրքական լինելու։

«Խեյրիմլի» տեղանվան արմատական մասը «*խեյրիմ-» ադրբեջաներենում ոչ մի իմաստ չունի, մինչդեռ կիրանցեցիների արտասանությունից դատելով, շատ հավանական է, որ գյուղանվան արմատական մասում գործ ունենք հայերեն «խրամ» բառի հետ՝ «խորունկ, նեղ ձոր, հեղեղատ, ձորի ժայռերի միջից բացված զառիվայր» և այլն։

Նման իմաստով տեղանուն կարող էր ի հայտ գալ, եթե աշխարհագրական տեղանքը համապատասխանում է «խրամ» բառի նշանակությանը, և իրականում դա հենց այդպես է, ինչում կարող եք համոզվել տարածքում Կիրանցի կամրջի հատվածի կից պատկերով, որը վերցրել եմ Google Earth-ի քարտեզից։

Սա լոկ նախնական դիտարկում է, սակայն ակնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է։

Ի դեպ, «խրամ» բաղադրիչով պատմական և այժմյան տեղանունները տարածված են Հայաստանով մեկ՝ Խրամ (ավան Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառում), Խրամաձոր (գյուղատեղի Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում), Խրամիձոր կամ Խրամաձոր (ձոր Լոռիում, Հաղպատի մոտ), Խրամուտ կամ Խրամորթ (բռնազավթված Արցախի Հանրապետությունում, կազմված է՝ «խրամ» արմատից և «-ուտ» ածանցից, ինչպես՝ «այգի» - «այգուտ», «ճահիճ» - «ճահճուտ») և այլն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Քանի որ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամիջոցներն, ակնհայտորեն կեղծելով Իրանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշման մասին հայտարարությունը, փորձում են աղճատել դրա իմաստը, պարսկերենից թարգմանաբար կներկայացնեմ այն։

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այսօր բառացիորեն հայտարարել է՝ «Մենք հարգում ենք Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության՝ երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովի նիստում կայացված համաձայնությունները»:

Իրանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումն արտահայտելիս, իրանցի դիվանագետը չի օգտագործել ո՛չ «ողջունել», ո՛չ էլ «գնահատել» բնորոշումները։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում թշնամու դիմաց ճանապարհը փակող քաղաքացիներին են ցրում, բացելով թշնամու անխուսափելի ներխուժման ուղին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan