Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Եթե ոմանց թվում է, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի ախորժակը սահմանափակվելու է, դիցուք, Երևանով, ապա նրանք չարաչար սխալվում են։

Բաքվում լույս տեսած «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» գրքում, որտեղ «Արևմտյան Ադրբեջան» է անվանվում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքն անխտիր, օրինակ՝ Հաղարծնի վանական համալիրը ներկայացված է իբր «Աղարչինի թյուրք-քրիստոնեական տաճար»։

Թե բա՝ իբր փոխզիջում. իսկ ի՞նչ էր ուզում «զիջել» Բաքվի բռնապետը։ Հաղարծնի վանական համալիրի տարա՞ծքը։

#մահ_թշնամուն
#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մինչ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջանի» և այդտեղ բնակված «ադրբեջանցիների» մասին՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը, պետք է նրան հիշեցնել, որ նույնիսկ Բաքվում և արհեստածին Ադրբեջանի այլ հատվածներում դեռևս 1920թ. «ադրբեջանցիներ» չկային։

Նախկին «մուսուլմաններն» արդեն բոլշևիկյան այս ժամանակաշրջանում «հաջողությամբ» դարձել էին «թյուրքեր», բայց մինչև պաշտոնապես «ադրբեջանցի» կերպափոխվելը դեռ մեկ տասնամյակից ավելի ժամանակ կար։

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում ներկայիս էթնիկ ադրբեջանցիների ինքնանվանումը փոփոխվել է 5 անգամ՝ «մուսուլման», «թյուրք», «ադրբեջանցի», «ադրբեջանական թյուրք» և կրկին «ադրբեջանցի», ինչը ևս մեկ հստակ ցուցիչ է թե՛ պետական կազմավորման և թե՛ ինքնության ամբողջովին արհեստածին բնույթի։

Լուսանկարում՝ 1920թ. Բաքվում բեմադրված «Լեյլի և Մեջնուն» օպերայի ազդագիրն է, որը խաղացվել է «թյուրքական բեմի արվեստագետների» կողմից։։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Թեհրանում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատուն կոչեցյալի նկատմամբ այսօր իրականացված զինված գործողության արդյունքում պարզ են դառնում մի քանի ուշագրավ հանգամանքներ։

Նախ՝ հարձակումն իրականացրած անձն ատրպատականցի է և պարսկերեն խոսում է ատրպատականյան թյուրքերենին բնորոշ ակնհայտ առոգանությամբ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե Բաքվի քարոզչամեքենայի այն «պնդումը», որ իբր «30 միլիոն ադրբեջանցիներ Իրանում սպասում են Բաքվի բռնապետի հրամանին այս երկիրը կործանելու համար» հերթական լկտի սուտն է և քարոզչական փուչիկ։ Իրականում ատրպատականցիներն Իրանի պետականակերտ էթնիկական խմբերից են և իրանցի այլ ազգությունների հետ միասին պատրաստ են կործանելու հենց Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը։

Երկրորդը՝ պարզ է, որ Թեհրանում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատուն կոչեցյալը փաստացիորեն ահաբեկչության և հակաիրանականության կատարյալ որջ է՝ ընդ որում, այնքան հանդուգն, որ առևանգել է հարձակումն իրականացրած՝ Իրանի քաղաքացու կնոջը։ Դա է փաստում նաև հենց Ադրբեջանից բերված անվտանգության աշխատակիցների բավական մեծ քանակը, որոնցից մեկը ոչնչացվել, իսկ երկուսը վիրավորվել են գործողության ընթացքում, հակառակ դեպքում՝ միայն դիվանագիտական գործառույթների իրականացմանը միտված որևէ արտասահմանյան ներկայացուցչություն կարիք չի ունենում նման մեծաթիվ բերովի անվտանգության աշխատակիցների։

Եվ երրորդը՝ Բաքվում, ի վերջո, պետք։ Է հասկանան, որ Իրանի նման, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծի պոչի հետ խաղալը անհետևանք չի մնում և չի մնալու, հետևաբար Բաքվից հենց այժմ էլ հորդող իրանատյացոււթյան և թշնամանքի հերթական հիստերիան արժանանալու է իրանական անզուգաչափ արձագանքի Բաքվի բռնապետական վարչախմբի համար բոլորովին անսպասելի վայրում և ժամանակահատվածում։

#մահ_թշնամուն
#մերբարեկամԻրանը

🆔 @vardan_voskanyan
«Արցախը հայկական միասնական օրգանիզմի մի մասն է։ Մենք մի մարմին ենք, մի՝ արյուն, մի՝ սիրտ, մի՝ միտք, մի՝ զգացմունք, ուստի չենք կարող հրաժարվել մեր միասնական օրգանիզմի մի առողջ մասից»։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

https://youtu.be/Mef351SWsQ8
Հակաիրանական լրատվամիջոցներով այս պահին փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները՝ փորձելով ցույց տալ, թե այս երկիրն իբր անպաշտպան է և հրահրել խուճապ, մինչդեռ իրանական ՀՕՊ-ը, դատելով առկա տեղեկատվությունից, աշխատել է հնարավորին արդյունավետ, իսկ վնասված մի քանի օբյեկտները չունեն խիստ կենսական նշանակություն Իրանի պաշտպանական համակարգի համար։

Ուշագրավ է, որ մեր հարևան և բարեկամ պետությունը հարձակման է ենթարկվել հենց այն ժամանակ, երբ Իրանի փրկարարական ծառայությունները ներգրավված են եղել Խոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում։

#մերբարեկամԻրանը

🆔 @vardan_voskanyan
Որպեսզի հասկանալի լինի Իրանի վրա մի քանի ԱԹՍ-ով գիշերային հարձակման ազդեցությունն այս երկրի ներսում տրամադրությունների վրա, պետք է դուրս գալ հայկական ընկալումների մասշտաբներից և կարծրատիպերից։

Խոսքը գնում է մոտ 87 միլիոն բնակչությամբ, Ֆրանսիայից մոտ երեք անգամ մեծ և հազարավոր պաշտպանական ու ռազամաարդյունաբերական օբյեկտներ ունեցող պետությունում կենսական կարևորություն չունեցող մեկ-երկու օբյեկտի վրա հարձակման մասին, որը զգաստացնող է, բայց ոչ երբեք խուճապի հանգեցնող։

Ընդ որում, առկա տեղեկատվությունից պարզ է դառնում, որ իրանական պաշտպանական համակարգն ակնկալել է նման հարձակում և պատրաստ է եղել դրան։

Իրանցիներն ընդհանրապես պատրանքներ չունեն իբր «հավերժական խաղաղության» մասին և, Ք. ա. 7-րդ դարից ունենալով կայսերական պետականության ավանդույթ ու փորձառություն, շատ լավ գիտեն Առաջավոր Ասիայում ապրելու և զարգանալու բանաձևը, որը ենթադրում է փաստացիորեն «հավերժական պատերազմին» պատրաստ լինել։

#մերբարեկամԻրանը

🆔 @vardan_voskanyan
«Մեկ այլ կարևոր հանգամանք. չի բացառվում, որ անօդաչուների գոնե մի մասը տեղակայված լինի Ադրբեջանում և Ադրբեջանի տարածքից իրականացված կամ համակարգված լինի այս գործողությունը՝ հյուսիսային Իրանի շրջանների ուղղությամբ: Բայց, կրկնեմ, սա դեռևս միայն վարկած է և մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ»:

🆔 @vardan_voskanyan

https://mediahub.am/post/5a578bf2653278051d7f6641bea3aa6e
Forwarded from Abbas Djuma
🇮🇷🗯️ Заведующий кафедрой иранистики факультета востоковедения Ереванского государственного университета (ЕГУ) Вардан Восканян поднял очень важный вопрос - настроения внутри Ирана после ночной атаки БЛА на иранские объекты Минобороны.

«Речь идет о нападении на один-два не особо важных объекта в стране с населением около 87 миллионов человек, которая примерно в три раза больше Франции, и в которой находятся тысячи оборонных и военно-промышленных объектов. Это вызывает тревогу, но никогда не вызывает паники», - отмечает эксперт. И добавляет, что система ПВО Ирана была готова к подобного рода нападению.

От себя добавлю, что в этой истории противники Ирана будут делать акцент не столько на физическом ущербе (он минимален), сколько на морально-психологическом, стараясь деморализовать иранцев, посеять панику в стране и спровоцировать очередную волну недовольства.

Отмечу, что, судя по активности в соцсетях, больше всего веселятся и злорадствуют по поводу произошедшего в Иране даже не израильтяне (им некогда, у них свои теракты и похлеще), а украинцы и в определенной степени азербайджанцы, многие из которых не отошли еще от недавних событий в их посольстве в Тегеране и считают, что виновата во всем иранская власть.

Так, некоторые умники уже поспешили вбросить информацию про «начало СВО Израиля в Иране». В кучу были собраны и растиражированы в соцсетях кадры теракта в Исфахане, пожара на заводе в провинции Восточный Азербайджан и последствий землетрясения в городе Хой (провинция Западный Азербайджан). Все ради того, чтобы спровоцировать панику и волнения.

Однако, как справедливо отметил иранист Восканян, иранцы не питают иллюзий по поводу «вечного мира» и, имея за спиной не одну тысячу лет опыта и традиций, они всегда готовы к войне.
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Օրն ավարտվեց՝ հաստատելով նվաստիս պնդումն առ այն, որ Իրանի վրա անօդաչուներով հարձակումը փոքր մասշտաբի գործողություն էր, որն ուղեկցվում էր լրատվական ուռճացմամբ. պաշտոնապես հաստատվել է Սպահանում մեկ օբյեկտի մասնակի վնասում։ Նույնիսկ, եթե մի պահ սրան ավելացնենք Ազարշահր քաղաքի ավտոյուղերի արտադրական ձեռնարկությունում բռնկված հրդեհը, որն, ըստ իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեխնածին բնույթ է ունեցել, այլ ոչ թե հարձակման հետևանք է, ապա կունենանք ընդամենը երկու օբյեկտ։

Իրանական ՀՕՊ համակարգերը կարողացել են արդյունավետ գործել, և Իրանը պատրաստ է եղել նման հնարավոր հարձակման։

Վերջնականապես հաստատված չէ, թե ո՞ր երկրի ԱԹՍ-ներն են ներգրավված եղել հարձակման մեջ և որտեղի՞ց են դրանք օդ բարձրացել կամ կառավարվել։ Շրջանառվում է իսրայելական ծագման և Ադրբեջանի կամ Իրաքի տարածքից իրականացման հիմնական վարկածը։

Լրատվական աղմուկը և գործողության քարոզչական ուռճացումը նաև ապատեղեկատվական հոսքերով հստակորեն տեղավորվում է Իրանի նկատմամբ վարվող քարոզչական պատերազմի տիրույթում և նպատակ ուներ փորձելու խուճապ տարածել իրանական հասարակության ներսում, ինչը մատնվել է անհաջողության։

Լրատվական ուռճացմսն և ապատեղեկատվության տարածման մեջ ակտիվ դերակատարություն են ունեցել հիմնականում իսրայելական, ադրբեջանական և որոշ արաբական մեդիա հարթակներ։

Իրանը շարունակում է մնալ, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով։

#մերբարեկամԻրանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷🇦🇿 Իրանի և արհեստածին Ադրբեջանի միջև հարաբերություններում տեղի է ունեցել շրջադարձային և չափազանց կարևոր իրադարձություն։

Հունվարի 29-ին Թեհրանից Բաքվի բարբարոսական վարչախմբի դիվանագիտական բոլոր ներկայացուցիչների տարհանումը հանգեցրել է նրան, որ Բաքուն փաստացիորեն այլևս դեսպանություն չունի Իրանում։

🇦🇲🇮🇷 Սա բացառիկ հնարավորություն է ստեղծել Հայաստանի համար ամրապնդելու հայ-իրանական հարաբերությունները՝ ակտիվորեն և առանց ադրբեջանական հնարավոր դիվանագիտական հակազդեցության աշխատելով հենց այդ երկրի ներսում։

Ակնհայտ է, որ այս նպատակով ոչ միայն պետք է մեծացվի Թեհրանում հայկական դիվանագիտական ներկայությունը, այլ նաև հնարավորին արագ և որակյալ քայլեր ձեռնարկվեն Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացման նպատակով։

Ընթացիկ այս գործողությունները պետք է հետապնդեն մեկ հիմնական նպատակ։ Այն է՝ «երկու պետություն, մեկ քաղաքակրթություն» գաղափարախոսական հիմքի վրա ձևավորել հայ-իրանական ռազմավարական դաշինք, ինչի միջոցով երկու բարեկամ պետությունները կկարողանան փոխլրացնել միմյանց անվտանգային ճարտարապետության խոցելի շատ կետեր և դիմակայել Թուրքիա-Ադրբեջան «թուրանական դաշինքից» եկող ընդհանուր մարտահրավերներին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Восканян: эвакуация Посольства Азербайджана из Ирана дает уникальную возможность укрепить армяно-иранские отношения

В отношениях между Ираном и искусственно созданным Азербайджаном произошло поворотное и чрезвычайно важное событие. Об этом написал в своем ТГ-канале завкафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан Восканян.

"Эвакуация всех дипломатических представителей варварского бакинского режима из Тегерана 29 января привела к тому, что у Баку больше нет посольства в Иране.

Это создало уникальную возможность для Армении укрепить армяно-иранские отношения, активно работая внутри этой страны без возможного дипломатического противодействия со стороны Азербайджана", - написал Восканян.

По его словам, очевидно, что для этого необходимо не только увеличить армянское дипломатическое присутствие в Тегеране, но и предпринять быстрые и качественные шаги по открытию армянского консульства в Тебризе.

"Эти текущие действия должны преследовать одну главную цель. То есть, сформировать армяно-иранский стратегический союз на идеологической основе «два государства, одна цивилизация», посредством которого два дружественных государства смогут дополнять многие уязвимые точки в архитектуре безопасности друг друга и противостоять общим вызовам, исходящим от турецко-азербайджанского "Туранского альянса", - написал Восканян.

@novostiarmenia
🇮🇷🇦🇲🇦🇿 «Իրանագետ Վարդան Ոսկանյանն ասում է, որ Իրանի ռազմական օբյեկտների նկատմամբ անօդաչու սարքերի միջոցով հարձակումը կազմակերպվել է Իրանում ներքաղաքական ճգնաժամ, խուճապ ստեղծելու նպատակով: Իրանագետի կարծիքով՝ գործողության հիմնական նպատակը եղել է դրանից հետո քարոզչական հարթությունում հարձակում կազմակերպելը»:

01:12-03:54 Իրանի դեմ տեղի է ունեցել փոքր մասշտաբի գործողություն:

04:54-08:46 Իրանի վրա հարձակումը կարող էր լինել Ադրբեջանի տարածքից:

09:19-14:55 Իրանցիները պատրանք չունեն, որ ապրում են հավերժական խաղաղության մեջ:

15:29-18:10 Պատերազմ կարող է լինել 1 րոպե հետո, որովհետև պատերազմն իրականում չի ավարտվել:

18:57-24:06 Որևէ պետության կողմից ուղղակի լայնածավալ հարձակումն Իրանի վրա խելամտությունից դուրս է:

25:00-29:28 Բաքվի բռնապետը փորձում է կեղծ լեգիտիմություն հաղորդել իր ագրեսիվ հավակնություններին` Հայաստանը կոչելով «Արևմտյան Ադրբեջան»:

🆔 @vardan_voskanyan

https://www.youtube.com/watch?v=YLHQBkIAd00
🇦🇿🇮🇷 Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բռնաճնշումների և ձերբակալությունների հերթական փուլն է սկսել իրանամետ շիա հավատացյալների նկատմամբ։

Պարադոքսն այն է որ շիայական աշխարհայացքն ունի շատ կարևոր առանձնահատկություն. յուրաքանչյուր բռնաճնշում կամ հետապնդում էլ ավելի է ամրապնդում և հզորացնում շիայական համայնքն իր համոզմունքներում։

Ուշագրավը սակայն այլ բան է. եթե Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ռազմաքաղաքական վերնախավը փաստացիորեն կերտվել է Թուրքիայի կողմից, ապա Իրանն այստեղ բավական արդյունավետ աշխատել է հասարակ քաղաքացիների շրջանակում՝ հենց այն մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ բարոյական, քաղաքական և տնտեսական զրկանքներ են կրել Բաքվի բռնապետի ու նրա վարչախմբի ձեռքով, իսկ նման անձանց թիվն անհամեմատ ավելի մեծ է թուրքամետ վերնախավերից։

Ուստի այժմ շիայական շարժումը Բաքվի բռնապետի իշխանության ամենաազդեցիկ և զորեղ ընդդիմությունն է, որն օրըստօրե թափ է հավաքում և ունակ է դառնում տապալելու այդ դիվական վարչախումբը և դրա պարագլխին։

#թշնամուիրականվիճակը

🆔 @vardan_voskanyan
🇦🇲🇮🇷 Երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն ադրբեջանական ժամանակվոր բռնազավթման մեջ գտնվող հայկական հինավուրց Շուշին, իբր,  հռչակում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման «մշակութային մայրաքաղաք», պետք է նրան հիշեցնել, որ այն ժամանակ, երբ նույնիսկ նրա նախնիները դեռ չէին էլ ենթադրում, որ մի օր անվանվելու են ադրբեջանցիներ և չգիտեին ինչպես կոչել իրենց լեզուն, հայկական Շուշիում հրատարակվում էր Ֆիրդուսիի իրանական անմահ դյուցազներգության հայերեն  թարգմանությունը բնօրինակ պարսկերենից։

Հայ-իրանական քաղաքակրթական դաշինքն այլընտրանք չունի, քանզի Հայաստանը և Իրանը, լինելով երկու պետություն, հազարամյակների խորք գնացող միևնույն քաղաքակրթության ներկայացուցիչներն են։

#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը
#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Վա՜յ, ամա՜ն, Լավրովն ասաց, պետք է հանձնեինք, և ամեն ինչ լավ կլիներ»։

Հանձնեինք, պատերազմը կսկսվեր հենց հանձված կետից, և եթե լինեինք նույնքան ապաշնորհ դրա կառավարման գործում, ապա կկանգներ, դիցուք, Երևանի, այլ ոչ թե Ստեփանակերտի մատույցներում։

Մեր հիմնական սխալը եղել է հանձնելով, իբր, հավերժական խաղաղության հասնելու պատրանքը, մինչդեռ պետք էր և հիմա էլ պետք է հաղթել պատերազմում։

Հիմա կասեն՝ «փոխզիջում էր լինելու, այլ ոչ թե հանձնում»։ Ահա՛, հավատացե՛ք հերթական պատրանքին, քանզի հենց Բաքվում, իբր, «թյուրք-քրիստոնեական» հռչակված Հաղարծինը միգուցե «վեհանձնորեն» փոխզիջեին մեզ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
🇮🇷🇮🇱 Այսօր «Associated Press» լրատվական գործակալության հրապարակած արբանյակային լոսանկարն ուղղակիորեն հաստատեց, որ հունվարի 28-ին իսրայելական ԱԹՍ-ների հարձակման թիրախ դարձած արտադրամասի՝ Սպահանում գտնվող շենքի տանիքը շատ չնչին է վնասվել։

Սա փաստացիորեն հաստատեց Թեհրանից հնչած պաշտոնական հայտարարությունը և ապացուցեց, որ փոքր միջադեպից հակաիրանական լրատվամիջոցները փորձել էին ստեղծել, իբր, խոշոր հարձակման հետևանքով «աղետալի իրավիճակի» պատկեր՝ ազդելու ներիրանական տրամադրությունների վրա, ինչն ամբողջովին ձախողվեց։

Միջադեպը նաև ցույց տվեց, որ իրանական ՀՕՊ համակարգը և հակադրոնային պաշտպանիչ ցանցերն աշխատում են բավական արդյունավետ, իրանական պաշտոնական աղբյուրները տարածում են ճշմարտացի տեղեկատվություն, իրանական պետությունն ու հասարակությունը պատրաստ են քարոզչական հարձակումների, և այժմ ամենաուշագրավ հարցն այն է, թե երբ, որտեղ և ինչ ուժգնության պատասխան հարված կհասցնի Իրանը։

#մերբարեկամԻրանը

🆔 @vardan_voskanyan
Ամեն անգամ, երբ խոսում եմ հայ-իրանական քաղաքակրթական դաշինքի մասին, Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան խառնվում է իրար, և հերթական գրչակը տխմար մի տեքստ է «երկնում», ինչն ուղղակի ցուցիչ է այն բանի, թե սրանք իրականում ինչ մեծ վախեր ունեն նման դաշինքի ստեղծման հեռանկարից։

#հայ_իրանական_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan
«Ազատություն» ռադոկայանի բացահայտած փաստաթղթերը հաստատում են այն, որ տվյալ ժամանակահատվածում Ադրբեջանը բառացիորեն ոչ մի բան զիջելու ցանկություն և պատրաստակամություն չի ունեցել՝ համաձայն լինելով այդ արհեստածին կազմավորման մեջ Արցախին միայն ինքնավարություն տրամադրելուն։

Դա փաստացի զրոյական զիջում էր, որովհետև նման ինքնավարություն Արցախը միշտ էլ ունեցել էր դեռ խորհրդային տարիներին։

Հետևաբար, թվացյալ աղմուկը մի կողմ դնելով, պետք է արձանագրել, որ ըստ տվյալ փաստաթղթերի՝ հայկական կողմն այդ ժամանակ չի ունեցել որևէ, իբր, բաց թողնված փոխզիջման հնարավորություն, որովհետև Ադրբեջանը պարզապես ոչ մի զիջման էլ չի գնացել։

Մնացյալը քարոզչական հնարքներ են կամ, որ ավելի վատ է՝ պատրանքներ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայկական որևէ լրատվամիջոցում չի կարելի գրել «Քահրաման Մարաշ» կամ «Գազի Անթեփ», որովհետև, դիցուք, Մարաշ քաղաքը «քահրաման» («հերոս») մակդիրը ստացել է ֆրանսիացիների դեմ քեմալականների տարած հաղթանակի պատվին, որից հետո տեղի ունեցավ քաղաքի հայության ջարդ, իսկ Այնթապը «գազի» (‹կրոնի թշնամիների դեմ պատերազմող») մակդիրը ստացել է նաև «ի պատիվ» հայության կոտրածների և բռնագաղթի։

Մարաշ և Այնթապ ձևերը թե՛ հարազատ են հայերենին և թե՛ նաև հակահայ որևէ քարոզչական լիցքից զուրկ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այս քարտեզը կարող է խորհրդանշել քաղաքակիրթ կոչվող մարդկության ճակատին դաջված ամոթի խարանը։

Ավերիչ երկրաշարժից տուժած Սիրիայի երկնքում որևէ օդանավ չկա։

🆔 @vardan_voskanyan