Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի երդմնակալության ելույթում համաթուրանական շեշտադրումները, և այն, որ արհեստածին Ադրբեջանի համար ամենակարևոր կազմակերպություն հռչակվեց «Թյուրքական պետությունների կազմակերպությունը», խորքային իմաստով ուղղված էր ոչ միայն Ռուսաստանի և Իրանի դեմ, այլ նաև, որքան էլ պարադոքսալ թվա, Թուրքիայի։
Ռուսաստանին, փաստացիորեն, անթաքույց կերպով ակնարկվեց, որ նրա աշխարհաքաղաքական և տնտեսական ծրագիր ԵԱՏՄ-ում Բաքվի բռնապետը որևէ հեռանկար չի տեսնում և չի մասնակցելու դրան։
Իրանի պարագայում ակնհայտ է, որ համաթուրանականության «ջահակիրը» դառնալ ձգտող Բաքվի բարբարոսսկան վարչախումբն իր շոշափուկները նաև, այսպես կոչված, «ադրբեջանականության» համադրմամբ, փորձելու է տարածել իրանական հինավուրց երկրամաս Ատրպատականի թյուրքախոս իրանցիների շրջանում։
Սակայն ամենաուշագրավը, թերևս, այն էր, որ նույն համաթուրանականության առաջնորդության՝ Բաքվի բռնապետի հավակնությունները կրկին «ադրբեջանականության» զուգահեռ խթանմամբ և Արցախի Հանրապետության բռնազավթման գործում Թուրքիայի օժանդակության հանգամանքը ելույթում լիակատար մոռացության մատնելով, փորձ է արվում ոչ միայն ձեռնոց նետելու «թյուրքական աշխարհում» Անկարայի առաջատար դերին, այլ նաև թուլացնելու Թուրքիայի գնալով ավելի անկառավարելի դարձող ազդեցությունը հենց արհեստածին Ադրբեջանի ներսում։
Կարծում եմ՝ Բաքվի բռնապետի հաջորդ քայլերից է լինելու արհեստածին Ադրբեջանով մեկ թուրքական դրոշների լռելյան և աստիճանական հեռացումը տեսանելի վայրերից։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan

Այսօր 1988թ. Արցախյան շարժման տարեդարձն է՝ շարժում, որն ինձնից՝ 16-ամյա պատանուցս, կերտեց հասուն տարիքի մարդ, բյուրեղացրեց իմ ինքնությունը և հնարավորություն տվեց ազատվելու ցեղասպանված ժողովրդի զավակ լինելու բարդույթից ու լիաթոք զգալու հաղթանակած ազգի և պետության ներկայացուցչի աննկարագրելի պատիվը։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Իսկ կարո՞ղ է վաղն էլ ԵՄ դիտորդները չթողնեն ռուս զինծառայողներին այցելել ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված, հետո, դիցուք, գվատեմալացի հատուկջոկատայինները չթողնեն զիմբաբվեցի խաղաղապահներին մտնել ՀՀ ինքնիշխան տարածքի մեկ այլ հատված ու այսպես շարունակ...
Ամենաարգահատելին այն է, որ փոխանակ ամաչելով լռեն, որ Հայաստանը որբի գլուխ են դարձրել, դեռ «հպարտությամբ» ճամարտակում են ինքնիշխանությունից։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Ամենաարգահատելին այն է, որ փոխանակ ամաչելով լռեն, որ Հայաստանը որբի գլուխ են դարձրել, դեռ «հպարտությամբ» ճամարտակում են ինքնիշխանությունից։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Որ ասում են, իբր, «կադաստրի» թուղթ-մուղթ...
Հայաստանը և հայերս ոչ միայն հնագույն ժամանակներից դա ունենք, այլ նաև նույն ժամանակների արտասահմանյան «անձնագրի» նկար, որը դաջված է իրանական կայսրության մայրաքաղաքում։
Հայի պատկերաքանդակ Պերսեպոլիսում, Ք. ա. 5-րդ դար։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Հայաստանը և հայերս ոչ միայն հնագույն ժամանակներից դա ունենք, այլ նաև նույն ժամանակների արտասահմանյան «անձնագրի» նկար, որը դաջված է իրանական կայսրության մայրաքաղաքում։
Հայի պատկերաքանդակ Պերսեպոլիսում, Ք. ա. 5-րդ դար։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Իրանցի գիտնական, մշակութային գործիչ և բանաստեղծ Աբբաս Էղբալ Մեհրանն Իրանի Ահվազի համալսարանում կազմակերպված առցանց գիտաժողովի ընթացքում ներկայացրել է Իրանի Խուզեստան նահանգում հայերի մշակութային և տնտեսական ներկայությանն ու գործունեությանը նվիրված գիտական զեկուցում։
Հայ ժողովրդի մեծ բարեկամ այս գիտնականն իր ակադեմիական և մշակութային գործունեությամբ նշանակալի աշխատանք է տանում բարեկամ Իրանում հայ ժողովրդի և Հայաստանի ներկայացման ու ճանաչելի դարձնելու գործում և լուրջ նպաստ բերում հայ-իրանական հազարամյակների քաղաքակրթական հարաբերությունների էլ ավելի սերտացմանը։
#հայ_իրանական_բարեկամությունը

Որևէ կասկած չկա, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բոլոր կառուցակարգերը հստակ հրահանգ ունեն Հայաստանի ինքնիշխան տարածքի տեղանունները պաշտոնապես չկիրառելու և դրանք «փոխարինելու» զանազան բարբարոսական տարբերակներով։
Արհեստածին Ադրբեջանի ՊՆ կոչեցյալի կողմից տարածված հերթական բարբաջանքում ևս ՀՀ Արարատի մարզն անվանվում է ինչ-որ «Դավալուի շրջան», իսկ Երասխավանը՝ ինչ-որ «Արազդայան»։
Սա հստակ ցուցիչ է, որ հենց այժմ Բաքվի բարբարոսական վարչախումբը մեր դեմ վարում է իր ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալուն միտված հիբրիդային պատերազմ, որում շատ կարևոր են դիտարկվում տեղանունները։
Սա նաև հոգեբանական ճնշման փորձ է մեր հասարակության վրա, որովհետև, եթե հազարամյակների մեր պետականության հիմնական կենտրոններից Արարատյան դաշտի մի հատվածը սկսում է «կոչվել» այստեղ մի կարճատև ժամանակահատված իր հոտերն արածեցրած ինչ-որ վաչկատուն դավալու ցեղի անունով, ապա կասկածի տակ է դրվում այդ տարածքի՝ մեր պետությանը և ազգին պատկանելն ինքնին։

Թշնամական միջավայրում և փաստացի հավերժական պատերազմի տարածաշրջանում, փոխանակ ոտքից գլուխ ռազմականացված և ավանդականության ու արդիականացման համերաշխ միաձուլմամբ մինիմալիստական ոճի հասարակություն և պետություն կերտելու, մենք մեծամասամբ ձևավորել ենք անհագ սպառողականության և անողաշար օպորտունիզմի ու հարմարվողականության «գաղափարներով» տոգորված վերնախավեր, որոնց ընդօրինակում է նաև հանրության մի զգալի հատված։
Հայաստանի այսօրվա խնդիրները նշանակալի չափով բխում են նրանից, որ մեր մահը տենչող ագրեսիվ թշնամիների հարևանությամբ մենք երազում ենք ինչ-որ պայմանական փայլփլուն Դուբայի մասին, որն այստեղ ունենալն անհնարին է, մինչդեռ հնարավոր է կերտել անվտանգ ու ավելորդ փայլից զուրկ պայմանական Սպարտա, որն էլ միայն ունակ կարող է լինել թշնամուն ծնկի բերելու և ապահովելու մեր հարատևությունն ու հզորացումը։

Հիմա հաճախ են խոսում Հնդկաստանի հետ նաև ռազմական համագործակցության հնարավորությունների մասին, մինչդեռ հինավուրց այդ երկիրն ու քաղաքակրթությունը լիարժեքորեն ընկալելու համար անհրաժեշտ է խիստ խորքային իմացություն։
Ասենք, անհնար է լիովին հասկանալ հնդկական, դիցուք, ռազամարդյունաբերության հեռանկարները, եթե պատկերացում չկա ինքնաբավ կամ ինքնահենք Հնդկաստանի գաղափարի մասին, որն առաջ է քաշել այդ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին դեռևս 2020թ.։
Հինդիում սանսկրիտյան փոխառություն आत्मनिर्भर [ātmanirbhar] «ինքնահենք, ինքնաբավ, ինքն իր ուժերի վրա հենվող» բառով բնութագրվող Հնդկաստանի տեսլականը ենթադրում է հնարավորին անկախ և ինքնաբավ տնտեսության և նաև ռազմաարդյունաբերության ստեղծման տեսլական, որին ձգտում և առաջիկայում ձգտելու է Հնդկաստանը։
Ուշագրավ է, որ սանսկրիտյան վերոնշյալ բառը և դրա միավորները հինդուիստաական կրոնի և փիլիսոփայության մեջ ունեն խորքային իմաստներ։
Ուստի ինքնահենք Հնդկաստանն առաջ է շարժվելու ոչ միայն տեխնոլոգիական մոդեռնիզմի, այլ նաև իր հինավուրց քաղաքակրթական ավանդականության հիման վրա։

Եվրոպական պաշտոնյա Տոյվո Կլաարը խոսում է տարածաշրջանում էրդողանական վարչախմբի ինչ-որ առաջնորդության մասին։
Հայաստանը և հայությունը չեն կարող ընդունել նման «առաջնորդություն», որովհետև ցեղասպանը կարող է «առաջնորդել» միայն դեպի մահ։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Հայաստանը և հայությունը չեն կարող ընդունել նման «առաջնորդություն», որովհետև ցեղասպանը կարող է «առաջնորդել» միայն դեպի մահ։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Իրանում կայանալիք նիզամիագիտական միջազգային գիտաժողովի «Նիզամին, իրանական ինքնությունը և պարսից լեզուն» առաջին նիստում ներկայացնելու եմ Հայաստանը և ԵՊՀ-ն՝ «Պարսկախոսության միջավայրը Շիրվանում և Նիզամի Գանջավին» զեկույցով։
#հայ_իրանական_բարեկամությունը
🆔 @vardan_voskanyan
#հայ_իրանական_բարեկամությունը
🆔 @vardan_voskanyan
Իրանի Խուժաստան նահանգի Դեզ գետի ափին գտնվող Դեզֆուլ քաղաքի անունը նշանակում է «կամրջաբերդ», որովհետև գետի վրա կա նշանավոր միջնադարյան կամուրջ, ինչի պատճառով էլ ստեղծվել է երկրորդական ծագման նկարագրական այս տեղանունը։
Հայկական աղբյուրները, սակայն, քաղաքը գիտեն Անդմըշն անունով, «զոր Անհուշ բերդ կոչեն» (Փավստոս)։
Հեռվում կամուրջն է, իսկ նշանավոր բերդից հավանաբար մնացել է միայն քաղաքի հնագույն թաղամասերից մեկի անվանումը՝ պրսկ. Մահալլե-յե Ղալ'ե «Բերդի թաղ»։
#մեր_բարեկամ_Իրանը

Իրանի հարավ-արևմուտքում՝ հատկապես Դեզֆուլ քաղաքում, որտեղից սերում են բազմաթիվ նշանավոր և ազդեցիկ իրանցիներ, հատուկ համակրանք ունեն հայերի ու Հայաստանի հանդեպ։
Երկու օրվա ընթացքում բազմաթիվ մտավորականներ և պարզապես սովորական դեզֆուլցիներ, իմանալով, որ Հայաստանից եմ, մոտենում և իրենց համակրանքն ու աջակցությունն էին հայտնում մեր դատին։
Ամենատպավորիչը, սակայն, նրանցից մեկի փիլիսոփայական խոսքերն էին Սասանյան Իրանի նշանավոր քաղաքներից մեկի՝ Գունդի Շապուհի, հնավայրում՝ «Օսթադ (պարսկերեն՝ «պրոֆեսոր, վարպետ»), հայերդ հանկարծ չհանձնվեք թշնամուն, որովհետև պատմությունը հաղթանակների և պարտությունների շարան է։ Եթե չես հանձնվում, հնարավորություն ես թողնում հետագա հաղթանակի։ Տեսե՛ք, ժամանակին մեզ հաղթել և մեր այս քաղաքը ավերել են, բայց հիմա մենք կրկին գերտերություն ենք, որովհետև չենք հանձնվել»։

Բաքվի բարբարոսսկան վարչախմբի փոխվարչապետ կոչեցյալի գրասենյակի այսօրվա հայտարարությունից հետո, եթե որևէ մեկի մոտ դեռ կասկած կա, որ արհեստածին Ադրբեջանը «սահմանազատում» և «սահմանագծում» փաթեթավորմամբ առաջ է մղում Հայաստանի հետագա աստիճանական բռնազավթումը, ապա նա, մեղմ ասած, մանկամիտ է։
Ինչպես բազմիցս եմ նշել, Տավուշի մարզում և Հայաստանի այլ վայրերում թշնամուն ոչինչ չի կարելի զիջել, որովհետև, բացի այն, որ, դիցուք, Տավուշի մարզի չորս գյուղերը մեր հայրենիքի սրբազան հողի անքակտելի մաս են, դրանք նաև կենսական կարևորություն ունեն Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ռազմավարական նշանակության ցամաքային անվտանգ հաղորդակցության առումով։

Բաքվի բարբարոսսկան վարչախումբն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ պահանջում է իրեն հանձնել հայկական սրբազան հողի նաև հենց այն տարածքը, որտեղ ես կանգնած եմ այս լուսանկարում։
Վերին Ոսկերպարն է՝ հայկական հինավուրց պատմական հուշարձաններով, հրաշք բնությամբ և մեր անվտանգության համար կարևոր աշխարհագրական դիրքով։
Հայաստանի ամբողջ ներքին խուսույթը, մեր հանրության և վերնախավերի ուշքն ու միտքն այժմ պետք է դառնա այս և մեր հայրենիքի մնացյալ տարածքների՝ թշնամուն զիջումը բացառող օպերատիվ օրակարգի և դրանից բխող գործուն քայլերի ձեռնարկումը, հակառակ դեպքում՝ մեր պետությունը կվերածվի փաստացի անդամալույծի, ինչը և տենչում է թշնամին։

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանի Խուժաստան նահանգում բախտիարցի այս երաժիշտը նվագում է հինավուրց փողային գործիք, որը պարսկերենում կոչվում է کرنا(ی) [karnā(y)]։
Ըստ տեսակետներից մեկի՝ այս բառը բաղկացած է պարսկերեն نای [nāy] «սրինգ» և -کر [kar-] «մեծ, խոշոր» բաղադրիչներից, մեկ այլ տեսակետի համաձայն՝ այն կարող է լինել հայերենում «զուռնա», պարսկերենում سرنا(ی) [sornā(y)] բառի հնչյունական տարբերակներից մեկը՝ փոխառյալ հնդեվրոպական որևէ հին «կենտում» լեզվից, հմմտ.՝ հայերեն սիրտ, ռուսերեն серд-це, բայց հունարեն καρδιά [cardia] և այլն։

Բայց որքան է թշնամու քարոզչության լեզուն երկարել ու լկտիացել, և ինչ ամոթ է, որ որպես ազգ և պետություն, մեզ փորձում են ծնկի բերել հենց Երևանից։
Թշնամու պետական հեռուստալիքներից մեկի կիրակնօրյա «վերլուծականի» ռեպորտաժում բառացիորեն ասում են՝ «մեր հաղթական նախագահի թելադրանքով կապիտուլյանտ Երևանն, առանց որևէ պայմանի, ազատել և վերադարձրել է մեր զինվորին»...
#ամոթի_դարաշրջան_բացողները

Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպիսի՞ Հայաստան է իրականում պատկերացնում Բաքվի բարբարոսական վարչախումբը նայեք այս «քարտեզին», որը պատմության ասպարեզ առաջին անգամ ոտք դրած արհեստածին Ադրբեջանը ներկայացրել է Փարիզի վեհաժողովին 1919թ. և որը փաստացիորեն առաջ է մղում այժմ։
Հատկապես մշտական լռության «ուխտ» որդեգրածները կարող են «շնորհավորել զմիմիանս», զի Երևանը կարծես «մեծահոգաբար» թողնվում է Հայաստանին՝ որպես սահմանային քաղաք։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Հատկապես մշտական լռության «ուխտ» որդեգրածները կարող են «շնորհավորել զմիմիանս», զի Երևանը կարծես «մեծահոգաբար» թողնվում է Հայաստանին՝ որպես սահմանային քաղաք։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Արցախը բեռ համարողները հիմա երևի խիստ «երջանիկ» են, որ ակտիվորեն քննարկվում է, թե Հայաստանից ի՞նչ պետք է մնա։
Դեռ չեն ասե՞լ, որ լիարժեք «երջանկության» համար Հայաստան պետությունն էլ է բեռ, և ազգագրական ռեզերվացիայում էլ կարելի է անչափ հետաքրքրասեր զբոսաշրջիկներ ընդունել-ճանապարհել ու տոլմայի կաթսայի շուրջ տարազ հագած պարել։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Դեռ չեն ասե՞լ, որ լիարժեք «երջանկության» համար Հայաստան պետությունն էլ է բեռ, և ազգագրական ռեզերվացիայում էլ կարելի է անչափ հետաքրքրասեր զբոսաշրջիկներ ընդունել-ճանապարհել ու տոլմայի կաթսայի շուրջ տարազ հագած պարել։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Մեզանում տասնամյակներ շարունակ սպառողականության քարոզը բերել է նրան, որ արևմտյան երկրների մուտքի արտոնագիրը սկսել է ընկալվել ինչ-որ «դրախտի ուղեգիր», ինչի հետևանքով ավելի շատ հայաստանցի է այցելել և էլ ավելի շատ երազում է այցելել պայմանական Փարիզ, քան, դիցուք, Վերին Ոսկեպար, որը մեր նախնյաց քաղաքակրթական հետքի և բնության առումով իրական դրախտի մի մասնիկ է։
Հետևաբար, Հայաստանի եվրաինտեգրման հեքիաթը շատ հզոր խայծ է՝ միտված ազդելու պայմանական Փարիզ երազող միջին վիճակագրական հայաստանցու գիտակցության վրա և ստիպելու նրան քամահրաբար և անփույթ վերաբերվելու հենց նրա իսկ անվտանգությունը և նաև զգացական ու պատմական կապն իր նախնիների հետ ապահովող «ինչ-որ կորած-մոլորած» պայմանական Վերին Ոսկեպարին, մինչդեռ իրականը հենց վերջին է, որը, ցավոք, չենք դարձրել համազգային երազանք և պայքարի խթան։
Լուսանկարը՝ Վերին Ոսկեպարում։

Կասե՞ք՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչի՞ն են պետք Հայաստանի Տավուշի մարզում մեր այն գյուղերը, որոնց մասին այսօր ծավալվել է լայն «քննարկում»:
Ոչ մի պատմական, մշակութային, տնտեսական կամ նման այլ նշանակություն այդ գյուղերն արհեստածին Ադրբեջանի համար, ըստ էության, չունեն։
Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը՝ նաև այս հատվածում՝ մեր երկիրը դարձնելով էլ ավելի խոցելի, իսկ հոգեբանական մակարդակում ամրապնդել Բաքվի վարչախմբի պարագլխի «անպարտելիության» առասպելը մեր և ադրբեջանական հասարակությունների ուղեղում։