Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
1945թ․, երբ Պոտսդամում Տրումենն իբր իմիջիայլոց ասաց Ստալինին, որ ԱՄՆ-ն արդեն ունի միջուկային զենք, ԽՍՀՄ ղեկավարն, ըստ թարգմանչի հուշերի՝ միայն գլխով արեց, ինչից Տրումենն ու Չերչիլը եզրակացրեցին, որ նա չի հասկացել՝ ինչի մասին է խոսքը։

Մինչդեռ ԽՍՀՄ արտաքին հետախուզությունը դեռևս 1941թ․ նոյեմբերից զեկուցում էր Ստալինին ԱՄՆ-ի միջուկային զենք ստեղծելու ծրագրի մեկնարկի և ընթացքի մասին։

1941թ․ նոյեմբերին, երբ գերմանացիները շրջափակել էին Լենինգրադը, սկսել Մոսկվայի գրավման «Թայֆուն» գործողության երկրորդ փուլը և դեռևս պարզ չէր՝ ԽՍՀՄ-ը գոյատևելո՞ւ է, թե ընկնելո՞ւ, Մոսկվայում մտածում էին1949թ․ միջուկային ռումբ ունենալու մասին, որովհետև իրենց երկիրը դիտարկում էին ոչ թե լոկ հեղափոխականների պլացդարմ, այլ գերտերության հավակնություններով պետություն։

#օրինակելի_պետությունները
Գիտե՞ք՝ ինչո՞ւ է հարգանքի արժանի Իրանը և իրանական ազգը։

Որովհետև այս երկրի նախագահը, ՄԱԿ-ում իր ելույթի մեխը դարձնելով արդարության գաղափարը, ոչ թե արդարություն է մուրում, այլ հայտարարում՝ «Մեր թշնամիները չէին, որ ընկրկեցին, դա մեր ազգն էր, որ ցանկացած թշնամու ասպարեզից դուրս մղեց»։

#օրինակելի_պետությունները

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Իրանի հանդեպ, բայց ակնհայտ է, որ այս արժանապատիվ պետությունը և ազգին չհարգելն անհնար է։

Տեսանյութում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը խոսում է այս երկրի տարածքային ջրերին մոտեցած ամերիկան ռազմանավի կապավորի հետ և ասում՝ «Սա Պարսից ծոցն է, պարսկերեն խոսի՛ր, պիտի՛ պարսկերեն խոսեք»։

Իսկ, երբ ամերիկյան ռազմանավի կապավորը սկսում է խոսել պարսկերեն, ասելով, որ իրենք միջազգային ջրերում են և ապահովում են այդտեղի անվտանգությունը, իրանցի զինվորականը պատասխանում է, թե վիրավորական է լսել «անվտանգության ապահովում» բնորոշումը, որովհետև դա Պարսից ծոցն է և այդտեղի անվտանգությունն ապահովում է Իրանը։

Պետության անվտանգության ապահովումը պետք է լինի հենց նման արժանապատիվ մոտեցումներով, այլ ոչ թե՝ «միջազգային հանրությունը, խաղաղապահները, դիտորդները» և այսպես շարունակ։

#օրինակելի_պետությունները

🆔 @vardan_voskanyan
Աշխարհում և մեր տարածաշրջանում ազգերն ու պետությունները հատկապես հաջողության են հասնում նաև հանդուգն գործողություններով, մինչդեռ մեզանում հանդգնությունը նույնականացվում է բացառապես արկածախնդրության հետ։

Նման հանդուգն գործելաոճի արդյունավետության ամենադասական վերջին օրինակներից է այսօր արդեն մամուլ սպրդած այն տեղեկատվությունը, որ երկկողմ գաղտնի բանակցություններում ԱՄՆ-ը առաջարկել է թուլացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները Թեհրանի կողմից Ռուսաստանին «Շահեդ» անօդաչուների մատակարարման դադարեցման դիմաց։

Իրանի ռազմաքաղաքական և մտավոր վերնախավերը սեփական երկրի «ռազմավարական մենության» պայմաններում էլ կարողանում են հանդգնորեն կերտել իրենց ձեռնտու իրողություններ, այլ ոչ թե հաշտվում են առկա ոչ շահավետ իրողությունների հետ, և նաև սա է հզոր և հնարավորին անվտանգ պետություն ունենալու գրավականը, այլ ոչ թե «միջազգային հանրությունից» անվտանգություն աղերսելը։

#օրինակելի_պետությունները

🆔 @vardan_voskanyan