Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
319 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Երեկ բողոքի գործողություն իրականացնող Կիրանցի բնակիչներն արհեստածին Ադրբեջանի կողմից պաշտոնապես Խեյրիմլի կոչվող նախկին գյուղը կոչում էին Խըրմուլու, Խըրըմլու ձևերով։

Այս հանգամանքը ստիպեց լրացուցիչ մտածել այս տեղանվան ծագման վերաբերյալ, քանի որ սկզբնապես դա իրոք թվում էր ադրբեջանական ծագման։

Գյուղանվան լրացուցիչ քննությունն ակնհայտորեն ցույց է տալիս, որ նույնիսկ ադրբեջանական աղբյուրներում չկա դրա հստակ ստուգաբանություն, և այն, որ եղել է նման ցեղանուն, որից էլ առաջացել է բնականունը, իրականում նույնպես ենթադրություն է։

Միանշանակ է նաև, որ անվան մեջ թյուրքական ծագման է միայն «-լու/-լի» վերջածանցը, որն, ի դեպ, օգտագործվել է հայկական տեղանունները «թյուրքականացնելու» համար։ Սրա օրինակ է, դիցուք, Արարատի մարզի Շաղափ գյուղի անվանումը, որը մինչև վերահայկականցումը հայտնի էր որպես Շաղափլու։ Ուստի «-լու/-լի» ածանցի առկայությունը դեռևս ապացույց չէ տեղանվան արմատական մասի թյուրքական լինելու։

«Խեյրիմլի» տեղանվան արմատական մասը «*խեյրիմ-» ադրբեջաներենում ոչ մի իմաստ չունի, մինչդեռ կիրանցեցիների արտասանությունից դատելով, շատ հավանական է, որ գյուղանվան արմատական մասում գործ ունենք հայերեն «խրամ» բառի հետ՝ «խորունկ, նեղ ձոր, հեղեղատ, ձորի ժայռերի միջից բացված զառիվայր» և այլն։

Նման իմաստով տեղանուն կարող էր ի հայտ գալ, եթե աշխարհագրական տեղանքը համապատասխանում է «խրամ» բառի նշանակությանը, և իրականում դա հենց այդպես է, ինչում կարող եք համոզվել տարածքում Կիրանցի կամրջի հատվածի կից պատկերով, որը վերցրել եմ Google Earth-ի քարտեզից։

Սա լոկ նախնական դիտարկում է, սակայն ակնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է։

Ի դեպ, «խրամ» բաղադրիչով պատմական և այժմյան տեղանունները տարածված են Հայաստանով մեկ՝ Խրամ (ավան Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Նախճավան գավառում), Խրամաձոր (գյուղատեղի Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում), Խրամիձոր կամ Խրամաձոր (ձոր Լոռիում, Հաղպատի մոտ), Խրամուտ կամ Խրամորթ (բռնազավթված Արցախի Հանրապետությունում, կազմված է՝ «խրամ» արմատից և «-ուտ» ածանցից, ինչպես՝ «այգի» - «այգուտ», «ճահիճ» - «ճահճուտ») և այլն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Քանի որ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամիջոցներն, ակնհայտորեն կեղծելով Իրանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշման մասին հայտարարությունը, փորձում են աղճատել դրա իմաստը, պարսկերենից թարգմանաբար կներկայացնեմ այն։

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այսօր բառացիորեն հայտարարել է՝ «Մենք հարգում ենք Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության՝ երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովի նիստում կայացված համաձայնությունները»:

Իրանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումն արտահայտելիս, իրանցի դիվանագետը չի օգտագործել ո՛չ «ողջունել», ո՛չ էլ «գնահատել» բնորոշումները։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում թշնամու դիմաց ճանապարհը փակող քաղաքացիներին են ցրում, բացելով թշնամու անխուսափելի ներխուժման ուղին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի կրճատումը նվիրագործող ինչ-որ «ստոլբով» (այո՛, «ստոլբա», որովհետև հայերենի ոսկեղենիկ «սյուն» բառն այս դեպքում գործածելը մեղք է), որը փոխարինելու է եկել իրական պաշտպանություն ապահովող կահավորված ամրությանը և տարածքին, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կրկին սպառնալիքներ և վիրավորանքներ է հնչեցրել Հայաստանի և հայության հասցեին՝ ընդ որում՝ օտարերկրացի հյուրերի ներկայությամբ, վերհաստատելով նաև բոլոր հակահայկական նախապայմանները։

Հայերիս անվանելով «հոգեբանական շեղումներ» ունեցողներ, ինչն ակնհայտ ատելության խոսք է, ժառանգական այս բռնապետը, կրկնել է իբր խաղաղության հասնելու համար իր առաջ քաշած բոլոր նախապայմանները՝ այսպես կոչված, «թուրանական միջանցք», Հայաստանի սահմանադրության և զինանշանի փոփոխություն, Հայաստանի, ըստ էության, զինաթափում և այլն։

Սա է թշնամու իրական վիճակը և մտադրությունը, իսկ մնացած ամեն ինչ պատրանք է՝ հերթական կոտորածի դուռ բացող պատրանք։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ էության, նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին։

Նրա խոսքով՝ այժմ ի փառս Հայաստսնի մղվող պայքարը պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի, և այդ պայքարը նաև Սրբազանի անձի միջոցով առաջնորդում է Աստված։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Եթե ՀՀ ոստիկանությունը իրավազոր է Տիգրանաշենի տարածքում գործելու, իսկ այն այդտեղ գործում է, ուրեմն դա մեր երկրի ինքնիշխան տարածքն է։

Ուստի, ոչ ոք իրավունք չի ունենալու այն հանձնելու թշնամուն, իսկ նման մտադրության դեպքում ոստիկանությունը կրկին պետք է գործի։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց, եթե այս հատվածում տեղի ունենա «սահմանազատում» կոչեցյալը։

Ուղիղ գծով մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող, ինչը նշանակում է, որ այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Սա Հայաստան - Վրաստան միջպետական մայրուղու՝ Կիրանցի կամրջի հատվածն է։

Եթե այստեղ տեղի ունենա, այսպես, կոչված, «սահմանազատումը», ապա իբր «այլընտրանքային» հռչակվող ճանապարհից մինչև թշնամին կլինի մոտավորապես 20 մետր։ Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Սա գրում է հենց Կիրանց գյուղի բնակչուհին, և իրավիճակն այսպիսին է, որովհետև մենք գտնվում ենք շարունակական պարտության շղթայում, համազգային ամոթի և նվաստացման շրջափուլում, որն անվերջորեն մաշում է ոչ միայն մեր պետության իրական տարածքը, այլ նաև մեր հոգին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Սլավիկ Ալավերդյանի պատրաստած այս նյութի համաձայն՝ շատ հստակ է, որ Կիրանցի հատվածում թշնամուն հանձնվում են Հայաստանի Հանրապետության տարածքներ։

Սա է ճշմարտությունն այն մասին, թե ինչ է կատարվում իրականում։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք» հռչակվածում կային Արցախի, Ռուսաստանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների զինված ուժեր։ Այժմ դրանցից և ոչ մեկը չկա։

Նույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունում, երկկողմ պայմանագրի համաձայն՝ կար միայն ռուսական ռազմակայան, որը մնացել էր դեռևս ԽՍՀՄ ժամանակներից։

Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի վերնոշյալ զինված ուժ, իսկ Հայաստանում կան ռուսական զինված ուժերի աշխարհագրության ընդլայնում, ադրբեջանական թշնամական օկուպացիոն ուժեր և եվրոպական դիտորդներ։

Պարադոքս է, բայց փաստ, որ մեր երկրի այսքան պակաս ինքնիշխանության պատասխանատուներն օրն ի բուն բարբաջում են հենց ինքնիշխանությունից՝ Հայաստանը փաստացիորեն հասցնելով անդունդի եզրին և, որն ամենանվաստացուցիչն է, դարձնելով Բաքվի բռնապետի թելադրանքից կախյալ պետություն։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք։

Իրենց հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության հանդեպ սև բերետավորների գործողությունը ոչ միայն առաջին անգամ տապալվեց, այլ նաև Բագրատ Սրբազանը հանրայնորեն պարսավեց նրանց՝ «Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...»:

#հավերժականՀայաստսնը

🆔 @vardan_voskanyan
Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս՝ յուրօրինակ բանակային «կաստա», որի անդամ դառնալը պետք է լինի դժվար, բայց սոցիալապես ամենապատվաբեր և ամենաապահով կարգավիճակը։

Կիսազինվորական-կիսաբիզնեսմեն կամ, պատկերավոր ասած, այգեգործությունից ազատ ժամանակ և ոստիկանից պակաս սոցիալական ապահովության մակարդակ ունեցող սպա աշխատողն օբյեկտիվորեն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքների հիման վրա ապրող և գործող օրինակելի այդ «կաստան», ուստի և չի կարող ունենալ ինքնուրույն դիմագիծ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բագրատ Սրբազանի կոչը. «Ձեր ձայնը բարձրացրե՛ք, խոսե՛ք ճշմարտության մասին»։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Թիկունքումս մեր նախնիների քաղաքակրթական ջանքի հերթական գլուխգործոցն է՝ Աղջոց վանքի՝ առաքյալների պատկերաքանդակներով մուտքերից մեկը։

Այս վանքի վիճակներից են եղել նաև Մեծ և Փոքր Գլան գյուղերը, որոնց անվանումն ապահայկականացումից հետո բարբարոսական աղճատմամբ մի կարժ ժամանակ դարձել է ինչ-որ «Գիլանլար»։

Նաև քաղաքակրթական Հայաստանի սրբազան տարածքներին հավակնող բարբարոսները և ոչ մի իրավունք չունեն՝ նույնիսկ մեկ թիզ հողի կամ մեկ քարի, քանի որ այստեղի ողջ քաղաքակրթությունը օծված է մեր նախնիների քրտինքով և արյամբ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Քաղաքականությամբ չեմ զբաղվում» արգահատելի արտահայտությունը դարձել է մերօրյա հարմարվողականության կեղծ կարգախոս։

Այդ արտահայտությունը «վահան» դարձնողներն իրականում զբաղվում են քաղաքականությամբ, ուղղակի դա թշնամուն վաղ, թե ուշ իրենց իսկ տունը հանձնելու քաղաքականություն է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բագրատ Սրբազանին թիրախավորելուն միտված ստի, կեղծիքի և ապատեղեկատվության հեղեղը կողմնակի ցուցիչ է այն բանի, որ նրան վարկաբեկող և ոչ մի իրական հանգամանք կամ փաստ գոյություն չունի։

Այս ամենն էլ ավելի է ամրացնում Սրբազանի հանրային դիրքը և նրան դարձնում էլ ավելի անխոցելի զանգվածային ընկալումներում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է՝ «ՀՀ իշխանությունը Կիրանցում փաստացի պատրաստ է հանձնել Ադրբեջանին մոտ 180 մլրդ քառ. մմ ՀՀ տարածք

Քանի որ իշխանության ներկայացուցիչները սիրում են կրկնել, որ «Տավուշում ՀՀ-ից ոչ մի մմ տարածք չի զիջվում», ապա հաշվենք հենց մմ-ով։

* ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Տավուշում վերականգնվում են խորհրդային սահմանները։

* Դրանք այս հատվածում համապատասխանում են ՀՀ Կադաստրի կոմիտեի քարտեզին։

Դա գիտե իշխանության վերնախավը, դա շատ ավելի լավ գիտեն Կիրանցի բնակիչները։

* Նույն Կադաստրի կոմիտեի տվյալներին է հղում անում իշխանությունը՝ պնդելով, որ նախկին ադրբեջանական գյուղերի տարածքը ՀՀ-ինը չէ։
* Մանուշակագույնը՝ Կադաստրի կոմիտեի տվյալներով ՀՀ տարածքն է, որը «դելիմիտացիայից» հետո մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ (կապտավունի հետ միասին)։

Այդ մանուշակագույն հատվածը կազմում է մոտ 0,18 քառ. կմ կամ 180 մլրդ. քառ. մմ։

P.S. Քանի որ կառավարության քարտեզում սահմանը շատ «հաստ» գծով է, կներեք, կարող է մի քանի մլրդ քառ. մմ այս կամ այն կողմ լինել»։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Կիրանցում «գործողություն» իրականացրած ամեն ոստիկան պետք է գիտակցի, որ վաղը եթե թշնամու բաշիբոզուկը, Աստված մի արասցե, որոշի մոտ 150 մետրից ուղիղ նշանառությամբ թիրախավորել գյուղի նորակառույց դպրոցը, հենց ինքն է մեղսակից լինելու դրան։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Սա, ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները։

Վաղը գնացեք ձեր երեխայի հաճախած դպրոց և ժամանակը պահելով, միջին տեմպի քայլքով հեռացեք դպրոցից մոտ 150-160 մետր։ Կտեսենք, որ դա կտևի մոտավորապես մեկուկես-երկու րոպե։

Հետո մտովի պատկերացրեք, որ ձեր գտնված տեղում զինված թշնամին է կանգնելու և կհասկանաք կիրանցեցու վիճակը։

Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan