Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
317 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Իրանական «Մասաֆ» ուղեղային կենտրոնի ղեկավար, Իրանի Իսլամական հեղափոխության պահապնների կորպուսին մոտ կանգնած վերլուծաբան Ալի-Աքբար Ռայեֆիփուրը X-ի (նախկին Թվիթեր) միջոցով գրառում է կատարել այն մասին, որ Իսրայելի բարեկամ Բաքվի բարբարոսական վարչախումբը համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար «ազատ աշխարհին» տրամադրել այս պետության հետ սահմանին մոտ գտնվող երեք ռազմակայան։

Ըստ ամենայնի, դրանից առնվազն մեկը բռնազավթված Արցախի Հանրապետության Վարանդայի օդանավակայանն է։

Եթե նույնիսկ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ապա նման քարոզչական հոսքի ապահովումն իսկ իրանցի ոչ անհայտ վերլուծաբանի կողմից չի կարող պատահական համարվել և լուրջ զգուշացում է արհեստածին Ադրբեջանին։

Ուշագրավ է նաև, որ գրառմանը կցված է այսբերգի նկար, քանի որ ըստ Վիկիլիքսի մի հրապարակման, Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն այնքան խորն են, որ դրանց երևացող հատվածը միայն «այսբերգի գագաթն» է։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Արհեստածին Ադրբեջանի տարածքում հակաիրանական նպատակներով գործող ռազմակայանների մասին տեղեկատվությունը տարածվել է ոչ միայն սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում, այլ նաև իրանական հեռուստաալիքներով։

Մասնավորապես, իրանցի վերլուծաբան Ալի-Ռեզա Թաղավինիան իրանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում զգուշացրել է Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին, որ նրա արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար, օժանդակում է հակաիրանական անջատողականներին և հավակնում է Իրանի ինքնիշխան տարածքներին։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական շրջանում տեղակայված Սպահանի և հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզի երկնքում հայտնված իսրայելական ԱԹՍ-ների ուղղությամբ.

Ըստ իրանական կողմի՝ դրանք բոլորը ոչնչացվել են երկնքում և գետնին որևէ պայթյուն չի գրանցվել։

Այս ամենում ուշագրավ է Թավրիզի ուղղությամբ օդային հարձակման փորձը, քանի որ կասկած չի կարող լինել, որ Ատրպատականի կենտրոնական քաղաք իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել այն դեպքում, եթե դրանք արձակվել են արհեստածին Ադրբեջանի կամ դրա կողմից բռնազավթված Արցախի տարածքից։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Քանի որ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամիջոցներն, ակնհայտորեն կեղծելով Իրանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշման մասին հայտարարությունը, փորձում են աղճատել դրա իմաստը, պարսկերենից թարգմանաբար կներկայացնեմ այն։

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այսօր բառացիորեն հայտարարել է՝ «Մենք հարգում ենք Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության՝ երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովի նիստում կայացված համաձայնությունները»:

Իրանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումն արտահայտելիս, իրանցի դիվանագետը չի օգտագործել ո՛չ «ողջունել», ո՛չ էլ «գնահատել» բնորոշումները։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանից փորձագիտական մակարդակով սկսեցին հնչել առաջին արձագանքները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հայաստանում ընթացող Սրբազան պայքարին։

Իրանցի գիտնական և ճանաչված վերլուծաբան Ահմադ Քազեմին «X»-ի միկրոբլոգում հրապարակել է Երևանի Հանրապետության հրապարակի բազմահազարանոց հանրահավաքի լուսանկար՝ հետևյալ պարսկերեն գրառմամբ. «Հայաստանի ժողովրդի տասնյակ հազարներով ցույցը։ Իրանը չի միջամտում ոչ մի երկրի ներքին գործերին, սակայն կտրականապես չի թույլատրելու Բաքվի, Անկարայի և այլոց միջամտությունը Հայաստանում։ Հարատևության և մասնատման միջև այս պատմական հոլովույթում Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի քաղաքացիական եղանակներով որոշելու իր ճակատագիրը»։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի նախագահի ուղղաթիռն այսօր ժամեր առաջ ռադարներից կորել է այս երկրի հյուսիսում՝ Արևելյան Ատրապատական նահանգի Արասբարանի անտառապատ լեռնային շրջանում։

Իրանական աղբյուրները խոսում են վատ եղանակային պայմանների և մշուշի պայմաններում ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրեջքի մասին, սակայն հստակ է, որ առայժմ աղետի պատճառը չի բացահայտվել, քանի որ փրկարարներին դեռևս չի հաջողվում կապ հաստատել ուղղաթիռի հետ և հասնել դրա վթարման վայր։

Ուղղաթիռում, բացի Իրանի նախագահից, կան այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս, մասնավորապես՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Իրանի նախագահի ուղղաթիռն, ուղեկցող երկու այլ ուղղաթիռների հետ, թռիչքը սկսել է Արաքսի հովտից, որտեղ արհեստածին Ադրբեջանի հետ համատեղ շահագործման է հանձնվել տարիներ շարունակ կառուցվող Խուդափերինի սահմանային հիդրոհանգույցը։

Թռիչքային խմբում ընդգրկված մյուս երկու ուղղաթիռները հաջողությամբ հասել են նախատեսված վայր, և խնդիր է առաջացել միայն նախագահական ուղղաթիռի հետ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի կապակցությամբ և անհանգստություն հայտնել։

Ակնհայտ է՝ Բաքվում ուղղակի սարսափում են այն բանից, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, քանի որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ այն մասին, որ արհեստածին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում է գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի մոտավոր վայրը քարտեզի վրա նշել եմ սլաքով։

Այս անտառապատ լեռնային պատմաաշխարհագրական տարածքը, որը պարսկերենով հայտնի է Արասբարան, հայերենով՝ Պարսպատունիք, թյուրքերենով՝ Ղարադաղ կամ Ղարաջադաղ, պատմականորեն բնակեցված է եղել իրանցիներով և հայերով։

16-րդ դարից սկսած, տեղի ատրպատականյան իրանական բարբառներն աստիճանաբար զիջել են դիրքերը թյուրքերենին, չնայած մինչև այժմ էլ իրանալեզվության առանձին կղզյակներ գոյություն ունեն, իսկ հայությունը սկսել է արտագաղթել տարածքից 1828թ.-ից ի վեր՝ հաստատվելով Հարավային Կովկասում, իսկ այնուհետ՝ Իրանի քաղաքային բնակավայրերում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan