This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի՝ ոստիկանական համազգեստով բաշիբոզուկները բռնի ուժով ցրում են Գետաբակի շրջանում ոսկու հանքի շահագործման հետևանքով ձևավորված թունավոր նյութերով լճի գոյացման դեմ բնապահպանական բողոքի ցույցը, որին մասնակցում էր նաև տեղի բնակչությունը։
Սա է Արցախի և Հայաստանի հանրապետությունների ինքնիշխան տարածքում Կաշենի հանքի և Երասխում կառուցվող մետաղագործական գործարանի, իբր, բնապահպանական խնդիրների մասին պարբերաբար բարբաջող այս բռնապետական վարչախմբի իրական դեմքը, որը որևէ կերպ չի զբաղվում ոչ միայն Գետաբակի, այլ նաև նույնիսկ Ապշերոնյան թերակղզու հիմնականում թաթերով բնակեցված ավանների ահագնացող բնապահպանական հիմնահարցերով։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan

Որպես ազգ և պետություն մեր հիմնական պատրանքներից մեկը եղել և հիմա էլ մասամբ մնում է այն, որ կարելի է խուսափել Բաքվի բռնապետի ստեղծած բարբարոս և առավելապաշտ վարչախմբի հետ անխուսափելի պատերազմից։
Իհարկե, խուսափել հնարավոր է, բայց միայն մի դեպքում՝ հանձնվելով նույն այդ թշնամու «ողորմածությանը»՝ նույն այն իբրև թե ողորմածությանը, որն իրականում գոյություն չունի, այսինքն ազգովի փաստացիորեն բռնելով կառափնարանի ուղին։
Հետևաբար ելքը մեկն է՝ մշտապես պատրաստ լինել հաղթելու անխուսափելի պատերազմում, և այս համատեքստում իրական համազգային օրակարգի հարցադրումներն ու վերլուծությունները տեղավորել ոչ թե այն շրջանակում, թե ինչո՞ւ չի հաջողվել խուսափել պատերազմից կամ դադարեցնել այն, այլ թե ինչո՞ւ չի գիտակցվել, որ պատերազմն անխուսափելի է և դրանում չի գրանցվել հաղթանակ։
#հավերժականՀայաստանը

«Վագների» խռովությամբ Ռուսաստանին և այդ երկրի առաջնորդին անձամբ հասցվեց հսկայական իմիջային հարված։
Այն վերականգնելու միակ ուղին այս պահին Ուկրաինային անվերապահորեն հաղթելն է, ուստի կարելի է ակնկալել, որ ջանքերն այդ ուղղությամբ բազմապատկվելու են։
Խռովությունը նաև լավագույն հնարավորություն էր Ռուսաստանում անարդյունավետ գեներալներից ազատվելու և ընդհանրապես ռազմաքաղաքական ապարատը թարմացնելու առումով, որը կառավարման նոր մակարդակի կարող է բարձրացնել այս երկիրը՝ այնպիսի մակարդակի, ինչպիսին պետք է լինի միջուկային գերտերության պարագայում։
#հարափոփոխ_տարածաշրջանը

Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան գրեթե մի ամբողջ ռեպորտաժ «նվիրել է» նվաստիս։ Թշնամին անհանգստացած է մեզ հայտարարված հատկապես «տեղանվանական պատերազմին» հակազդեցությամբ։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
Ցանկացած խոսույթ, որի առանցքում այն պատրանքն է, թե, իբր, երբևիցե հնարավոր է եղել կամ այժմ հնարավոր է Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ հասնել համաձայնության, որևէ աղերս չունի իրականության հետ։
Այդ վարչախումբը՝ հատկապես վերջին բռնապետի կառավարման տարիներին, մշտապես եղել է առավելապաշտ և աշխատել է մեկ «մեթոդաբանությամբ»՝ պատերազմով ծնկի բերել Հայաստանի և Արցախի հանրապետությունները։
Ընդ որում, այդ մասին անթաքույց կերպով քանիցս հայտարարել է հենց անձամբ Բաքվի բռնապետը, մինչդեռ մեր հանրային և քաղաքական մտքի հիմնական ուղեգիծը, ցավալիորեն, փոխանակ մշտապես շեշտադրելու պատերազմի անխուսափելիության և դրանում միայն հաղթանակի պատրաստվելու իրական օրակարգը, մեզ սնուցել է, իբր, հնարավոր «փոխզիջումների» պատրանքով, որից հնարավորին արագ պետք է ձերբազատվել և ի վերջո սկսել կերտել պետություն-ամրոց Հայաստանը, ինչն էլ թշնամուն ջախջախելու և հազարամյակների մեր պետականությունը ապահովագրելու ու զարգացնելու միակ ճանապարհն է։

Եթե ոմանց թվում է, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը հանգստանալու է Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ իր այժմյան արդեն իսկ առավելապաշտական նկրտումներին, Աստված մի արասցե, հագուրդ տալուց հետո, և սկսվելու է երանելի «խաղաղության» դարաշրջանը, ապա նրանք չարաչար սխալվում են։
Դատելով Բաքվի բռնապետի հայտարարություններից և սրա քարոզչամեքենայի առաջ մղած քաղաքականությունից, հենց հիմա էլ պարզ է, որ Հայաստանը թիրախավորելու հաջորդ քայլերից մեկը լինելու է, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենիք վերադարձի» խնդիրը։
Այսու, պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի հակահայկական նկրտումներն ուղղակի վերջ չեն ունենալու, որովհետև դրանց վերջնանպատակը ոչ միայն Արցախի կլանումն ու հայաթափումն է, այլ նաև Հայաստանն անդամալույծ դարձնելը։
Ըստ այդմ, խաղաղության իրական ժամանակաշրջանի հաստատման համար առաջին քայլը, որքան էլ պարադոքսալ թվա, առանց թշնամուն ջախջախելու, դրա հետ խաղաղության հասնելու անհնարինության հանրային գիտակցումն է՝ «խաղաղության դարաշրջանի» ներկայիս պատրանքից ազատվելը, որին զուգահեռ արագ և որակյալ կերպով պետք է մեկնարկի Հայաստան պետություն-ամրոցի կառուցման գործընթացը։
#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հերթական տխմար նյութն է տարածել հայերիս շրջանում, իբր, թյուրքական ծագման ազգանունների մասին, որի հիման վրա հեռուն գնացող «եզրակացություններ» են արվում։
Այն, որ նման ազգանուններ կան և, որ դրանք հիմնականում Օսմանյան կայսրությունում թուրքախոսների համար դժվար ընկալելի և արտաբերելի հայկական անուններն անձնագրավորման ընթացքում տվյալ անձի կամ ընտանիքի մասնագիտության թուրքերեն անվանումներով փոխարինելու հետևանք են, անժխտելի է։
Դրանցից են, դիցուք, Դեմիրճյան (demirci «դարբին, երկաթագործ»), հայերեն տարբերակը՝ Դարբինյան, Բոյաջյան (boyacı «ներկարար»), հայերեն տարբերակը՝ Ներկարարյան, Բարդակչյան (bardakcı «բրուտ»), հայերեն տարբերակը՝ Բրուտյան և այլն։
Սակայն Բաքվի տգետ քարոզիչները, ոչ ավել, ոչ պակաս, ադրբեջանական ծագման են համարում, օրինակ՝ Սարգսյան կամ Շահնազարյան ազգանունները, որոնցից առաջինն ունի լատինական (Sergius), իսկ երկրորդը՝ պարսկա-արաբական (պրսկ. شاه [šāh] «թագավոր, արքա, շահ», արաբ. نظر [nazar] «հայացք») արմատներ։
Բազմիցս եմ նշել, որ մեզ պարտադրված հիբրիդային պատերազմում այս տգետներին պարտվելն ամոթալի է, և ամոթի այդ խարանը կարող է մաքրվել միայն հաղթանակով։

Նկատե՞լ եք, որ մեր հասարակության մեջ արդեն իսկ կոտրվել են գրեթե բոլոր այն տաբուները, որոնք վերաբերում են Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ մեր քաղաքակրթական դիմակայությանը։
Ասենք, օրինակ՝ լայն քննարկման առարկա է, թե արդյոք Արցախը պետք է լինի՞ արհեստածին Ադրբեջանի կազմում, կամ՝ ոչ։
Մինչդեռ այսպիսի «հարցի» քննարկումն իսկ, պատկերավոր ասած, հերձվածողություն է, քանի որ Արցախը թշնամուն թողնելը նշանակում է 120 000 հայի ցեղասպանություն և բռնագաղթ, այսինքն, ըստ էության, մեզանում քննարկվում է՝ պե՞տք է մեր արյունակիցները ցեղասպանվեն և բռնագաղթի ճանապարհ բռնեն, թե՝ ոչ։
#չՀայաստանը

Արցախի Հանրապետությունը և այնտեղ ապրող մեր 120 000 արյունակիցներ թշնամական լիակատար շրջափակման մեջ են։
Հայաստանի Հանրապետության քարոզչական ռեսուրսի մի խոշոր հատված այսօր պետք է պետական համակարգմամբ և կենտրոնացված կերպով թիրախավորեր Բաքվի բարբարոսական և հակամարդկային վարչախումբը միջազգային ԶԼՄ-ներով, հասարակական կարծիքի առաջնորդների ու հայտնի մարդկանց միջոցով և այլ խողովակներով։
Մինչդեռ նույնիսկ Հայաստանում լայն հանրության առումով մենք բավարար չափով տեղեկացված չենք Արցախում մեր արյունակիցների զրկանքների մասին։

Պատերազմ չստանալու ամենակարևոր պայմանը ոչ թե դրանից վախենալն է, այլ հավանական այդ պատերազմին պատրաստ լինելը։
Ընդ որում, ժամանակակից հիբրիդային պատերազմին պատրաստ լինելը չի նշանակում միայն Կալաշնիկովի ինքնաձիգով դաշտային պարապմունքների անցկացում, այլ ենթադրում է պետության ու ազգի բոլոր ներքին և արտաքին ռեսուրսների մոբլիզացիա՝ սկսած ներազգային համերաշխության հաստատումից, վերջացրած թշնամական երկրում պառակտման ու վախի մթնոլորտի սերմանմամբ և հարյուրավոր այլ գործողություններով, որոնք պետք է ներդաշնակված լինեն մեկ ընդհանուր ծրագրային փաթեթում և դրանից բխող ճանապարհային քարտեզում։
Հակառակ դեպքում, պատերազմ չստանալու միակ հույսն Աստված է, իսկ Աստված օգնում է ոչ թե հանձնվողին, այլ պայքարողին։

Հայաստանն աշխարհագրական առումով մի քանի լեռնային «կղզիներից» բաղկացած մի անքակտելի ու միասնական «կղզեխումբ» է, որտեղ բոլոր առումներով կենսական կարևորություն ունեն հատկապես այդ «կղզիները» միմյանց հետ կապող ճանապարհները։
Սա, ցավալիորեն, շատ լավ հասկանում է նաև Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը նպատակաուղղված ագրեսիվ գործողություններով ցանկանում է (Տիգրանաշենի հատվածում), իսկ որոշ դեպքերում արդեն իսկ հաջողել է խաթարել (Գորիս-Ստեփանակերտ, Վարդենիս-Ստեփանակերտ, Գորիս-Կապան) կամ դիտարկման տակ պահելով վտանգել (Երասխ-Վայք, Սիսիան-Գորիս և այլն) Հայաստանի անքակտելի մասերի միջև կենսական նշանակության հաղորդակցությունը։
Պատրանքը, թե, իբր, լինելու է «խաղաղության դարաշրջան» հենց միայն պատրանք է, ուստի Հայաստանի բնականոն զարգացման և հզորացման տեսլականը պետք է, որպես առաջանային քայլերից մեկը, անպայմանորեն ենթադրի թշնամուն մեր կենսական, պատկերավոր ասած, արյունատար անոթներից հեռու մղելը, և ընդհակառակը՝ հենց նրա համար կենսական նշանակության ոչ միայն ճանապարհային, այլ նաև նավթագազային ենթակառուցվածքների ներուժի սահմանափակման հայկական ազդու գործիքակազմի ձևավորումը։

Երբ կազմվում էր հայոց միջնադարյան աշխարհագրական կարևորագույն երկը՝ «Աշխարհացույցը», Մեծ Հայքի թագավորությունն այլևս գոյություն չուներ, իսկ Արցախն ու Ուտիքն ընդգրկվել էին Աղվանից մարզպանության կազմում։
Չնայած սրան, հայկական երկու աշխարհներն էլ այս երկում ներկայացված են հենց Հայաստանի անքակտելի մասեր, քանի որ մեր նախնիները քաջ գիտակցում էին, թե որքան կարևոր է պատմական լեգիտիմության հիման վրա հայոց պետականության վերականգնման տեսլականի գաղափարական հիմնավորումը։
Հիմա, երբ հենց մեզանում ոմանք վախվորած կերպով խուսափում են հազարամյակների պատմություն ունեցող հայկական Արցախ տեղանվան օգտագործումից, նրանք մեղանչում են ոչ միայն մեր նախնյաց հինավուրց ավանդույթի, այլ նաև նրանց, ներկայիս ու գալիք սերունդների երազանքի առջև։

Սա Բաքվի բարբարոսսկան վարչախմբի Պաշտպանության նախարարություն կոչեցյալի պաշտոնական «հաղորդագրությունն» է, որտեղ սևով սպիտակի վրա «Գորուսի շրջանի Դըղ բնակավայր» ձևակերպումն է։
Այն դեպքում, երբ Հայաստանում պաշտոնական մակարդակում հրաժարվում են Արցախ և Արցախի Հանրապետություն եզրույթներից, սրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում չեն ճանաչում Սյունիքի մարզ, Գորիս և Տեղ պաշտոնական անվանումները։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Այն դեպքում, երբ Հայաստանում պաշտոնական մակարդակում հրաժարվում են Արցախ և Արցախի Հանրապետություն եզրույթներից, սրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում չեն ճանաչում Սյունիքի մարզ, Գորիս և Տեղ պաշտոնական անվանումները։
#թշնամու_իրական_վիճակը
🆔 @vardan_voskanyan
Ռուսաստանի և էրդողանական վարչախմբի միջև հարաբերություներում, եթե առայժմ փլուզման մասին խոսելը վաղ է, ապա անթաքույց ճաքերը օր օրի էլ ավելի տեսանելի են դառնում։
ՆԱՏՕ-ի վիլնյուսյան վեհաժողովի շրջանակներում Արցախի Հանրապետության տարածքից ռուս խաղաղապահների՝ 2025 թվականին, իբր, դուրս գալու մասին անձամբ Էրդողանի վերջին հայտարարությունը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա նշանակում է՝ «Հարգելի՛ ՆԱՏՕ, ես պատրաստ եմ մասնակից դառնալու Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու գործին»։
Սա արևելյան առևտրականի էրդողանական քաղաքականության հերթական դրսևորումն է, որը գալիս է համալրելու վերջին օրերի ընթացքում Անկարայի միանգամից մի քանի հակառուսական գործողությունները, ուստի մեր տարածաշրջանում իրավիճակը շատ դինամիկ կերպով փոփոխվում է հենց այժմ՝ մեր աչքի առջև, ստեղծելով նոր հնարավորություններ և մարտահրավերներ։

Սա Հայաստանի քարե դռներով քարանձավներից մեկն է։
Մեր նախնիները այն կերտել են՝ որպես սննդամթերքի թաքստոց, թշնամական արշավանքներին դիմակայելու համար։
Հենց այս պահին էլ մեր հայրենիքի անքակտելի մասերից մեկը՝ Արցախը, բարբարոս թշնամիների փաստացի արշավանքի զոհ է և կարիք ունի սննդամթերքի։
Որպեսզի մենք այլևս երբեք պետք չունենանք նման թաքստոցների հենց, այժմ մեր թիվ մեկ խնդիրը պիտի դառնա Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքից բարբարոսների դուրս մղումը և Հայաստան պետություն-ամրոցի կերտումը։

«Մենք շատ հստակ պետք է հասկանանք՝ մենք այլևս պետականություն ունեցող ազգ ենք, պետականակերտ ազգ ենք, մենք համայնք չենք Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Իրանում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, որպեսզի պահանջենք, որ տվյալ պետությունը գա և ապահովի մեր անվտանգությունը։ Ոչ՛, մենք ենք այդ պետությունը, մենք պետք է ապահովենք այդ անվտանգությունը»։
Նվաստիս հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.
#հավերժականՀայաստսնը
🆔 @vardan_voskanyan
https://youtu.be/CGlvyP-HBSw

YouTube
Հայաստանը պատերազմի մեջ է. միջանցքը պետք է և կարող է բացվել միայն ուժի միջոցով. Վարդան Ոսկանյան
#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #NEWS #Armenia #168TV #168TVARMENIA #Նորություններ #Հենցհիմա #անհնազանդություն
#live #news #168jam
#Artsakh #artsakhstrong #Արցախ #armenian #armenia
Պաշտոնական կայք` http://168.am/
Բաժանորդագրվեք մեր ալիքին հետևյալ…

Մեզանում հաճախ անպատասխան հարց է հնչում՝ այդ ինչպե՞ս է, որ համազգային աղետների խորապատկերին մեր ազգի մի խոշոր հատված անհաղորդ է դրանց, կամ ավելի պարզ ձևակերպմամբ՝ «ժանտախտի ժամանակ զբաղված է խրախճանքով»:
Խնդիրն, ըստ իս, շատ խորքային է և պայմանավորված է տասնամյակներ շարունակ տևած քարոզչական և քաղաքական տեխնոլոգիաների կիրառությամբ, որը կարելի է կոչել՝ որպես համակարգ ազգի լճացմանը, խարխլմանը կամ քայքայմանը միտված տեխնոլոգիական ազդեցություն, որը եղել է թե՛ ներսից, թե՛ դրաից։
Ինչպես ցանկացած համակարգ, ազգը ևս չի կարող դոփել իր տեղում։ Այն պետք է կա՛մ առաջընթաց ապրի ու զարգանա, կա՛մ լճանալով, մատնվի ապաստիճանման (դեգրադացիայի) և հետընթացի։
Հետևաբար, ազգային վերնախավերի խնդիրը պետք է լինի առաջինի ապահովումը, իսկ արտաքին թշնամիները և ներքին լյումպենները ձգտելու են երկրորդին։
Իզուր չէ, որ աշխարհի արդիական բանակները և հատուկ ծառայությունները ունեն հատուկ ստորաբաժանումներ, որոնք զբաղված են հոգեբանական և քարոզչական պատերազմների վարմամբ։
Ըստ այդմ, Հայաստանի և հայության ազգային վերնախավերը՝ քաղաքական, տնտեսական և մտավոր, ոչ թե պետք է միայն բողոքեն առկա իրավիճակից, այլ արձանագրելով այն, գործեն մեր խարխլված ազգ-համակարգը վերահավաքելու ուղղությամբ՝ ծանր ու ռեսուրսատար մի աշխատանք, որն անվերապահորեն պիտի խարսխված լինի միասնական նպատակների ու կամքի վրա։

Ինչպես մոտ մեկ շաբաթ առաջ էի գրել, Ռուսաստանի և էրդողանական վարչախմբի միջև հարաբերություններում լուրջ ճաքեր են առաջացել՝ ճաքեր, որոնց ի հայտ գալն, ինչպես ավելի վաղ բազմիցս նշել եմ, զուտ ժամանակի խնդիր էր։
Այսօր արդեն ռուսական քարոզչական տելեգրամյան ալիքներում քննարկվում են ռուս-թուրքական բախման սցենարները
Տարածաշրջանը և աշխարհը, պատկերավոր ասած, ամեն վայրկյան փոփոխվում են, իսկ մենք գտնվում ենք լեթարգիական խորը քնի մեջ, բայց, հո, ընտիր ջրոցի ենք խաղում՝ հենց ջրոցի, այլ ոչ թե գոնե Վարդավառ։

Չի կարելի, պատկերավոր ասած, բերանի աջ անկյունով ասել, որ ճանաչում ես Արցախն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման մաս, իսկ ձախով՝ պնդել, թե նույն այդ պետություն կոչեցյալի նպատակն Արցախում էթնիկական զտումներն են՝ այսինքն ցեղասպանության մի տարատեսակը, որովհետև ստացվում է, որ 120 000 հայի թողնելով ցեղասպանի քմահաճույքին, դու նպաստում ես այդ ցեղասպանության իրականացման հավանականության մեծացմանը։
Նույն կերպ արգահատելի է, երբ ասում են, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պետք է բացի Բերձորի միջանցքը և միաժամանակ խոսում Ակնայի ճանապարհով նույն այդ բարբարոսից ինչ-որ «հումանիտար օգնության» հնարավորության մասին, որովհետև չի կարող բարբարոսի մի ձեռքը պաշարել Արցախը, իսկ մյուսը՝ «հումանիտար օգնություն» հասցնել իր իսկ կողմից պաշարվածներին։
#ամոթի_դարաշրջանը

«Точно так же выглядит жалко, когда заявляют, что главарь бакинского варварского режима должен открыть Бердзорский коридор, и одновременно говорят о возможности какой-то «гуманитарной помощи» от этого варвара по дороге Акны. Ибо не может одна рука варвара осаждать Арцах, а другая – доставлять «гуманитарную помощь» тем, кого он сам же держит в блокаде», – отметил Восканян.
🆔 @vardan_voskanyan
https://t.ly/OqurJ
🆔 @vardan_voskanyan
https://t.ly/OqurJ
www.panorama.am
Вардан Восканян: Варвар не может одной рукой осаждать Арцах, а другой – доставлять «гуманитарную помощь» осажденным