Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Լուսանկարում Հայաստանի Քուռակախաղաց լեռն է, որը Սյունյաց մեր երևելի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը բնորոշում է «բարձր դիտավոր սար»:

Լուսանկարն արված է Վայոց ձորի Խաչիկ գյուղի մոտակայքից, նշանավոր Քարկոփի վանքի տարածքից անցյալ տարի։

Բարբարոսներն այս լեռնագագաթի անունն ուղղակի թարգմանել և արտաբերում էին Ղուլանօյնախ (ղուլան «քուռակ», օյնախ «շարժուն, խաղացող»)՝ նախկինում հաջողելով լայն տարածում տալ դրան Հայաստանի Վայոց ձորի էթնիկական գաղութացմանը զուգահեռ։

Եթե չլիներ Սյունյաց աշխարհի մեր հռչակավոր պատմագիրը, մենք չէին իմանա լեռան հինավուրց հայկական անվանումը, իսկ եթե չլիներ Հայաստանը, այն, միևնույն է, պաշտոնապես կկոչվեր բարբարոսական տարբերակով։

Ուստի հայկական սրբազան հողի նույնիսկ մի մասնիկի զիջումը թշնամուն փաստացիորեն անդամահատում է Հայաստանի ոչ միայն քաղաքական և աշխարհագրական մարմինը, այլ նաև մեր հինավուրց մշակույթն ու պատմական հիշողությունը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Իրանի հանդեպ, բայց ակնհայտ է, որ այս արժանապատիվ պետությունը և ազգին չհարգելն անհնար է։

Տեսանյութում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը խոսում է այս երկրի տարածքային ջրերին մոտեցած ամերիկան ռազմանավի կապավորի հետ և ասում՝ «Սա Պարսից ծոցն է, պարսկերեն խոսի՛ր, պիտի՛ պարսկերեն խոսեք»։

Իսկ, երբ ամերիկյան ռազմանավի կապավորը սկսում է խոսել պարսկերեն, ասելով, որ իրենք միջազգային ջրերում են և ապահովում են այդտեղի անվտանգությունը, իրանցի զինվորականը պատասխանում է, թե վիրավորական է լսել «անվտանգության ապահովում» բնորոշումը, որովհետև դա Պարսից ծոցն է և այդտեղի անվտանգությունն ապահովում է Իրանը։

Պետության անվտանգության ապահովումը պետք է լինի հենց նման արժանապատիվ մոտեցումներով, այլ ոչ թե՝ «միջազգային հանրությունը, խաղաղապահները, դիտորդները» և այսպես շարունակ։

#օրինակելի_պետությունները

🆔 @vardan_voskanyan
Հերթական համազգային ամոթի տեսարանն էր Հայաստան-Արցախ ճանապարհին, երբ թշնամու բաշիբոզուկները թատերականացված քարոզչական գործողությամբ «ստուգում են» մեր հայրենակիցների փաստաթղթերը և հայկական համարանիշով մեքենաները, այն դեպքում, երբ «անցակետ» կոչվածը մեր բանակի ուղիղ նշանառության տակ է։

Հայաստանի և հայերիս նման նվաստացում ամենազարհուրելի երազում անգամ տեսնել հնարավոր չէր, իսկ ամոթի այս քավարանի վերջը, ցավալիորեն, չի երևում...

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Ամերիկայի ձայնը», հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի, տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում ընթացող՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում քննարկվող հարցերից է «երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»։

Նախ՝ Հայաստանի Հանրապետությունում որևէ էթնիկական փոքրամասնություն մեծ հաշվով չունի իրավունքների և ընդհանրապես՝ անվտանգության որևէ խնդիր։

Ուստի առնվազն տարօրինակ է, թե Բաքվի բռնապետական վարչախմբի ներկայացուցիչների հետ Հայաստանի էթնիկական փոքրամասնությունների ի՞նչ խնդիր է կարելի ընդհանրապես քննարկել՝ այն էլ, հաշվի առնելով, որ արհեստածին Ադրբեջանում հենց այս պահին փաստացի ձուլման և «սպիտակ» ցեղասպանության զոհ են թալիշները, թաթերը, լեզգիները և այլ տեղաբնիկ ժողովուրդներ։

Եվ երկրորդը՝ քանի որ իր հայրենիքում հազարամյակներ շարունակ բնակվող Արցախի Հանրապետության հայությունը ո՛չ արհեստածին Ադրբեջանի կազմում է, ո՛չ էլ էթնիկական փոքրամասնություն, ապա Բաքվի բռնապետական վարչախմբի հետ այդ առումով նույնպես քննարկելու ոչ մի հարց չպետք է լինի։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Посему, по меньшей мере, странно, какую проблему этнических меньшинств Армения может вообще обсуждать с представителями диктаторского режима Баку, да еще и учитывая, что в искусственно созданном Азербайджане прямо сейчас, фактически, жертвами ассимиляции и «белого» геноцида являются талыши, таты, лезгины и другие коренные народы».

🆔 @vardan_voskanyan

https://t.ly/ziC2
Ըստ էրդողանական վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցչի՝ Թուրքիայի օդային տարածքի փակումը հայկական օդանավերի թռիչքների համար պայմանավորված է Երևանում ընդամենը մեկ արձանի բացմամբ։

Հիմա մի պահ մտքով մոդելավորեք, որ Հայաստանից և դեպի Հայաստան ցամաքային բեռնափոխադրումները հիմնականում կատարվեին Թուրքիայի տարածքով, և այդ ճանապարհը հենց այս պահին փակվեր, դիցուք, այն բանի համար, որ Երևանում չեն ապամոնտաժում Անդրանիկ Օզանյանի արձանը։

Էրդողանական վարչախմբի նպատակն իր համար «վատթարագույն» սցենարում Հայաստանի փոխարեն «էրմենիսթան» ցուցանակով ռեզերվացիա ունենալն է, այնպես որ այդ ուղղությամբ, իբր, զարգացման հեռանկարի որևէ հույս փայփայելն անմիտ պատրանք է և ոչ ավելին։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
«Цель эрдогановского режима при ″наихудшем″ для него сценарии иметь вместо Армении резервацию с указателем «Эрменистан», посему питать в этом направлении какую-либо надежду якобы на перспективу развития – глупая иллюзия и не более того».

🆔 @vardan_voskanyan

https://t.ly/W-Fp
Շատերը գիտեն Մասիսի փեշերին ընկած նշանավոր Ակոռի գյուղի մասին։

Սակայն ևս մեկ Ակոռի կա, որը նույնպես գտնվում է Հայաստանի սահմանից ոչ հեռու՝ ժամանակավորապես բռնազավթված Նախիջևանում։

Այգիների մեջ թաղված այս հնամյա հայկական գյուղը, որի անունն, ինչպես շատ դեպքերում ենթարկվել է բարբարոսական աղճատման, այժմ «պաշտոնապես» կոչվելով ինչ-որ «Ախուրա», եղել է իշխանաց իշխան Սմբատ Օրբելյանի տիրույթներում, իսկ գյուղի այգիներից մեկն ու Ընծանադուռ հանդամասն, ըստ Նորավանքի վիմագիր «անձնագրերի», 13-րդ դարից ի վեր պատկանում է մեր այս հռչակավոր վանական համալիրին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyanվ
Պարզ է, որ ցեղասպան դահիճներից հայկական արդար վրիժառությունը խորհրդանշող երևանյան հուշարձանը զուտ ֆիզիկական իմաստով չի կարող վտանգ ներկայացնել էրդողանական վարչախմբի համար։

Սակայն մենք գործ ունենք Մերձավոր Արևելքի ավանդույթին քաջածանոթ մի վարչախմբի հետ, որը շատ լավ է հասկանում, թե որքան կարևոր է նշանաբանությունն ազգային ինքնության ամրապնդման և դրանում արդար վրեժի գաղափարի բյուրեղացման առումով։

Իզուր չէր, որ հայկական արդար վրեժի գաղափարն իրենց գլուխգործոց բանաստեղծություններում երգում էին հենց Պոլսում ստեղծագործող մեր դասական պոեզիայի երկու հսկաները՝ Վարուժանն ու Սիամանթոն։

#Եղեգնյա_գրչով_վրեժ_երգեցի

🆔 @vardan_voskanyan
Էրդողանական վարչախմբի կողմից հայկական ինքնաթիռների համար Թուրքիայի օդային տարածքը փակելուն արձագանքը Հայաստանից ոչ թե պետք է լինի արդարացումն, այլ անզուգաչափ պատասխանը։

Նման պատասխան կարող էր լիներ, դիցուք, արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածից դեպի բռնազավթման մեջ գտնվող Նախիջևան ուղևորվող ինքնաթիռների համար Հայաստանի և Իրանի օդային տարածքների փակումը Թեհրանի հետ համակարգված համատեղ գործողության շրջանակներում, ինչը կհանգեցներ Նախիջևանի փաստացի օդային շրջափակման՝ ստիպելով թշնամուն թռիչքներն իրագործել շրջանցող մեծ կորագծով։

Թուրքիայում նախընտրական կրքերի այս թեժ ժամանակահատվածում դա կարող էր լուրջ իմիջային հարված դիտարկվել վերընտրվել տենչացող Էրդողանի համար և դուռ բացել հավասարը հավասարի հետ խնդրի լուծման բանակցությունների։

Մերձավոր Արևելքում խեղճերին ու անզորներին չեն հարգում և առավել ևս դրանց հետ հաշվի չեն նստում, քանզի հենց այստեղ է հնուց ի վեր բանաձևվել՝ «ակն ընդ ական»:

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Однако мы имеем дело с режимом, хорошо разбирающимся в ближневосточной традиции, который прекрасно понимает, насколько важен символизм с точки зрения укрепления национальной идентичности и кристаллизации в ней идеи праведного возмездия».

🆔 @vardan_voskanyan

https://armenianreport.com/ru/pubs/351237/
Ընդամենը երեկ էի գրել, որ էրդողանական վարչախմբի թշնամական գործելաոճին ի արձագանք, ոչ մի դեպքում չի կարելի արդարանալ, և այսօր նույն այդ վարչախմբի արտգործնախարարը հերթական հանդուգն սպառնալիք-հայտարարությունն է հնչեցրել։

Լավ, ի վերջո հասկանալո՞ւ ենք, որ պատկերավոր ասած, եթե, Աստված մի արասցե, նույնիսկ ազգովի խոնարհվենք էլ սրանց ու Բաքվի բարբարոսական վարչախմբի առջև, միևնույն է դրանց հաջորդ «ամենամեղմ» պահանջը լինելու է կոշիկները մեզ վրա սրբելը։

#մահ_թշնամուն
#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ֆեյսբուքը հիշեցրեց, որ ուղիղ 13 տարի առաջ այս օրը Շուշիում կազմակերպած մեր ակադեմիական միջոցառումը ստիպում էր ջղաձգվել Բաքվի բռնապետի քարոզչամեքենային։

Էլի ենք անելու և հենց ազատագրված Շուշիում։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի և Արցախի հանդեպ վարում է «դասական» հիբրիդային պատերազմ։

Վարդենիսի տարածաշրջանի Սոթքի հատվածում թշնամու զինված ագրեսիան ուղեկցվում է ոչ պակաս ագրեսիվ քարոզչական գործողությամբ, որի շրջանակում Հայաստանի տվյալ տարածքի տեղանունների պաշտոնական անվանումները՝ Սոթքն ու Վարդենիսը, մշտապես փոխարինվում են ինչ-որ «Զոդ» և «Բասարքեչար» բարբարոսական տարբերակներով։

Սրա պատասխանը քարոզչական տիրույթում պետք է լինի մեկը՝ բոլոր պաշտոնական հաղորդագրություններում, էլ չասեմ՝ ԶԼՄ-ների տիրույթում, պիտի գործածվի «Արցախից բռնազավթված Քարվաճառի տարածք» ձևակերպումը, օրինակ՝ «թշնամու զինուժն Արցախից բռնազավթված Քարվաճառի տարածքի դիրքերից գնդակոծել է...» և այլն։

«Տեղանվանական պատերազմը» նույնպես պատերազմ է, և այդտեղ ևս բարբարոսներին որևէ դիրք չպետք է զիջվի։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Топонимическая война» – это тоже война, и здесь тоже варварам не должно быть уступлено ни одной позиции», – указал Восканян.

🆔 @vardan_voskanyan

https://t.ly/qbRA
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պաշտոնական քարոզչամեքենան ամեն ինչ անում է «ապացուցելու», թե արհեստածին Ադրբեջանը մեր տարածաշրջանում ունի, իբր, հինավուրց քաղաքակրթական ավանդույթ, մինչդեռ հենց ադրբեջաներենն ապացուցում է հակառակը։

Ասենք, այս լեզվում հողագործական եզրաբանության առյուծի բաժինը փոխառություն է կա՛մ կովկասյան պարսկերենից, կա՛մ հայերենից։

Դիցուք, ցորենը կալսելու համար գործածված հողագործական այնպիսի կարևոր ավանդական գործիքի անվանումն, ինչպիսին կամն է, գրական և բարբառային ադրբեջաներենում ունի երկու ձև՝ vəl և gəm «կամ», որոնցից առաջինը փոխառված է կովկասյան պարսկերենից, իսկ երկրորդը՝ հայերենից։

Այնպես որ նույնիսկ «կամն» է խոսում այն մասին, որ մեր տարածաշրջանում այս վաչկատունները զբաղվել են գրեթե միայն ասպատակությամբ և որևէ հինավուրց քաղաքակրթական ավանդույթի հավակնել չեն կարող։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Հանրահայտ ճշմարտություն է, որ արդի հիբրիդային պատերազմները ոչ միայն հակառակորդի ֆիզիկական, այլ նաև հոգեբանական տարածքն են ներառում։

Այս առումով Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ պետք է դառնան ոչ միայն դասական իմաստով զինված ուժերը, այլ նաև դրանց շրջանակում թշնամու դեմ որակյալ հոգեբանական և քարոզչական գործողություններ ծրագրող ու իրականացնող մասնագիտական ստորաբաժանումները։

Դրանց ստեղծումը և արդյունավետ աշխատանքը ոչ պակաս կարևոր են, քան արդի զինատեսակներով հագեցած դաշտային մարտ վարելու ունակ ընտիր բանակային միավորները։

Դիցուք, հենց այս պահին, երբ Վարդենիսի տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին թշնամու ողջ քարոզչամեքենան նպատակաուղղված աշխատում է մեզ ընկճելու և սեփական հանրության ոգին բարձր պահելու ուղղությամբ, նման ստորաբաժանման կարիքը խիստ զգացվում է։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Նաև արհեստածին Ադրբեջանի ռուսալեզու լսարանի վրա աշխատող Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող տելեգրամյան ալիքը վարում է այդ լսարանը հոգեբանորեն ընկճելու բացահայտ քարոզչական քաղաքականություն։

Դրա վառ ապացույցն է նշված տելեգրամյան ալիքի վերջին հրապարակումը, որն ակնհատորեն նպատակ ունի հակազդելու Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի «խանդավառ» քարոզչությանը։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Այո՛, Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքն է, սակայն, ինչպես պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցն էր իրավամբ նշում, յուրաքանչյուր երկիր, բացի ֆիզիկական բնույթից, ունի նաև ոգեղեն հատկանիշներ։

Հենց այս կարևորագույն հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքն է, բայց միայն՝ այդ հայրենիքի մի մասը, քանզի մենք՝ որպես միասնական ազգային կոնստրուկտ, չենք կարող հրաժարվել Տարոնի Հացեկաց գյուղից, որը ծնունդ է տվել մեր մեծագույն սրբին, չենք կարող հրաժարվել Արցախի Ամարասից, որտեղ բացվել է մեր առաջին դպրոցներից մեկը, չենք կարող հրաժարվել Գողթնից, որտեղ երգվել են մեր հեթանոս երգերը և նմանապես մեր հայրենիքի որևէ այլ սրբազան տարածքից։

Հայաստանը մեկ միասնական աշխարհագրական և քաղաքակրթական բնականոն օրգանիզմ է, որտեղ մեզ համար նույնքան սուրբ են, հարազատ ու պաշտելի և՛ Մասիսը, և՛ Արագածը, և՛ Սիփանը, և՛ Դիզափայտը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan