Բայց որքան է թշնամու քարոզչության լեզուն երկարել ու լկտիացել, և ինչ ամոթ է, որ որպես ազգ և պետություն, մեզ փորձում են ծնկի բերել հենց Երևանից։
Թշնամու պետական հեռուստալիքներից մեկի կիրակնօրյա «վերլուծականի» ռեպորտաժում բառացիորեն ասում են՝ «մեր հաղթական նախագահի թելադրանքով կապիտուլյանտ Երևանն, առանց որևէ պայմանի, ազատել և վերադարձրել է մեր զինվորին»...
#ամոթի_դարաշրջան_բացողները
🆔 @vardan_voskanyan

Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպիսի՞ Հայաստան է իրականում պատկերացնում Բաքվի բարբարոսական վարչախումբը նայեք այս «քարտեզին», որը պատմության ասպարեզ առաջին անգամ ոտք դրած արհեստածին Ադրբեջանը ներկայացրել է Փարիզի վեհաժողովին 1919թ. և որը փաստացիորեն առաջ է մղում այժմ։
Հատկապես մշտական լռության «ուխտ» որդեգրածները կարող են «շնորհավորել զմիմիանս», զի Երևանը կարծես «մեծահոգաբար» թողնվում է Հայաստանին՝ որպես սահմանային քաղաք։
#չՀայաստանը

Արցախը բեռ համարողները հիմա երևի խիստ «երջանիկ» են, որ ակտիվորեն քննարկվում է, թե Հայաստանից ի՞նչ պետք է մնա։
Դեռ չեն ասե՞լ, որ լիարժեք «երջանկության» համար Հայաստան պետությունն էլ է բեռ, և ազգագրական ռեզերվացիայում էլ կարելի է անչափ հետաքրքրասեր զբոսաշրջիկներ ընդունել-ճանապարհել ու տոլմայի կաթսայի շուրջ տարազ հագած պարել։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Դեռ չեն ասե՞լ, որ լիարժեք «երջանկության» համար Հայաստան պետությունն էլ է բեռ, և ազգագրական ռեզերվացիայում էլ կարելի է անչափ հետաքրքրասեր զբոսաշրջիկներ ընդունել-ճանապարհել ու տոլմայի կաթսայի շուրջ տարազ հագած պարել։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Մեզանում տասնամյակներ շարունակ սպառողականության քարոզը բերել է նրան, որ արևմտյան երկրների մուտքի արտոնագիրը սկսել է ընկալվել ինչ-որ «դրախտի ուղեգիր», ինչի հետևանքով ավելի շատ հայաստանցի է այցելել և էլ ավելի շատ երազում է այցելել պայմանական Փարիզ, քան, դիցուք, Վերին Ոսկեպար, որը մեր նախնյաց քաղաքակրթական հետքի և բնության առումով իրական դրախտի մի մասնիկ է։
Հետևաբար, Հայաստանի եվրաինտեգրման հեքիաթը շատ հզոր խայծ է՝ միտված ազդելու պայմանական Փարիզ երազող միջին վիճակագրական հայաստանցու գիտակցության վրա և ստիպելու նրան քամահրաբար և անփույթ վերաբերվելու հենց նրա իսկ անվտանգությունը և նաև զգացական ու պատմական կապն իր նախնիների հետ ապահովող «ինչ-որ կորած-մոլորած» պայմանական Վերին Ոսկեպարին, մինչդեռ իրականը հենց վերջին է, որը, ցավոք, չենք դարձրել համազգային երազանք և պայքարի խթան։
Լուսանկարը՝ Վերին Ոսկեպարում։

Կասե՞ք՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչի՞ն են պետք Հայաստանի Տավուշի մարզում մեր այն գյուղերը, որոնց մասին այսօր ծավալվել է լայն «քննարկում»:
Ոչ մի պատմական, մշակութային, տնտեսական կամ նման այլ նշանակություն այդ գյուղերն արհեստածին Ադրբեջանի համար, ըստ էության, չունեն։
Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին, ջլատել Հայաստանի պաշտպանական բնագիծը՝ նաև այս հատվածում՝ մեր երկիրը դարձնելով էլ ավելի խոցելի, իսկ հոգեբանական մակարդակում ամրապնդել Բաքվի վարչախմբի պարագլխի «անպարտելիության» առասպելը մեր և ադրբեջանական հասարակությունների ուղեղում։
#թշնամու_իրական_վիճակը

Որպես ազգ և պետություն մենք գոնե գիտակցո՞ւմ ենք, որ հենց այստեղ և այս պահին «քննարկում ենք» Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն։
Չկա և ոչ մի սահմանազատում ու սահմանագծում։ Դա գեղեցիկ եզրաբանությամբ փաթեթավորած մեզ համար տխուր հեքիաթ է, որը նախատեսում է Հայաստանի աստիճանական «նվաճում» բարբարոսների կողմից՝ ընդ որում, «նվաճում» հենց չակերտներով, որովհետև մենք հաճախ կամավոր ու անտրտունջ ենք հրաժարվում մեր հայրենիքի տարբեր մասերից։
Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջ, որի չդադարեցման դեպքում մենք կունենանք լիարժեք «ինքնիշխանություն» ուղղակի անհայրենիք մնալու։

Եթե ցանկանում ենք ունենալ հզոր և զարգացող Հայաստան, ապա Արցախի վերաազատագրումը և հայության վերադարձը մեր հայրենիքի այդ հատված անխուսափելի անհրաժեշտություն պետք է դիտարկել։
Նորաբաց ReArtsakh տելեգրամյան ալիքն ունի Արցախի և Արցախ վերադարձի խնդիրն արդիական պահելու, ինչպես նաև Արցախի վերաբերյալ տեղեկատվություն ապահովելու նպատակ, ուստի կարող եք հետևել այդ ալիքին։
#հավերժականՀայաստանը

Telegram
ReArtsakh
Արցախը չի կարող մոռացվել։ Արցախը պետք է ազատագրվի։
Դիտում եմ Տավուշի գյուղերից մեր լրագրողների ռեպորտաժները։
Այնտեղ մարդկանց սխալմամբ թվում է, թե Երևանում, իբր, համաձայն են մեր հայրենիքի այդ հատվածի հանձնմանը բարբարոսներին, մինչդեռ, բարեբախտաբար, չկա նման բան։
Առնվազն ես Երևանում անձամբ չգիտեմ որևէ մեկի, որը համաձայն է, իբր, «սահմանազատման» և «սահմանագծման» այս խայտառակության հետ, առավել ևս որ դա ոչ մի խաղաղություն էլ չի բերելու, այլ միայն հերթական անգամ նվաստացնելու է մեզ և էլ ավելի սանձարձակ է դարձնելու թշնամուն։

Թե բա գյուղերի անուններն «ադրբեջանական» են՝ Բաղանիս-Այրում, Աշաղի Ասքիփարա և այլն։
Ուրեմն, «այրումը» հայտնի ցեղանուն է, և այդ ցեղի ներկայացուցիչները շատ ուշ ժամանակներում հայտնվել են Բաղանիսի միասնական հայկական պատմամշակութային տարածքում ամառանոց-ձմեռանոց իրենց թափառումների ընթացքում։
«Աշաղի» բառն ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «ներքին», իսկ Ասքիփարան (դրափոխության հետևանքով նաև՝ Աքսիփարա) հայերեն Ոսկեպարի ադրբեջաներենում աղճատված տարբերակն է, ուստի դա Ներքին Ոսկեպարն է, նույն Ոսկեպարի պատմամշակութային հայկական տարածքի մի մասը, որտեղ կրկին չափազանց ուշ ժամանակներում էլի հայտնվել են այրումները։

Հիմա արժանապատիվ Հայաստանն ունի երկու թշնամի՝ Բաքվի բարբարոսական վարչախումբը և հուսալքությունը։
Երկուսն էլ փորձում են մեզ կոտրել, ծնկի բերել, արգելափակել բանական մեր ուղեղից եկող դիմադրելու բոլոր բնական ազդակները և ոչնչացնել։
Ուստի բանաձևը շատ պարզ է ու հստակ՝ հուսալքությանը հանձնվելը բանական չէ, բնական էլ չէ, և ուղիղ հավասար է Բաքվի բարբարոսական վարչախմբին հանձնվելուն ու անպատիվ կերպով թուլամորթաբար ոչնչանալուն։

Սա Գավազան կամ Գավարզին լեռն է, որի վրա Զաքարյանների կրտսեր ճյուղ Վահրամյաններից Վահրամ Բ իշխանի նույնանուն պատմական ամրոցի ավերակներն են՝ հայտնի առնվազն 13-րդ դարասկզբից։
Այժմ այս լեռը և դրա հինավուրց հայկական ամրոցն ու այլ հնություններ արհեստածին Ադրբեջանի տարածքում են, իսկ դրանց անվանումը, ինչպես և անհամար ուրիշ ոչ թյուրքական տեղանունների պարագայում, աղճատված է՝ դառնալով ինչ-որ անհասկանալի «Գյոյազան»:
Բաքվի բարբարոսական վարչախմբից և ոչ մեկը չի ասել, չի ասում և չի ասելու, որ ՀՀ Տավուշի մարզից հոյակապ երևացող այս լեռն անպետք է, դրա անունը ադրբեջաներեն չէ, այն եղել է հայկական, այդտեղ միայն ավերակներ են, մինչև 1918թ. այն չի եղել և ոչ մի Ադրբեջանի կազմում, որովհետև դրանից առաջ երբեք այստեղ Ադրբեջան գոյություն չի ունեցել և հետևաբար այն պետք է հանձնվի Հայաստանին։

1920թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնությամբ Հայաստանի տարածք են ճանաչվել ոչ միայն Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը, այլ նաև այժմ արհեստածին Ադրբեջանի կազմում գտնվող Ղուշչի-Այրում, Մազամ և Ֆարահլի գյուղերը՝
«Աքսիբարա, Բողնիս-Այրում, Քուշչի-Այրում, Ֆարախլի և Մազամլի գյուղերը օգոտսոսի 10-ին կայացած հայ-ռուսական համաձայնությամբ ճանաչվել են որպես Հայաստանի տերիտորիայի վրա գտնվող գյուղեր» («Հառաջ», N206, սեպտ. 23, 1920թ.):
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
«Աքսիբարա, Բողնիս-Այրում, Քուշչի-Այրում, Ֆարախլի և Մազամլի գյուղերը օգոտսոսի 10-ին կայացած հայ-ռուսական համաձայնությամբ ճանաչվել են որպես Հայաստանի տերիտորիայի վրա գտնվող գյուղեր» («Հառաջ», N206, սեպտ. 23, 1920թ.):
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Թիկունքումս Վերին Ոսկեպարի 13-րդ դարի աշտարակն է։
Սա հենց իրական Հայաստանի մի հրաշագեղ անկյուն է, որին լկտիաբար հավականում է թշնամին։
Եվ եթե մենք՝ որպես ազգ և պետություն, մեր սրբազան հողի այս հատվածն էլ զիջենք թշնամուն, ապա սա նույնպես կդարձնենք միայն պատմական Հայաստան։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Սա հենց իրական Հայաստանի մի հրաշագեղ անկյուն է, որին լկտիաբար հավականում է թշնամին։
Եվ եթե մենք՝ որպես ազգ և պետություն, մեր սրբազան հողի այս հատվածն էլ զիջենք թշնամուն, ապա սա նույնպես կդարձնենք միայն պատմական Հայաստան։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Տելեգրամյան «Հետպատերազմ» ալիքի քարտեզում կարմիրով նշված է Հայաստանի այն կտորը, որը բռնազավթված է թշնամու կողմից, իսկ կանաչով՝ բարելավված մեր տարածքները։
Վերջիններիս հանձնումը թշնամուն հանգեցնելու է Կիրանց և Բերքաբեր գյուղերի երեք կողմից շրջափակմանը և Ոսկեպարի ու Բաղանիսի անմիջական մատույցներում թշնամու հայտնվելուն։
«Բացատրությունը», թե Բաքվի բարբարոսական վարչախմբին տարածքների հանձնումը պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն բռնազավթված մեր տարածքների, դրանք նախկին գյուղեր են, չի դիմանում քննադատության, որովհետև, դիցուք, Ղզլհաջիլին հենց թշնամու վերահսկողության տակ է, իսկ հայկական բանակը միայն դրա մատույցներում է, ուստի խոսք է գնում ոչ թե գյուղի, այլ դրան հարող տարածքների հանձման մասին, այն դեպքում, երբ թշնամին չի պատրաստվում դուրս գալ որևէ տեղից։
Հաջորդ քարտեզներում թշնամու երկու մարտական դիրքերն են Հայաստանից բռնազավթված տարածքում, որոնք սպառնում են Բերքաբերին և, ըստ էության անհնարին դարձնում կրկին մեր տարածքում գտնվող Ջողազի ջրամբարի լիարժեք օգտագործումը։

Առնվազն մանկամտություն է հավատալ, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը երբևէ կճանաչի Հայաստանի Հանրապետության որևէ տարածքային ամբողջականություն և կհաստատվի, իբր, հավերժ խաղաղություն։
Պատրանքներից պետք է հնարավորին արագ ազատվել և սկսել ամբողջությամբ ռազմականացված Հայաստան պետություն-ամրոցի կերտումը, որովհետև հակառակ դեպքում մենք հնարավորություն ենք տալու բարբարոսներին հասնելու իրենց կողմից առաջ մղվող ինչ-որ «Արևմտյան Ադրբեջանի», Աստված մի արասցե, քայլ առ քայլ իրականություն դառնալուն։
Ուզո՞ւմ եք իմանալ, թե մոտավորապես ի՞նչ կլինի Հայաստանում այդ պարագայում։
Կարդացեք այս գրառմանը կից՝ 1939թ. «Ավանգարդ» թերթի նյութը այժմ Արարատի մարզում գտնվող հինավուրց հայկական Հորթում գյուղում տիրող բարքերի մասին, նույն այն գյուղում, որտեղ կան 9-րդ դարից թվագրվող հայկական քաղաքակրթական հուշարձաններ և որը սակայն հայաթափումից հետո ինչ-որ ժամանակ բնակեցված էր բարբարոսներով։

Լիբանանյան «Հիզբալլահի» ռուսալեզու տելեգրամյան պաշտոնական ալիքը լուսաբանել է Հայաստանից Պաղեստինի ժողովրդին առաքված հումանիտար օգնության փաստը։
Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում դիմադրության առանցքի կարևոր բաղադրիչ այս ռազմաքաղաքական կազմակերպության լրատվամիջոցի կողմից նման նյութի տարածումն ակնհայտորեն միտված է Հայաստանի և հայության՝ դրական լույսի ներքո ներկայացմանը։
Այս համատեքստում արաբական աշխարհում հայության դրական ընկալմանն անշուշտ նպաստելու է նաև հայազգի Վարսեն Աղաբեկյանի նշանակումը Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարարի պաշտոնում։
#հարափոփոխ_տարածաշրջանը