Զարմանալի է, չէ՞։ Նույնիսկ ոչ վաղ անցյալի պատմությունը կարծես դասեր չի տալիս մեր քաղաքական «վերնախավին» առ այն, որ թեկուզ և ստորագրված թուղթը փաստացիորեն ոչինչ է, եթե չկա ուժերի հավասարակշռություն։
Հայաստանյան ճշմարիտ խոսույթը ոչ թե պետք է վերաբերի իբր ստորագրել-չստորագրելու ամբողջովին կեղծ «երկվությանը», այլ միտված լինի Հայաստանի ուժերի վերականգնմանը, քանի որ առանց դրա ոչ մի թուղթ էլ չի օգնելու սանձել բռնազավթչին։
Ամենավերջին վկան՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը, որն արդեն բազմիցս ոտնակոխ է արվել Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan

Բաքվի բռնապետական վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է, քանզի որևէ տրամաբանական երաշխիք չկա, որ առանց ուժերի գոնե նվազագույն հավասարակշռության վերականգման, նշված թուղթն իբր ապահովագրելու է բոլոր աղետներից։
Հետևաբար ոչ մի դեպքում չի կարելի տրվել այդ ակնհայտ անհիմն գայթակղությանը, որն իրականում կործանարար մոլորություն է։
Ցանկացած համահայկական և համահայաստանյան համախմբման իրական օրակարգը պետք է դառնա լայն իմաստով Հայաստանի վերածնունդը և արդիականացումը թշնամական մարտահրավերներին դեմ հանդիման, որի առաջնային նպատակը պետք է լինի ուժերի հավասարակշռության վերականգնումը, ինչն էլ միակ իրական և իրատեսական երաշխիքն է մեր պետականության ու ազգի հետագա գոյության ու զարգացման և թշնամու զսպման։
#հավերժականՀայաստանը

Վերջերս Իրանի Զահեդան քաղաքում իրանցի զինվորականներ սպանած ահաբեկիչների վերաբերյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել էր, որ զոհերի արյան վրեժն առնելը Կորպուսի գործողությունների օրակարգում է։
Իսկ միթե՞ մեզանում ինչ-որ մեկն արդար վրեժի ինստիտուտը չեղարկե՞լ է։ Իհարկե, ո՛չ։
Հետևաբար գերեվարված մեր տղաներին ստորությամբ սպանող բարբարոսներից մեր վրեժն առնելը սուրբ գործ է, քանի որ դա է պահանջում ոչ միայն արդարությունը, այլ նաև նման ոճրագործությունների հետագա կանխարգելումը։
#մահ_թշնամուն

Գերեվարված մեր որդիների հանդեպ նողկալի ոճրագործության այսօր տարածված կադրերը ևս մեկ անգամ, ցավալիորեն, ապացուցում են, որ Բաքվի բռնապետական վարչախմբի՝ մեր տարածաշրջանի վերաբերյալ ունեցած բարբարոսական հակատեսլականում ոչ միայն տեղ չի «նախատեսված» հայկական պետականության, այլ նաև հայերիս ու հայաստանցիներիս ֆիզիկական գոյության և մեր քաղաքակրթության համար ընդհանրապես։
Ուստի պետք է մի կողմ դնել բոլոր սին և անպտուղ պատրանքներն ու խոսույթը և արդեն երեկվանից սկսել անխտիր բոլոր ոլորտներում պատրաստվել գոյութենական պայքարի, որն իրականում քաղաքակրթության պայքարն է բարբարոսական հակաքաղաքակրթության դեմ՝ այն հակատեսլականի դեմ, որում մեզ համար «նախատեսված» է ստրկացում և ֆիզիկական ոչնչացում։

Եթե ոմանց թվում է, թե «հավաստի աղբյուրի» բացահայտած թշնամական հինգ կետերը Բաքվի բռնապետսկան վարչախմբի վերջին պահանջներն են, ապա նրանք չարաչար սխալվում են։ Սխալվում են հենց այնպես, ինչպես սխալվում էին՝ կարծելով, թե թշնամուն Արցախի յոթ շրջանների զիջումը բերելու է խաղաղության։
Նույնիսկ այդ կետերի ամբողջական կատարմամբ և դրա վերաբերյալ «խաղաղության պայմանագիր» հորջորջվող թղթի ստորագրմամբ ոչինչ չի ավարտվելու, այլ միայն սկսվելու է թշնամական պահանջների հաջորդ «փաթեթի» առաջքաշումը, որով արդեն լավագույն դեպքում իբր «լայն ինքնավարություն» կառաջարկվի Էրմանիսթան անունով երկրամասին։
Մենք՝ որպես ազգ և պետություն, ի վերջո, պետք է մեկընդմիշտ հասկանանք և արձանագրենք, որ չի կարելի երկրորդ անգամ մտնել միևնույն գետը, և փրկություն չի լինելու, եթե չվերականգնվի ուժային հավասարակշռությունը, ուստի այսօր պետք է հայտարարվի միայն մեկ համազգային օրակարգ՝ թշնամուն զսպելուն և նրա նկատմամբ հետագա գերակայության հասնելուն միտված Հայաստանի վերականգնումը։

1919թ. Փարիզի խաղաղության վեհաժողովին ընդառաջ դրանից ընդամենը մոտ մեկ տարի առաջ աշխարհի քարտեզի վրա առաջին անգամ հայտնված Ադրբեջան անվանումով արհեստածին կազմավորումը ներկայացրել է իր հավակնությունների այս քարտեզ կոչեցյալը։
Դրանում ներառված են նաև ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի հատվածներ՝ մասնավորապես, Գեղարքունիքը մասամբ և Վայոց ձորն ու Սյունիքն ամբողջությամբ։
Նաև այժմ իր պատրանքներում հենց այսպիսին է տեսնում Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունը մեր տարածաշրջանի «քարտեզը»։

Վերջին օրերի ընթացքում Բաքվի բռնապետական վարչախմբի արտաքին ռազմաքաղաքական օրակարգը ցույց է տալիս, որ այս քաղցկեղային գոյացությունը փորձում է ամրացնել իր դիրքերը հատկապես Իրանի դեմ պայքարի համատեքստում։
Դրա վկայություններն են Իսրայելի ու Թուրքիայի պաշտպանության և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների այցերը Բաքու։
Պարզ է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման համար այս պահին հակահայկանության ճակատում նման «համախմբման» անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս խիստ խոցելի վիճակը, ուստի Բաքվի բարբարոսկան վարչախումբը փորձ է կատարում նաև հենց Մերձավոր Արևելքում հասնելու հակաիրանական լայն ճակատի ձևավորման։
Միևնույն ժամանակ սակայն արևելյան առևտրականի «խորամանկությամբ» Բաքվի բռնապետսկան վարչախումբը փորձում է զուգահեռաբար իբր «սիրաշահել» Իրանին՝ առաջարկելով համատեղ սահմանային զորավարժության անցկացում և հավաստիացնելով, որ որևէ ծրագիր չունի բռնազավթելու Հայաստանի տարածքը։

Կան պարզագույն ճշմարտություններ, որոնք, մեզանում, ցավոք, լրացուցիչ բացատրությունների կամ արձանագրումների կարիք ունեն։
Դրանցից մեկը Հայաստանն այս փուլում առնվազն կենսունակությունից և զարգացման հեռանկարից զրկելուն միտված ծրագրով մեթոդաբար առաջ շարժվող ագրեսիվ թշնամուն դեմ հանդիման պատրանք ունենալն է, թե ռազմավարական խորությունից զուրկ և խիստ խոցելի տարածքով նույն այդ թշնամու լկտի նկրտումների պայմաններում հնարավոր է անվտանգ Հայաստան ունենալը։
Հայաստանի ռազմավարական խորքի ապահովման խնդիրը պետք է դառնա մեր ազգի և պետության անվտանգության առաջնային օրակարգերից մեկը կամ, այլ խոսքերով, լայն իմաստով այլևս չի լինելու անվտանգ Ջերմուկ, եթե մենք որպես հեռագնա օրակարգ չսահմանենք «հեռավոր» Քարվաճառի խնդրի լուծումը։

«Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ հուսալքությունը մեծ շռայլություն է, այն հավասար է մահվան, պետք է իրատեսորեն գնահատել իրողությունները, բայց մեկ պայմանով՝ եթե դրանք ձեռնտու չեն, դրանց հետ չպետք է հաշտվել, այլ պետք է պայքարել»,-ասաց Ոսկանյանը և շեշտեց, որ այսօր Սյունիքը Հայաստանի կազմում է, քանի որ 20-րդ դարասկզբին Գարեգին Նժդեհը պայքարում էր իրողությունների դեմ և փոխում դրանք:
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
https://bit.ly/3SKC0A2
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
https://bit.ly/3SKC0A2
www.panorama.am
Եթե իրողությունները ձեռնտու չեն, դրանց հետ չպետք է հաշտվել, այլ պետք է պայքարել. Վարդան Ոսկանյան
Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետական վարչախմբի ագրեսիվ գործողությունների քննադատությանը միտված հավաքական իմաստով Արևմուտքից հնչող հայտարարությունները, ոչ թե հիմնված են Հայաստանի հանդեպ համակրանքի վրա (միջազգային հարաբերություններում, որպես կանոն, այդպիսի բան չկա), այլ նպատակ ունեն Ադրբեջանի հետ գազային գործարքների համատեքստում, պատկերավոր ասած, «քաղցրաբլիթին» զուգահեռ, ձեռք բերելու նաև «մտրակ»։
Ըստ այդմ, ենթադրվում է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական իմաստով այլևս գործոն չէ, հետևաբար կարող է գոհանալ առանց «քաղցրաբլիթի» կամ, ավելի ճիշտ, միայն այդ «քաղցրաբլիթի» բանավոր նկարագրությամբ։
Բան այն է սակայն, որ, որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն է, քանի որ հայկական հրթիռները դեռևս ունակ են խաթարելու Բաքվի բռնապետսկան վարչախմբի գազի ցանկացած խողովակաշարային տեղափոխում դեպի արևմուտք՝ հատկապես, որ նման խաթարմանն ամենևին կարող են և դեմ չլինել այս հարցում ևս երկու շահագրգիռ կողմ՝ Ռուսաստանը և Իրանը։

Բաքվի բռնապետական վարչախմբի քարոզչամեքենան հատկապես ուշադրություն է դարձրել նվաստիս այն մտքին, որ պետք է սերտացնել Հայաստանի հարաբերություններն Իրանի և Հնդկաստանի հետ՝ մեր անվտանգային ճարտարապետությունը հարստացնելով լրացուցիչ բաղադրիչներով։
Կարծում եմ՝ հատուկ բացատրության կարիք չկա, թե ինչո՞ւ է հենց այս միտքը «հետաքրքրել» թշնամուն, որովհետև պարզ է, որ Հայաստանի վերականգնումը և հզորացումն այն փաստացի մահացու վտանգ է դիտարկում իր համար։
#մահ_թշնամուն
🆔 @vardan_voskanyan
Կարծում եմ՝ հատուկ բացատրության կարիք չկա, թե ինչո՞ւ է հենց այս միտքը «հետաքրքրել» թշնամուն, որովհետև պարզ է, որ Հայաստանի վերականգնումը և հզորացումն այն փաստացի մահացու վտանգ է դիտարկում իր համար։
#մահ_թշնամուն
🆔 @vardan_voskanyan
Մեզանում շատերը, ցավոք, դեռ չեն գիտակցել, կամ միգուցե չեն ցանկանում գիտակցել, որ Հայաստանում և նրա շուրջ տեղի են ունեցել արմատական փոփոխություններ։
Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի խոշոր հատվածներ բռնազավթված են թշնամու կողմից, լրջորեն խաթարված և կազմաքանդված է մեր անվտանգային համակարգը, մենք՝ որպես ազգ և պետություն, կանգնած ենք գոյութենական վտանգների ու մարտահրավերների առջև և այլն։
Հետևաբար նախկինի պես փողոցում պայմանական ծխուկ («բիչոկ») գցելու դեմ պայքարելու «օրակարգերն» այլևս ոչ մի հայաստանցի և հայ տրամաբանող անհատի ու խմբի չեն կարող նույնիսկ դույզն-ինչ հետաքրքիր լինել։
Նման շփոթեցնող «խոսույթներն», ըստ իս, արգահատելի են և վնասակար, որովհետև դրանցով մեր ուշադրությունը փորձ է կատարվում շեղել նաև միգուցե հենց այս պահին ինչ-որ պիղծ բռնազավթչի՝ մեր իսկ սրբազան հողում մեր իսկ սրբի կամ նահատակի գերեզմանի վրա ծխուկ հանգցնելուց կամ թքելուց։

Թշնամին Ջերմուկի մատույցներում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը, ցավալիորեն, վառ ապացույցն է այն բանի, որ «Ջրականը տանք, լավ կլինի, Քարվաճառը տանք լավ կլինի, Ակնան տանք, լավ կլինի, Արցախը տանք, լավ կլինի, հետ քաշվենք նախկին ՀԽՍՀ սահման, լավ կլինի» թեզերն ամբողջովին սնանկ էին, անհիմն և վտանգավոր։
Տասնամյակներ շարունակ տարբեր մակարդակներում անմտաբար ծաղրելով «ոչմիթիզականությունը», հասել ենք մի հանգրվանի, երբ արդեն ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարածքը թիզ առ թիզ բաժին է դարձել թշնամուն։
Հայաստանի այսօրվա անվտանգային տխուր վիճակի «խորհրդանիշ» Ջերմուկը նաև հենց «ոչմիթիզականությունը» ծաղրելու հետևանքն է, «թիզառթիզականության» զոհը։

Հայաստանի տարածքի խոշոր հատվածներ դեռևս բռնազավթված են թշնամու կողմից։
Սա նույնն է, թե մեր տան մի մասը գրաված և մեր որդիներին սպանած բարբարոսը շարունակի բնակվել մեր տնից խլած հատվածում՝ մեր կողքին, մեզ հետ, մեր կանանց ու զավակներին լկտի հայացքով նայելով, իսկ մենք շարունակենք ապրել այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել։
Եթե մենք հաշտվենք այս խայտառակության հետ, ապա ամոթի քավարանն անվերջ է լինելու՝ անվերջ ու հոգեմաշ։

Ըստ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդրսահմանային գործողությունների «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հետ ասոցացվող ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված միանգամից երկու հաղորդագրության, իրանական զինուժի տարբեր զորատեսակներ՝ այդ թվում զրահապատ տեխնիկա և հրետանի, տեղակայվում են Բաքվի բռնապետսկան վարչախմբի կողմից բռնազավթված տարածքների սահմաններին։
Իրանական ռազմական օդուժը նույնպես նախազգուշական թռիչքներ է սկսել այդ սահմանների երկարությամբ։
Նույն ալիքում ուղղակիորեն նշվել է՝ «Սա նախազգուշացում է Բաքվի բռնազավթիչ վարչախմբին. մենք հնարավորություն ենք ընձեռում ձեզ շտկելու ձեր վարած քաղաքականությունը, սակայն իրանական ազգի դեմ ձեր թշնամական քաղաքականության շարունակության դեպքում, մեր հանդիպումը կլինի Բաքվում և դատավարության սեղանի շուրջ»։
#հարափոփոխ_տարածաշրջանը

Իրանական արտադրության ԱԹՍ-ների լայն կիրառությունն Ուկրաինայում ստվերել է էրդողանական վարչախմբի գովական «Բայրաքթարների» իբր փառքը, որի մասին ուկրաինացիները նույնիսկ հասցրել էին երգ գրել։
Ինչպես միշտ, առանց ավելորդ աղմուկի և բարձրագոչ հայտարարությունների ու գովազդի, Իրանը փաստացիորեն վերածվել է ժամանակակից ԱԹՍ-ների ողջ շարքն արտադրող գերտերության, իսկ եթե արժանահավատ լինի այն տեղեկատվությունն, ըստ որի Ռուսաստանը պատրաստվում է իրանցիներից գնել նաև բալիստիկ հրթիռներ, ապա նաև՝ մերձավորարևելյան հրթիռային գերտերության։
Իրանական տելեգրամյան ալիքներում հրապարակված ծաղրանկարում իրանական «Շահեդ» անօդաչուների տաղավարի մոտ հերթ է, մինչդեռ թուրքական «Բայրաքթարները» հաճախորդ չունեն։
#օրինակելի_ազգերը

Իրանական արտադրության «Շահեդ» ԱԹՍ-ների կիրառությամբ ռուսական հարվածներից քաոսի մատնված Կիևից և ուկրաինական այլ քաղաքներից բարձրացող ծուխը և միջազգային ԶԼՄ-ների արձագանքները վերջնականապես մթագնեցին էրդողանական վարչախմբի «Բայրքաթարների» գովական «փառքն»՝ ի ցույց դնելով իրանական պետության և ազգի օրինակելի կարողությունը նույնիսկ խստագույն պատժամիջոցների պայամաններում հասնելու ռազմատեխնիկական լրջագույն ձեռքբերումների։
Մոտ քառասուն տարի առաջ սադդամյան հրիթռների հարվածների անպաշտպան թիրախ դարձաձ Թեհրանում շատ լավ հասկանում են, որ Մերձավոր Արևելքում թույլ պետությունները և ազգերը կործանվում են «լավագույն» դեպքում միջազգային հանրություն կոչեցյալի երեսպաշտ կարեկցսնքի պայմաններում, ուստի պարսկերենից թարգմանաբար «վկա» նշանակող «Շահեդները» հենց փաստացի վկայում են Մերձավոր Արևելքում պետականության հարատևության խորհրդանիշ Իրանի՝ հերթական անգամ ռազմաքաղաքական գերտերության կարգավիճակի հասնելու մասին։

Բաքվի բռնապետական վարչախմբի քարոչամեքենայից «Մուսավաթը» մի ամբողջական հոդված է նվիրել նվաստիս մտքերը հերքելուն։
Բայց «ամենահզորը» մտավարժանքն է առ այն, որ Ադրբեջանն իբր այնքան հզոր պետություն է, որ կարող է դիմակայել Իրանին, որից քիչ անց խոսք է գնում Բաքվի՝ Թուրքիայից, Պակիստանից և Իսրայելից Իրանի դեմ օգնություն ակնկալելու մասին։
Այստեղ են ասել՝ «թան էլ չէ՝ բրդած մածուն»:
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan
Բայց «ամենահզորը» մտավարժանքն է առ այն, որ Ադրբեջանն իբր այնքան հզոր պետություն է, որ կարող է դիմակայել Իրանին, որից քիչ անց խոսք է գնում Բաքվի՝ Թուրքիայից, Պակիստանից և Իսրայելից Իրանի դեմ օգնություն ակնկալելու մասին։
Այստեղ են ասել՝ «թան էլ չէ՝ բրդած մածուն»:
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իրանական հեռուստաալիքները կադրեր են տարածել Արցախի Հանրապետությունից՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված մերձարաքսյան գոտու մոտակայքում անցկացվող զորավարժությունների ընթացքում իրանական զինուժի կողմից Արաքսի վրա ժամանակավոր կամուրջների տեղակայման մասին։
Ըստ զորավարժության սցենարի՝ դրանց միջոցով իրանական զորամիավորումները պետք է նաև անդրսահմանային գործողություններ իրականացնեն Արաքսի հյուսիսային ափերին։
Ուշագրավ է նաև, որ զորավարժությունների քարոզչական աջակցության նպատակով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից օրերս թողարկված անիմացիոն տեսահոլովակում ցուցադրվում էր Արցախից բռնազավթված Քարավազի (Խուդափերինի) պատմական կամրջի մոտակայքում ռազմական նպատակներով ժամանակավոր կամրջի տեղակայում, որն ուղեկցվում էր Ղուրանից մեջբերմամբ ջրերը ճեղքելու և փարավոնի տոհմը կործանելու մասին։

«Ըստ իրանագետի՝ իրանական հյուպատոսության բացումը Սյունիքի մարզում արդեն իսկ պարունակում է աշխարհաքաղաքական ուղերձ՝ ադրբեջանսթուրքական դաշինքին։ Իսկ հյուպատոսության բացումն արտգործնախարարի ձեռամբ՝ այդ ուղերձը մի քանի անգամ հզոր ու ուժգին է դարձնում»։
🆔 @vardan_voskanyan
https://168.am/2022/10/20/1784006.html
🆔 @vardan_voskanyan
https://168.am/2022/10/20/1784006.html
168.am
«Սա չափազանց կարևոր այց է. Իրանի հետ «կատակներ» անելը խիստ վտանգավոր է ադրբեջանաթուրքական դաշինքի համար». Վարդան Ոսկանյան
Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Հայաստան ժամանելուց հետո Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նաև հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահի հետ։