This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կարելի է համակրել Իրանը, կարելի է չհամակրել, բայց չհարգել այս հինավուրց քաղաքակրթությունն անհնարին է։
Տևական ջանքերից հետո այսօր Իրանը պատմության մեջ առաջին անգամ հաջողությամբ արձակեց սեփական արտադրության «Սիմուրղ» կրող հրթիռը՝ երկրագնդի ուղեծիր դուրս բերելով միանգամից երեք արբանյակ։
#մերբարեկամԻրանը
🆔 @vardan_voskanyan

Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենան հակաիրանական հերթական պոռթկման փուլում այնքան է ոգևորվել ԱՄՆ կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելու, իբր, «հեռանկարից», որ եթե հնարավորություն ունենար, ինքը կսկսեր այդ պատերազմը։
Մինչդեռ իրականությունն այդքան էլ միանշանակ չէ, քանի որ, դիցուք, ԱՄՆ ամենաբարձր զինվորական պաշտոնյան՝ ԶՈւ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը, ողջամտորեն խոսել է այն մասին, որ իր երկիրը չի ցանկանում գնալ լարվածության էլ ավելի մեծացման։
Այնպես որ, վերաձևակերպելով հայտնի խոսքը՝ ավելի կարևոր է լսել ամերիկյան չորսաստղանի գեներալներին, այլ ոչ թե Բաքվի բռնապետի խոսափողներից հնչող «մտքերը»։
#հարափոփոխ_տարածաշրջանը

Ենիչերիական այս խորհրդանշական տապարը Բաքվի բռնապետին նվեր է բերել էրդողանական վարչախմբի տխրահռչակ ներկայացուցիչներից Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ այդ երկրի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախարար Հուլուսի Աքարը։
Տապարը ձեռքներին այս ժպտացող արյունարբուները չեն հասկացել, չեն հասկանում և չեն հասկանալու խաղաղության լեզուն, քանզի նման տապարով միայն գլուխ էին կտրում ու մարդ սպանում, ուստի ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ։
#թշնամու_իրական_վիճակը

Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, այս երկրի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Բաքու կատարած այցի ժամանակ սպառնալիք է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ խոսելով այն մասին, որ որոշ երկրներ, իբր, ցանկանում են Հայաստանը վերածել արբանյակ կամ պրոքսի պետության, և եթե Երևանը գնա այդ ուղով, ապա դա կունենա ծանր հետևանքներ։
Տարածաշրջանը ճանաչողների համար ակնարկը շատ հստակ է՝ էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը, «որոշ երկրներ» ասելով, ակներևաբար նկատի ունի Իրանը, որը բոլոր մակարդակներում հսկայական ճնշում է բանեցնում հատկապես վիժեցնելու Հայաստանը փաստացիորեն մասնատելուն ուղղված «թուրանական միջանցքի» հեռագնա ծրագիրը։
Ակնհայտ է, որ հայ-իրանական հազարամյակների հարաբերությունները չեն կարող հանգիստ տալ ո՛չ Բաքվի, ո՛չ էլ վերջինիս օպերատոր էրդողանական վարչախմբերին՝ հատկապես, եթե հաշվի առնենք այդ հարաբերությունների քաղաքակրթական բնույթը և այն հսկայական հավելյալ ներուժը, որը դրանց կարող է հաղորդել մեկ այլ հսկա քաղաքակրթության՝ Հնդկաստանի, ներգրավումը։
Ինչպես պարսկական ասացվածքն է պնդում՝ «անհավատը բոլորի մասին իր հավատքով է դատում», և որովհետև Թուրքիայի համար Բաքվի վարչախումբն իրականում հենց պրոքսի-գործակատարի կարգավիճակ ունի՝ ընդ որում, սկսած 1918թ. առաջին անգամ արհեստածին Ադրբեջանի պատմության թատերաբեմում հայտնվելուց ի վեր, ապա այս թուրքական կարծարատիպը փորձ է կատարվում պրոյեկտել հայ-իրանական հարաբերությունների վրա՝ նպատակ ունենալով հնարավորին խաթարել դրանց խորացման և ռազմավարական մակարդակի բարձրացման յուրաքանչյուր հեռանկար։

Սա Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից դեռևս 2006թ. հրատարակված «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գիրք կոչեցյալից ընդամենը մի լուսանկար է, որում մեր մայրաքաղաքի սկիզբ Էրեբունին ներկայացված է որպես «հին թուրքական ամրոց»։
Թշնամու իրական դեմքը հենց այս է՝ արհեստածին Ադրբեջանի համար ստեղծել, իբր, պատմական լեգիտիմություն նաև Հայաստանի տարածքում, դրանով նախապատրաստելով բարբարոսների հերթական արշավանքը մեր դեմ։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Թշնամու իրական դեմքը հենց այս է՝ արհեստածին Ադրբեջանի համար ստեղծել, իբր, պատմական լեգիտիմություն նաև Հայաստանի տարածքում, դրանով նախապատրաստելով բարբարոսների հերթական արշավանքը մեր դեմ։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի լկտիությունը հասել է այն աստիճանի, որ արդեն դրա, այսպես կոչված, ԱԳՆ խոսնակ կոչեցյալն է փաստացիորեն միջամտում Հայաստանի ներքին գործերին՝ բարբաջելով մեր Սահմանադրության և օրենսդրության մասին։
Այ, հիմա ժամանակն է հատկապես սրան «քարտուղարուհի» կոչել, բայց արդյոք կանե՞ն։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Այ, հիմա ժամանակն է հատկապես սրան «քարտուղարուհի» կոչել, բայց արդյոք կանե՞ն։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Հայաստանի Հանրապետությունը լեգիտիմության ոչ մի խնդիր չունի՝ ընդ որում, թե՛ իրավական և թե՛ պատմական հարթություններում։
Եթե մեր տարածաշրջանում նման խնդիր ունեցող պետություն կա, ապա դա հենց արհեստածին Ադրբեջանն է, արհեստածին ամեն ինչով, սկսած անվանումից, վերջացրած՝ իրեն վերագրող մշակույթով և տարածքով։
Չի կարելի ադրբեջանացնել Հայաստանը, որովհետև դա դեռևս Արտաշես Ա-ի ժամանակներից բյուրեղացած հայկական պետականությունը կործանման տանելու ուղիղ ճանապարհն է՝ ճանապարհ դեպի դժոխք։
#հավերժականՀայաստանը

«Առնվազն մանկամտություն է կարծել, որ եթե Ալիևի բարբարոսական վարչախմբի ու էրդողանական վարչախմբի ներկա պահանջները բավարարենք, ապա ՀՀ-ն անվտանգություն կստանա։ Եթե անգամ ՀՀ Սահմանադրության մեջ ՀՀ-ի փոխարեն գրվի մտացածին, «Արևմտյան Ադրբեջան», որը երբևէ գոյություն չի ունեցել, հորինված եզրույթ է, ապա Բաքվի բարբարոսական վարչախումբն էլի կանգ չի առնելու»։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
https://www.pastinfo.am/hy/news/2024/02/02/4md8jp2wk/1708950

www.pastinfo.am
Ցանկացած ահաբեկչի հետ հարաբերություններ կառուցելիս, եթե զիջողական դիրք բռնեցիր, պահանջներն ավելանալու են, հետևաբար, բարբարոսը…
Բաքվի բարբարոսական վարչախմբի ծավալապաշտությանը դիմակայելու կամքի բացակայության և ակնհայտ թուլամորթության համար մեզանում որպես հիմնական «կռվան» օգտագործվում է այն, թե արհեստածին Ադրբեջանը մի շարք առումներով օբյեկտիվորեն առավելություններ ունի։ Իհարկե, ոչ ոք չի կարող ժխտել այդ առավելությունները, բայց բերեմ մի այլաբանություն։
Խորհրդային և վաղ հետխորհրդային շրջանում բուհական որոշ «պրեստիժային» մասնագիտությունների գծով ոչ բոլոր դեպքերում, սակայն այնուամենայնիվ գործում էր ազդեցիկ նոմենկլատուրային ծանոթ-բարեկամ ունենալու կամ ֆինանսական հնարավորությունների միջոցով քննությունների բարդությունը հաղթահարելու առավելության կայացած մեխանիզմ։
Նման նախնական առավելություն չունենալու դեպքում ելքը մեկն էր՝ դրսևորել կամք և գիտելիքի ձեռքբերմամբ սեփական ուժերով հաղթահարել բոլոր՝ նաև քննության բարդությունները, կամ, այլ խոսքերով, լինել իրական գերազանցիկ և հետ թողնել առաջին խմբին։
Արհեստածին Ադրբեջանի և Հայաստանի պարագայում պայմանականորեն նույն իրավիճակն է՝ այո՛, Բաքուն ունի ստարտային առավելություն, որն ինքնին դեռևս հաջողության գրավական չէ՝ պայմանով, եթե Հայաստանը դրսևորի կամք և դառնա գերազանցիկ մրցակցության բոլոր ոլորտներում։

Մի տարածված մոլորություն կա մեզանում, թե արհեստածին Ադրբեջանն ինչ-որ, իբր, անպարտելի մի կազմավորում է՝ պատկերավոր ասած, ցուլ։
Բան չասացի՝ ցուլն ամենևին էլ թույլ կենդանի չէ, բայց դրան մատների վրա խաղացնում և, ի վերջո, տապալում է մարզված ու հմուտ ցլամարտիկը, ընդ որում ցլին հավասարակշռությունից հանելով հենց կարմիր շորով։
Բանալի բառերն են՝ «մարզված», «հմուտ» և «ցլամարտիկ»:
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Բան չասացի՝ ցուլն ամենևին էլ թույլ կենդանի չէ, բայց դրան մատների վրա խաղացնում և, ի վերջո, տապալում է մարզված ու հմուտ ցլամարտիկը, ընդ որում ցլին հավասարակշռությունից հանելով հենց կարմիր շորով։
Բանալի բառերն են՝ «մարզված», «հմուտ» և «ցլամարտիկ»:
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Նկատե՞լ եք, որ մեզ՝ որպես հանրություն կարծես չի էլ հետաքրքրում, թե այժմ ի՞նչ է կատարվում Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքում։
Մինչդեռ հիշելը և իրավիճակին հետևելը, ըստ իս, վերադարձի նախնական պայմաններից է։
Ուստի, կարծում եմ՝ առնվազն կարելի է ԶԼՄ-ներում ունենալ լուրերի հատուկ բաժին՝ «Բռնազավթված Արցախն այսօր», ողջ հասանելի տեղեկատվությունը «քամելով» Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի և այլ լրատվական աղբյուրների տարածած նյութերից։

Հաճախ եմ խոսում այն մասին, որ ֆիզիկապես գտնվելով Առաջավոր Ասիայում, մենք հոգեբանորեն մեզ պատկերացնում ենք Արևմուտքում։
Երևի սա է պատճառներից մեկը, որ, դիցուք, մեր հարևան Իրանը, որի հետ անցել ենք հազարամյակների ուղի, մեզ թվում է ինչ-որ խորհրդավոր Արևելք, որի մասին մեզանում հանրային և նույնիսկ քաղաքագիտական պատկերացումները հաճախ, որքան էլ պարադոքսալ թվա, հիմնված են արևմտյան կամ ռուսական ԶԼՄ-ների կարծրատիպերի վրա։
Վերջին շրջանում հաճախ եմ հանդիպում «այաթոլլահ» (ի դեպ, սխալմամբ ասում/գրում են՝ «այաթոլլա») բնորոշումը, որի տակ հասկանում են Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին. ասենք՝ «Իսկ այաթոլլան ի՞նչ է ասել»։ Հարցը, թե կոնկրետ ո՞ր այաթոլլահին նկատի ունեն, առաջ է բերում անկեղծ զարմանք, որովհետև շատերին թվում է, թե կա ընդամենը մեկ այաթոլլահ, մինչդեռ Իրանում և Իրաքում բազմաթիվ այաթոլլահներ կան։
Հանրամատչելի բացատրությամբ՝ «այաթոլլահ» տիտղոս-պատվանունը տրվում է շիա այն աստվածաբաններին, որոնք իրավասու են մեկնաբանելու իսլամական իրավունքը տասներկուիմամական շիայականության տեսանկյունից և որոշումներ կայացնելու դրա համաձայն։
Այնպես որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, անշուշտ, այաթոլլահ է, բայց ոչ միայն նա է այաթոլլահ։
#մեր_տարածաշրջանը

Անձամբ ես կուզենայի, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն, արհեստածին Ադրբեջանի բնակչության մեծամասնությանը բառացիորեն հոտի պես տանելով «ընտրության», հավաքեր ոչ թէ 92, այլ 99,9 տոկոս։
Թշնամու ճամբարում տիրող էյֆորիան դրան ջախջախել ցանկացողի համար վատ նվեր չէ՝ պայմանով, որ լինի ջախջախելու իրական ցանկություն, այդ ցանկությանը հասնելու կամք, ճիշտ մեթոդաբանությամբ ծրագիր, հստակ ճանապարհային քարտեզ և դրա իրականացման գործնական քայլեր։
Իսկ այս ամենն արդեն վերաբերում է մեզ, քանզի թշնամին ուժեղ է, բայց ամենևին ոչ անպարտելի։

Մեր և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև իրականում երբևէ չի եղել, չկա և չի լինելու առանձին վերցրած Արցախի, Նախիջևանի, ինչ-որ սահմանազատման կամ մեկ այլ «տեղային» խնդիր։
Հարցը շատ ավելի տարողունակ և բազմաշերտ է՝ լայն իմաստով կենաց ու մահու պայքար Հայաստանի և առայժմ պատրանքային Թուրանի պլացդարմ արհեստածին Ադրբեջանի միջև, որը սկսվել է 20-րդ դարասկզբից և երբեք (նույնիսկ խորհրդային շրջանում) չի դադարել և չի դադարելու մինչև կողմերից մեկի փաստացի չգոյությունը։
Կամ-կամի հստակ ընդգծմամբ պայքարի այս բուն էությունը հիանալի հասկացել է Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը գերկենտրոնացված քարոզչամեքենայի միջոցով այն դարձրել է լայն հանրության մտքերում գերիշխող աշխարհացքային տարր, մինչդեռ մենք, ցավալիորեն, «դեգերում ենք» նաև գաղափարական տիրույթում՝ նույնիսկ վերնախավերի մակարդակում կասկածի տակ առնելով թվում է, թե պարզ և դառնորեն ապացուցված այս ճշմարտությունը։

Կարո՞ղ է արդյոք արհեստածին Ադրբեջանի էթնիկական և պետական ինքնությունը դադարել լինել հակահայկական, հակաիրանական և հակառուսական։
Չի կարող, որովհետև, այն պատմականորեն փորձ է կատարվում կերտել և բյուրեղացնել հենց ի հակադրություն հայկական, իրանական և ռուսական ինքնությունների, ուստի մերժվում է այդ ինքնության բաղադրիչների վրա նույնիսկ որևէ ենթաշերտային կամ վերնաշերտային ազդեցություն, որն օբյեկտիվորեն հայկական է, իրանական կամ ռուսական։
Սա է պատճառը, որ այդ ինքնության բնույթը կարող է համառոտ բնորոշվել հենց իրենց հետևյալ «կարգախոսով»՝ «Rus, fars, erməni - bunlar türkün düşməni» - «Ռուսը, պարսիկը, հայը՝ սրանք են թյուրքի թշնամին»։

Երբ մենք հստակորեն արձանագրում ենք, որ Հայաստանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև իրականում երբևէ չի եղել, չկա և չի լինելու առանձին վերցրած Արցախի, Նախիջևանի, ինչ-որ սահմանազատման կամ մեկ այլ «տեղային» խնդիր, և պայքարը ավելի լայն խորապատկեր ունի, սա ոչ միայն նախապայման է պատրանքներից ազատ Հայաստանի տեսլականի ձևակերպման համար, այլ նաև այդ տեսլականի իրագործման ճանապարհին հնարավորություն ձեռք բերելու դաշնակիցներ։ Փորձեմ բերել շատ պարզ երկու օրինակ։
Երբ մենք տրվում ենք այն մոլորությանը, որ Հայաստանի Տավուշի մարզի գյուղատեղիների խնդիրը Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև զուտ ինչ-որ տեղային սահմանազատման հարց է, ապա այն դադարում է հետաքրքիր լինել, դիցուք, Վրաստանին։ Մինչդեռ, եթե խնդիրը ձևակերպվի որպես Տավուշի մարզով Հայաստանը և Վրաստանը միմյանց կապող և Վրաստանին դեպի Իրան ու Պարսից ծոց դուրս բերող ռազմավարական նշանակության ճանապարհի հանդեպ Բաքվի բարբարոսական վարչախմբի նկրտում, ապա այս հարցով համագործակցության տիրույթ կարող է բացվել Վրաստանի հետ։
Գրեթե նույն կերպ խնդիրը պետք է ձևակերպվի, ասենք, Տիգրանաշենի պարագայում։ Այն Հայաստանի անքակտելի մաս ինչ-որ առանձին վերցրած գյուղ չէ միայն, որի նկատմամբ ծավալապաշտական նկրտում ունի արհեստածին Ադրբեջանի ներկայիս վարչախումբը։ Տիգրանաշենը Հայաստանը Իրանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհի հանգույց է՝ ճանապարհ, որն Իրանի համար ապահովում է ելք դեպի Սև ծով, և որը կարող է դառնալ կարևոր օղակ նաև հնդկական Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի համատեքստում։
Հետեաբար նշված խնդիրները լայն կտրվածքով ոչ թե Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև ինչ-որ աննշան գյուղերի համար տեղային պայքար է, այլ խոշոր հաշվով առնվազն տարածաշրջանային կարևոր հիմնահարց է, որտեղ բախվում են մի կողմից Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Հնդկաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի շահերը։

«Армяно-азербайджанский конфликт продолжает сохранять характер борьбы «не на жизнь, а на смерть», заявил армянский эксперт-иранист Вардан Восканян 10 февраля в своем Telegram-канале».
🆔 @vardan_voskanyan
https://rossaprimavera.ru/news/8e800756
🆔 @vardan_voskanyan
https://rossaprimavera.ru/news/8e800756
Красная весна
В Армении оценили пределы противостояния с плацдармом Турана Азербайджаном
Армяно-азербайджанский конфликт продолжает сохранять характер борьбы «не на жизнь, а на смерть», заявил армянский эксперт-иранист Вардан Восканян 10 февраля в своем Telegram-канале.
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամիջոցները նաև ադրբեջանցի մի քանի «փորձագետների» մեկնաբանությունների միջոցով անդրադարձել են երեկվա գրառմանս։
Մի կողմ թողնելով ինձ համար արդեն սովորական դարձաձ «ռևանշիստ» և այլ պիտակավորումները, ուշագրավ է, որ Բաքվում ակնհայտորեն անհանգստանում են Հայաստանի անքակտելի մաս, իբր, «անկլավների» խնդիրն ավելի լայն տարածաշրջանային՝ մասնավորապես, միջպետական ռազմավարական նշանակության ճանապարհների, համատեքստում դիտարկելու մոտեցումից, դրանում իրենց համար տեսնելով վտանգ, և պնդելով, թե հարցը Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև զուտ տեղային սահմանազատման խնդիր է։

Բաքվի բռնապետի վարչախումբն իր էությամբ լկտի է, ագրեսիվ, բարբարոս և տմարդի։ Այս ճշմարտությունը պետք է արձանագրվի մեկընդմիշտ՝ դաջվի մեր գիտակցության մեջ։
Ակնկալել, թե դրա «սիրտը փափկացնող» հայտարարություններով կամ գործողություններով կարելի է խուսափել ագրեսիայից կամ հերթական բարբարոսական գործողությունից, մեղմ ասած, մանկամտության գագաթնակետն է՝ գայլի գլխին Ավետարան կարդալու արատավոր մոտեցում: