Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
319 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Բաքվի բարբարոսական վարչախմումբը փաստացիորեն չի ճանաչում ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ նաև ոչ մի պաշտոնական հաղորդագրության մեջ չի օգտագործում մեր երկրի տարածքի որևէ պաշտոնական տեղանուն՝ կիրառելով «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը։

Վերջին օրինակը Բաքվի բռնապետի ՊՆ կոչեցյալի պաշտոնական «հաղորդագրությունն» է այն մասին, թե հայկական բանակն, իբր, կրակ է բացել Նախիջևանի ուղղությամբ։

Դրանում Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղը պաշտոնապես «անվանվել է» ինչ-որ «Դավալուի շրջանի Արազդայան» բնակավայր, իսկ Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք գյուղը՝ ինչ-որ «Ղարաքիլիսայի շրջանի Սայբալու» բնակավայր։

Ամեն անգամ, երբ Հայաստանում որևէ մեկը, դիցուք, Ներքին Ոսկեպարի փոխարեն, ջանադրաբար արտաբերում է բարբարոսական «Աշաղը Աքսիպարա», պետք է հիշի, որ դրանով իսկ ջուր է լցնում մեր դեմ նաև «տեղանվանական պատերազմ» վարող թշնամական քարոզչության ջրաղացին։

Կից՝ արհեստածին Ադրբեջանի ՊՆ կոչեցյալի կայքով տարածված նշված «հաղորդագրությունն» է երեք լեզուներով։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքներում խոսք է գնուն այն մասին, որ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումն իրականացվել է Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ գաղտնի համակարգմամբ։

Ընդ որում, որպես իրանական պատասխան գործողության թիրախ են դիտարկվում նաև իրանական սահմանի մոտակայքում՝ բռնազավթված Արցախի Հանրապետության Կովսականի շրջանում, տեղակայված իսրայելական հետախուզական ենթակառուցվածքները։

Հիշեցնեմ, որ արհեստածին Ադրբեջանի տարածքում իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունը պատասխան հարվածի թիրախ դարձնելու կոչ էր արել Իրանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներից մեկը։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանական տելեգրամյան ալիքները, հղում կատարելով ամերիկյան տեղեկատվության վրա, գրում են, որ առաջիկա 48 ժամի ընթացքում Իրանը հիբրիդային պատժիչ գործողություն կձեռնարկի՝ ի պատասխան Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակման։

Խոսք է գնում այն մասին, որ իրանական հրթիռային և ԱՍԹ-ներով հարվածները հասցվելու են Պաղեստինի բռնազավթված տարածքներում տեղակայված իսրայելական ռազմական ենթակառուցվածքներին հենց Իրանի տարածքից, այլ ոչ թե Եմենից, Լիբանանից, Սիրիայից կամ Իրաքից, որտեղ գործում են Իսրայելին հարվածներ հասցնելու ներուժ ունեցող իրանամետ կազմակերպություններ։

Մինևնույն ժամանակ իրանական աղբյուրներով տեղեկատվություն է տարածվել, որ Իսրայելը տարհանել է Բաքվում և Աբու-Դաբիում իր դեսպանատների աշխատակիցներին՝ իրանական հնարավոր հարվածների վտանգը հաշվի առնելով։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանական տելեգրամյան ալիքներն արդեն մի քանի օր է չեն դադարեցնում արբեստածին Ադրբեջանի հասցեին մեղադրանքները։

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակման համատեքստում Բաքվի բարբարոսական վարչախումբը դիտարկվում է առնվազն որպես Նեթանյահուի կառավարության հետ Իրանի դեմ դավադիր համաձայնություններ ունեցող։

Որպես նշվածի անուղղակի ապացույց է համարվում մասնավորապես այն, որ պաշտոնական Բաքուն ոչ մի կերպ չի դատապարտել իրանական դիվանագիտական ներկայացուցչության դեմ հարձակումը՝ հերթական անգամ ի ցույց դնելով իր հակաիրանական բնույթը։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Թե բա՝ ես, իբր, այնպես եմ արել, որ Տավուշի 4 գյուղերի խնդիրը Իրանի համար դարձել է կարևոր, որովհետև մատնանշել եմ, որ խոսքը վերաբերում է այդտեղով անցնող Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ռազմավարական նշանակության ճանապարհի անվտանգությանը

Մոտավորապես հենց այսպես է նվաստիս «բնութագրել» Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի խոսնակներից մեկը։

Հա՛, բայց մի առաջընթաց գոնե կա՝ գյուղերը հենց արհեստածին Ադրբեջանի քարոզչամիջոցում կոչվել են Տավուշի (!) 4 գյուղեր։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Իրանում կասկածում են, որ Բաքվի օկուպացրած Կովսականում իսրայելական հետախուզությունն է աշխատում:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը․

«ԻՀՊԿ-ին առնչվող տելեգրամյան ալիքները Իրանի պոտենցիալ թիրախ են դիտարկում Կովսականը։ Եթե Իրանը Ադրբեջանի տարածքում որևէ ենթակառուցվածք խոցի, դա մեզ համար հնարավորություն է։ Սակայն այս սցենարը քիչ հավանական եմ համարում, քանի որ այդ դեպքում Իրանը խնդիրներ կունենա Թուրքիայի հետ։

Իրանի պաշտոնական դիրքորոշումն է՝ Իսրայելին պատասխան լինելու է։ Բայց ինչ ձևաչափով է լինելու, որ ժամանակում է լինելու, որտեղ է լինելու, պաշտոնական տեղակատվություն չկա։

ԻՀՊԿ-ին առնչվող տելեգրամյան ալիքները տարբերակներ են ներկայացնում։ Ենթադրվում է, որ իրանցիները ուղիղ հարված պիտի հասցնեն Իսրայելի կողմից բռնազավթված Պաղեստինի տարածքին, որտեղ Իսրայելն ունի ռազմական ենթակառուցվածք։

Իրան-Իսրայել ուղիղ պատերազմի հավականությունն ավելի մեծ է, քան մինչև հյուպատոսությանը հարվածելը։ Նման պատերազմի դեպքում մեծանում է ռիսկը, որ Բաքուն և Անկարան «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը ստանալու փորձ կանեն»,- նշել է իրանագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Եգիպտական «Cairokee» խմբի «Դա մի խնդիր է» երգը դարձել է պաղեստինցիների դիմադրության և մարդկային ողբերգության օրհներգը՝ անտարբեր չթողնելով մարդկային զգացմունքներ ունեցող և ոչ մեկին։

Մենք, ցավոք սրտի, չունենք Արցախի «վերջին օրվա» հերոսական դիմադրության և մեծ ելքի մասին որևէ նման երգ, որը կներկայացնի մեր ողբերգությունը և Վերադարձի անսասան կամք ու իղձ կսերմանի։

Հուսով եմ՝ միայն առայժմ (!) չունենք...

#օրինակելի_ազգերը

🆔 @vardan_voskanyan
Երեկ գիշերվանից, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հերթական սադրանքն էին կազմակերպել Հայաստանի հետ շփման գծի տարբեր կետերում, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ առնչություն ունեցող տելեգրամյան ալիքներում սկսեց տեղեկատվություն տարածվել այն մասին, որ Իրանը սկսել է զենք և զինամթերք մատակարարել Հայաստանին։

Նշված տեղեկատվությունը որեէ կերպ չի կրում պաշտոնական բնույթ, սակայն ուշագրավ է, որ այն միտված է նաև տեղեկատվական-քարոզչական ճնշմամբ զսպելու Բաքվի բռնապետի գայթակղությունը ծավալապաշտական նկրտումների շրջանակներում Հայաստանի դեմ գնալու հերթական զինված սադրանքի։

#մեր_բարեկամ_Իրանը

🆔 @vardan_voskanyan
Լիբանանյան «Հիզբալլահի» տելեգրամյան ռուսալեզու պաշտոնական ալիքը նյութ է հրապարակել՝ նաև վիզուալ կերպով դիմակազերծելով Թուրքիայի վարչապետ Էրդողանին։

Իսրայելական խորհրդանիշներով «զարդարված» դեմքով Էրդողանը պատկերված է պաղեստինյան սիմոլիկայով դիմակը ձեռքին։

Ի դեպ, պաղեստինյան հիմնախնդրի համատեքստում էրդողանական վարչախմբի երկերեսանի քաղաքականության խիստ քննադատություն շատ հաճախ հանդիպում է նաև իրանական տեղեկատվական տիրույթում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Արցախի՝ Հայաստան լինելու ամենահին վկայություններից է այժմ բռնազավթված Վաղուհաս գյուղի այս խաչքարը՝ 866թ.։

Այդ ժամանակ այժմ էթնիկ ադրբեջանցի համարվողների լեզվական նախնիները դեռ չէին էլ պատրաստվում հայտնվել մեր տարածաշրջանում՝ նույնիսկ այս խաչքարի կերտումից մոտ 100 տարի անց միայն հաստատված լինելով ներկայիս Ղազախստանի տափաստաններում։

Թե բա՝ «կադաստրի թուղթ»...

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Տավուշում՝ Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում թշնամուն դիմակայելու մեր խնդիրը մեկ դարից ավելի պատմություն ունի։

Ընդ որում, 1920թ. օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև համաձայնությամբ նույնիսկ հիմա արհեստածին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղուշչի-Այրում (այժմ՝ Ղուշչու- Այրում, Փարախլու (Ֆարահլի) և Մազամլի (Մազամ) գյուղերը ճանաչվել են Հայաստանի տարածք, իսկ նույն թվականի սեպտեմբերի 20-21-ին մեր բանակն ազատագրել էր այդ գյուղերը՝ վերականգնելով Հայաստանի ինքնիշխան իրավունքը։

Այս մասին 1920թ. սեպտեմբերին լուր է հրապարակել «Ժողովուրդ» թերթը (N159, 23 սեպտեմբերի), որի բնօրինակը կցված է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Նաև մեզանում անընդհատ շեշտվում է, թե արհեստածին Ադրբեջանը մեծացրել է իր աշխարհաքաղաքական կարևորությունը՝ դիցուք, դիտարկվելով որպես Եվրոպային էներգակիրների մատակարար։

Եթե դա ճիշտ է, ապա նույնչափ կարող է մեծանալ Հայաստսնի աշխարհաքաղաքական կարեորությունը, որովհետև նաև Հայաստանից է կախված այդ էներգակիրների անվտանգ անցումը մեր պետության անմիջական մերձակայքով։

Ըստ այդմ, Հայաստանին պետք են ոչ թե ինչ-որ տարօրինակ «ոչ մահաբեր զինատեսականեր», այլ էթնիկ զտում իրականացրած, խղճի բանտարկյալներ պահող, մարդու տարրական իրավունքների ու ժողովրդավարության վրա թքած ունեցող, պատմամշակութային հուշարձաններ ոչնչացնող ժառանգական բռնապետության դասական օրինակ Բաքվի բարբարոսական վարչախմբի էներգետիկ ենթակառուցվածքների կենսագործունեությունը ցանկացած պահի հարցականի տակ դնող միջոցներ։

Հենց այդպիսի միջոցների և մեր երկրի հանդեպ հերթական ագրեսիայի դեպքում դրանց առանց կասկածի կիրառման վճռականության առկայությունը կարող է Հայաստանը կրկին դարձնել աշխարհաքաղաքական գործոն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
1900-ականների սկզբներին ևս Ներքին Ոսկեպարի և Ղուշչի-Այրումի բարբարոսներն աչքի են ընկել առանձնահատուկ հայատյացությամբ և դաժանությամբ։

Կից՝ բնօրինակով մի հատված է Միսակ Տեր-Դանիելյանի «Մի քանի գլուխ հայ-թրքական ընդհարումներից» (Թիֆլիս, 1907թ.) գրքից, որտեղ փատվում է, թե ինչ դաժանությամբ են բարբարոսները սպանել Բարեկամավանի, Ճոճավանքի (այժմ՝ Ջուջևան) և Բերդավանի խաղաղ հայ բնակիչներին։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի տեղական հանձնաժողովի 1929թ. հուլիսի 19-20-ի որոշմամբ Հայաստանի մաս են ճանաչվել ոչ միայն Տավուշի մարզում գտնվող Վերին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու, այսպես կոչված, «անկլավները», այլ նաև այժմ քննարկման առարկա Խեյրումլու գյուղը, որ նույն որոշմամբ միավորվել է հայաբնակ Կիրանց (Կունեն) գյուղի հետ։

Այս փաստը հաստատում են հենց արհեստածին Ադրբեջանի աղբյուրները։ Մասնավորպես, սրա մասին արխիվային փաստաթղթերի հղմամբ, տեղեկություն կա Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից հրատարակված՝ Ильгар Нифталиев, Азербайджанская СССР в экспансионистских планах армян (20-е годы XX века), Баку, 2010 գրքում (էջ 92), որի համապատասխան հատվածի բնօրինակը կցված է։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Քանի որ ակնհայտ է, որ գոյություն չունի և ոչ մի իրական սահմանազատման և սահմանագծման գործընթաց, ապա պարզ է, որ Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր հատվածում Բաքվի բարբարոսական վարչախմբի իրական նպատակը Հայաստանի կենսական կոմունիկացիաների խաթարումն է և մեր պետության անվտանգության համար խնդիրների ստեղծումը։

Հակառակ պարագայում՝ օրինաչափ և տրամաբանական կլիներ գործընթացը սկսել, դիցուք, Հայաստան-Վրաստան-արհեստածին Ադրբեջան սահմանագծերի հատման կետից։

Հետևաբար Բաքվի բարբարոսական վարչախմբի անթաքույց նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանն աստիճանաբար որևէ կենսունակությունից զրկելը և իր համար վատագույն դեպքում հայկական ազգագրական ռեզերվացիայի վերածելը։

Կից Openstreetmap քարտեզի համապատասխան հատվածն է, որտեղ նշված են մեր և թշնամու դե ֆակտո վերահսկողության տակ գտնվող տարածքները Հայաստան-արհեստածին Ադրբեջան սահմանագծի ծայր հյուսիսային հատվածում։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել, որի համաձայն տասնյակ ԱԹՍ-ներով և հրթիռներով հարված է հասցվել Իսրայելին։

Գործողությունը որակվել է՝ որպես վրիժառություն Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակմանն ի պատասխան։

Ամենայն հավանականությամբ իրանական հարվածները տևելու են մի քանի ժամ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Իրանի օդատիեզերական ուժերի հարվածներին զուգահեռ Իսրայելը ենթարկվել է նաև կիբեռհարձակման։

Զուգահեռ ընթանում է համառ պայքար քարոզչական-տեղեկատվական տիրույթում։

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ կպատժի այն պետություններին, որոնք կտրամադրեն իրենց օդային տարածքը իսրայելական կողմին։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan ։