Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
319 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Տարիների հեռվից մեր իրական հերոսը խոսում է մեզ հետ՝ կոչ անելով, հորդորելով, պահանջելով չհանձնվել և պայքարել հայկական սրբազան հողի բռնազավթված հատվածների համար։

Լեոնիդը մեր ոգին է՝ իրական և հավերժական Հայաստանի ոգին, և նրա պատգամին չհետևելը ծայրահեղ թուլամորթություն կլինի՝ աններելի թուլամորթություն։

🆔 @vardan_voskanyan

https://youtu.be/F4RrYuMoags?si=o7SFEA3FZGNjIOVM
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Մինչ Բաքվի բարբարոսական վարչախումբը նաև մեզ վրա քարոզչական ճնշում գործադրելու նպատակով պարբերաբար գովազդում է բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքում ճանապարհային ցանցի և այլ ենթակառուցվածքների զարգացումը, արհեստածին Ադրբեջանի երկրորդ քաղաք Գանձակն այս առումով ապրում է խոր միջնադարում։

Իրականում Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն ունի երկու երես՝ գովազդվող ու ցուցադրվող փայլփլուն ֆասադ և իրական խորքային փտած կառուցվածք, որը հանգեցնում է նաև ներքին խորը հակասուցությունների։

Մասնավորապես գանձակեցի սովորական ադրբեջանցին չի ընկալում, թե ինչո՞ւ պետք է ապրի քարուքանդ և ցեխակոլոլ քաղաքում, այն դեպքում, երբ գրեթե անմարդաբնակ Վարանդայում շքեղ օդանավակայան է կառուցվում։

Այս խորքային խնդիրը պետք է օգտագործվի նաև մեր կողմից Բաքվի բարբարոսսկան վարչախմբի փաստացի գերի հասարակ ադրբեջանցիների տրամադրությունների վրա ազդելու առումով, քանզի Արցախի բռնազավթումից այս մարդիկ ոչինչ չեն շահել։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Այսօր իր իսկ բնօրրանում հայության զբաղեցրած տարածքը պատմականորեն նվազագույնն է, կրկին իր իսկ բնօրրանում հայոց լեզվի տարածման արեալը՝ պատմականորեն ամենափոքրը, Հայաստանն անվտանգության առումով 1920թ. ի վեր ամենախոցելի վիճակում է։

Թե բա, տոները մոտենում են...

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«В то время как варварский бакинский режим, также с целью оказания на нас пропагандистского давления, периодически рекламирует развитие дорожной сети и других инфраструктур на территории оккупированной Республики Арцах, второй город искусственного образования под названием Азербайджан - Гандзак, в этом отношении живет в глубоком Средневековье».

🆔 @vardan_voskanyan
Բռնազավթված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախումբը փողոցներից մեկն անվանափոխել է հայերիս դահիճ, ցեղասպան Էնվերի անունով։

Ցեղասպանը հազարամյակների հայկական սրբազան հողի բռանզավթված մի կտորը կոչել է մեկ այլ ցեղասպանի անունով։

Պետություն-ամրոց գալիք Հայաստանում ցեղասպանների անհատական ոչնչացումը պետք է դիտարկվի պետական հատուկ ծրագիր, որի շրջանակներում արդար վրեժը պետք է պատուհասի հայ ժողովրդի նորօրյա ցեղասպանության բոլոր պարագլուխներին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Շնորհավորելու բան չկա, ցավոք։
Տեսլական կա՝ վերաազատագրում, վրեժ և վերադարձ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի՝ տարեմուտի բարբաջանքում գեթ մեկ անգամ չի օգտագործվել «խաղաղություն» բառը, մինչդեռ նույն այդ բարբաջանքը լեփ-լեցուն է հայերիս հանդեպ մարդատյաց, վիրավորական և սպառնալից հռետորաբանությամբ ու արտահայտություններով։

Սա է բարբարոսների իրական դեմքը՝ նույն այն բարբարոսների, որոնց երկդիմի քարոզչամեքենան «մեղադրում» է ինձ, դիցուք, վրեժի մասին խոսելու մեջ, գրեթե հենց այն պահին, երբ իրենց իսկ պարագլուխը տարեմուտին խոսել է իրենց, իբր, վրեժից։

Իրականում պատրանքային են նաև մեզսնում արծարծվող «արժանապատիվ խաղաղության» մասին թեզերը, քանզի մենք պարբերաբար մոռանում ենք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում և ինչպիսի բարբարոսական ու ցեղասպան վարչախմբի հետ գործ ունենք։

Ուստի ելքը մեկն է՝ Հայաստան-պետություն ամրոցի կառուցումը, թշնամու լիակատար ջախջախումը, հայկական սրբազան հողի վերաազատագրումը և վերադարձն աստվածային Գանձասար, Ամարաս, Ծիծեռնավանք ու Դադիվանք։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, Հայաստանում կան մի քանի «երկու Հայաստաններ»։

Դիցուք, կա Հայաստանը հզոր, գերիշխող և ընդարձակ տեսնելու երազանքով ապրող ու այդ երազանքի իրականացմանը ձգտող Հայաստանը և գոյատևելով բավարվող կամ, որ ավելի վատ է, հենց գոյատևելով հպարտացող Հայաստանը։

Հենց առաջին երազանքի Հայաստանն է իր խորքում իրապես պետականն ու ինքնիշխանը, որովհետև միայն գոյատևելու համար սեփական պետություն ունենալն ամենևին անհրաժեշտ պայման չէ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մենք ինքներս ենք, պատկերավոր ասած, Հրապարակի տոնածառով ազդակ տվել, որ մեր մայրաքաղաքի սրտում էժանագին խրախճանք լինի, որին էլ բնականորեն մասնակցել են արտասահմանցիները։

Հայաստանի փրկությունը ամբողջովին ռազմականացված և արդիականացված պետություն-ամրոցն է, քանզի, դիցուք, հրթիռային տեխնոլոգիա մշակող կոնստրուկտորային բյուրոյում և հրթիռ արտադրող գործարանում խրախճանք չի լինում, իսկ այդտեղ աշխատելու համար արտասահմանից գալիս են ոչ թե սևագործ բանվորներ, այլ բարձր որակավորմամբ մասնագետներ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մեր հարևան և բարեկամ Իրանը ենթարկվել է դավադիր ահաբեկչական հարձակման։

Այս ժամի տվյալներով, երկու ահաբեկչական պայթյունների հետևանքով Քերմանում զոհվել են յոթանասունից ավելի խաղաղ բնակիչներ, կան հարյուրից շատ վիրավոր անձինք։

Իրանը հինավուրց քաղաքակրթություն է, որը տեսել է բազում փորձություններ և այս մեկն էլ վստահաբար կհաղթահարի արժանապատվորեն։

Իսկ այս պահին, ի նշան եղբայրական Իրանին զորակցության, կհիշեմ իրանցի բանաստեղծ մեծն Նիզամի Գանջավիի խոսքերը՝ «همه عالم تن است و ایران دل - ողջ աշխարհը մարմին է, իսկ Իրանը՝ սիրտ»:

#հայ_իրանական_բարեկամությունը

🆔 @vardan_voskanyan
Մտոք և աչոք կույր պետք է լինել չհասկանալու համար, որ Բաքվի բարբարոսական վաչախումբը գրեթե անխտիր բոլոր ուղղություններով շարունակում է Հայաստանի և հայության դեմ հիբրիդային պատերազմը։

Դրա հերթական ապացույցը նույն այդ վարչախմբի քարոզչամեքենայի տխրահռչակ հեռուստալիքներից մեկի՝ Երևանի մասին պատրաստած, իբր, ֆիլմն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց մեզանում։

Դրա «ստեղծման» վերաբերյալ դեռևս մասնակիորեն հայտնի տեղեկատվությունից դատելով, համարյա կասկած չկա, որ նաև Բաքվի բռնապետի հատուկ ծառայությունների մասնակցությամբ որոշակիորեն բարդ սխեմայով մեր դեմ իրականացվել է հոգեբանական-քարոզչական դիվերսիա։

Բաքվի բարբարոսական վարչախումբը հակամարդկային քաղցկեղային գոյացություն է, որի իրական նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի հոգեբանական, իսկ հնարավորության դեպքում, նաև ֆիզիկական ոչնչացումն է, ուստի այլ ելք չկա, քան այդ չարորակ գոյացությունն արմատախիլ անելը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
«Бакинский варварский режим – антигуманная раковая опухоль, его реальная цель – не мир, а психологическое, а по возможности и физическое уничтожение Армении. Посему, нет иного выхода, кроме как искоренить это злокачественное образование».

🆔 @vardan_voskanyan

https://t.ly/6_Gjz
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի նկատմամբ իր ծավալապաշտական նկրտումներում Բաքվի բարբարոսսկան վարչախումբն ունի բավական ազդեցիկ մրցակից՝ ի դեմս էրդողանական վարչախմբի։

Բանն այն է, որ չնայած փաստացիորեն միասնական թուրք-ասրբեջանական աշխարհաքաղաքական տարածք ստեղծելու երկկողմ ջանքերին, Անկարայում այդքան էլ խանդավառ չեն արհեստածին Ադրբեջանի անկառավարելի և չափից դուրս հզորացումից, որի վկայություններից մեկը Հայաստանի նկատմամբ ծավալապաշտության համատեքստում Անկարայի և Բաքվի միջև անդրկուլիսային գզվռտոցը և նախաձեռնությունը միմյանցից խլելու փորձերն են։

Պատմությանն ու արդիականությանն անհայտ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» բարբաջանքի հարցում թուրքական կողմը լրացուցիչ ակտիվություն է սկսել դրսևորել դեռևս 2020թ. 44-օրյա պատերազմի նախաշեմին, երբ Կեսարիայի համալսարանի պրոֆեսոր որմն Ղաֆար Չախմախլուի ղեկավարությամբ նախաձեռնվեց ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանական (Երևանի) հանրապետություն» վտարանդության մեջ։

Սակայն առավել մեծ հնչեղություն ստացավ 2022թ. սեպտեմբերին Հայաստանից սերող Ռիզվան Թալիբովի նախաձեռնությամբ «հռչակված», այսպես կոչված, «Գյոքչա-Զանգեզուրյան հանրապետությունը (արհեստածին Ադրբեջանում «Գյոքչա» են կոչում հիմնականում ՀՀ Գեղարքունիքի, իսկ «Զանգեզուր»՝ Սյունիքի մարզերը), որին պաշտոնական ներկայացչություն հատկացվեց Անկարայում, իսկ ավելի ուշ այդ գոյացության «նախագահ» դարձավ Թուրքիայում բնակվող ոմն Թյունզալա Չալաբիևա։

Թուրքական նման ակտիվությունը բնականաբար չէր կարող հանդուրժվել Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից, որը 2023թ. օգոստոսին անհայտ պատճառաբանությամբ ձերբակալեց վերնոշյալ երկու անձանց, որոնք էլ բանտից տարածած հայտարությամբ լուծարեցին գոյություն չունեցող իրենց «հանրապետությունը»՝ ասպարեզը թողնելով Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի նախաձեռնած, այսպես կոչված, «Արեմտյան Ադրբեջանի խորհրդին», ինչը սակայն չի ենթադրում, թե ալիևյան և էրդողանական վարչախմբերի միջև այս խնդրով կա վերջնական կոնսենսուս։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախումբը վերևում կցված «քարտեզում» նշված տարածքն է միայն համարում Հայաստան՝ այն էլ մեծ «վերապահումներով»։

Այդ վարչախմբի որևէ պաշտոնյա չի խոսել նույնիսկ 29.800 քառակուսի կիոլմետր տարածքով Հայաստանի Հանրապետության ճանաչման մասին։

Ուշադրություն դարձրեք՝ բարբարոսների ոչ մի պաշտոնյա չի խոսել այդ մասին, ինչը ցուցիչ է, որ սրանց համար իրականում կարևոր է ոչ թե խաղաղությունը, այլ Հայաստանի փաստացի անդամահատումը և անկենսունակ պետության վերածումը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի տարբեր «լրատվամիջոցներ» մեկը մյուսի հետևից՝ Ֆեյսբուքում և Տելեգրամում երեկվա կարճառոտ գրառումս «հերքող» նյութեր են հրապարակել։

Մի կողմ թողնելով այն, որ դրանք ինձ բնորոշել են «Բաքվի դեմ սուր հայտարություններ հնչեցնող», ինչով փաստորեն հաստատել են, որ Ադրբեջան անունով կազմավորումն արհեստածին է կամ «Ադրբեջանի հանդեպ անհաշտ դիրքորոշում որդեգրած», փաստացիորեն նույնականացնելով արհեստածին Ադրբեջանը Բաքվի բարբարոսսկան վարչախմբի հետ, և կամ նույն տեքստում, հակասելով իրենց, մի հատվածում գրել են «իրանագետ ներկայացվող», իսկ քիչ անց նշել, որ ես «իրանագետ լինելով հասկանում եմ» և այլ տխմարությունները, հարկ է նշել, որ չկա գլխավորը։

Այդ «նյութերը» խզբզած գրչակներից պահանջվում էր անել ընդամենը մեկ բան. փաստել այն, որ Բաքվի բարբարոսսկան վարչախմբի գեթ մեկ պաշտոնյա հայտարարել է, թե ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքը թեկուզ 29.800 քառ. կիլոմետր չափով, ինչը բնականաբար չի արվել, որովհետև բարբարոսների շրջանում այդպիսին չկա։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Հայկական հանրային մտքի կոպտագույն և վտանգավոր սխալն այն է, որ թշնամու հետ պատերազմից, իբր, խուսափելու միջոց է դիտարկվում տարածքային զիջումը, փաստաթուղթը, բանակցությունը, «միջազգային հանրության» արձագանքը և նման այլ մոլորություններ։

Մինչդեռ պատերազմից խուսափելու հիմնական եղանակն այդ պատերազմն անխտիր բոլոր մակարդակներում հաղթելուն պատրաստ լինելն է։

Մանկամիտ է պետք լինել կասկածելու, որ, եթե հենց այսօր Բաքվի բարբարոսսկան վարչախումբը վստահ լինի, որ կարճատև և իր համար նվազ կորուստներով պատերազմի միջոցով կնվաճի Հայաստանը, կամ մեր երկրի որևէ խոշոր հատված, այն կսանձազերծի նման պատերազմ։

Ուստի ելքը մեկն է՝ հնարավորին արագ և որակյալ կերպով ձևավորել պետություն-ամրոց Հայաստանը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այս տարեսկզբից Բաքվի բարբարոսական և էրդողանական վարչախմբերի կողմից, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի», որն իրականում «Թուրանական միջանցք» է, շուրջ նկատելի հռետորաբանական ակտիվացման խորապատկերին այսօր Բաքվի բռնապետը փաստացի վերջնագիր է ներկայացրել Հայաստանին՝ բարբաջելով, թե այդ «միջանցքով» մարդիկ և բեռները պետք է անցնեն առանց ստուգման։

Հիշեցնեմ, որ մինչ այդ Բաքվի բարբարոսական վարչախմբի պաշտոնյաները խորամանկում էին, թե, իբր, հենց Հայաստանին է ձեռնտու այդ «միջանցքը», իսկ արհեստածին Ադրբեջանում այլևս հետաքրքրված չեն դրանով, քանի որ նույն ճանապարհը կարող է անցնել Իրանով, մինչդեռ բազմիցս եմ պնդել, որ ասվածը մանր խորմանկություն է, ինչին տուրք տալ չի կարելի։

Հիմա ամեն ինչ շատ պարզ է ու հստակ, և կրկին, ինչպես բազմիցս նշել եմ, Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ թե ցանկանում է խաղաղություն, այյ Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի, ոչնչացում, փաստացիորեն «էրմանիստան» ռեզերվացիայի ստեղծում, որը նույնիսկ պետք է կոչվի «Արևմտյան Ադրբեջան»:

Հետևաբար, առնվազն անմտություն է շարունակել ապրել պատրանքներով, և պետք է ստեղծել պետություն-ամրոց Հայաստանը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախումբն ինձ, իբր, «պատասխանելու» համար հրապարակ է հանել ոչ ավել, ոչ պակաս, արհեստածին Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարին։

Իսկ «պատասխանը» միևնույն է՝ տխրահռչակ քարոզչական կեղծ ու անհիմն թեզերից անդին չի անցնում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մեր հասարակությանը պարբերաբար «ներարկվող» ամենավտանգավոր մոլորություններից մեկն այն է, թե Բաքվի բարբարոսական վարչախումբն, իբր, կարող է համաձայնել Հայաստանի համար գոնե ոչ մահացու պայմաններով խաղաղության։

Ըստ ամենայնի, որպես նման մոլորության չբարձրաձայնվող, սակայն հիմնական փաստարկ է դիտարկվում այն, որ այդպիսի խաղաղությունը ձեռնտու կարող է լինել Բաքվին և շատ հարցերում վերջինիս օպերատոր Անկարային, որովհետև դրանով հնարավոր կդառնա չեզոքացնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։

Սա, մեղմ ասած, կոպտագույն սխալ է, որովհետև Բաքվի բարբարոսական վարչախումբը և նրա օպերատորը տեսնում են նույն խնդրի լուծման բոլորովին այլ՝ ավելի «հիմնավոր», ուղի։

Եվ դա իրականում Հայաստանի փաստացի չգոյությանը հասնելն է, ինչը Բաքվի և Անկարայի համար ինքնաբերաբար կնշանակի ռուսական ազդեցության ոչ միայն չեզոքացում, այլ նաև ամբողջական բացառում։

Ուստի, չեմ դադարելու պնդել, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ հարաբերվելիս միակ ելքը պատրանքները մի կողմ դնելը և Հայաստան պետություն-ամրոցի ստեղծումն է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախումբն իր արհեստածին կազմավորման նույնքան արհեստական ինքնությունը կերտելու նպատակով այլոց մշակութային ժառանգությունը յուրացնելու գործում չունի նույնիսկ միասնական «սկզբունք»:

Դիցուք, թյուրքերեն մի տող անգամ չգրած պարսից գրականության երևելի բանաստեղծներից Նիզամի Գանջավին համարվում է «ադրբեջանական գրականության դասական» միայն այն «հիմնավորմամբ», որ ծնվել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման կողմից այսօր վերահսկվող տարածքում, իսկ Իրաքում ծնված և ապրած Մուհամմադ Ֆիզուլին յուրացվում է միայն այն «փաստարկով», որ գրել է նաև թյուրքերենով։ Այսինքն մի դեպքում գործածվում է միայն տարածքային «փաստարկը», մյուսի պարագայում՝ լեզվականը։

Գրեթե նույնանման պատկեր է տոլմայի և խաշի յուրացման հետ կապված։ Երբ խոսքը գնում է տոլմայի մասին, Բաքվի բարբարոսսկան վարչախմբի կեղծարարները կիրառում են լեզվական «փաստարկը»՝ թե դրա անվանումն ունի թյուրքական ծագում, մոռանալով այն մասին, թե, օրինակ՝ իրենց խաշնարած նախնիներն ինչպե՞ս պետք է աճեցնեին խաղողի թուփ, կաղամբ և լցոնման համար անհրաժեշտ այլ բանջարեղեն։

Մինչդեռ խաշի յուրացման ժամանակ լեզվական «կռվանն» ամբողջությամբ դուրս է թողնվում, որովհետև ճաշատեսակի անվանումը բնիկ հայկական է՝ հնդեվրոպական ծագման գրաբարյան «խարշ» արմատից, որից աշխարհաբարում ունեք «խաշել», «խաշ», «խաշիլ» և այլ բառաձևեր, որոնք փոխառվել են ադրբեջաներենում՝ xaşlamaq «խաշել», xaş «խաշ», xəşil «խաշիլ» և այլն։

Այստեղ են ասել՝ անամոթաբար յուրացնելուց առաջ գոնե կողմնորոշվե՛ք։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan