Կարևոր է հասկանալ՝ փոխե՞լ է Թուրքիան իր դիրքորոշումներն ահաբեկիչների ներգրավման հարցում
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների միջև այսօր Մոսկվայում կայացած հանդիպումը թե՛ պաշտոնական Երևանը և թե՛ Անկարան գնահատել են միևնույն կերպ՝ «դրական և կառուցողական»։
Մեր հասարակությանը սակայն մի շարք հարցերի շրջանակում, կարծում եմ՝ պետք է հետաքրքրի նաև մի հանգամանք՝ արդյոք նման հանդիպումների ընթացքում Հայաստանն արծարծելո՞ւ է 44-օրյա պատերազմի ընթացքում էրդողանական վարչախմբի կողմից մեր տարածաշրջան ներմուծված և անմարդկային հանցագործություններ կատարած ահաբեկիչների խնդիրը։ Ի վերջո, հայկական կողմն այս հարցում ունի հստակ ապացույցներ՝ Արցախի պաշտպանության բանակի կողմից ձերբակալված երկու ահաբեկիչ վարձկանների քրեական գործի տեսքով։
Ուստի չափազանց կարևոր կլինի հասկանալ, թե որքանո՞վ «կառուցողական» կգտնվի միջազգային ահաբեկչությանը փաստացիորեն սատարող էրդողանական վարչախումբը,, դիցուք, այս հարցով, ինչն էլ ևս մեկ ցուցիչ կարող է դառնալ այն բանի, թե որքանո՞վ է այն անկեղծ հարաբերությունները կարգավորելու իր «ձգտման» մեջ։
#հարափոփոխ_տարածաշրջանը

Заведующий кафедрой иранистики факультета востоковедения Ереванского государственного университета (ЕГУ) Вардан Восканян рассказал о происхождении топонима Зангезур.
https://rusarminfo.ru/2022/01/14/zangezur-armyanskij-toponim-uchenyj-provel-urok-istorii-dlya-alieva/

Rusarminfo
Зангезур-армянский топоним: ученый провел урок истории для Алиева - Rusarminfo
Президент Азербайджана Ильхам Алиев накануне в интервью местным СМИ заявил, что термин «Зангезурский
Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք
Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը բողոքում են իրենց երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումից՝ հատկապես կապված հացամթերքի և վառելիքի գնի թանկացումների հետ։
Սակայն դա այդքան էլ ուշագրավ չէր լինի, եթե հաճախ այդ համատեքստում չարծարծվեր Արցախի խնդիրը։ Միջին վիճակագրական բողոքավոր ադրբեջանցիները բարձրացնում են հետևյալ հարցը՝ «ինչների՞ս էր պետք Ղարաբաղը, եթե մեր կենսամակարդակը չի բարելավվել, այլ ընդհակառակը՝ վատթարացել է»։
Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց ադրբեջանական հասարակության մեջ կսկսվի ցավալիորեն հենց մեզ քաջածանոթ ընդհանրացված «Ղարաբաղը տանք, որ լավ ապրենք» լյումպենային կաղապարի սերմանումը, որին զուգահեռ Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը;
Կասեք` ինչո՞ւ: Որովհետև, դիցուք, էլեկտրաէներգիայի և հացահատիկի մասով, մեզ համար գոնե պետք է պարզ լինի, որ Արցախից այժմ բռնազվաթված հատվածներն էին զգալիորեն ապահովում մեր լավ ապրելը առնվազն այս ոլորտներում։
#Արցախը_հետ_բերենք_որ_լավ_ապրենք

photo_2022-01-16_00-36-21.jpg
197.4 KB
Այսպես էր ԽՍՀՄ-ը պատրաստվում սահմանի մոտակայքում «դիմավորել» թուրքերին
Բաքուն Ադրբեջանին են «նվիրել» օսմանցիները
Թուրքիայում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման դեսպանն անթաքույց հայտարարել է, որ «առանց Թուրքիայի Ադրբեջանը գոյություն չի ունենա»։
Իրականում նա կարող էր ավելի առաջ գնալ և խոստովանել, որ Ադրբեջան կոչվող կազմավորումը չէր կարող 1918թ․ հայտնվել աշխարհի քարտեզի վրա, եթե Նուրի փաշայի բաշիբոզուկների սվինների վրա օսմանցիների խամաճիկ ադրբեջանական կառավարությունը չհաստատվեր Բաքվում։
Այս համատեքստում հարց է ծագում, թե այդ ինչպե՞ս է, ըստ Բաքվի բռնապետի՝ 1918թ․ ադրբեջանական կառավարությունը Երևանն իբր «նվիրել» Հայաստանին, եթե առանց օսմանյան ուղիղ ներխուժման, ի զորու չէր նույնիսկ մտնել իր մայրաքաղաք Բաքու, որն, ի դեպ, հիմնականում վերահսկում էր հայկական զինուժը։
#մահ_թշնամուն

«В этом контексте возникает вопрос: как же так вышло, что, по мнению диктатора Баку, в 1918 году азербайджанское правительство якобы "подарило" Ереван Армении, если без прямого османского вторжения оно не было в состоянии даже войти в свою столицу Баку, который, кстати, в основном контролировали армянские вооруженные силы».
https://www.panorama.am/ru/news/2022/01/18/%D0%92%D0%B0%D1%80%D0%B4%D0%B0%D0%BD-%D0%92%D0%BE%D1%81%D0%BA%D0%B0%D0%BD%D1%8F%D0%BD-%D0%BF%D0%BE%D1%81%D0%BE%D0%BB-%D0%90%D0%B7%D0%B5%D1%80%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%B6%D0%B0%D0%BD%D0%B0-%D0%B2-%D0%A2%D1%83%D1%80%D1%86%D0%B8%D0%B8/2628070

www.panorama.am
Вардан Восканян: В действительности посол Азербайджана в Турции мог зайти еще дальше и…
Բաքվի բռնապետը սահմանափակում է իր քաղաքացիների երթևեկը Արցախից բռնազավթված հատվածներ
Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բնակիչները դժգոհ են, որ տարին ընդամենը մեկ անգամ են իրենց թույլատրելու գնալ Արցախից բռնազավթված տարածքներ՝ այն էլ որոշակի հատուկ ընթացակարգով։
Միջին վիճակագրական ադրբեջանցուն հատկապես զայրացնում է այն հանգամանքը, որ Հայաստանից ազատորեն կարելի է մեկնել Արցախ, սակայն Ադրբեջանից դա նույն կերպ անելն անհնար է, եթե նույնիսկ խոսքը վերաբերում է Արցախի՝ ադրբեջանական բռնազավթման մեջ գտնվող հատվածներին։
Այս առումով ադրբեջանական բնակչության մեջ քննարկվող դավադրապաշտական ընդհանրացված բացատրությունները տատանվում են «Բաքվի ողջ վերնախավում թաքնված հայեր են, դրա համար հայերին Արցախ գնալ կարելի է, իսկ մեզ՝ ոչ» մեկնաբանությունից մինչև «Իլհամ Ալիևը Արցախի հողերը վերցրել է միայն իր ընտանիքի համար, ուստի ոչ ոքի այնտեղ չեն էլ թողնելու» տեսակետ։
Ի դեպ, առնվազն Շուշիի մասով վերջին տեսակետը կարելի է լիովին լուրջ համարել, որովհետև, դատելով Բաքվի բռնապետի հռետորաբանությունից և գործելաոճից, բռնազավթված հայկական այս քաղաքը դիտարկվում է որպես բացառապես նրա և ալիևյան կլանի ապագա «արքունական կալվածք»։
#թշնամու_իրական_վիճակը

«Իրանագետ Վարդան Ոսկանյանն օրեր առաջ մի առաջարկ արեց՝ Հայաստանում պետք է արմատավորել «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» մտայնությունը։ Ի՞նչ է սա, զուտ հայրենասիրական լոզո՞ւնգ՝ հեռու իրականությունից, թե՞ հիմնավորված հաշվարկ ու համոզմունք»:
#Արցախը_հետ_բերենք_որ_լավ_ապրենք
https://bit.ly/3nGmQ1k
#Արցախը_հետ_բերենք_որ_լավ_ապրենք
https://bit.ly/3nGmQ1k
www.panorama.am
«Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք». Գյուղատնտեսի հիմնավորումները
«Այդուհանդերձ դեռ շատ վաղ է խոսել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, ու թեև տարածաշրջանային և արտատարածաշրջանային գրեթե բոլոր ուժերը ցուցաբերեցին դրական վերաբերմունք, սակայն նման մոտեցում շատ դեպքերում պետք է ակնկալել միայն դիվանագիտական մակարդակում։ Այլ խնդիր է, թե ինչպիսի քաղաքականություն կվարի Իրանը «ռեալ–պոլիտիկի» դաշտում, իսկ այդ տիրույթում իրանցիներն իրենց բոլոր հնարավորություններով, այդ թվում Հայաստանի հետ հարաբերություններն օգտագործելով, փորձելու են սահմանափակել թուրքական ազդեցությունը»։
#հարափոփոխ_տարածաշրջանը
https://bit.ly/3tLyWKn
#հարափոփոխ_տարածաշրջանը
https://bit.ly/3tLyWKn
Sputnik Արմենիա
Իրանն ամեն կերպ փորձելու է սահմանափակել թուրքական նկրտումները. Ոսկանյան
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պաշտոնական Թեհրանի արձագանքին, որն առնչվում է հայ–թուրքական երկխոսությանը։
էրդողանական վարչախմբի նպատակները և «հերոսները» չեն փոխվել
Ընդամենը մեկ տարի առաջ Բաքվում կայացած տխրահռչակ և մեզ համար նվաստացուցիչ զորահանդեսի ժամանակ էրդողանական վարչախմբի պարագլուխը ոգևորությամբ խոսում էր հայության դահիճներից էնվերի «լուսավոր հոգու» մասին։
Այսօր նույն վարչախմբի արտգործնախարարը պնդում է, թե «Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է» և որպես ձեռքբերում անդրադառնում է Երևան-Ստամբուլ չվերթներին։
Այս համատեքստում չափազանց կարևոր է հասկանալ, արդյոք Էրդողանական վարչախումբը հրաժարվե՞լ է նշված ոճրագործի և մյուս ցեղասպան հանցագործների հերոսացումից, թե՞ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տեսնում է Էնվերի «լուսավոր գործի» շարունակություն, բայց արդեն նաև փափուկ ուժի մեխանիզմների կիրառությամբ։
Կարծում եմ՝ մեծ պայծառատես լինելու կարիք չկա՝ հասկանալու, որ էրդողանական վարչախմբի նպատակները և «հերոսները», ցավոք, չեն փոխվել, փոխվել կամ, ավելի ճիշտ, հարստացվել է միայն այդ նպատակներին հասնելու գործիքակազմը։

«Իրանագետ Վարդան Ոսկանյանն օրերս առաջ քաշեց «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք» կարգախոսը։ Panorama.am-ը էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանից փորձեց պարզել, թե ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար թշնամուն հանձնված Քարվաճառի էներգետիկ համակարգը»:
#Արցախը_հետ_բերենք_որ_լավ_ապրենք
https://bit.ly/3FQLiDe
#Արցախը_հետ_բերենք_որ_լավ_ապրենք
https://bit.ly/3FQLiDe
www.panorama.am
Թշնամուն հանձնված Քարվաճառի էներգետիկ համակարգի նշանակությունը Հայաստանի համար. «Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք»
Արցախի էլէկտրաէներգիան արտահանելով Հայաստանը կկարողանար մեր ողջ էներգետիկան զարգացնել.Արմեն Մանվելյանը՝«Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք»-ի համատեքստում
«Думаю, не надо быть ясновидящим, чтобы понять, что цели и «герои» эрдоганского режима, к сожалению, не изменились, изменился или, вернее, обогатился лишь инструментарий достижения этих целей».
https://verelq.am/ru/node/102038
https://verelq.am/ru/node/102038
Verelq News
Цели и «герои» эрдоганского режима, к сожалению, не изменились - Вардан Восканян
Во время состоявшегося всего год назад в Баку печально известного и унизительного для нас парада главарь эрдоганского режима с воодушевлением говорил о «светлой душе» одного из палачей армянского народа – Энвера.
«Հետևաբար, զիջել և հանգիստ ապրելու այդ մտայնությունն ուղղակի կործանարար մտայնություն է, որովհետև, վերջում ուղղակի զիջելու բան չի մնալու»:
#Արցախը_հետ_բերենք_որ_լավ_ապրենք
https://bit.ly/3ApiErT
#Արցախը_հետ_բերենք_որ_լավ_ապրենք
https://bit.ly/3ApiErT
www.aravot.am
«Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք»
«Մասնագիտական կարողություններ, կամք, վճռականություն եւ ունակություն. սա է բանաձեւը՝ Հայաստանը դարձնելու մեր տարածաշրջանում սեփական, ուրույն դիմագիծ ունեցող պետություն, այլ ոչ թե հանդես գալու այնպիսի լղոզված կարգավիճակում, ինչպիսին, ցավալիորեն, մենք այժմ գտնվում…
Ադրբեջանական փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով
«Ի՞նչ տարբերություն ադրբեջանական կապիտալ է, թե՞ ոչ: Թող գան, ներդրում անեն, աշխատեղ բացեն» պնդող մեր հայրենակիցներին, որոնց հետ քաղաքացիական կամ էթնիկական իմաստով նույնական լինելու անշրջելի հանգամանքը վիրավորանքի զգացում է առաջացնում, պետք է հիշեցնել, որ՝
ա) Բաքվի բռնապետն իր իսկ երկրի ներսում ներդրումների և աշխատատեղեր ստեղծելու կարիք ունի, ուստի, ինչպես սահմանում է ժողովրդական ասույթը՝ «Ճաղատը ճար անող լինի, իր գլխին կանի»։
բ) Վրաստանում նման ներդրումներ արվել են և բացվել են աշխատատեղեր, սակայն դրանից միջին վիճակագրական վրաստանցու նյութական վիճակը, խոշոր հաշվով, համարյա չի տարբերվում միջին վիճակագրական հայաստանցու բարեկեցությունից։
գ) Հաշվի առնելով Հայաստանում ներդրումների համար, մեղմ ասած, ոչ այդքան հարմարավետ միջավայրը, նման մտադրության պարագայում Ադրբեջանի գրեթե միակ մոտիվացիան լինելու է «փափուկ ուժի» միջոցով մեր նկատմամբ ռազմաքաղաքական գերակայության հասնելը։
դ) Եվ, ի վերջո, ադրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով՝ ընդ որում, այդ արյունը ոչ միայն չի չորացել, այլ նաև, ցավալիորեն, շարունակում է հեղվել։
#չՀայաստանը

Ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ջուլֆա (Իրան) - Ջուղա (Նախիջևան) - Երասխ (Հայաստան) բացվելիք երկաթգիծը պետք է սպասարկի նաև իրանական կողմից առաջ մղվող Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցը։
Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ, որը նպատակ է հետապնդում որակյալ կերպով կապելու ոչ միայն Հայաստանի հյուսիսային և կենտրոնական շրջանները հարավի հետ, այլ նաև առանց Ադրբեջանի տարածք մուտք գործելու, ապահովելու Պարսից ծոց - Սև ծով ծրագրի հայաստանյան հատվածի մի նշանակալի մասը։
Նման «երկաթգծային տրամաբանությամբ» այդ կարևոր միջազգային տրանսպորտային հանգույցի ակամա շահառու է դառնում նաև Նախիջևանը, մինչդեռ Հայաստանի Սյունիքի մարզը կարող է փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության այդ ծրագրից։

Բաքուն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին
Չնայած, ի տարբերություն Բաքվի բռնապետի, որն ամեն առիթով և անառիթ հայտարարում է, որ Երևանն իբր ադրբեջանական քաղաք է, Հայաստանի պաշտոնատար առաջին դեմքերից և ոչ մեկը երբեք չի պնդել, թե Բաքուն հայկական քաղաք է, սակայն փաստ է, որ այն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին։
Այդ ժամանակ կովկասյան պարսիկների (թաթերի) այս քաղաքն ուներ ավելի շատ պարսկալեզու և հայ բնակչություն, քան ներկայիս էթնիկ ադրբեջանցիների թյուրքախոս նախնիների թվաքանակն էր այդ բնակավայրում։
Բաքվի մոտավորապես 100 հազար բնակչից միայն մոտ 40 հազարն էր շիա մահմեդական, որոնց գերակշիռ մասը կազմում էին կովկասյան պարսիկները կամ թաթերը, իսկ հայերի թվաքանակը գրեթե 26 հազար էր։
Մանրամասն տե՛ս Население горда Баку в 1889г. по полицейским данным; Приложение к справочной книге старожила, «Кавказ», N4, Тифлис, 1891․

«Хотя, в отличие от диктатора Баку, который по поводу и без заявляет, будто бы Ереван – азербайджанский город, никто из должностных лиц Армении никогда не утверждал, что Баку – армянский город, но факт в том, что Баку даже в конце 19-го века, не был, по меньшей мере, азербайджанским городом».
https://bit.ly/3IzmwJC
https://bit.ly/3IzmwJC
www.panorama.am
Вардан Восканян: Факт, что Баку не был, по меньшей мере, азербайджанским городом даже в конце 19 века
Ադրբեջանում մեզ համարում են «նողկալի» կամ «ատելի»
Ադրբեջանական ժամանակավոր բռնազվթման մեջ գտնվող Շուշի այցելած ինչ-որ ադրբեջանուհի տեսախցիկի առջև մեզ՝ հայերիս, կոչում է «նողկալի» կամ «ատելի» (ադրբ․՝ mənfur) բառով։
Սա մեկն է այն հստակ ցուցիչներից, թե ինչպես է Բաքվի բռնապետը հայատյացության ախտով վարակել իր գրեթե ողջ հասարակությանը։ Սակայն սա հարցի դեռ մի կողմն է։ Պարզ է, որ «այց Շուշի» բեմականացման ընթացքում հարցազրույց տվող կինը հատուկ պատրաստված է նույն բռնապետի քարոզչամեքենայի կողմից մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, թե ինչպես են մեզ վերաբերում նրա հպատակները։
Մեզ «նողկալի» կամ «ատելի» կոչողը միանշանակորեն թշնամի է, ինչի մասին պետք է հիշեն նաև իբր «խաղաղության դարաշրջանի» կեղծ և կործանարար մտայնությանը միամտորեն հավատացող մեր քաղաքացիները, որովհետև նաև կոնկրետ այդ կինը նողկում է ոչ միայն ինձնից և ինձ նման մտածողներից, այլ նաև ձեզնից։

Պետք է անպայման նշել մեր բանակի տոնը
Ոչ բացահայտ կերպով մեզ փորձում են հաշտեցնել այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է զուտ խորհրդանշական բանակ ունենա, այսինքն՝ ըստ էության, հանձնվի թշնամու ողորմածությանը։
Դե, ինքներդ դատեք՝ հավաքական իմաստով «թուրքի հետ կանաչի առնել-ծախելու» մտայնություն քարոզողներին բնականաբար բանակ անհրաժեշտ չի լինելու, հետևաբար, ըստ նրանց՝ պետք է ամեն ինչ անել՝ արժեզրկելու, դժգույն դարձնելու նաև բանակի տոնը։
Ուստի խոնարհվելով մեր բոլոր հերոսների առջև, պետք է անպայման նշել մեր բանակի տոնը՝ այն փառապանծ բանակի, որը դեռ ծնկի է բերելու մեր թշնամիներին՝ ապահովելու Հայաստանի պետականության հավերժականությունը։
#հավերժականՀայաստանը
Լուսանկարը՝ Դողսի մոտակայքում, որտեղ 894թ․ Սմբատ Ա-ի առաջնորդությամբ հայկական բանակը պարտության է մատնել խալիֆայության կողմից Հայաստան ուղարկված Ատրպատականի Աֆշին ամիրայի զորքին։

« Շեշտը պիտի դնել Սյունիքով անցնող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի վրա: Սա է այժմ պահանջում մեր պետության շահը»:
https://www.youtube.com/watch?v=EsS3TMh9flk&t=1s

YouTube
Ջուլֆա-Երասխ-Ջուղա երկաթգծով փորձում են մեկուսացնել Հայաստանը. «Թարմ ուղեղով»
Իրանի դիրքորոշումը տարբեր հարցերում բաժանվում է երկու ուղղությամբ. առաջինը՝ պարզապես տնտեսական կապեր: Երկրորդը՝ փորձում են վերահասկելի դարձնել այն տարածքները, որոնք հսկվում են ադրբեջանական կողմից: Իրանական ցանկացած գործողություն ընթանում է հենց այս թիրախավորմամբ:…