Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Посольство Исламской Республики Иран в Армении ответило на наглую выходку азербайджанских депутатов, приписавших иранскую Голубую мечеть Еревана якобы к азербайджанскому наследию:

«Голубая мечеть - символ иранского искусства, за последние 3 десятилетия снова стала действовать как место молитв и собраний мусульман, проживающих в Армении, и туристическая достопримечательность. Большое счастье, что сохранилась его многовековая персидская эпиграфика! Кто может ее прочитать?»

🆔 @vardan_voskanyan
Իրանական «Ազարիհա» կայքը և տելեգրամյան ալիքն այսօր նյութ են հրապարակել այն մասին, թե ինչպես է Եղիշե Չարենցը նպաստել, որպեսզի ստալինյան մարտնչող աթեիզմի տարիներին Երևանի իրանական Կապույտ մզկիթը չքանդվի։

Կից լուսանկարներից մեկում նաև նվաստս է։

#մերբարեկամԻրանը

🆔 @vardan_voskanyan
«По мнению ирановеда, в первую очередь на это заявление азербайджанского депутата должны отреагировать Армения и армянское общество, поскольку несмотря на то, что Голубая мечеть иранская, она является памятником культурного наследия Армении».

🆔 @vardan_voskanyan

Азербайджанскому депутату «на пальцах» объяснили, кому принадлежит Голубая мечеть в Ереване Видео — Rusarminfo
https://rusarminfo.ru/2022/02/23/azerbajdzhanskomu-deputatu-na-palcax-obyasnili-komu-prinadlezhit-golubaya-mechet-v-erevane-video/
Ըստ թուրքական աղբյուրների՝ Սև ծովում ռումբ է ընկել Օդեսայից Ռումինիա մեկնող թուրքական քաղաքացիական նավի վրա։

Նավը վնասվել է, սակայն սպանվածներ և վիրավորներ չկան։

Հաշվի առնելով սկզբնաղբյուրի թշնամական բնույթը, վստահորեն չի կարելի պնդել, թե տեղեկատվությունը հավաստի է և միտված չէ էրդողանական վարչախմբին ներկայացնելու «զոհի» կարգավիճակում։

🆔 @vardan_voskanyan
Սա էլ էրդողանական վարչախմբի «գովական» անօդաչու «Բայրաքթարների» ճակատագիրը Ուկրաինայում։

Կոնկրետ ինձ համար այդպես էլ հասկանալի չեղավ, թե 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ինչո՞ւ չոչնչացրեցինք դրսնց տեղակայման և կառավարման կետերը թշնամու տարածքում։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Ուշագրավ է, որ Ուկրաինայում ռուսական առաջխաղացմանը զուգընթաց, Էրդողանն անհանգստության ավելի մեծ նշաններ է ցույց տալիս՝ ափսոսանք հայտնելով, որ ՆԱՏՕ-ն Կիևին օգնում է միայն խորհուրդներով։

Ակնհայտ է, որ նաև՝ որպես ՆԱՏՕ-ի օպերատոր, Մոսկվայի կենսական շահերի գոտիներ՝ Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա, քիթը խոթած էրդողանական վարչախումբը հասկանում է, որ Ուկրաինայում հաջողությունից հետո Ռուսաստանի համար փակվելու է ամենավտանգավոր ճակատներից մեկը, ինչը թույլ է տալու վերջինիս էլ ավելի մեծ ռեսուրսներով և եռանդով զբաղվելու իր հարավի «ապաթուրքականացման» գործով։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
«Ես գրեթե համոզված եմ, եթե հայկական կողմից հնչեին կոշտ հայտարարություններ, ապա իրանական կողմին դա հնարավորություն կտար նույնպես արձագանքելու և իր ունեցած գործիքակազմով որոշակի ճնշում բանեցնելու Ադրբեջանի վրա։ Մյուս կողմից՝ նաև միջազգային այլ խաղացողներ կան, որոնց ամենևին ձեռնտու չէ Սյունիքում ադրբեջանական դիրքերի ամրապնդումը»։

🆔 @vardan_voskanyan

https://168.am/2022/02/25/1658905.html
Գիտե՞ք՝ մարդկային ու պետական ցինիզմը և միևնույն ժամանակ ողբերգությունը ո՞րն է։

Երբ «Եվրոնյուզի» լրագրողը հարց է տալիս ինչ-որ եվրոպական պաշտոնյայի, թե Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մենակ է մնացել, պատասխանը հնչում է՝ «նրա փոխարեն ես էլ այդպես կկարծեի, բայց ես հիացած եմ նրա խիզախությամբ»։

Վարագույր։

#ծաղրածուների_աշխարհը
Շատերն են հարցնում, թե ինչո՞ւ եմ գրեթե մշտապես օգտագործում «Բաքվի բռնապետական վարչախումբ» բնորոշումը։

Համարյա Նույն տրամաբանությունն է, երբ Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն արդեն երեք օր կիրառում է «Կիևի ազգայնամոլական վարչախումբ» եզրույթը։

Թշնամու դեմ պայքարում հռետորաբանությունը չափազանց կարևոր է, որովհետև, եթե մարտի դաշտում նրան խոցում ես զենքով, ապա քարոզչական տիրույթում խոսքն է այն հիմնական գործիքը, որով պետք է ոչնչացնես նրան։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Պատանեկության և երիտասարդությանս տարիներին, երբ Լեոյի «Հայոց պատմության» հատորները մի քանի անգամ վերընթերցում էի, տհաճ զգացում էր, երբ գիտեի, որ հաջորդ էջերում սկսվելու էր Արշակունյաց կամ Բագրատունյաց Հայաստանի անկման տխուր դարաշրջանի նկարագրությունը։

Հիմա արդեն հասուն տարիքում նույն զգացումն եմ ապրում, երբ բոլորովին հանկարծակի վերջանում է Արաքսից ասդին Հայաստանը, մինչդեռ քիչ հեռվում անհասանելի Հայկական Պարն է։

#Հայաստանը

🆔 @vardan_voskanyan
Կարծում եմ՝ պարզ է, որ պաշտոնական Կիևը որևէ շանս չունի դիմակայելու ռուսական բանակին և վաղ թե ուշ Մոսկվան հասնելու է իր հիմնական նպատակին։

Մինչդեռ առաջիկա տարիներին արևմտյան պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը կարիք է ունենալու գործընկերների, որոնք կօգնեն այդ երկրին հաղթահարելու դրանց հետևանքները։

Այս առումով խելամիտ և ճիշտ գործելու դեպքում Հայաստանն այս հարթությունում կարող է դառնալ կարևոր օղակ, ինչի արդյունքում մեր երկիրը հնարավորություն կունենա ստանալ ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական օգուտներ։

Սակայն այս ամենին պետք է սկսել պատրաստվել հենց այսօրվանից, որովհետև մրցակիցների պակաս նույնպես չի լինելու։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Արցախի Հանրապետության Խրամորթ բնակավայրի ուղղությամբ թշնամու իրականացրած հոգեբանական հարձակումը ևս ժամանակակից հիբրիդային պատերազմների տարր է։

Սա հերթական ապացույցներից է այն բանի, որ Բաքվի բռնապետական վարչախումբը ամենևին էլ չի պատրաստվում դադարեցնել մեր նկատմամբ էլ ավելի մեծ ագրեսիվությամբ վարվող պատերազմը, այն փորձելով առաջ մղել անխտիր բոլոր հարթություններում՝ այդ թվում նաև բարոյահոգեբանական։

Մեր անզուգաչափ պատասխաններից մեկը կարող է լինել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման տեղաբնիկ ժողովուրդների լեզուներով քարոզչական նյութերի և երգերի՝ բարձրախոսներով հեռասփռումը թշնամու ուղղությամբ։

Ի դեպ, ի տարբերություն թշնամու, որն այդպես էլ չի կարողանում առանց քերականական, արտասանական և առոգանական սխալների հայերեն տեքստեր կազմել և սփռել, Հայաստանն ի վիճակի է դա անել առնվազն ադրբեջաներենով, թալիշերենով և կովկասյան պարսկերենով (թաթերենով):

Ի պատասխան մեր բնակավայրի ուղղությամբ մահմեդական աղոթքի՝ բարձրախոսներով տարածման, կարելի է դեպի թշնամու դիրքեր սփռել իրանցի հոգևորականների շիայական քարոզները՝ հենց այն քաղաքական-կրոնական տեքստերը, որոնցից այդքան սարսափում է Բաքվի բռնապետը։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման մայրաքաղաքում ինքնաբուխ ցույցեր կազմակերպելն անհնար է, քանի որ գործ ունենք բացահայտ բռնապետական վարչախմբի տոտալիտար իշխանության հետ։

Ուստի, այդ քաղաքում տեղի ունեցած հակառուսական բողոքի գործողությունը միանշանակորեն «օրհնվել» և կազմակերպվել է Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից։

Մյուս կողմից, պաշտոնական Բաքուն Ռուսաստանի դեմ փաստացի կռվելու նպատակով անվճար վառելիք է տրամադրում Կիևին և խիստ կասկածելի «հումանիտար» օգնություն առաքում լեհ-ուկրաինական սահման։

Եթե այս ամենին հավելենք էրդողանական վարչախմբի կողմից հնչող հակառուսական հայտարարությունները, որոնց վերջին դրսևորումներից էր Կիևում Թուրքիայի դեսպանատան թվիթերյան էջում ռուսաստանցի զինծառայողներին վիրավորող հրապարակումը, ապա կասկած չկա, թե որ ճամբարից է պաշտոնական Մոսկվային արևելյան խորամանկությամբ նաև շողոքորթել փորձող թուրք-ադրբեջանական դաշինքը։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Это очередное доказательство того, что диктаторский режим Баку отнюдь не собирается прекращать ведущуюся против нас с еще большей агрессивностью войну, пытаясь продвигать ее во всех плоскостях без исключения, в том числе и в морально-психологической».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3plFpZF
էրդողանական վարչախմբի կողմից Մոնտրյոյի կոնվենցիայի հղմամբ Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի առջև բացահայտ հակառուսական քայլ է։

Այն, որ նեղուցներն իբր հավասար կերպով փակվել են նաև ուկրաինական ռազմանավերի համար, ոչինչ է, քանի որ, ի տարբերություն Ռուսաստանի, Միջերկրականի ջրերում կամ համաշխարհային օվկիանոսում Ուկրաինայի ռազմածովային ուժերը որևէ առաջադրանք չեն կատարում, ուստի փաստացիորեն սահմանափակվել է միայն ռուսական ռազմանավերի տեղաշարժի հնարավորությունը։

Մյուս կողմից, Թուրքիայում ապաստան ստացած հակառուսական «ինտերնացիոնալի»՝ այդ թվում Ղրիմի իբր «վտարանդի» թաթարների, իսկ իրականում այս ժողովրդի իղձերի հետ կապ չունեցող պանթյուրքական կազմակերպությունների կողմից Թուրքիայում անցկացված բողոքի գործողությունները ևս անուղղակի պետական մակարդակով հակառուսականության խթանման օրինակներ են։

Սակայն «արևելյան վաճառականի» խորամանկությամբ Էրդողանական վարչախումբը բաց է պահում իր երկինքը ռուսական օդանավերի համար՝ նպատակ ունենալով Մոսկվայի դեմ պատժամիջոցներից քաղել տնտեսական օգուտներ օդային տարանցման և զբոսաշրջային հոսքերի միջոցով։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ հավաքական Արևմուտքը փաստացի համատարած տնտեսական պատերազմ է սկսել Ռուաստանի դեմ։

Այս խորապատկերին Եվրոպական Միության պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ փորձելու են, ի հաշիվ ռուսական գազի, մեծացնել այս էներգակրի ներկրման ծավալներն Ադրբեջանից և Ալժիրից, իսկ Բաքվի բռնապետական վարչախումբը կարծես ամենևին դեմ չէ այս հարցում միանալու Մոսկվայի հակառակորդներին։

Եթե Ալժիրի վրա ազդելու որևէ արդյունավետ լծակ Ռուսաստանը չունի, ապա Բաքվի բռնապետական վարչախմբի պարագայում դաշնակից Հայաստանի և Արցախի հանրապետությունները, հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը և այլ գործիքակազմեր, կարող են պատվար հանդիսանալ Հարավային Կովկասում Բաքվի բռնապետի նաև հակառուսական նկրտումների դեմ։

Ուստի, հաշվի առնելով այս ամենը, կարծում եմ՝ Մոսկվան պետք էլ ավելի շահագրգիռ դառնա ոչ միայն վերազինելու և արդիականացնելու հայկական զինված ուժերը, այլ նաև դիտարկելու Արցախից բռնազավթված տարածքների ապաբռնազավթման և ապաադրբեջանականացման հնարավորությունները։

Սակայն այս ամենին հասնելու համար անհրաժեշտ է նաև հայկական կողմից գործուն և քրտնաջան աշխատանք, որովհետև մարտահրավերներին զուգահեռ ստեղծվել են նաև նոր հնարավորություններ։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Посему, с учетом всего этого, Москва должна стать еще более заинтересованной не только в перевооружении и модернизации армянских вооруженных сил, но и в рассмотрении возможностей деоккупации и деазербайджанизации оккупированных территорий Арцаха.

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3MfVhXo
В азербайджанском сегменте социальных сетей и общественных настроениях широко распространен экспансионизм. В частности, у них настолько разгорелся аппетит, что уже распространяется лозунг «Дербент – это Азербайджан» (напомним, Дерденд – российский город на Северном Кавказе), по аналогии с печально известным лозунгом бакинского диктатора «Арцах – это Азербайджан».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3hvGFor
Բաքվի բռնապետական վարչախմբի նաև ռուսալեզու քարոզչամիջոցներն անհանգստացած են նվաստիս գրառումներում արտահայտված մտքերից։

Իսկ սա նշանակում է, որ ուղղությունը ճիշտ է։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan