Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
317 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի կրճատումը նվիրագործող ինչ-որ «ստոլբով» (այո՛, «ստոլբա», որովհետև հայերենի ոսկեղենիկ «սյուն» բառն այս դեպքում գործածելը մեղք է), որը փոխարինելու է եկել իրական պաշտպանություն ապահովող կահավորված ամրությանը և տարածքին, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կրկին սպառնալիքներ և վիրավորանքներ է հնչեցրել Հայաստանի և հայության հասցեին՝ ընդ որում՝ օտարերկրացի հյուրերի ներկայությամբ, վերհաստատելով նաև բոլոր հակահայկական նախապայմանները։

Հայերիս անվանելով «հոգեբանական շեղումներ» ունեցողներ, ինչն ակնհայտ ատելության խոսք է, ժառանգական այս բռնապետը, կրկնել է իբր խաղաղության հասնելու համար իր առաջ քաշած բոլոր նախապայմանները՝ այսպես կոչված, «թուրանական միջանցք», Հայաստանի սահմանադրության և զինանշանի փոփոխություն, Հայաստանի, ըստ էության, զինաթափում և այլն։

Սա է թշնամու իրական վիճակը և մտադրությունը, իսկ մնացած ամեն ինչ պատրանք է՝ հերթական կոտորածի դուռ բացող պատրանք։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ էության, նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին։

Նրա խոսքով՝ այժմ ի փառս Հայաստսնի մղվող պայքարը պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի, և այդ պայքարը նաև Սրբազանի անձի միջոցով առաջնորդում է Աստված։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Եթե ՀՀ ոստիկանությունը իրավազոր է Տիգրանաշենի տարածքում գործելու, իսկ այն այդտեղ գործում է, ուրեմն դա մեր երկրի ինքնիշխան տարածքն է։

Ուստի, ոչ ոք իրավունք չի ունենալու այն հանձնելու թշնամուն, իսկ նման մտադրության դեպքում ոստիկանությունը կրկին պետք է գործի։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց, եթե այս հատվածում տեղի ունենա «սահմանազատում» կոչեցյալը։

Ուղիղ գծով մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող, ինչը նշանակում է, որ այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Սա Հայաստան - Վրաստան միջպետական մայրուղու՝ Կիրանցի կամրջի հատվածն է։

Եթե այստեղ տեղի ունենա, այսպես, կոչված, «սահմանազատումը», ապա իբր «այլընտրանքային» հռչակվող ճանապարհից մինչև թշնամին կլինի մոտավորապես 20 մետր։ Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Սա գրում է հենց Կիրանց գյուղի բնակչուհին, և իրավիճակն այսպիսին է, որովհետև մենք գտնվում ենք շարունակական պարտության շղթայում, համազգային ամոթի և նվաստացման շրջափուլում, որն անվերջորեն մաշում է ոչ միայն մեր պետության իրական տարածքը, այլ նաև մեր հոգին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սլավիկ Ալավերդյանի պատրաստած այս նյութի համաձայն՝ շատ հստակ է, որ Կիրանցի հատվածում թշնամուն հանձնվում են Հայաստանի Հանրապետության տարածքներ։

Սա է ճշմարտությունն այն մասին, թե ինչ է կատարվում իրականում։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք» հռչակվածում կային Արցախի, Ռուսաստանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների զինված ուժեր։ Այժմ դրանցից և ոչ մեկը չկա։

Նույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունում, երկկողմ պայմանագրի համաձայն՝ կար միայն ռուսական ռազմակայան, որը մնացել էր դեռևս ԽՍՀՄ ժամանակներից։

Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի վերնոշյալ զինված ուժ, իսկ Հայաստանում կան ռուսական զինված ուժերի աշխարհագրության ընդլայնում, ադրբեջանական թշնամական օկուպացիոն ուժեր և եվրոպական դիտորդներ։

Պարադոքս է, բայց փաստ, որ մեր երկրի այսքան պակաս ինքնիշխանության պատասխանատուներն օրն ի բուն բարբաջում են հենց ինքնիշխանությունից՝ Հայաստանը փաստացիորեն հասցնելով անդունդի եզրին և, որն ամենանվաստացուցիչն է, դարձնելով Բաքվի բռնապետի թելադրանքից կախյալ պետություն։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք։

Իրենց հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության հանդեպ սև բերետավորների գործողությունը ոչ միայն առաջին անգամ տապալվեց, այլ նաև Բագրատ Սրբազանը հանրայնորեն պարսավեց նրանց՝ «Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...»:

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan
Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս՝ յուրօրինակ բանակային «կաստա», որի անդամ դառնալը պետք է լինի դժվար, բայց սոցիալապես ամենապատվաբեր և ամենաապահով կարգավիճակը։

Կիսազինվորական-կիսաբիզնեսմեն կամ, պատկերավոր ասած, այգեգործությունից ազատ ժամանակ և ոստիկանից պակաս սոցիալական ապահովության մակարդակ ունեցող սպա աշխատողն օբյեկտիվորեն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքների հիման վրա ապրող և գործող օրինակելի այդ «կաստան», ուստի և չի կարող ունենալ ինքնուրույն դիմագիծ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բագրատ Սրբազանի կոչը. «Ձեր ձայնը բարձրացրե՛ք, խոսե՛ք ճշմարտության մասին»։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Թիկունքումս մեր նախնիների քաղաքակրթական ջանքի հերթական գլուխգործոցն է՝ Աղջոց վանքի՝ առաքյալների պատկերաքանդակներով մուտքերից մեկը։

Այս վանքի վիճակներից են եղել նաև Մեծ և Փոքր Գլան գյուղերը, որոնց անվանումն ապահայկականացումից հետո բարբարոսական աղճատմամբ մի կարժ ժամանակ դարձել է ինչ-որ «Գիլանլար»։

Նաև քաղաքակրթական Հայաստանի սրբազան տարածքներին հավակնող բարբարոսները և ոչ մի իրավունք չունեն՝ նույնիսկ մեկ թիզ հողի կամ մեկ քարի, քանի որ այստեղի ողջ քաղաքակրթությունը օծված է մեր նախնիների քրտինքով և արյամբ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Քաղաքականությամբ չեմ զբաղվում» արգահատելի արտահայտությունը դարձել է մերօրյա հարմարվողականության կեղծ կարգախոս։

Այդ արտահայտությունը «վահան» դարձնողներն իրականում զբաղվում են քաղաքականությամբ, ուղղակի դա թշնամուն վաղ, թե ուշ իրենց իսկ տունը հանձնելու քաղաքականություն է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բագրատ Սրբազանին թիրախավորելուն միտված ստի, կեղծիքի և ապատեղեկատվության հեղեղը կողմնակի ցուցիչ է այն բանի, որ նրան վարկաբեկող և ոչ մի իրական հանգամանք կամ փաստ գոյություն չունի։

Այս ամենն էլ ավելի է ամրացնում Սրբազանի հանրային դիրքը և նրան դարձնում էլ ավելի անխոցելի զանգվածային ընկալումներում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է՝ «ՀՀ իշխանությունը Կիրանցում փաստացի պատրաստ է հանձնել Ադրբեջանին մոտ 180 մլրդ քառ. մմ ՀՀ տարածք

Քանի որ իշխանության ներկայացուցիչները սիրում են կրկնել, որ «Տավուշում ՀՀ-ից ոչ մի մմ տարածք չի զիջվում», ապա հաշվենք հենց մմ-ով։

* ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Տավուշում վերականգնվում են խորհրդային սահմանները։

* Դրանք այս հատվածում համապատասխանում են ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզին։

Դա գիտե իշխանության վերնախավը, դա շատ ավելի լավ գիտեն Կիրանցի բնակիչները։

* Նույն Կադաստրի կոմիտեի տվյալներին է հղում անում իշխանությունը՝ պնդելով, որ նախկին ադրբեջանական գյուղերի տարածքը ՀՀ-ինը չէ։
* Մանուշակագույնը՝ Կադաստրի կոմիտեի տվյալներով ՀՀ տարածքն է, որը «դելիմիտացիայից» հետո մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ (կապտավունի հետ միասին)։

Այդ մանուշակագույն հատվածը կազմում է մոտ 0,18 քառ. կմ կամ 180 մլրդ. քառ. մմ։

P.S. Քանի որ կառավարության քարտեզում սահմանը շատ «հաստ» գծով է, կներեք, կարող է մի քանի մլրդ քառ. մմ այս կամ այն կողմ լինել»։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Կիրանցում «գործողություն» իրականացրած ամեն ոստիկան պետք է գիտակցի, որ վաղը եթե թշնամու բաշիբոզուկը, Աստված մի արասցե, որոշի մոտ 150 մետրից ուղիղ նշանառությամբ թիրախավորել գյուղի նորակառույց դպրոցը, հենց ինքն է մեղսակից լինելու դրան։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Սա, ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները։

Վաղը գնացեք ձեր երեխայի հաճախած դպրոց և ժամանակը պահելով, միջին տեմպի քայլքով հեռացեք դպրոցից մոտ 150-160 մետր։ Կտեսենք, որ դա կտևի մոտավորապես մեկուկես-երկու րոպե։

Հետո մտովի պատկերացրեք, որ ձեր գտնված տեղում զինված թշնամին է կանգնելու և կհասկանաք կիրանցեցու վիճակը։

Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է։

Ընդ որում, հատուկ ընտրվել է «տպավորիչ» և մարդկանց մի մասի համար անհասկանալի եզրույթ, որպեսզի չօգտագործվի պարզ «հարմարվել» կամ «հարմարեցնել» տարբերակը՝ հանրային բացասական ընկալումից խուսափելու նպատակով։

Եթե նույն միտքը փորձենք ձևակերպել շատ ավելի հասկանալի տարբերակով, ապա ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը։

Մինչդեռ սա դասական հարմարվողականություն է՝ կոմֆորմիզմ, այլ ոչ թե առաջնորդություն, քանի որ իրական առաջնորդությունը ենթադրում է ոչ թե հարմարվելուն, այլ ոչ ձեռնտու պայմանները փոխելուն միտված կամք և գործողություններ։

Սա նույնն է, թե գարշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով, այլ ոչ թե ջանաս վերացնել գարաշահոտի աղբյուրը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Միակողմանի զիջումների այս ընթացքը, որը վերջ ու սահման չունի, պետք է դադարեցվի և կասեցվի», - Բագրատ Սրբազան։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այս պահի դրությամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի հոգևոր առաջնորդությամբ Տավուշից դեպի Երևան մեկնարկած՝ միակողմանի զիջումները կասեցնելու շարժման վերաբերյալ։

Չկան նույնիսկ սովորական լրատվական նյութեր, ինչը ցուցիչ է, որ թշնամական քարոզչամեքենան անակնկալի է եկել և առայժմ չի ստացել քարոզչական հիմնական ուղղությունների վերաբերյալ կենտրոնացված հրահանգավորում։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan