Соответственно, учитывая геноцидальную политику Азербайджана, наша позиция должна быть неизменной: территория Республики Арцах сейчас оккупирована варварским режимом, нарушено право на жизнь коренного армянского населения, были проведены этнические чистки, совершены геноцидальные действия.
Посему вне всякого сомнения, что Республика Арцах и Арцах – как территория со своим этническим большинством, ни при каких обстоятельствах не могут находиться в рамках этого искусственно созданного государства.
В настоящее время территория Республики Арцах оккупирована. Поэтому в публичной сфере тоже позиции должны быть предельно четкими, эти месседжи должны посылаться и Баку, чтобы было понятно, что видение второго армянского государства не похоронено для нас безвозвратно, как предполагают деятели бакинского варварского режима и обслуживающий этот режим агитпроп.
🆔 @vardan_voskanyan

www.panorama.am
Иранист: Не нужно обращать внимания на визготню бакинского варварского режима
Ցավալիորեն, մենք՝ որպես ազգ և պետություն, դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ անդունդում ենք հայտնվել։
Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ ճղճիմ բռնապետ էթնիկական զտմամբ ու ցեղասպանական գործողությւոններով հայությունից ամբողջությամբ դատարկել է հազարամյակներ շարունակ մշտապես հայ բնակչություն ունեցող հայկական քաղաքակրթական և աշխարհագրական տարածք՝ մեր հայրենիքի մի հատվածը։
Իսկ մեզանում «ուրախանում» են նրանով, որ այսինչ ու այնինչ պետությունը կամ քաղաքական գործիչը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։
Իսկ քաղաքականությամբ «չզբաղվողները» լռում են։ Դե, Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը հազարավոր։ քառակուսի կիոլմետրերով անտառները, հարյուրավոր կիլոմետրերով գետերը, Փոքր Կովկասի լեռնագագաթները, որոնք կազմում են հայկական Արցախ աշխարհի քաղաքակրթական և աշխարհագրական լանդշաֆտը, հո Երևանի կենտրոնի ինչ-որ մի պայմանական պուլպուլակ չե՞ն, որ «ապաքաղաքականորեն» ակտիվ քննարկվեն։
#չՀայաստանը

Մինչ Հայաստանում ոմանք վախենում են գրել կամ արտաբերել պատմական և ներկայիս լեգիտիմության առումով անխոցելի Արցախ հինավուրց հայկական տեղանունը, Հայաստանից բռնազավթված Նախիջևանում Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պետական մարմինները ոչ միայն չեն խորշում Հայաստանի Հանրապետության տարածքը կոչել պատմությանը և արդիականությանն անհայտ ամբողջովին կեղծ ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքով, այլ նաև այսօր պաշտոնապես մեկնարկ են տալիս, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» համաժողովի։
Նշված «միջոցառման» կազմակերպիչներն են բռնազավթված Նախիջևանում Բաքվի բռնապետի լիազոր ներկայացուցչությունը, արհեստածին Ադրբեջանի կրթության և գիտության նախարարություն հորջորջվող հիմնարկը, բռնազավթված Նախիջևանի պետական համալսարան կոչեցյալը և այլն։
«Միջոցառման» քարոզչական ուղեկցության շրջանակներում Բաքվի բարբարոսական վարչախմբի պետական քարոզչամեքենան խոսում է նույնիսկ Հայաստանի (իրենց «եզրաբանությամբ»՝ իբր «Արևմտյան Ադրբեջանի») արհեստածին «Ադրբեջանի գիրկ վերադարձնելու» և այլ նմանօրինակ ցնորաբանությունների մասին։
Իսկ մեզանում, ցավոք, ոմանք վախենում են ոչ միայն երազել կամ ծրագիր կազմել Արցախը վերադարձնելու, այլ նույնիսկ մտքի ծայրով անցկացնել դա, մինչդեռ Հայաստանի Հանրապետության ստեղծումն իսկ մեծ երազանքի արգասիք է՝ այն երազանքի, որի ծրագիրը դեռևս հեռավոր 1773թ. հրապարակվել էր հեռավոր Հնդկաստանում։

Հայաստանի Հանրապետության ամեն մի անկյունում փորձում ես գտնել Արցախի բնությանը նման պատկերներ, մի պահ վերացարկվել և պատկերացնել, թե Արցախում ես։
Հետո՝ հատկապես գիշերները, երբ մենակ ես մնում մտքերիդ հետ, սկսվում է տառապանքը. Հայաստանի կորուսյալ այդ հատվածի սրտամաշ կարոտը, պարտության սոսկալի ամոթն ու արդար վրեժի անհագ ցանկությունը տակնուվրա են անում հոգիդ, քայքայում բանականությունդ։
Եվ այդ ամենից հետո գալիս է միակ հանգստացնող և փրկարար միտքը. այս մղձավանջը կարող է ավարտվել միայն մի դեպքում՝ Արցախը պետք է վերաազատագրվի, իսկ Հայաստանը վերածնվի։
#հավերժականՀայաստանը

Եթե ինչ-որ մեկը հավատում է, թե թշնամու հետ ուժային հավասարակշռության նման խախտման պայմաններում Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական կամքով, որևէ թղթով կամ «միջազգային հանրության» ճնշման տակ դուրս է բերելու իր զինված բաշիբոզուկներին Հայաստանի Հանրապետությունից բռնազավթած թեկուզ մի սանտիմետր տարածքից, ապա նա առնվազն մանկամիտ է։
Այդ բաշիբոզուլներին Հայաստանի և Արցախի հանրապետությունների հայկական սրբազան հողից դուրս շպրտելը միայն ու միայն մեր գործն է լինելու, իսկ դա անելն անհնարին կլինի, քանի դեռ մեզանում առաջնահերթություն է մանկամիտ պատրանքներին տուրք տալը, այլ ոչ թե Հայաստան պետություն-ամրոցի կառուցման նվիրական տեսլականը, ծրագիրը և ճանապարհային քարտեզը կազմելն ու դրանով մեթոդաբար առաջ շարժվելը։

Բաքվի բարբարոսական վարչախմբին իրականում պետք չէ Հայաստանի հետ ո՛չ «խաղաղության պայմանագիր», ո՛չ էլ ինչ-որ սահմանազատում կամ սահմանագծում, քանզի վերջինիս միակ նպատակը Հայաստանի աշխարհաքաղաքական և նույնիսկ աշխարհագրական մահն է։
Այդ վարչախումբը և նրա կողմից այժմ կառավարվող արհեստածին Ադրբեջանը քաղցկեղային գոյացություն է, մահաբեր պալար, որը տարածվելու և ախտահարելու և, ի վերջո, սպանելու է մեր հայրենիքի և տարածաշրջանի ամբողջ օրգանիզմն այնքան ժամանակ, քանի դեռ դրա դեմ ազդու և համարժեք միջոցներ չձեռնարկվեն։
Ինչպես ցանկացած նման չարագոյացություն, այն չի դադարելու ձգել տարածվել, ուստի ամոնից առաջ ճշգրիտ ախտորոշումը շատ կարևոր է, իսկ դրան պետք է հաջորդի ոչ պակաս կարևոր հստակ գործողությունների ծրագիրը և ճանպարահային քարտեզը, որի վերջնանպատակը պետք է լինի ոչ թե այդ մահաբեր պալարի գոյության հետ իբր հաշտվելը, ինչն անհնար է, այլ այն արմատախիլ անելը։
#թշնամու_իրական_վիճակը

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանի Թավրիզ քաղաքում էրդողանական վարչախմբի հյուպատոսության դիմաց տեղի է ունեցել բողոքի գործողություն, որի ընթացքում ատրպատականյան թյուրքերենով հնչել են հակաէրդողանական կոչեր և պահանջ դադարեցնել պաշտոնական Թել-Ավիվին նավթի մատակարարումը։
Ուշագրավ է, որ գործողության մասնակից ատրպատականցիները բողոքի գործողության ընթացքում օգտագործել են նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի ծաղրանկարներ։
Սա այն դեպքում, երբ նույն բարբարոսսկան վարչախմբի նաև պաշտոնական քարոզչամեքենան հաճախ բարբարջում է այն մասին, թե Իրանի թյուրքախոս ատրպատականցիները, իբր, բազմամիլիոնանոց «ադրբեջանական սփյուռք» են՝ պատրաստ ոտքի կանգնելու Բաքվի բռնապետի հրահանգով։

Հայաստանում հիմա փորձում են ապացուցել, որ հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող մեր երկիրը պատմության մեջ երբևէ գոյություն չունեցած ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» չէ։
Մինչդեռ պարադոքսն այն է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն ինքը մինչև 1918թ. երբեք Ադրբեջան չի եղել և չի ունեցել որևէ առանձին բյուրեղացած ինքնություն ու պետականություն, ուստի նաև դրա ավանդույթ։
Պատմական և իրավական լեգիտիմության առումով բացարձակորեն խոցելի այս կազմավորումը գոյացել է հայության, իրանական և կովկասյան ժողովուրդների բնիկ տարածքների վրա օսմանյան սվինների միջոցով, ցեղասպան ծավալապաշտական քաղաքականության և պանթյուրքական այլատյաց գաղափարախոսության հետևանքով։
Հետևաբար խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը, ինչից բխում է, որ լուծումներն էլ բոլորովին այլ դաշտում են։

Եթե փորձենք շատ պարզ և համառոտ վերլուծել Բաքվի բաբարոսական վարչախմբի պարագլխի քաղաքականության բնույթը, որն արտացոլված է նաև դրա՝ այսօրվա ծավալուն բարբաջանքում, ապա այն արևելյան չարչու «մարտավարություն» է՝ իր հակառուսականությունը և հակաիրանականությունը հնարավորին թանկ վաճառել Արևմուտքին և Իսրայելին, հակաարևմտականությունը՝ Ռուսաստանին և Իրանին։
Մնացածը, այդ թվում բանակ կոչվող իր զինված բաշիբոզուկների, իբր, «ոգու» մասին ցնդաբանությունը որևէ քննադատության չի դիմանում, դիցուք, եթե հիշենք միայն, թե մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր Արցախի Հանրապետության տարածքից որքանն է նա կարողացել բռնազավթել զենքի ուժով և որքանը փաստացիորեն նվեր ստացել մեզ համար անպիտան և ամոթալի տխրահռչակ թղթի տակ դրված ստորագրությամբ։

Տելգրամյան «ARPA» խմբի մասնակիցների համար խոսել եմ մեր տարածաշրջանում առկա գործընթացների, հնարավորությունների և մարտահրավերների, Իրանի, Թուրքիայի ադրբեջանական կոչվող ինքնության, Ատրպատականի, պանթյուրքական խմբերի և այլ հարցերի մասին։
Բնականաբար, չէի կարող չանդրադառնալ նաև Հայաստան պետություն-ամրոցի տեսլականի խնդրին։
Եթե հետաքրքիր է, կարող եք դիտել բանախոսության ամբողջական տեսագրությունը։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
https://youtu.be/bAoh0STDsOU?si=tMegdm-qf80xcWCZ

YouTube
Վարդան Ոսկանյան, Իրանը և տարածաշրջանը.որոշ նկատառումներ.
#armenia #armenian #hayastan #haykakan #artsakh #ararat #yerevan #gyumri #armenian_news #armenianalphabet #history #urartu #քաղաքականություն #հայաստանից #zinvor
Բաքվի բարբարոսական վարչախումբը փորձում է՝ որպես, իբր, «բարի կամքի» դրսևորում, մեզ և «միջազգային հանրությանը» վաճառել դեռևս երեք տարի առաջ իր իսկ ստանձնած պարտավորության կատարումը հայ ռազմագերիներին ազատ արձակելու առումով։
Հայկական կողմից ազատ արձակվող Բաքվի երկու բաշիբոզուկներից մեկը, մարդասպան է՝ Հայաստանում խաղաղ բնակիչ սպանած մարդասպան, որին, ամենայն հավանականությամբ, Բաքվի բարբարոսական վարչախումբը «կհերոսացնի»։
Սակայն գլխավոր «հերոսը», բնականաբար, կրկին կլինի Բաքվի բռնապետը, որովհետև հենց «նա է հերոսաբար ազատում» խաղաղ հայ սպանած իր բոլոր տականքներին։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Հայկական կողմից ազատ արձակվող Բաքվի երկու բաշիբոզուկներից մեկը, մարդասպան է՝ Հայաստանում խաղաղ բնակիչ սպանած մարդասպան, որին, ամենայն հավանականությամբ, Բաքվի բարբարոսական վարչախումբը «կհերոսացնի»։
Սակայն գլխավոր «հերոսը», բնականաբար, կրկին կլինի Բաքվի բռնապետը, որովհետև հենց «նա է հերոսաբար ազատում» խաղաղ հայ սպանած իր բոլոր տականքներին։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ընդամենը երեկ էի գրել, թե ինչպես է Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին «հերոսացնելու» իր իսկ քարոզչամեքենան, և ահա արդեն վերջինիս քարոզչամիջոցներով տարածվում է Հայաստանի տարածքում խաղաղ բնակիչ սպանած և ազատ արձակված՝ ադրբեջանցի մարդասպան հրոսակի մորն այցելած ինչ-որ բաշիբոզուկի նկարած տեսանյութը։
Դրանում վերջինս խնդրելով Աստծուն, որ պահպանի իր սիրելի ղեկավարին նաև հատկապես շեշտում է, որ այս բարբարոսը «Ռամիլ Սաֆարովին բերող նախագահ է»։
Սրանց «հերոսներին» նայեք և կհասկանաք, թե ինչ վարչախմբի հետ գործ ունենք՝ մարդասպաններ ազատողների և դրանց հերոսացնողների հետ։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Դրանում վերջինս խնդրելով Աստծուն, որ պահպանի իր սիրելի ղեկավարին նաև հատկապես շեշտում է, որ այս բարբարոսը «Ռամիլ Սաֆարովին բերող նախագահ է»։
Սրանց «հերոսներին» նայեք և կհասկանաք, թե ինչ վարչախմբի հետ գործ ունենք՝ մարդասպաններ ազատողների և դրանց հերոսացնողների հետ։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի իրական նպատակների և այս անգամ նաև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում տիրող իրավիճակի մասին համառոտ կարող եք լսել նվաստիս հարցազրույցում։
#հավերժականՀայաստանըբ
🆔 @vardan_voskanyan
https://youtu.be/aZaYLUAPBz8?si=pX5T20iz69f0fj0z

Բաքվի բռնապետի խոստումներին ու ստորագրություններին չպետք է հավատալ. Վարդան Ոսկանյան
#Վարդան_Ոսկանյան #Հարցազրույց #5tv
Իրանագետ Վարդան Ոսկանյանն ասում է, որ Ալիևը քարոզչական ու դիվանագիտական հաշվարկներից դուրս գալով է սկսել խաղաղության մասին խոսել:
01:35-09:27 Ադրբեջանը ձգտում է վերացնել Հայաստանը որպես գործոն:
10:15-20:31 Ալիևը արևելյան…

Մեզանում հանրային տրամադրություններում փորձում են արմատավորել թուլամորթի մի մտայնություն, թե, իբր, եթե հանկարծ ինչ-որ բան անենք, որը, մեղմ ասած, դուրեկան չէ Բաքվի բարբարոսսկան վարչախմբի պարագլխին, ապա այդ սինլքորը պատերազմ կսանձազերծի Հայաստանի դեմ։
Ուրեմն, եթե այդ բռնապետը հենց այս պահին վստահ լինի, որ Հայաստանի դեմ սանձազերծելով նոր պատերազմ, կհաղթի այն և չի պատժվի, ապա կսանձազերծի, նույնիսկ, եթե, երևանյան աշխարհաբարով ասած, ազգովի, Աստված մի արասցե, կզենք, որ այդ բարբարոսը մեր վրայով հավալա թռնի։

Դատելով Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի՝ բռնազավթված Արցախի Հանրապետությունում մնացած մատների վրա հաշված հայերի մասնակցությամբ արդեն երկրորդ բեմականացված տեսանյութից, Բաքվում փորձում են էժանագին այս հնարքով ցույց տալ, թե որքան, իբր, հանդուրժող է արհեստածին Ադրբեջանի պարագլուխը։
Իրականում Արցախում տեղի է ունեցել բնիկ հայության էթնիկ զտում և ցեղասպանություն, իսկ բռնազավթված հինավուրց հայկական այս հողում մնացած հատուկենտ հայերին բարբարոսները պահում և օգտագործում են որպես «թանգարանային նմուշներ»։
Ըստ այդմ, որևէ սկզբունքային տարբերություն չկա երիտթուրք և Բաքվի բարբարոսական վարչախմբի դահիճների միջև, որոնց մեր հավաքական պատասխանը պետք է լինի արդար վրեժի և մայր Հայաստանի գիրկ Արցախի վերադարձի ու վերահայկականացման ծրագրի մշակումը։

Բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով մեր հանրությանը փորձում են համոզել, որ Արցախի վերաազատագրումը և վերահայկականացումն անհնարին է, կամ ավելի «գեղեցիկ» փաթեթավորմամբ՝ փորձում են «հաշտեցնել իրողությունների» հետ։
Թուլամորթին բնորոշ նման արատավոր մոտեցումը «մեթոդաբանությամբ» նույնն է, թե մեկ անգամ պարտված մարզիկին փորձեն համոզել, որ այլևս պետք չէ մարզվել և ձգտել հաջորդ՝ այն էլ անխուսափելի, մրցամարտում հասնել ռևանշի և վայելել հաղթանակի բերկրանքը։
Մինչդեռ մեր տարածաշրջանը խաղաղ մարզական միջավայր չէ, այլ հաճախ հենց կենաց ու մահու պայքարի մի վայր, որտեղ թուլամորթ ազգերին հոշոտում են և ստիպում լքել պատմության ասպարեզը։

Ընդամենը երեք կարճ պարբերությամբ երեկվա ֆեյսբուքյան և տելգրամյան գրառմանս Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան անդրադարձել է ծավալուն «մեկնաբանությամբ», որից, եթե հանենք «ռևանշիստ», «ֆաշիստ» (վերջինիս հետ կտրականապես համաձայն չեմ) և այլ պիտակավորումները, ապա տեսանելի կդառնա այդ վարչախմբի հիմնական վախերից մեկն առ այն, որ Հայաստանի հանրությանն անհնարին է լինելու ստիպել հաշտվել Արցախի Հանրապետության բռնազավթման և ցեղասպանական գործողություններով հինավուրց հայկական այդ հողի հայաթափման հետ, ուստի անխուսափելիորեն գալու է վերաազատագրման, արդար հատուցման և ցեղասպանների պատժի ժամը։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Նկատե՞լ եք՝ ինչպե՞ս է վտանգավոր կերպով փոխվել մեր հանրային նույնիսկ կիսատ-պռատ խոսույթի օրակարգը։
Ասենք, օրինակ՝ մենք գրեթե ազգովի քննարկում ենք, թե մեր հայրենիքի այսինչ տարածքն այնինչ քարտեզով ադրբեջանակա՞ն է, թե՞ ոչ, մինչդեռ արհեստածին Ադրբեջանում իշխող բարբարոսական վարչախումբը կասկածի տակ է առնում Հայաստանի ոչ միայն պատմական, այլ նաև արդի գոյությունը և դրա լեգիտիմ իրավունքն ընդհանրապես։
Բազմիցս ասել եմ և շարունակում եմ պնդել՝ Բաքվի բարբարոսսկան վարչախումբն է, որ այս տարածաշրջանում գոյության ոչ մի պատմական կամ արդի լեգիտիմ իրավունք չունի, քանզի այն գաղութատիրական և ցեղասպանական գործիքակազմով դե ֆակտո տիրապետում է մի տարածքի, որը պատմականորեն երբեք չի կոչվել Ադրբեջան, գոյություն չունեն, դիցուք, «ադրբեջանական մզկիթ» կամ «ադրբեջանական միջնադարյան գրականություն» հասկացությունները, նույնիսկ լեզվի պաշտոնական անվանումն է արհեստածին ու թարգմանաբար բառացիորեն նշանակում է «ադրբեջանական լեզու» և այլն։
Ուստի ոչ մի՝ նույնիսկ նվազագույն կասկած չի կարող լինել առ այն, թե Արցախը, Տիգրանաշենը կամ որևէ այլ բնիկ հայկական տարածք, իբր, մերը չէ։

Լավ, էլ ի՞նչ լեզվով ասել, որ իրական խաղաղություն լինում է ուժերի հավասարակշռության դեպքում, այլ ոչ թե ինչ-որ թղթերով։
Նոյեմբերի 9-ի թուղթն էլ ասվածի թարմ ապացույցն է, երբ դրանից հետո թշնամու կողմից հենց տեղային պատերազմներով բռնազավթվել են Հայաստանի Հանրապետության տարածքներ և էթնիկ զտման է ենթարկվել հազարամյակների հայկական տարածք Արցախը։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Նոյեմբերի 9-ի թուղթն էլ ասվածի թարմ ապացույցն է, երբ դրանից հետո թշնամու կողմից հենց տեղային պատերազմներով բռնազավթվել են Հայաստանի Հանրապետության տարածքներ և էթնիկ զտման է ենթարկվել հազարամյակների հայկական տարածք Արցախը։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Իրանի հինավուրց քաղաքակրթական ավանդույթի շարունակականությունը նաև ապահովում են հենց այս քաղաքակրթությանը բնորոշ այնպիսի տոների պահպանումը, ինչպիսին, դիցուք, ձմեռային արևադարձին նվիրված Շաբ-ե Յալդան է։
Այսօր Երևանի իրանական դպրոցում այդ տոնին նվիրված միջոցառմանը պատիվ ունեցա ներկա գտնվելու ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի և մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադիի հետ միասին։
Ձմեռային արևադարձի տոնը խորհրդանշում է օրվա լուսավոր հատվածի երկարելը և լույսի վերածնունդը։
Հայաստանի և Իրանի բարեկամությունն այս տարածաշրջանում հենց քաղաքակրթական լույսի և վերածննդի խորհրդանիշ է՝ ընդդեմ խավարի և բարբարոսական տարերքի։
#հայ_իրանական_բարեկամությունը