Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի մաս «տեղանվանական պատերազմի» պայմաններում թշնամու հակագիտական և ստահոդ պատումները (նարատիվները) հայկական տիրույթում դրական լույսի տակ տարածելը հենց ակնհայտ թշնամական գործողություն է։

Նման գործողություն կարող է իրականացնել բացառապես կոլաբորացիոնիստը կամ օկուպացիոն վարչախմբի ներկայացուցիչը, որևէ այլ բացատրություն, ցավոք սրտի, չկա։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Գիտելիքի օրն է, բայց Հայաստանում այլևս չպետք է լինի ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի րոպե, որը չի ծառայեցվելու մեր՝ հզոր Հայրենիք ունենալու սրբազան տեսլականին։

Գիտելիքը ևս պետք է ի սպաս դրվի հենց այդ և միայն այդ տեսլականին, որի իրար հետ սերտորեն շաղկապված երկու հիմնական բաղադրիչներն են Հայաստանի վերածնունդը և Ադրբեջան կոչվող թշնամական քաղցկեղային գոյացության հեռացումը։

Իսկ միմյանց ազգովի կշնորհավորենք հենց այդ օրը՝ միայն այդ օրը, քանզի ավելի մեծ ձեռքբերում, քան քաղցկեղային պալարի հեռացումից հետո առողջ մարմնի վերականգնումն ու կենսական ավշով լցվելն է, կարծում եմ՝ չկա։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանի Սյունիքի մարզի հետ անմիջականորեն սահմանակից Իրանի Ատրպատական հինավուրց երկրամասը բոլոր առումներով չափազանց կարևոր նշանակություն ունի մեր բարեկամ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների տեսանկյունից

Իրանական նշանակալի քաղաքներից Ատրպատականի սիրտ Թավրիզում գործող Թեհրանից հետո Իրանի երկրորդ ամենահին համալսարանի ռեկտորի այցը ԵՊՀ և մեր Մայր բուհի իրանագիտության ամբիոն, կարծում եմ՝ նշանակալի իրադարձություն է, հատկապես, որ դրա արդյունքում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Ատրպատականի ուսումնասիրության կենտրոն, իսկ Թավրիզի համալսարանում հայագիտության ամբիոն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Իրանում շահագրգիռ են, որ Ատրպատականի ուսումնասիրությունը իրականացվի հայ–իրանական համատեղ ջանքերով` հաշվի առնելով երկուստեք առկա գիտական ներուժը։ Ատրպատականի ուսումնասիրությունն իրանագիտության կարևոր ուղղություններից է, այլ ոչ թե թյուքագիտության, ինչպես փորձ է արվում այդ կեղծ թեզն առաջ մղել Բաքվի հակագիտական շրջանակներում»:

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3wWj0FS
Դե ինչ, ինչպես և խոստացել էինք, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի ջանքերով լույս ընծայվեց նվաստիս և իմ աշակերտ Հակօբ Ավչյանի հեղինակած «Թալիշերենի դասագիրքը», որը նախատեսված է Ադրբեջանի տարածքում խոսվող իրանական լեզուներից մեկը՝ թալիշերենը, սովորելու և ուսումնասիրելու համար։

Ակադեմիական այս հրատարակությունն առաջինն է իր տեսակի մեջ, քանի որ աշխարհում մինչ այս գոյություն չուներ թալիշերենի որևէ բուհական դասագիրք, և այս առումով հայերս, ինչպես իրանագիտության մի քանի այլ ոլորտներում, առաջամարտիկ ենք և առաջատար։

Թալիշ ժողովրդի պատմության մեջ այլևս արձանագրված է, որ թալիշերենի առաջին ակադեմիական դասագիրքը հեղինակվել է հայ իրանագետների կողմից և հրատարակվել՝ Հայաստանի մայր բուհ Երևանի պետական համալսարանում։

#հավերժականՀայաստանը
Սանասարի մոտակայքում նահատակված մեր հերոսն իր կյանքի գնով ապացուցել է, որ չկա և ոչ մի բարբարոսական Կուբաթլու, այլ կա հայկական Սանասար, պաշտոնապես՝ Որոտան։

Հանուն հայկական սրբազան հողի և այդ հողի վրա ապրողներիս՝ նահատակի լուսապսակն ընդունած մեր բոլոր հերոսներն են արձանագրել, որ չկա Քելբաջար, այլ կա Քարվաճառ, չկա Ֆիզուլի, այլ կա Վարանդա, չկա Ջաբրայիլ, այլ կա Ջրական։

Նահատակ հերոսների սուրբ հիշատակի առջև նվազագույնը, որ պետք է անել, Սանասարը (Որոտանը) Կուբաթլու կամ հայկական հողի և ոչ մի այլ պատառիկ բարբարոսական անվանումով երբեք չկոչելն է։

🆔 @vardan_voskanyan

#հավերժականՀայաստանը
Թշնամու լեզուն սովորելու նպատակահարմարության մասին մեզանում տարածված մտքային կաղապարը և դրանից բխող կառուցակարգային գործողությունները պահանջում են լրջագույն քննություն, այլ ոչ թե «պետք է իմանալ թշնամու լեզուն» փաստացի կենացի անխոհեմ համակարգայնացում։

Այո՛, թշնամու լեզուն գիտենալն անհրաժեշտություն է այդ թշնամու դեմ մասնագիտորեն աշխատող կառույցների, խմբերի կամ անձանց պարագայում՝ գիտահետազոտական, քարոզչական, բանակային և անվտանգային մարմիններ և այլն, սակայն համատարած ուսուցման միջոցով թշնամու լեզվի հանրայնացումը կարող է հղի լինել մարտահրավերներով և վտանգներով։

Հանրահայտ է, որ բոլոր լուրջ պետությունները իրենց պետական լեզվի հանրայնացումն այլ երկրներում դիտարկում են սեփական առնվազն մշակութային, իսկ հաճախ նաև քարոզչական և նույնիսկ քաղաքական ազդեցության տարածման կամ, այլ խոսքերով, փափուկ ուժի կիրարկման կարևոր գործիք։

Ըստ այդմ, շատ պարզ լեզվով ասած՝ թշնամու լեզու գիտենալն անհրաժեշտ է այդ թշնամու դեմ համակարգային կերպող աշխատողների համար, սակայն խստորեն հակացուցված է թշնամական քարոզչության կամ այլ ներազդեցության համար խոցելի թիրախային լայն խմբերի համար։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Պետք է հիշել, որ թշնամու ցանկացած հարձակման ժամանակ իրականացվում է թշնամական մշտադիտարկում նաև սոցցանցերի հայկական տիրույթի նկատմամբ։

Դրա հետևանքով հավաքված տվյալները, տեղեկատվությունը, ինչպես նաև մեր հասարակական տրամադրությունների վերլուծությունը կիրառվում են բացառապես մեր դեմ։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Կարող է և զարմանալի թվալ, սակայն այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից հնչեց այն, ինչի մասին նվաստիս պես մտածողները խոսում են տարիներ շարունակ։

Փաստորեն նույնիսկ բանակցությունների ժամանակ թշնամին պահանջում է զիջումներ Հայաստանի հարավարևելյան սահմանային Նռնաձոր գյուղից մինչև մայրաքաղաք Երևան։

Այսինքն, ըստ էության, դրված է Հայաստանի լինելիության հարցը, ուստի «սա էլ զիջենք, կվերջանա» արատավոր և վտանգավոր մտայնությունը կարելի է այժմ արդեն նույնիսկ պաշտոնապես թաղված համարել։

Ըստ այդմ, խնդիրը շատ հստակ է՝ «կա՛մ մենք, կա՛մ դուք», և այն, ցավոք, ձևակերպել է թշնամին, քանի որ մենք երբեք համարձակություն չենք ունեցել դա բանաձևելու նույնիսկ այն ժամանակ, երբ ծնկի բերած ենք եղել նույն այդ թշնամուն։

Եվ արդ, որպես ազգ և պետություն հասկանում ենք խաղի այս դաժան կանոնները, սթափվում և սկսում համազգային գերլարումով ու ճիգով պատրաստվել այդ կենաց ու մահու պայքարում հաղթելու, կարող ենք հաջողել, չենք հասկանում և շարունակում ենք ապրել թմբիրում, ցավոք, համալրում ենք Առաջավոր Ասիայի վերացող հինավուրց քաղաքակրթությունների ամոթալի ցուցակը։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Այսօր շատ կարևոր են միջազգային դերակատարների դիրքորոշումները և գործողությունները, սակայն, ըստ իս, կա դրանից ավելի կարևոր մի հանգամանք, որը մեր խնդիրն է։

Կարծում եմ՝ Հայաստանում նույնիսկ ամենալավատեսների շրջանում այլևս որևէ պատրանք չկա, որ թշնամին չի բավարարվելու ոչ մի, այսպես կոչված, զիջումով, քանզի նրա ուզածը փաստացիորեն հենց ամբողջ Հայաստանի այս կամ այն կերպ զիջումն է, և մեր հրաժարումը մեր իսկ Հայրենիքում կենսունակ պետականություն ունենալու հազարամյակների մեր արդար և աստվածահաճո երազանքից։

Եթե մենք սա արձանագրում ենք այլևս որպես փաստ, իսկ այսքանից հետո նման արձանագրում չանելն առնվազն տխմարություն է, ապա Հայաստանը և հայությունը պետք է արագորեն և որակյալ կերպով սկսեն գործել, պատկերավոր ասած, պետություն-ամրոց կերտելու տրամաբանությամբ, որի վերնախավերը և հասարակության անխտիր բոլոր հատվածները պետք է գիտակցեն և ապրեն այդ ամրոցի խստագույնս կազմակերպված «կայազոր» դառնալու մտայնությամբ։

Դրան պետք է ծառայեն պետական և մասնավոր բոլոր կառուցակարգերն ու կառույցները, կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաները, բժշկությունը, կրոնը, արվեստը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, բիզնեսը՝ անխտիր ամեն ինչ և ամեն ոք։

Այդ ամրոցի կենսունակությունը, զարգացումը և ընդլայնումը, այդ ամրոցի նկատմամբ որևէ թշնամական հավակնություն ունեցողի, եթե ոչ լիակատար ջախջախումը, գոնե անվերադառնալիորեն թուլացումը պետք է դառնա մեր՝ որպես պետության և ազգի, հիմնական տեսլականը, մտածումը, վարքագիծը, ոգին և բարոյականությունը։

Սա է միակ ճանապարհը, որ մեզ թույլ կտա ոչ միայն պահպանելու և առաջ մղելու դեռևս Արտաշես Ա-ի կողմից բյուրեղացած Հայաստանի պետականության ծրագիրը և արժանի լինելու մեր նախնյաց փառքին, այլև նաև հավերժորեն հանգիստ ննջելու՝ առանց մեր գալիք սերունդների նզովքի բաժին դառնալու։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Այսօր Հայաստանն իրական հնարավորություններ ունի բազմակողմ ռազմաքաղաքական աջակցություն ստանալու ասիական առնվազն երկու գերտերությունից՝ Իրանից և Հնդկաստանից։

Իմաստ ունի՞ մանրամասն անդրադառնալ այս և այլ հնարավորությունների։ Կարծում եմ՝ անիմաստ է։

Անիմաստ է, որովհետև խնդիրը Հայաստանի ներսում է՝ մեր մեջ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսքանից հետո մեր բանակն էլի կռվել է՝ կռվել է արիաբար, կռվել է նվիրումով, կռվել է անմնացորդ։

Հիմա մի պահ պստկերացրեք, եթե գրեթե երկու տարի առաջ սկսեին մեր բանակը լրջորեն և մասնագիտորեն վերականգնել ու վերազինել։

Խաղաղության դարաշրջան, ցավոք, չի լինելու, աղոթեք Աստծուն և մեր բանակին կամ հակառակ հերթականությամբ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Արդեն գրեթե կասկած չկա, որ իրանական «Շահեդ-136» ԱԹՍ-ները ռուսական կողմից սկսել են լրջագույն դերակատարություն ունենալ ուկրաինական պատերազմում, ընդհուպ մինչև այն, որ ուկրաինացի հրամանատարը կոնկրետ նշել է, թե դրանք ինչ վնասներ են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ռազմական տեխնիկային։

Հաշվի առնելով հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, համընկնող աշխարհաքաղաքական շահերը, հազարամյակաների ընդհանուր սահմանը և այլն, Իրանից նման և այլ առաջադեմ սպառազինություն ձեռք չբերելը որևէ տրամաբանական բացատրություն և արդարացում չի կսրող ունենալ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Վրացի գործընկերս անձնական նամակում գրում է՝ «Հայաստանի պահպանումը նշանակում է հինավուրց մի քաղաքակրթության պահպանում»։ Իսկ մենք՝ որպես ազգ և պետություն, գիտակցու՞մ ենք սա։

Հայաստանի յուրաքանաչյուր թիզ տարածքը ոչ թե սոսկ հող է, քար, ժայռ, լեռ, դաշտ ու անտառ, այլ նաև աշխարհի հինավուրց քաղաքակրթություններից մեկի բնօրրանի մի մասնիկը։

Ըստ այդմ, Հայաստանի պայքարը քաղաքակրթության արդարացի և սրբազան պայքարն է ընդդեմ բարբարոսական ծավալապաշտության, որում մենք իրավունք չունենք պարտվելու, քանզի դա հանցագործություն կլինի հենց քաղաքակրթության հանդեպ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Եթե մի կողմ թողնենք Նենսի Փելոսիի այցն իբր «փրկչական» առաքելություն ներկայացնելու հատկապես սոցցաներում տիրող հրճվանքը մի կողմից, և Ռուսաստանի «դիվականացումն» ու մեր լալկանությունը՝ մյուսից, ու փորձենք հասկանալ, թե Հայաստանն ինչ իրական օրակարգ կարող է առաջ մղել այս ամենի համատեքստում, ապա նախ պետք է սթափվել և լրջանալ։

Մեր ազգային շահերի և անվտանգային սպառնալիքների տեսանկյունից աշխարհում կան երկու դիվական և ծավալապաշտական վարչախմբեր՝ Բաքվում և Անկարայում, որոնցից առաջինը օբյեկտիվորեն բռնապետական է, իսկ երկրորդը՝ ավտորիտար։

Ըստ այդմ, դատելով, հենց Ն․ Փելոսիի հայտարարություններից, ԱՄՆ-ը ոչ միայն որևէ կերպ չի կարող աջակցել դրանց, այլ նաև պետք է օժանդակի Հայաստանին հենց դրանց դեմ պայքարում։ Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել այդ աջակցությունը։ Այս առումով՝ նվազագույնը, որ կարող է անել համաշխարհային գերտերություն ԱՄՆ-ը՝

1․ Դադարեցնել ցանկացած ռազմաքաղաքական օժանդակություն Բաքվի բռնապետական վարչախմբին և ծրագրել ու սկսել կյանքի կոչել Բաքվում ալիևյան վարչախմբի փոփոխություն, որին կարող է նպաստ բերել նաև Հայաստանը։

2․ Խստագույն պատժամիջոցների պայմաններում Հայաստանին տրամադրել բացառիկ արտոնություններ (ընդ որում, դրանք կարող են լինել լռելայն համաձայնության արդյունք) Ռուսաստանի և Իրանի համար դառնալու հարթակ այդ պատժամիջոցների հետևանքները մեղմելու առումով։ Դա հնարավորություն կտա Երևանին վերականգնելու իր սուբյեկտայնությունը միջազգային գործընթացներում, աննախադեպ ծավալներով վերականգնելու մեր պետության անվտանգության համակարգը և Հայաստանը դարձնելու Թուրքիայի մրցակից փաստացի առանձնաշնորհյալ իրավունքներով օժտված կարևորագույն «ամորտիզացիոն» հարթակ , որի միջոցով Վաշինգտոնը կարող է հարաբերվել նաև Թեհրանի և Մոսկվայի հետ։

Կան մի քանի այլ հնարավորություններ ևս, բայց այս ամենն իրացնել փորձելու համար կրկին նախ պետք է սթափվել ու լրջանալ և լուծել խնդիրները Հայաստանի ներսում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ուղղակի հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն արդեն գրեթե երկու տարի է սողացող բռնազավթման մեջ է, իսկ թշնամական ծրագիրն այս փուլում ենթադրում է Հայաստանի՝ փաստացիորեն երկու կեսի բաժանում՝ մեր պետության մնացյալ տարածքից Վայոց ձորի և Սյունիքի կտրմամբ։

Այս ծրագիրը չի դադարելու գործելուց, եթե մենք՝ որպես պետություն և ազգ, չսթափվենք և չհասկանանք որ որևէ պայմանագրով (իմա՝ թղթով) խնդիրը չի լուծվելու, եթե հնարավորին արագ չվերականգնվի ուժերի հավասարակշռությունը, իսկ մեր պետության տեսլականում չարձանագրվի թշնամու նկատմամբ մշտական ռազմաքաղաքական առնվազն գերակայության հաստատման գաղափարը և դրա կյանքի կոչմանը միտված քայլերի տրամաբանական հաջորդականությունը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Գիտե՞ք՝ ինչո՞ւ է հարգանքի արժանի Իրանը և իրանական ազգը։

Որովհետև այս երկրի նախագահը, ՄԱԿ-ում իր ելույթի մեխը դարձնելով արդարության գաղափարը, ոչ թե արդարություն է մուրում, այլ հայտարարում՝ «Մեր թշնամիները չէին, որ ընկրկեցին, դա մեր ազգն էր, որ ցանկացած թշնամու ասպարեզից դուրս մղեց»։

#օրինակելի_պետությունները

🆔 @vardan_voskanyan
Որքան էլ ցավալի թվա, պետք է մեկընդմիշտ՝ նախևառաջ ինքներս մեզ համար, արձանագրենք, որ Հայաստանն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե պատերազմի մեջ է։

Եթե արձանագրում ենք սա, իսկ դա չանելը, մեղմ ասած, անխոհեմություն է, ապա մի կողմից խուճապային տրամադրությունների սերմանումը, իսկ մյուսից՝ մոլորեցնող հանգստության քարոզը երկու համազոր և նույնքան վտանգավոր ծայրահեղություններ են։

Պատերազմն Առաջավոր Ասիայում հազարամյակներ շարունակ, ցավալիորեն, ավելի հաճախադեպ վիճակ է, քան խաղաղությունը, իսկ պատերազմներն այստեղ և ամենուր հաղթում են ոչ թե վախով, խուճապով կամ էշի ականջում քնելով, այլլ դրանց պատրաստ լինելով։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Զարմանալի է, չէ՞։ Նույնիսկ ոչ վաղ անցյալի պատմությունը կարծես դասեր չի տալիս մեր քաղաքական «վերնախավին» առ այն, որ թեկուզ և ստորագրված թուղթը փաստացիորեն ոչինչ է, եթե չկա ուժերի հավասարակշռություն։

Հայաստանյան ճշմարիտ խոսույթը ոչ թե պետք է վերաբերի իբր ստորագրել-չստորագրելու ամբողջովին կեղծ «երկվությանը», այլ միտված լինի Հայաստանի ուժերի վերականգնմանը, քանի որ առանց դրա ոչ մի թուղթ էլ չի օգնելու սանձել բռնազավթչին։

Ամենավերջին վկան՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը, որն արդեն բազմիցս ոտնակոխ է արվել Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan