Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
319 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
«Բայց մի բան ակնհայտ է՝ Ադրբեջանը հակառուսական պետություն է. հակառուսաստան է: Եթե նման բնորոշում ՌԴ նախագահը տվեց Ուկրաինային, ապա Ադրբեջանը նույնանման հակառուսաստան է, ուղղակի շատ ավելի թաքուցյալ և շատ ավելի վտանգավոր բնույթով: Ադրբեջանը թաքնված հակառուսական տարածք և հակառուսական հասարակություն է»:

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/35wtcdE
"Тем не менее, с декларациями или без, более чем очевидно, что алиевский Азербайджан является глубоко антироссийским государством. Другое дело, что антироссийские настроения бакинской правящей элиты носят латентный характер. Что придает им еще более опасный характер. Антироссийски настроены правящая в Азербайджане элита и азербайджанское общество. В Москве, конечно, все это прекрасно видят и понимают. Но мы в свою очередь должны понимать, что башен в Кремле несколько, и под ними с подачи алиевского режима активно осуществляется лоббистская деятельность. В основном посредством подкупа различных российских чинов, работающих за взятки против интересов уже не только Армении, но и собственной страны", - подытожил Восканян. -

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3MlX4u1
Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու «գովական» թռչող սարքերին ռուսական զորախմբի կողմից հասցված նաև իմիջային հուժկու հարվածին էրդողանական վարչախումբը փորձում է պատասխանել սնապարծ հայտարարություններով առ այն, որ աշխարհում անօդաչուներով առաջին հաղթանակն իբր տարել են թյուրքերը։

Ընդ որում, այս ամենն արվում է այն ժամանակ, երբ ռուսական բանակը ոչ միայն գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Ուկրաինայի տրամադրության տակ եղած «Բայրաքթարներն», այլ նաև, հենց այսօր տարածված պաշտոնական տեսանյութից դատելով, հաջողությամբ կիրառել սեփական արտադրության հարվածային «Ինոխոդեց» անօդաչու թռչող սարքը։

Սրանով Ռուսաստանը, փաստացիորեն ազատելով ուկրաինական երկինքը էրդողանական վարչախմբի «Բայրաքթարներից», անօդաչուների մակարդակով նույնպես գերականություն է հաստատել այնտեղ, «Բայրքաթար» անունը թողնելով միայն Կիևի կենդանաբանական այգուն, որտեղ այդպես են կոչել ինչ-որ կենդանու։

Խտապատկերը՝ էրդողանական վարչախմբի «Անատոլիա» պետական լրատվական գործակալության էջից։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչները և վարձկաններն Ուկրաինա են տեղափոխվում Լեհաստանի տարածքով։

Այս համատեքստում ուշագրավ է, որ Ուկրաինայում մարտական գործողությունների մեկնարկին՝ դեռևս փետրվարին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անունով գործող ոչ պաշտոնական թվիթերյան էջը հայտարարություն էր տարածել Ադրբեջանի տարածքում մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչների գործունեւթյան անթույլատրելիության մասին։

Իրականում կարծես խոսքը հենց այն ահաբեկիչների մասին է, որոնք Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման տարածք էին տեղափոխվել 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում և որոնց հետագա «ճակատագիրն» այդպես էլ անհայտ էր մնում։

Մինչդեռ, Ուկրաինա իբր «հումանիտար» օգնության առաքման պատրվակով Բաքվի բռնապետական վարչախումբը հաճախակիացրել է Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի թիվը, որոնցում կարող են լինել ոչ միայն զենք և ռազմամթերք, այլ նաև հենց մերձավորարևելյան ահաբեկիչների խմբեր։

#մահ_թշնսմուն

🆔 @vardan_voskanyan
«Тем временем, под предлогом якобы доставки “гуманитарной” помощи Украине, диктаторский режим Баку увеличил количество следующих из Азербайджана в Польшу самолетов с крайне подозрительным грузом, на борту которых могут быть не только оружие и боеприпасы, но и группировки ближневосточных террористов».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/34fbwmg
Բաքվի բռնապետի դատարան կոչեցյալը գրեթե 20-ական տարով ազատազրկման է դատապարտել մեր երկու զինվորականների, որոնք գերևարվել էին Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Արցախից բռնազավթված Քարվաճառի սահմանագծին։

Միջազգային հանրություն կոչվողի հանցակից լռությունն արդեն, որպես կանոն, «սովորական» երևույթ է, սակայն ապշեցնող և ողբերգական է մեր պետական և հանային դաշտի լռությունը, որոնք, ըստ էության, մեր զինվորականներին բախտի կամ, ավելի ճիշտ, Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտսպսնների քմահաճույքին են թողել։

Սահմանային վտանգավոր գոտիներում Հայաստանի և Արցախի հանրսպետությունների անվտանգությունն ապահովող մեր յուրաքանչյուր զինվորական պետք է համոզված լինի, որ իր թիկունքին կանգնած է իրեն բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու պատրաստ պետություն և հանրություն, հակառակ դեպքում՝ մենք ստիպված ենք լինելու, պատկերավոր ասած, արդեն մեր բակերում դիմակայելու թշնամուն։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Դատելով ընկերներիս արձագանքից, Բաքվի բռնապետի քարոզչամեքենան «Ֆեյսբուքի» իմ էջն արգելափակելու գործողությունն իրականացնում է նաև տելեգրամյան պանթյուրքական խմբերում լայն համակարգմամբ։

Եթե հարձակվում են, ուրեմն վտանգ են զգում շատ պարզ տրամաբանությունը հուշում է, որ թշնամու համար վտանգավոր է նաև խոսքը, քանզի կաթիլը քար է ծակում։

Ի դեպ, որքան էլ փորձեն արգելափակել էջս և հեռացնել այն գրառումը, որտեղ խոսվում է Ադրբեջանից ահաբեկիչների մատակարարման մասին, դա իրականությունը չի փոխելու, քանզի Բաքվի բռնապետական վարչախումբն իր բնույթով եղել և մնում է ահաբեկչական ու ահաբեկիչներ արտահանող։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բռնապետի արտգործնախարարությունը հայտնում է, որ Խարկովում օդային հարվածներ են հասցվել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հյուպատոսությանը։

Ակնհայտ է, որ սխալմամբ նման հարվածներ հասցնելու հավանականությունը գրեթե բացառվում է և իրականացվել է պատժիչ գործողություն։

Նման քայլի համար կարող էր պատճառ լինել այդ հյուպատոսության հակառուսական գործունեությունը, որը թաքուցյալ, իսկ երբեմն բացահայտ դրսևորումներով նկատելի է Բաքվի բռնապետսկան վարչախմբի ռազմաքաղաքական և քարոզչական ուղեգծում։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Ֆեյսբուքյան օգտահաշվիս վրա արդեն գրեթե ամենժամյա թշնամական հարձակումներն այլևս թույլ չեն տալիս առժամանակ օգտվել այդ հարթակից։

Ուստի, այս և առաջիկա շաբաթվա ընթացքում միակ հարթակը, որտեղ կգրեմ, տելեգրամյան այս ալիքս է։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչների միջազգային թրաֆիքինգում Բաքվի բռնապետական վարչախմբի ներգրավվածության և այլ խնդիրների մասին նվաստիս տեսակետները։

🆔 @vardan_voskanyan

https://youtu.be/nYXM6kwgSm8
Բաքվի բռնապետական վարչախմբին խստորեն անհանգստացրել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունն Արցախից Ուկրաինա մարդասիրական օգնության առաքման և ընդհանրապես Արցախն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումից առանձին դիտարկելու հանգամանքը։

Իրականում պարզ է, որ Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել հետխորհրդային Ադրբեջանի կազմում, սակայն հստակ է նաև այն, որ Բաքվի բռնապետսկան վարչախմբի կողմից կազմակերպվող կամ ուղղորդվող և «օրհնվող» պարբերական հակառուսական գործողություններն ու հռետորաբանությունը չեն կարող անպատասխան մնալ։

Ուստի, Բաքվի բռնապետին լավ կլինի այս կապակցությամբ հիշել հենց ռուսական հայտնի դարձվածքը՝ «зри в корень» և հասկանալ, որ երկու պարանի վրա խաղալ այլևս չի ստացվելու:

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Forwarded from Iranologists (Garik Misakyan)
📌 Вчера, в аэропорту Стамбула был арестован гражданин Азербайджана, направлявшийся в Македонию. Его родственники рассказали, что он намеревался поехать сперва в Македонию, а затем в Польшу, чтобы присоединиться к украинцам, воюющим против русских войск.

В то же время, судя по слухам, циркулирующим в азербайджанских соцсетях, в самом Азербайджане, азербайджанцы, поддерживающие Украину, пытаются организовать отряды наемников, чтобы поехать на Украину для участия в боевых действиях с российской армией и добровольцами из Донбасса.

Нужно отметить что, автор данной информации - одна из журналистов Haqqin.az, которым руководит близко стоящий к руководству Азербайджана печально известный Эйнулла Фатулаев.

✒️Артём Тоноян

🇦🇲🇮🇷
@Arm_Iranologists
«У нас нет никакой информации о том, что стало с террористами, перебравшимися во время 44-дневной войны в Азербайджан с Ближнего Востока. Можно предположить, что хотя бы часть из них осталась в Азербайджане», — отметил Восканян.

🆔 @vardan_voskanan

https://galatv.am/ru/3077211/
Մերձավոր Արևելքում և Կովկասում գոնե ինձ հայտնի չէ որևէ ժողովուրդ, որի շրջանում բացակայի վրեժի ավանդույթը, իսկ ոմանց մոտ այն նույնիսկ ունի գրեթե կառուցակարգային երևույթին բնորոշ ընդգծվածություն։

Լա՞վ է, դա, թե վա՞տ, Աստված գիտե, սակայն դրանից չի դադարում գոյություն ունենալ այն փաստը, որ հայերիս շրջապատում չկա և ոչ մի ժողովուրդ, որը մերժում է վրեժի իրավունքը կամ հրաժարվում դրանից։

Եթե մենք՝ որպես ազգ պատրաստվում ենք շարունակել ապրել այս տարածաշրջանում, իսկ ես կարծում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք ապրել՝ և հենց մեր հայրենի լեռնաշխարհում, ապա ազգային մակարդակում թշնամուց վրեժխնդիր լինելուց հրաժարվելը հավասարազոր է Մերձավոր Արևելքի և Կովկասի արևի տակ տեղ չունենալուն՝ փառավոր պատմություն ունեցած, բայց նույն այդ պատմության անփառունակ գիրկն անցած ազգերի շարքը համալրելուն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Միանգամից մի քանի լրատվամիջոցներ՝ այդ թվում նաև Սիրիայի պետական «SANA» լրատվական գործակալությունը, տեղեկատվություն են տարածել մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչներին Թուրքիայի կողմից Ուկրաինա տեղափոխելու մասին։

Սիրիական ընդդիմության աղբյուրն էլ ռուսական «Риа Новости»-ին հայտնել է, որ այդ ահաբեկիչների մեջ կան նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված և այնտեղ տեղակայված բազմաթիվ ծայրահեղականներ։

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Բաքվի բռնապետսկան վարչախումբը ոչ միայն միջազգային ահաբեկչությանը սատարող, այլ նաև ահաբեկիչներ «արտահանող» և հակառուսական նպատակներով օգտագործող շահագրգիռ կողմ է, հետևաբար պետք է պատասխան տա իր գործողությունների համար։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Мы должны понять, что главная повестка Республики Армения сегодня – не эпоха мира, а восстановление безопасности и краеугольного камня этой самой безопасности – нашей армии. Все остальное – пустые слова и опасный популизм…».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3pS5Iqq
Բաքվի բռնապետսկան վարչախումբը լկտիաբար կրակում է մեր խաղաղ բնակչության և զինվորների վրա Արցախում և Հայաստանի սահմանին։

Մինչդեռ Հայաստանում պնդում են, թե չեն շեղվելու իբր «խաղաղության օրակարգից»:

Թշնամու ինքնաձիգների և ավելի ծանր զինատեսակների կրակի տակ չի կարող լինել և ոչ մի «խաղաղության օրակարգ», պատկերավոր ասած, բացի խաղաղ հանգչելուց։

Ուստի, Հայաստանի և Արցախի թիվ մեկ օրակարգը պետք է լինի մեր անվտանգության ապահովումը, իսկ դա կարելի է անել ոչ թե պատրանքային խաղաղության մասին խոսելով, այլ առաջին հերթին մեր բանակը վերականգնելով ու հզորացնելով և թշնամուն հակահարված հասցնելով։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Прежнего мира уже нет, изменилась вся геополитика, которая окажет влияние и на наш регион. Армения и Арцах должны быть в курсе не только развития событий, но и быть готовыми к возможным сценариям».

🆔 @vardan_voskanyan

https://news.am/rus/news/690779.html
Կարծում եմ՝ հատկապես մեր հասարակությանն այսօր խիստ անհրաժեշտ է քաղաքական խոսք։ Խոսք, որում հստակ և տրամաբանված անդրադարձ կլինի հատկապես մեր երկրի առջև ծառացած արտաքին անվտանգային մարտահրավերներին, որովհետև հենց դրանք պետք է այժմ առաջնային համարվեն մեր թե՛ պետական և թե՛ հասարակական օրակարգերում, այլ ոչ թե լղոզված, խուսափողական և ոչինչ չասող ձևակերպումները։

Արթուր Վանեցյանի վերջին հարցազրույցում մատնանշված են մի շարք նման մարտահրավերներ, սակայն, ըստ իս, առավել ուշագրավ է հայ-թուրքական, այսպես կոչված, երկխոսության մասին հատվածը։

Նշված գործընթացը չի կարող շահավետ լինել մեր պետության ու ազգի համար, քանի որ, որքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանի շահն այդ «երկխոսության» մեջ ուղղակի բացակայում է և, փաստացիորեն, առաջ է մղվում բացառապես թուրքական կողմի համար ձեռնտու օրակարգ։

Այս բանակցողներով, այս պահին, այս օրակարգով և թափանցիկության այսպիսի պակասով այդ, այսպես կոչված, երկխոսությունը ոչ թե լուծում է մեր անվտանգային մարտահրավերների գոնե մի մասը, այլ ստեղծում է անվտանգային նոր խութեր, որոնց հաղթահարումն էլ ավելի բարդ է լինելու, քան նույնիսկ այժմ է։

🆔 @vardan_voskanyan

https://armlur.am/1171929/
2022թ. մարտի 14-ին ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում տեղի կունենա «Նիզսմի Գանջավին և պարսկախոսությունն Առանում ու Շիրվանում» գիտաժողովը։

Բաքվի բռնապետսկան վարչախումբը ջանք ու եռանդ չի խնայում յուրացնելու պարսից գրականության այս հռչակավոր դասականին, այն դեպքում, երբ Նիզամիի ժամանակներում բանաստեղծի քաղաք Գանձակում խոսվում էին հայերենը և պարսկերենը, իսկ ադրբեջանական էթնիկական միավորի և դրա արհեստածին պետական կազմավորման ստեղծումը դեռ գալիք դարերի հեռավոր մշուշում էր։

🆔 @vardan_voskanyan