Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
317 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Հաճախ եմ խոսում այն մասին, որ ֆիզիկապես գտնվելով Առաջավոր Ասիայում, մենք հոգեբանորեն մեզ պատկերացնում ենք Արևմուտքում։

Երևի սա է պատճառներից մեկը, որ, դիցուք, մեր հարևան Իրանը, որի հետ անցել ենք հազարամյակների ուղի, մեզ թվում է ինչ-որ խորհրդավոր Արևելք, որի մասին մեզանում հանրային և նույնիսկ քաղաքագիտական պատկերացումները հաճախ, որքան էլ պարադոքսալ թվա, հիմնված են արևմտյան կամ ռուսական ԶԼՄ-ների կարծրատիպերի վրա։

Վերջին շրջանում հաճախ եմ հանդիպում «այաթոլլահ» (ի դեպ, սխալմամբ ասում/գրում են՝ «այաթոլլա») բնորոշումը, որի տակ հասկանում են Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին. ասենք՝ «Իսկ այաթոլլան ի՞նչ է ասել»։ Հարցը, թե կոնկրետ ո՞ր այաթոլլահին նկատի ունեն, առաջ է բերում անկեղծ զարմանք, որովհետև շատերին թվում է, թե կա ընդամենը մեկ այաթոլլահ, մինչդեռ Իրանում և Իրաքում բազմաթիվ այաթոլլահներ կան։

Հանրամատչելի բացատրությամբ՝ «այաթոլլահ» տիտղոս-պատվանունը տրվում է շիա այն աստվածաբաններին, որոնք իրավասու են մեկնաբանելու իսլամական իրավունքը տասներկուիմամական շիայականության տեսանկյունից և որոշումներ կայացնելու դրա համաձայն։

Այնպես որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, անշուշտ, այաթոլլահ է, բայց ոչ միայն նա է այաթոլլահ։

#մեր_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan