Իրանի, Հայաստան-Իրան հարաբերությունների և հարակից այլ հարցերի մասին նվաստիս տեսակետները։
🆔 @vardan_voskanyan
https://youtu.be/fGCzHxdA0NU
🆔 @vardan_voskanyan
https://youtu.be/fGCzHxdA0NU
YouTube
«Պատմական լեգիտիմություն». Հայաստանը չի ընկալում այս հասկացությունը. «Թարմ ուղեղով»
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները՝ իրանական կողմի հայտրարությունները չպետք է ականջի հետև գցել: Սա կարծես թե հրահանգ էր նախևառաջ սեփական պատկան մարմիններին, ապա հետո Էրդողանին: Բանակից մինչև տնտեսական համակարգի աշխատողներ պետք է գիտակցեն հայ-իրանական…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանական տելեգրամյան ալիքները տեսանյութ են տարածել ուկրաինական կողմից Ռուսաստանի դեմ կռվող Բաքվի բռնապետական վարչախմբի վարձկանների վերաբերյալ։
Կադրերից մեկում «Բարև Ադրբեջան» ասող բաշիբոզուկը ձեռքով ցույց է տալիս պանթյուրքիստական ահաբեկչական «Գորշ գայլեր» կառույցի գայլի խորհրդանիշը, նույն այն նշանը, որը էրդողանական վարչախմբի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Բուենոս-Այրեսում մեքենայից ցույց էր տալիս իր այցի դեմ բողոքի գործողություն կազմակերպած արգենտինահայերին

Այսօր Ղրղզստանի Չոլփոն-Աթա հանգստարանային քաղաքում կայացել է թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դրա մասնակիցներին ընդունել է նաև Ղրղզստանի նախագահը։
Ուշագրավ է, որ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների մեկական ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի միանգամից երկու պաշտոնյա՝ Պետական անվտանգության և Արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները, ինչը ցույց է տալիս, թե որքան լրջորեն է Բաքվի բռնապետսկան վարչախումբը մոտենում, ըստ էության, համաթուրանական հեռագնա նպատակներ ունեցող և Թուրքիայից ուղղորդվող նման միջոցառումներին։
Բացի սրանից, կա ևս մեկ ուշագրավ հանգամանք: Պատկերավոր ասած, ապագա «Թուրանի անվտանգության միասնական ծառայության» այս նիստին և ընդհանրապես ձևաչափին չի մասնակցում Թուրքմենստանը, ինչը լայն իմաստով աշխարհագրական և աշխարահաքաղաքական խզում է առաջացնում նույն այդ պատրանքային Թուրանի լիրաժեք կայացման հարցում։
Ուստի հանդիպումը հենց Հայաստանին առնչվող անվտանգային տեսնակյունից պետք է ի մոտո հետաքրքիր լինի մեզ՝ ոչ միայն, հաշվի առնելով, որ դրան մասնակցում են ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ դաշինքի մեջ գտնվող Ղազախստանը և Ղրղզստանը, ինչպես նաև թշնամական Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև այն, որ դրան չի մասնակցում Թուրքմենստանը։
Ընդհանուր առմամբ, հենց այսպիսի կարևոր իրադարձությունները պետք է դառնան այն իրական օրակարգի մաս, որով պիտի զբաղված լինի Հայաստանը լայն իմաստով, այլ ոչ թե ծեռնածվական կարճաժամկետ հնարքները, որոնցով փորձ է կատարվում մեզ ուղղորդել դեպի, պատկերավոր ասած, «Հայաստան» ցուցանակով «Տիկ-տոկ», որտեղ մեր վզին փաթաթվող քննարկման «առաջնային օրակարգը» ինչ-որ մեկի պայմանական «քիթ քչփորելն» է։
#չՀայաստանը

Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի «իտալա-ֆրանսիական» ֆոտոլրագրող ներկայացող հայատյաց և իրանատյաց տխրահռչակ դեմքերից Ռեզա Դեղղաթին այսօր անձամբ բռնապետի կողմից պարգևատրվել է արհեստածին Ադրբեջանի շքանշանով։
Ատրպատականից սերող այս անձը հայտնի է ոչ միայն, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին կեղծ քարոզչոյթյան տարածումով և հակահայկական այլ գործունեությամբ, այլ նաև Իրանի Ատրպատական երկրամասի հանդեպ փաստացի պանթյուրքական նկրտումների և հակաիրանականության խոսափողներից մեկը լինելու հանգամանքով։
Բնականաբար այսպիսի «գտածոն» չէր կարող դուրս մնալ նաև Թել-Ավիվի ուշադրությունից, ուստի հակահայ և հակաիրանցի այս անձի հետ թվիթերյան իր էջում այսօր լուսանկար և շնորհավորանք է հրապարակել Բաքվում Իսրայելի դեսպանը։
Ակնհայտ է, որ հայ-իրանական հարաբերությւոնների տիրութում կա ևս մեկ չիրացված համագործակցային ոլորտ, այն է՝ համատեղ ուժերով հայատյաց և իրանատյաց նմանօրինակ անձանց քարոզչական տիրույթում լիակատար չեզոքացումը։
Կից խտապատկերում՝ Բաքվում Իսրայելի դեսպսնի թվիթերյան գրառումը։

Թվում է, թե Բաքվի բռնապետը ստացել է իր երազածից էլ ավելին՝ ոչ միայն Արցախից, այլ նաև նույնիսկ Հայաստանից բռնազավթված տարածքներ, ուստի Բերձորը՝ այսօր, ցավալիորեն, կիսաուրվական դարձած այդ քաղաքը, գրեթե ոչինչ է, և «անտրամաբանական» է դրան տիրանալու նրա մարմաջը։
Սակայն, բացի ամեն ինչից, Բերձորը հետանկախության շրջանի հայկական զենքի հաղթական փառքի վերջին խորհրդանիշներից մեկն է, որն ամեն օր հիշեցնում է մեր հերոսական ոչ շատ վաղ անցյալը, ուստի, ըստ բարբարոսների՝ մեզ պետք է զրկել նաև դրանից՝ արնաքամ անելու Հայաստանի ոչ միայն մարմինը, այլ նաև ոգին։
Բերձորը պարզապես միայն բնակավայր չէ, հաղորդակցության ուղի չէ, գազամուղ կամ համացանցային մալուխ չէ, Բերձորն այն խորհրդանիշներից է, որը «մատնում է», որ Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, կարող է ունենալ ոգի, ջախջախել թշնամուն, ջախջախել հերոսաբար, ջախջախել անսպասելի, ջախջախել բարբարոսների անպարտելիության և մեր «թշվառ ու անտեր» լինելու հարյուրամյակների կարծրատիպը ոտնակոխ անելով։
Բերձորը միայն տեղանք կամ քաղաք չէ, Բերձորը մեր ոգու հերթական ամրոցն է, ուր թշնամին ձգտում է մտնել ոչ թե մարտական փառքով, ինչպես դա արել ենք մենք՝ որպես այս սրբազան լեռնաշխարհի արժանի զավակներ, այլ եղկելի ստորագրությամբ բացված «դարպասներով»։
#մահ_թշնամուն

Երևանում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին «ահազանգերի» արդեն իսկ զանգվածային և հաճախադեպ բնույթը ցույց է տալիս, որ Հայաստանն, ըստ էության, ենթարկվում է հոգեբանական ահաբեկչական հարձակումների, որոնց նպատակը կարող է լինել թե՛ խուճապի տարածումը և թե՛ այս խնդրով զբաղվող ծառայությունների և ընդհանրապես հանրության զգոնության բթացումը։
Հետևաբար, նման փաստացի հարձակումներ իրականացնողները պետք է հնարավորին արագ բացահայտվեն և ենթարկվեն խստագույն պատժի, քանի որ չի բացառվում, որ դրանք ծրագրված կերպով կարող են կատարվել նաև թշնամու կողմից կամ թշնամական ուղղորդմամբ և համակարգմամբ։
#հավերժականՀայաստանը
🆔@vardan_voskanyan

Սիրելի ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե ՖԲ-ում օգնեք դուրս գալու արգելափակումից, որովհետև թշնամին հերթական հարձակումն է ձեռնարկել էջիս նկատմամբ։
https://www.facebook.com/vardan.voskanian
#ջնջվող

Facebook
Log in or sign up to view
See posts, photos and more on Facebook.
Արցախում թշնամական հարձակման այս պայմաններում Հայաստանի ողջ պետական համակարգը պետք է մոբիլիզացվեր՝ կոշտ հայտարարություններ, հանդիպումներ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ, միջազգային կառույցներին ահազանգեր, ԶԼՄ-ների և պետական քարոզչության համակարգված աշխատանք և ռազմաքաղաքական բնույթի այլ անհրաժեշտ աջակցության տրամադրում։
Արցախը ոչ մի պարագայում չպետք է միայնակ մնա թշնամու դեմ հանդիման, որովհետև իբր «խաղաղության դարաշրջան» կոչեցյալը կեղծ հասկացություն է, ստահոդ օրակարգ, իսկ մենք փաստացի պատերազմի մեջ ենք, ուստի թուլանալու և հերթական զիջումը թշնամուն «նվիրելու» դեպքում, հաջորդ իսկ վայրկյանից կանգնելու ենք նոր զիջման պահանջի նախաշեմին և այդպես մինչև Հայաստանի լիակատար կլանումը։
Քանի դեռ այս պարզ ճշմարտությունը փորձում ենք չտեսնել ու չընկալել և տուրք տալ կեղծ օրակարգերին, Արցախի և Հայաստանի՝ թշնամական սողացող բռնազավթումը շարունակվելու է, շարունակվելու է նաև մեր պետականության կազմաքանդումը ներսից։
Սա ոչ թե խաղաղության, այլ համազգային ամոթի դարաշրջան է, որը պետք է փակել՝ փակել մեկընդմիշտ և հավերժ՝ հենց այսօրվանից սկսելով պատրաստվել թշնամու գալիք ջախջախմանը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդրսահմանային գործողություններ իրականացնող «Ղոդս» ստորաբաժանման հետ ասոցացվող տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել այն մասին, թե ինչպես է իրանական զինտեխնիկան տեղափոխվում դեպի արհեստածին Ադրբեջանի հետ սահման։
Ուշագրավ է, որ տեսանյութը ուղեկցող տեղեկատվական գրառման մեջ օգտագործվել է ոչ թե այս արհեստածին կազմավորման «Ադրբեջանական Հանրապետություն» պաշտոնական անվանումը, այլ այն կոչվել է Հյուսիսային Ադրբեջան նահանգ, ինչից ենթադրվում է, որ առնվազն այս տելեգրամյան ալիքի հետևում կանգնած ուժը այն դիտարկում է որպես Իրանի ապագա նահանգ։
Տեսանյութն առաջին մեկնաբանության մեջ է։
#հարափոփոխ_տարածաշրջանը

Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան փորձում է ամեն կերպ կասկածի տակ դնել դեպի Ադրբեջանի սահման իրանական ռազմական տեխնիկայի շարժի մասին տեսանյութ հրապարակած՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ասոցացվող տելեգրամյան ալիքի հավաստիությունը։
Անշուշտ, տելեգրամյան այդ ալիքը պաշտոնական չէ, բայց այն չի էլ կարող պաշտոնական լինել, որովհետև «Տելեգրամ» հավելվածն Իրանում պաշտոնապես փակ է։
Սակայն, մեղմ ասած, տխմար պետք է լինել կարծելու, որ նման ալիք կարող է գործել առանց իրանական պետական մարմինների գիտության, ուղղորդման և համակարգման։
Իսկ ինչո՞ւ են արհեստածին Ադրբեջանում այդքան վախենում այդ ալիքում հրապարակված իրանական ռազմական տեխնիկայի տեղաշարժը ցույց տվող տեսանյութից։ Որովհետև Բաքվի բռնապետի քարոզչամեքենան լուրջ և հիմնավոր անհանգստություն ունի, որ հենց ադրբեջանական հասարակության մեջ նման նյութերը կարող են ոչ միայն խուճապ, այլ նաև դժգոհության լրացուցիչ ալիք ի հայտ բերել՝ հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչպես են այժմ Իրանից «ոչ պաշտոնական» լրատվական դաշտում հարվածներ հասցվում Բաքվի բռնապետսկան վարչախմբին ադրբեջանցի հավատացյալ շիաների նկատմամբ բռնաճնշումների պատճառով։

Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունում շիա հավատացյալների նկատմամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնաճնշումների խորապատկերին, պարսկալեզու տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել է նկար՝ «Պատմությունը կրկնվում է. Ադրբեջանն առանց մեկնաբանության» խորագրով։
Վերջին օրերին հատկապես սոցցանցերի տիրույթում իրանական տելեգրամյան ալիքները և այլ հարթակներ պարբերական քարոզչական հարվածներ են հասցնում Բաքվի բռնապետին շիայական սգասացության Մուհարրամ ամսվա այս օրերին ադրբեջանցի շիաների նկատմամբ գործադրվող արգելքների և բռնաճնշումների պատճառով։
#մահ_թշնամուն
🆔 @vardan_voskanyan
Վերջին օրերին հատկապես սոցցանցերի տիրույթում իրանական տելեգրամյան ալիքները և այլ հարթակներ պարբերական քարոզչական հարվածներ են հասցնում Բաքվի բռնապետին շիայական սգասացության Մուհարրամ ամսվա այս օրերին ադրբեջանցի շիաների նկատմամբ գործադրվող արգելքների և բռնաճնշումների պատճառով։
#մահ_թշնամուն
🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության ներսում գործող և շիա հավատացյալների թշնամի Բաքվի բռնապետի տապալման ուղղությամբ աշխատող «Հյուսեյնչիլար» («Հուսեյնականներ»՝ շիայական նահատակ երրորդ իմամ Հուսեյնի հետևորդներ) կազմակերպության երևելի դեմքերից շեյխ Օրխան Մամեդովը հանդես է եկել մեկնաբանությամբ Արցախի Հանրապետության դեմ Բաքվի բռնապետի սանձազերծած վերջին ագրեսիայի կապակցությամբ։
Ըստ ադրբեջանցի շիա այս գործչի՝ Բաքվի բռնապետի կողմից Արցախի կամ Հայաստանի Սյունիքի մարզի դեմ լայանածավալ ագրեսիայի դեպքում այն կավարտվի ի վնաս Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման, որովհետև կան Ռուսաստանն ու Իրանը։
Շեյխ Օրխան Մամեդովի կարծիքով՝ Բաքվի բռնապետի վերջին ագրեսիան Արցախում նպատակ է հետապնդում բռնազավթել որոշ բարձունքներ և դրանք դարձնել սակարկության առարկա Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում։
Ադրբեջանցի շիա գործիչը Բաքվի բռնապետի գործելաոճը համարում է անտրամաբանական և վնասակար։
Շեյխ Օրխան Մամեդովի մեկնաբանության պարսկերեն բնօրինակը կցված է

Audio
Վերջին զարգացումների համատեքստում իրանական արձագանքների և այլ խնդիրների մասին զրուցել եմ Հայաստանի Հանրային Ռադիոյի մեկնաբան Մարիա Պապյանի հետ։
Հարցազրույցի ամբողջական տարբերակը կցված է։
🆔 @vardan_voskanyan
Հարցազրույցի ամբողջական տարբերակը կցված է։
🆔 @vardan_voskanyan
Լոնդոնում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատունը գրաված և դրա դրոշի փոխարեն շիայական պաստառներ ու դրոշներ բարձրացրած անձինք Քուվեյթից սերող շիա հոգևորական Յասեր َԱլ Հաբիբի ստեղծած «Մահդիի սպասավորների միություն» կրոնական կազմակերպության անդամներ են։
Շիա այս հոգևորականը հետևում է ծայրահեղ աջակողմյան հայացքներ և մեծ ազդեցություն ունեցող իրանա-իրաքյան այաթոլլահ և ընդօրինակման աղբյուր Սադեղ ալ-Շիրազիին, որը գաղափարական ու հոգևոր հայրն է նաև Եվրոպայում և հատկապես Մեծ Բրիտանիայում ակտիվորեն գործող «Շիրազիյյուն» («Շիրազիականներ») ցանցի։
Դեսպանատան գրավման կադրերում երևացող կապույտ դրոշները հենց «Մահդիի սպասավորների միության» խորհրդանիշն են, իսկ գործողությունն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է ի պատասխան Բաքվի բռնապետի կողմից այս օրերին Ադրբեջանի շիաների նկատմամբ գործադրվող բռնաճնշումների։
———-
Իմամ Մահդին կամ Ժամանակի իմամը շիայական տասներկուերորդ թաքուցյալ իմամն է, որին շիաները համարում են փրկիչ։

Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունը 44-օրյա պատերազմում «հաջողության» էյֆորիայի քնում բախվել է լրջագույն ներքին մարտահրավերի, որը հեռանկարում կարող է սասանել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի իշխանությունը՝ հանգեցնելով ընդվզումների և ներքաղաքական քաոսի։
Եթե մինչ այս Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ անմարդկային բռնաճնշումներին արձագանքում էր գրեթե միայն չափավորական շիայականություն դավանող Իրանը, ապա այժմ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման փաստացիորեն իրավազուրկ շիաների մի մասի համակրանքը շահել է փորձում երեկ Լոնդոնում Բաքվի բարբարոսական վարչախմբի դեսպանատունը գրաված ծայարահեղ աջակողմյան հայացքներ ունեցող շիայական «Շիրազիականներ» ցանցը, որն, ամենայն հավանականությամբ, Բաքվի բռնապետին հետապնդելու է այսուհետ ևս։

Եթե ոմանց թվում է, թե Բերձորը, Աղավնոն և Սուսն ինչ-որ հեռու և անհասկանալի վայրում են, ապա դրանք մեր սրբազան Հայրենիքի պաշտպանական վահանի մի կարևոր մասն են, որը թշնամուն նվիրելով ևս մեկ քայլով մոտեցնում ենք նրան մեր բոլորի տներին։
Բայց այս ամենից զատ, ամեծանր բաներից մեկը ամոթն է՝ անսահման, անտանելի ու հոգեմաշ ամոթը, ամոթն այն բանի համար, որ ինչ-որ բարբարոսներ և նրանց կամակատար խմբակ անում են այնպես, որ մեր սերունդները թքեն մեր գերեզմանների վրա, քանի որ անարժան ենք եղել այս դրախտային լեռնաշխարհի տերը լինելու բարձրագույն կոչմանը՝ այն մաս առ մաս զիջելով բարբարոսական հորդաներին։

Այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է Հայաստանը, գոյության, զարգացման և հզորացման համար պայքարը հավերժ է։
Ազգերի՝ այդ պայքարից հոգնելու և հանձնվելու գինն այստեղ, ցավալիորեն, նրանց լուսանցք մղումը, փաստացի ստրկացումն ու ոչնչացումն է։
Պետական և համազգային մակարդակով բազմաբաղադրիչ և բարդ ճարտարապետություն ունեցող կյանքի ու մահու մեր պայքարը ճիշտ կազմակերպելու և ղեկավարելու դեպքում Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունն ամենևին էլ այն ամրակուռ և անհաղթահարելի պատնեշը չէ, որի դեմ պայքարելն ի սկզբանե անիմաստ է ու անօգուտ։
Հենց արդի աշխարհում բազմաթիվ են այն օրինակները, թե ինչպես ճիշտ կազմակերպված, նպատակուղղված ու կամային պայքարն իրական կամ թվացյալ ավելի ուժեղ թշնամու դեմ կարող է պսակվել հաջողությամբ, եթե այն ապահովում է ազգային լայն համախմբում և ունի վճռական ու խելամիտ առաջնորդություն։
Ի վերջո, վերոնշյալ օրինակների համար հեռուն գնալ պետք չէ։ Դեռ 1990-ականների սկզբներին նաև հենց մենք ենք ապացուցել ասվածը՝ ծնկի բերելով բոլոր առումներով Հայաստանից ավելի ուժեղ արհեստածին Ադրբեջանը։
Հիմա, ըստ էության, թշնամական տարբեր «քարոզներով» մեզ փորձում են իբր «վստահեցնել», թե դա ոչ միայն եղել է իբրև թե սխալ, այլ նաև ևս մեկ անգամ թշնամուն ջախջախելն իբր անհնարին է, փորձելով սպանել Հայաստանի՝ կյանքի համար պայքարելու արդարացի և աստվածահաճո կամքն ու տենչանքը, այդպիսով իրականում ձգտելով մեզ դատարպարտել մահվան՝ ինքնասպանության, որը նաև ամոթալի է և անարժանապատիվ։
Ուստի Առաջավոր Ասիայի մեր հինավուրց լեռնաշխարհում հենց պայքարը և այդ պայքարի թագ ու պսակ հաղթանակն է կյանքի միակ ուղին և հեռանկարը, իսկ հանձնվելը հավասարազոր է ինքնասպանության։
Հետևաբար, մենք՝ որպես պետություն ու ազգ, չենք կարող և չպետք է ընտրենք ինքնասպանությունը՝ ոչ մի դեպքում չենք կարող և չպետք է դա անենք, քանզի դրան դեմ է նաև մեր Աստված։

Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում շիայական զարթոնքի համատեքստում։
Չնայած Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ամեն ջանք գործադրում է, որպեսզի թաքցնի այն զգալի քարոզչական և անվտանգային ռեսուրսի ծախսը, որով այս գոյացության անվտանգության մարմինները փորձում են արգելել կամ ճնշել շիայական սգասացության ամիս Մուհարրամի ընթացքում կրոնական հողի վրա տեղի ունեցող շիա հավատացյալների փաստացի անհնազանդության գործողությունները, այնուամենայնիվ համացանցում պարբերբար հայտնվում են «անցանկալի» կադրեր շիայական ընդվզումներից։
Հսկայական է Իրանից եկող սոցցանցային «ոչ պաշտոնական» և արդեն իսկ խորհրդարանի պատգամավորների մակարդակով փաստացի պաշտոնական քարոզչական ճնշումը, որի ուժգնության մասին է վկայում Շամխորի շրջանի դպրոցներից մեկի տնօրենի՝ համացանցում հայտնված՝ արհեստածին Ադրբեջանի հատուկ ծառայությւոնների հանձնարարականով կազմված ձայնային ուղերձը, ինչով վերջինս զգուշացնում է աշակերտների ծնողներին չթույլատրել իրենց երեխաներին մասնակցել շիայական սգասացության արարողություններին, քանի որ դրանից օգտվում է «հայերի կողմից հանդես եկող իրանական քարոզչությունը»։
Այս ամենին զուգահեռ, Լոնդոնում արհեստածին Ադրբեջանի դեսպանատան գրավումը շատ ավելի արմատական շիայական ցանցի կազմակերպություններից մեկի կողմից էլ ավելի է բարդացրել Բաքվի բռնապետի վիճակը ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում։

Այսօր էրդողանական վարչախմբի արտգործնախարարը, բացի Հայաստանի հասցեին ագրեսիվ զգուշացումներից, հասցրել է թվիթերյան գրառում անել, որն ավարտվում է՝ «Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ Ջան Ադրբեջանն ընդհանրապես միայնակ չէ», սրանով փորձելով արձանագրել, որ իր վարչախումբը երբեք միայնակ չի թողնի Բաքվի բռնապետական վարչախմբին։
Դե, ինչ, եթե այդպես է, ապա պետք է միայնակ թողնել հենց էրդողանական վարչախմբին՝ սահմանելով Հարավային Կովկասի առողջ մարմնից Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության հեռացման տեսլականը և դրա իրականացման բազմաբաղադրիչ ծրագիրն ու այդ ծրագրից բխող քայլերը։
Այդ հիբրիդային տեսլականը պետք է բաղկացած լինի երեք խոշոր մասից՝ արհեստածինԱդրբեջանի զսպում, դրա նկատմամբ գերակայության հաստատում և դրա վերջնական ու անվերադարձ վերաձևում բնական միավորների։
Սա պետք է դառնա մեր տեսլականը, և հայկական ու դաշնակից անխտիր բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն այս գերխնդրի լուծմանը։

Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջան- Նախիջևան ցամաքային կապ ապահովելու համար իրանական տարածքով իբր նոր այլընտրանքային ճանապարհը «շրջանցելու է» Հայաստանը, ոչ այլ ինչ է, քան խաբեություն՝ ուղղված մեզ վրա քարոզչական ու քաղաքական ճնշում գործադրելուն և Բաքվի ու Անկարայի վարչախմբերի երազանք տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցքն», ի վերջո, կորզելուն։
Իրանի տարածքով նշված ճանապարհը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից և 1990-ականերին Արցախի մերձարաքսյան գոտու հայկական ազատագրումից ի վեր։ Ուղղակի դա այն ժամանակ անցնում էր Արցախի և Հայաստանի հետ իրանական սահմանին զուգահեռ՝ Արաքսի հարավային ափով։
44-օրա պատերազմի հետևանքով Արցախի մերձարաքսյան գոտու ադրբեջանական բռնազավթումից հետո այդ ճանապարհի իրանական տարածքով անցնող մասն, ի հաշիվ բռնազավթված արցախյան հատվածի, կրճատվելու է՝ Իրան մտնելով ոչ թե Հորադիսից անդին, այլ հենց Հայաստանի սահմանի մերձակայքում։
Լուսանկարում՝ Իրանի տարածքում նշված ճանապարհին, Բաքու-Նախիջևան ավտոբուսի ֆոնին, մեր հաղթանակած տարիներին։