Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
319 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Մեր հայրենակիցներից շատերի համար զգացական և իմաստային լիցքից գրեթե զուրկ «էսկալացիա» եզրույթի տակ թաքնված է մի շատ պարզ և վտանգավոր իրականություն՝ Հայաստանի սողացող զավթումը թշնամու կողմից՝ ընդ որում, սկզբնապես ռազմական իմաստով բարբարոսների համար շահավետ դիրքերում, իսկ հետո դրանց միջոցով մեր այլ տարածքների նկատմամբ ֆիզիկական կամ առնվազն նշանառային վերահսկողության սահմանումով։

Առանց մեզ, ո՛չ մի դիտորդ, ո՛չ մի խաղաղապահ, ո՛չ մի միջազգային կառույց այդ բռնազավթման դիմացը չի առնելու, իսկ «խաղաղության օրակարգ», ցավոք, առաջիկայում չի լինելու, քանի որ թշնամին ձգտում է ոչ թե խաղաղության, այլ մեր «խաղաղեցմանը»՝ ընդ որում, մեր իսկ հայրենիքը փորձելով վերածել մեր գերեզմանի։

Չի կարելի չնկատել կամ չնկատելու տալ այս ամենը և պարբերաբար կանգնել նույն «կոտրած տաշտակի» առջև:

Ամեն ինչ պետք է մոռանալ. Հայաստանում մեկ օրակարգ պետք է լինի՝ անվտանգություն և էլի անվտանգություն, իսկ ցանկացած այլ բան պետք է ստորադասվի դրան։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանի տարածքում մեր սովորական քաղաքացիների կողմից Բաքվի բարբարոսական վարչախմբի երկու բաշիբոզուկների վնասազերծման հանգամանքը կոտրում է թշնամական քարոզչամեքենայի երկու առասպել։

Նախ՝ ակնհայտ է, որ թշնամու բանակը առանձնապես ոչնչով չի փոխվել. նույն վախվորած և կիսասոված տեսքով բաշիբոզուկներն են, որոնցից Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում էր մեդիա տիրույթում, իբր, նատոյական տիպի «ռազմատենչ» կերպար ստանալ։

Եվ երկրորդը, որն ավելի կարևոր է. նույնիսկ հասարակ հայ գյուղացիները սրանցից ոչ միայն չեն վախենում, այլ սառնասրտորեն կարողանում են դատարկ ձեռքերով վնասազերծել Բաքվի բռնապետի, իբր, «գովական» բանակի իրականում շարքային բաշիբոզուկներին։

#հավերժականՀայաստանը
#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Իրանցի հայտնի վերլուծաբան Շուայբ Բահմանը թվիթերյան իր էջում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին համեմատել է Իրաքի նախկին բռնապետ Սադդամ Հուսեյնի հետ՝ նշելով, որ վերջինս էլ թշնամանք ուներ Իրանի հանդեպ։

«Եթե մի ժամանակ Երուսաղեմի ճանապարհն անցնում էր Քարբալայով, այժմ՝ կարող է անցնել Բաքվով», - գրել է իրանցի վերլուծաբանը՝ պատկերավոր ակնարկելով այն, որ իրանցիներն այժմ փաստացի տնօրինում են Իրաքում գտնվող շիայական հայտնի սրբատեղի Քարբալա քաղաքը և նույնը կարող է տեղի ունենալ Բաքվի հետ։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
«В беседе с корреспондентом РУСАРМИНФО иранист Вардан Восканян перевел заявление Али Никзада с дипломатического языка иранского истеблишмента, отметив, что если сейчас Азербайджан «не образумится», то в отношении него Иран применит весь обширный инструментарий».

🆔 @vardan_voskanyan

https://youtu.be/h6nB1pLIeg0
Բաքվի բարբարոսական վարչախմբի և Իրանի արտգործնախարարների միջև երեկ տեղի է ունեցել հերթական՝ արդեն երրորդ, հեռախոսազրույցը։

Դատելով տարածված խիստ կարճառոտ պաշտոնական հաղորդագրություններից հարաբերությունների կարգավորման ասպարեզում առայժմ շոշափելի ձեռքբերումներ չկան, սակայն խոսվում է նույն մակարդակում երկկողմ հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին։

Սրան զուգահեռ, իրանական ԶԼՄ-ների, սոցցանցերի և նույնիսկ խորհրդարանական մակարդակներում չի դադարել Բաքվի բռնապետական վարչախմբի գործողությունները, մեղմ ասած, դատապարտող տեսակետների բավական հուժկու հոսքը։

Այս ամենը հաշվի առնելով, Իրանը շարունակում է «մտրակի» և «քաղցրաբլիթի» քաղաքականությունը Բաքվի բռնապետի նկատմամբ, որում, ի դեպ, առայժմ իրական որևէ «քաղցրաբլիթ» առվազն տեսանելի հատվածում չկա։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Մենք ենք ու... «հա՜, Ավստրիան»

Դասականի ստեղծագործության այս խոսքերը՝ հատկապես հանրամատչելի դարձած հայտնի ֆիլմի հռչակավոր դերասանի կատարմամբ, կարող են ինչ-որ առումով բնորոշել «միջազգային հանրության» մեր պատկերավոր ընկալումը, այսինքն «միջազգային հանրությունը» Արևմուտքն է՝ չնայած Ավստրիայի անունը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Արևելյան կայսրություն»։

Բայց սա զուտ փոքր-ինչ գեղարվեստական «նախաբանի» փոխարեն, իսկ իրականում մենք հաճախ այնքան ենք տարվում մենք և «միջազգային հանրությունը» արմատավորված կարծրատիպով, որ մոռանում ենք, թե առաջնայինը ոչ թե դա է, այլ՝ մենք ու թշնամին։

Ըստ այդմ, դիցուք, թշնամու խորհրդանիշ լաթի կտորի այրումը նույնպես դիտարկվում է գրեթե միայն մենք-«միջազգային հանրություն» հարացույցի շրջանակներում՝ մոռանալով մենք-թշնամի հարթությունը։

Իսկ սա արդեն շատ ավելի ուշագրավ է։ Բանն այն է, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ըստ ամենայնի, նախապատրաստել էր «մեր դրոշը ծածանվում է Իրավանում» քարոզչական գործողություն, որը հետապնդում էր երկու նպատակ. նախ՝ այժմ էլ ընթացող պատերազմի հոգեբանական բաղադրիչում ճնշել մեզ և երկրորդը՝ իբր, բարձրացնել բարբարոսների ոգին, միևնույն ժամանակ ապահովելով Բաքվի բռնապետի կերպարի հերթական «հերոսացումը» սեփական հասարակության աչքերում։

Հիբրիդային պատերազմներին բնորոշ այս ծրագրված գործողության մեկնարկի առաջին նշանները երևացին Բաքվի բռնապետի որոշ քարոզչամիջոցներում՝ Երևանի մարզահամերգային համալիրում բացման արարողության ընթացքում թշնամական լաթի կտորի հայտնվելուց անմիջապես հետո։

Գործողությունը, սակայն, տապալվեց թշնամական խորհրդանիշ լաթի կտորի այրմամբ, որն առնվազն հարցականների մի փունջ ի հայտ բերեց Բաքվի բարբարոսսկան վարչախմբի կողմից միահեծան կառավարվող սեփական հասարակության ուղեղներում, որոնցից ամենակարևորն, ըստ իս, այս մեկն է՝ «իսկ արդյոք չե՞ն խաբում մեզ՝ պնդելով, որ հայերն այլևս հանձնվել են, և Բաքվի բռնապետը կարող է նրանց հետ վարվել, ինչպես կամենա»։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սա Բաքվի բարբարոսական վարչախմբի պետական քարոզչամեքենայի ստեղծած տեսահոլովակն է՝ նվիրված արհեստածին Ադրբեջանի դրոշ կոչեցյալ լաթի կտորի հանրահռչակմանը։

Ուշադրություն դարձրեք, որ այդ փալասը նույնիսկ քարոզչական տեսահոլովակում «ձևավորվում» է բարբարոսության հետևանքով. կանաչ գույնը՝ սիզամարգից անօրինաբար պոկոտված խոտով, կարմիրը՝ գրքից պատռված կազմի կտորով, կապույտը՝ հագուստը փչացնելով։

Սա է թշնամու իրական դեմքը և այդ լաթի կտորն իր խորհրդանիշ համարող Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզած աշխարհընկալումը, համաձայն որի՝ այդ դրոշ կոչեցյալն իսկ պետք է «ստեղծվի» բարբարոսության միջոցով։

#թշնամու_իրական_վիճակը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Երբ պարբերաբար խոսվում է այն մասին, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն առավելապաշտ է և յուրաքանչյուր զիջում կորզելուց հետո հաջորդ նվաստացուցիչ պահանջն է առաջ քաշելու, ոմանք դեռևս թերահավատություն են հանդես բերում։

Այն պահից ի վեր, երբ Հայաստանից սկսեցին հնչել հայտարարություններ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ինչ-որ տարածքային ամբողջականության ճանաչման մասին, Բաքվի բռնապետը սկսեց փորձել միջազգային հարթակներ տեղափոխել գոյություն չունեցած և չունեցող «Արևմտյան Ադրբեջանի», իբր, հիմնահարցը և Հայաստանի ու Արցախի դեմ վարել էլ ավելի «բազմավեկտոր» ագրեսիվ քաղաքականություն։

Իսկ այսօր արդեն այս բարբարոսը բարբաջել է իր հերթական նվաստացուցիչ պահանջի մասին՝ պնդելով, որ արհեստածին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը, փաստացիորեն, բավարար չէ, և «Ժամանակին «Արցախը Հայաստան է և վերջ» ասող Հայաստանն այսօր պետք է կրկնի «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» մեր խոսքերը, քանի որ եթե «ա»-ն ասվել է, ապա պետք է «բ»-ն էլ ասել»։

Ինչ խոսք, սրա լկտիությանը չափ ու սահման չկա, ուստի յուրաքանչյուր նոր զիջում, ցավալիորեն, դուռ է բացելու հաջորդի համար և այսպես շարունակ։

#թշնամու_իրական_վիճակը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Ամեն անգամ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների, իբր, պատմական լեգիտիմության մասին, պետք է հիշի, որ, ասենք, այժմ բռնազավթված Նախիջևանի տարածքում գտնվող, դիցուք, Ավեշ (գրաբարյան ուղղագրությամբ՝ Աւէշ) գյուղը, որի բնիկ անվանումը հիմա բարբարոսաբար աղճատված է՝ Հավուշ, համաձայն 13-րդ դարի արձանագիր հստակ վկայագրի՝ պատկանում է Նորավանքի հյուրատանը՝ «... ես՝ Սարգիս անարժան եպիսկոպոսս, իմ ամենաօրհնյալ պարոնների՝ Տարսայիճի ..., կամքով և հրամանով շինեցի այս հյուրատունը և տվեցի այս հյուրանոցին Ավեշ գյուղն իր բոլոր սահմաններով...»։

Բաքվի բռնապետական վարչախմբի բռնազավթման մեջ գտնվող հինավուրց հայկական շատ բնակավայրեր և տարածքներ ունեն նման պատմական հստակ անձնագրեր, ուստի Հայաստանի սրբազան տարածքի և ոչ մի ափ հողի նկատմամբ բարբարոսները չեն կարող ունենալ պատմական, իբր, լեգիտիմ իրավունքներ։

Կից՝ Նորավանքի հյուրատան արձանագրությունն ամբողջությամբ և Ավեշ (բարբարոսական աղճատմամբ՝ Հավուշ) գյուղի տեղադիրքը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մեր չեմպիոնը հաղթանակից հետո բարձրացրել է մեր հայրենիքի՝ Հայաստանի և իր ժողովրդի՝ եզդիների դրոշները։

Հուզիչ է և պարտավորեցնող, քանզի Հայաստանի սրբազան հողը կենսական ավիշ և հաղթանակի հնարավորություն է տալիս ոչ միայն հայերիս, այլ նաև այս հայրենիքը մեզ հետ իրավամբ լիարժեքորեն իրենցը համարող պետականազուրկ այնպիսի ժողովուրդների, ինչպիսիք եզդիներն ու ասորիներն են։

Ուստի Հայաստանի սրբազան հողի և ոչ մի թիզ չի կարելի զիջել, որովհետև դրանով մենք զրկելու ենք մեզ թշնամու նկատմամբ գալիք հաղթանակից և այդ հաղթանակը վայելելու աննկարագրելի բերկրանքից։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցությունն ամբողջովին կտրված է։

Բաքվի բարբարոսսկան վարչախմբի բաշիբոզուկները ամբողջությամբ փակել են Բերձորի միջանցքի կամուրջն՝ այդպիսով 120 հազար հայությանը մատնելով լիակատար թշնամական շրջափակման։

Խաղաղության դարաշրջան, ցավոք, չի լինելու։ Եթե մենք ուզում ենք շարունակել ապրել ու զարգանալ, ապա հայության ողջ միտքն ու ռեսուրսը պետք է ուղղված լինի մի բանի՝ մեր ազգի և պետության համար անընդմեջ գոյաբանական վտանգ ներկայացնող Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունից մեր տարածաշրջանն ազատելուն։

Ոչ մի միջանցք մեզ չի փրկելու, քանզի թշնամու նպատակը մեկն է՝ հայության և Հայաստան պետության ոչնչացումը։ Հետևաբար պատրանքն առ այն, թե բարբարոսների հետ հնարավոր է, իբր, խաղաղ գոյակցություն, փաստացի կործանման տանող փակուղի է։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Միջազգային հանրությունը պետք է մեզ պաշտպանի կամ կպաշտպանի»...

Հերթական կործանարար պատրանքը, քանի որ Հայաստանի միակ փրկությունը, պատկերավոր ասած, պետություն-ամրոցն է՝ ամրոց, որտեղ ամեն ինչ՝ գիտությունից մինչև ասֆալտապատում, պետք է միտված է լինի միայն մի բանի՝ անվտանգությանը, որը պետք է ապահովվի հիբրիդային հաջող ու արդյունավետ պաշտպանությամբ և թշնամուն անզուգաչափ կործանարար հարվածներ հասցնելով ու ջախջախելով։

Այս տարածաշրջանում լինելու ենք կա՛մ մենք, կա՛մ բարբարոսները, և այլընտրանք, ցավալիորեն, գոյություն չունի, այդ այլընտրանքը մեզ ուղղակի չեն թողել։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Международное сообщество защитит нас: эксперт - о губительной иллюзии и единственном пути спасения Армении

Международное сообщество должно защитить или защитит нас. Завкафедрой иранистики факультета востоковедения Вардан Восканян назвал это очередной губительной иллюзией.

"Единственное спасение Армении, образно говоря, это государство-крепость, крепость, где все, от науки до асфальтирования, должно быть направлено только на одно - безопасность, которую должна обеспечить эффективная гибридная оборона и нанесение врагу несоразмерных разрушительных ударов. Либо мы, либо варвары будем в этом регионе, и, к сожалению, альтернативы нет, они просто не оставили нам ее", - написал Восканян в своем ТГ-канале.

@novostiarmenia

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի տելեգրամյան ալիքների կողմից տարածվել է տեսանյութ, համաձայն որի, ի պատասխան Հայաստան-Արցախ ճանապարհի կամրջի մոտակայքում թշնամու տեղադրած «անցակետի», Արցախի Հանրապետությունից բռնազավթված Շուշի քաղաքի մերձակայքում ռուս խաղաղապահներն արգելափակել են բաշիբոզուկների շարժը։

Սա ուղղակի ցույցիչ է այն բանի, որ ռուսական կողմը շահագրգիռ է Հայաստանի և Արցախի միջև անարգել հաղորդակցությամբ և փորձում է իրական հակաքայլեր ձեռնարկել։

Հաշվի առնելով սա, այս հարցում հայկական կողմերը ևս Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակի համաձայնեցմամբ պետք է ուժային քայլերի գնան, որովհետև բարբարոսները հասկանում են միայն ուժի լեզուն։

Դա, դիցուք, կարող է լինել թշնամական բաշիբոզուկների «անցակետը» հատուկ գործողությամբ հօդս ցնդեցնելը, որից հետո ռուս խաղաղապահներն արագորեն կարող են անցնել իրենց անմիջական խնդրի կատարմանն, այն է՝ կողմերի միջև թույլ չտալ բախում և ուղղակիորեն իրականացնել խաղաղապահ առաքելություն արդեն իսկ առանց «անցակետ» ճանապարհի այդ և մնացյալ հատվածներում։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan

https://youtu.be/d1yVs7fNnCY
«Միգուցե Էրդողանն այլևս ոտքի չի կանգնի, ռուս խաղաղապահները կարող է փրկեն Արցախի հայությանը, կարող է չփրկեն, Իրանը չի թողնի որ «միջանցք» լինի, միջազգային դատարանը միջոցներ ձեռք կառնի կամ չի առնի, եվրոպացի դիտորդները էսկալացիա թույլ չեն տա կամ թույլ կտան» և այսպես շարունակ։

Եվ այստեղ, ցավալիորեն, ծագում է շատ կարևոր մի հարց. որպես ամբողջություն մենք ազգագրական բնութագրիչներով համա՞յնք ենք, թե՞ լիարժեք քաղաքական ազգ, որն ունի պետություն և որը պետք է ռազմավարական դաշինքներով չեզոքացնի Թուրքիայից բխող վտանգը, պաշտպանի արցախահայությանը փաստացի վերահաս բռնագաղթից, թքի միջազգային դատարանների ամուլ վճիռների վրա և 2020-ից այս կողմ գոնե առաջին անգամ շատ ցավոտ հարված հասցնի Բաքվի բարբարոսսկան վարչախմբի լկտի մռութին և այսպես շարունակ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Լուսանկարում Հայաստանի Քուռակախաղաց լեռն է, որը Սյունյաց մեր երևելի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը բնորոշում է «բարձր դիտավոր սար»:

Լուսանկարն արված է Վայոց ձորի Խաչիկ գյուղի մոտակայքից, նշանավոր Քարկոփի վանքի տարածքից անցյալ տարի։

Բարբարոսներն այս լեռնագագաթի անունն ուղղակի թարգմանել և արտաբերում էին Ղուլանօյնախ (ղուլան «քուռակ», օյնախ «շարժուն, խաղացող»)՝ նախկինում հաջողելով լայն տարածում տալ դրան Հայաստանի Վայոց ձորի էթնիկական գաղութացմանը զուգահեռ։

Եթե չլիներ Սյունյաց աշխարհի մեր հռչակավոր պատմագիրը, մենք չէին իմանա լեռան հինավուրց հայկական անվանումը, իսկ եթե չլիներ Հայաստանը, այն, միևնույն է, պաշտոնապես կկոչվեր բարբարոսական տարբերակով։

Ուստի հայկական սրբազան հողի նույնիսկ մի մասնիկի զիջումը թշնամուն փաստացիորեն անդամահատում է Հայաստանի ոչ միայն քաղաքական և աշխարհագրական մարմինը, այլ նաև մեր հինավուրց մշակույթն ու պատմական հիշողությունը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Իրանի հանդեպ, բայց ակնհայտ է, որ այս արժանապատիվ պետությունը և ազգին չհարգելն անհնար է։

Տեսանյութում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը խոսում է այս երկրի տարածքային ջրերին մոտեցած ամերիկան ռազմանավի կապավորի հետ և ասում՝ «Սա Պարսից ծոցն է, պարսկերեն խոսի՛ր, պիտի՛ պարսկերեն խոսեք»։

Իսկ, երբ ամերիկյան ռազմանավի կապավորը սկսում է խոսել պարսկերեն, ասելով, որ իրենք միջազգային ջրերում են և ապահովում են այդտեղի անվտանգությունը, իրանցի զինվորականը պատասխանում է, թե վիրավորական է լսել «անվտանգության ապահովում» բնորոշումը, որովհետև դա Պարսից ծոցն է և այդտեղի անվտանգությունն ապահովում է Իրանը։

Պետության անվտանգության ապահովումը պետք է լինի հենց նման արժանապատիվ մոտեցումներով, այլ ոչ թե՝ «միջազգային հանրությունը, խաղաղապահները, դիտորդները» և այսպես շարունակ։

#օրինակելի_պետությունները

🆔 @vardan_voskanyan
Հերթական համազգային ամոթի տեսարանն էր Հայաստան-Արցախ ճանապարհին, երբ թշնամու բաշիբոզուկները թատերականացված քարոզչական գործողությամբ «ստուգում են» մեր հայրենակիցների փաստաթղթերը և հայկական համարանիշով մեքենաները, այն դեպքում, երբ «անցակետ» կոչվածը մեր բանակի ուղիղ նշանառության տակ է։

Հայաստանի և հայերիս նման նվաստացում ամենազարհուրելի երազում անգամ տեսնել հնարավոր չէր, իսկ ամոթի այս քավարանի վերջը, ցավալիորեն, չի երևում...

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan