«Մեր տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդումը համահունչ է Իրանի աշխարհաքաղաքական շահերին, և դա երևում է հատկապես Սյունիքի մարզի նկատմամբ ադրբեջանաթուրքական նկրտումներին դիմակայելու առումով։ Պաշտոնական Թեհրանը խստագույնս դեմ է ՀՀ–ի միջազգայնորեն ճանաչված սահմանների որևէ փոփոխության` լինի ռազմական ներխուժման, թե զանազան միջանցքներ բացելու տեսքով, հետևաբար փորձում է սեփական գործիքակազմի կիրառմամբ ապահովել իր աշխարհաքաղաքական շահերը նշված տիրույթում»,– ասաց Վարդան Ոսկանյանը։
🆔 @vardan_voskanyan
https://bit.ly/3amyElS
🆔 @vardan_voskanyan
https://bit.ly/3amyElS
Հայաստանի նկատմամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի սանձազերծած ծայրահեղ ագրեսիվ հիբրիդային պատերազմի կարևոր բաղադրիչ քարոզչական տիրույթում պետք է հայկական կողմից ոչ թե արձագանքել թշնամու «պնդումների» հերքման մեթոդաբանությամբ կամ միայն դրանով, այլ թշնամուն անզուգաչափ հարվածներ հասցնելով։
Եթե թշնամին փորձում է նշված տիրույթում մեզ ծրագրված գրոհի թիրախ դարձնել, դիցուք, Երևանի Կոնդ թաղամասի հարցով, պնդելով, թե այն պատմականորեն իբր ադրբեջանական է, ապա միայն դրա հերքումը բավարար չէ։
Անհրաժեշտ է անզուգաչափ և արդյունավետ հարվածով վերացնել գրոհի հենակետն ամբողջությամբ՝ կասկածի տակ դնելով ոչ միայն Բաքվի մի թաղամասի՝ դիցուք, հայկական նախկին Էրմանիքենդի ադրբեջանական համարվելու որևէ հնարավորություն, այլ նաև ամբողջ Բաքու քաղաքի պատմականորեն ադրբեջանական լինելու հանգամանքը։
Այսպիսի կործանիչ անզուգաչափ հարվածների հնարավորություն հիբրիդային պատերազմի քարոզչական տիրույթում հայկական կողմն ունի գրեթե ամենուր, այլ խնդիր է, թե որքան խելամիտ, նախաձեռնողական և համակարգված է գործում հենց պետական մակարդակում։
#մահ_թշնամուն

Բաքվի բռնապետական վարչախմբի պարագլուխը որոշ ժամանակ առաջ սպառնում էր, թե հինգ միլիոնանոց Հայաստանն իր համար վտանգ է, ուստի դա չպետք է թույլատրել։
«Լսիր թշնամուդ և արա հակառակը» սկզբունքն այս պարագայում աշխատում է ամբողջությամբ, ուստի մեր իրական օրակարգերից մեկը պետք է դառնա Հայաստանում և Արցախում բնակչության զգալի աճի խթանումը և արտագաղթի կանխումը։
Մեր վերնախավերը ժամանակին համարձակություն չունեցան մեզ ասելու և քարոզելու, որ պատերազմն անխուսափելի է, ուստի յուրաքանչյուր հայաստանցի և արցախցի ընտանիք ոչ թե պետք է բավարարվի մեկ-երկու երեխայով, այլ ունենա գոնե չորս-հինգ զավակ, մինչդեռ սպառողական մտայնությամբ մենք դեռևս կարծում ենք, թե երրորդ երեխայի համար ապագայում պայմանական «Այֆոն» գնել չկարողանալու հեռանկարը իբր լուրջ խոչընդոտ է այդ երեխային աշխարհ բերելու համար։
Վերջին աղետալի պատերազմը նաև ցավալիորեն հենց սեփական սխալներից դասեր քաղելու համար է, մինչդեռ մենք շարունակում ենք ապրել մինչպատերազմական կործանարար մտայնությամբ, երբ, դիցուք, բնակչության աճի խնդիրը իբր հարյուրերորդական, իսկ փողոցում պայմանական ծխուկ (բիչոկ) գցելու դեմ պայքարը հույժ «կարևոր» է։
#հավերժականՀայաստանը

Օրերս Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներն, անդրադառնալով նվաստիս հարցազրույցներից մեկին, անհանգստություն էին հայտնել, որ Հայաստան-Իրան ցամաքային ուղիղ կապի անխափան ու որակյալ ապահովումը և դրա միջոցով միջազգային հաղորդակցության ուղիների գործարկումը կսահմանափակի Ադրբեջանի և Թուրքիայի հնարավորությունները մեր տարածաշրջանում։
Հայաստանի Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածի թշնամական բռնազավթումից հետո Տաթև-Աղվանի ուղղությամբ Հայաստան-Իրան կենսական նշանակության կապն ապահովող այժմ ցավալիորեն միակ ճանապարհի աղետալի վիճակը խոսում է այն մասին, որ գործ ունենք ռազմավարական մտածողության լիակատար բացակայության հետ, ինչը Հայաստանը դարձնում է էլ ավելի խոցելի ոչ միայն և ոչ այնքան տնտեսական, այլ նաև առաջին հերթին աշխարհաքաղաքական առումով։
#չՀայաստանը

Հայաստանի հաջորդ, հուսով եմ՝ այլևս արդեն ազգային իշխանությունը լուրջ խնդիր պետք է դնի սոցիալական ինժեներիա իրականացնելու, որը միտված պետք է լինի մեր հասարակության լիակատար վերակազմավորմանը վեհ և իրական արժեքների՝ հայրենասիրության, մարդասիրության, ճշմարտախոսության, պարկեշտության, համեստության, ազնվության, արդարության, սիրո և այլնի խրախուսմամբ։
Պետք է սահմանվի ամենաբարձր բարոյական նշաձողը նաև անխտիր բոլոր վերնախավերի մակարդակում, քանզի պետության կարևորագույն գործառույթներից մեկը նաև հենց վերնախավերի օրինակով հասարակության դաստիարակությունն է։
Հակառակ դեպքում, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ անհայրենիքության, մարդատյացության, ստախոսության, անպարկեշտության, սնապարծության, անազնվության, անարդարության, ատելության և այլ ախտերով մեթոդաբար վարակված մեր հասրակությունը իր իսկ տարտարոսից չի ծնի այդ բոլոր ախտերի հերթական մարմնավորմանը։

Բաքվի բռնապետսկան վարչախմբի պարագլուխը խոսում և հրամանագիր է արձակում Երևանում թյուրքալեզու թատրոնի իբր 140-ամյակի վերաբերյալ։
Այո՛, հենց թյուրքալեզու, որովհետև, երբ Երևանում 1896թ. խաղացվում էր առաջին թյուրքերեն ներկայացումը, նույնիսկ այն խաղացողները չէին ենթադրում, որ իրենց լեզուն կոչվելու է «ադրբեջաներեն», այլ ոչ թե «թյուրքի», իսկ իրենք՝ «ադրբեջանցիներ», այլ ոչ թե «մուսուլմաններ» կամ «թուրքեր»։
Ի դեպ, այդ մասին չգիտեր նաև հիշյալ ներկայացման վերաբերյալ մի քանի օր անց հայկական «Նոր դար» թերթում հոդված գրած հայազգի հեղինակը, որն այն կոչում է «թուրքերեն ներկայացում», «թուրքերի թատրոնական ներկայացում» և այլն։
Մեկ այլ զեղծարարություն և բացահայտ կեղծիք է նաև թատրոնի հիմնադրման իբր 140 ամյակը, որովհետև, եթե նույնիսկ ելակետ վերցնենք 1896թ. այդ ներկայացումը, ապա կստացվի ընդամենը 126 տարի։
Շատ հետաքրքիր կլինի նաև ներկայացման ազդագիրը, որն արաբատառ լինելու պատճառով չի կարող ընթերցել նունիսկ «մեծն» բռնապետը, մինչդեռ, դիցուք, ձեր խոնարհ ծառան այն հանգիստ կկարդա։
Նկարում՝ «Նոր դար» թերթի նյութը։

«Ոչ թե պետք է աղերսել, որ դաշնակիցները և բարեկամները քեզ օգնեն, այլ պետք է գտնել նրանց հետ քո շահերի խաչաձևման կետերը և աշխատել այդ տիրույթում, ի վերջո, ցույց տալ, որ պատրաստ ես պայքարելու քո շահերի և իրավունքների համար։ Օգնում և աջակցում են միայն պայքարողներին»։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
https://youtu.be/SPLf71p1weQ
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
https://youtu.be/SPLf71p1weQ
YouTube
Ալիևը պատրվակ է փնտրում, անխուսափելի պատերազմին պետք է պատրաստվել և հաղթել. Վարդան Ոսկանյան
#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #NEWS #Armenia #168TV #168TVARMENIA #Նորություններ #Հենցհիմա #անհնազանդության_ակցիա
#liveara #haymna #զարթնիրլաո
#Artsakh #artsakhstrong #Արցախ #armenian #armenia
#դիմադրությանշարժում
Պաշտոնական կայք` http://168.am/…

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին և Արցախին առնչվող երկու կարևոր հայտարարություն է արել։
Դրանցից առաջինում գոհունակություն է հայտնվել Արցախի՝ Ադրբեջանին վերադարձի կապակցությամբ։ Եթե այս ձևակերպումը թարգմանենք իրանական դիվանագիտական լեզվից, ապա այն նշանակում է, որ Արցախում դե ֆակտո ձևավորված իրավիճակի փոփոխությունն այս պահին չի բխում Իրանի շահերից, և ադրբեջանաթուրքական որևէ առաջխաղացում անթույլատրելի է։ Այլ խոսքերով, Իրանի հոգևոր առաջնորդն Ադրբեջանի օպերատոր երկիր Թուրքիայի ղեկավարին ասել է, որ պետք է բավարարվել ձեռք գցածով և ավելիին չձգտել:
Որպես նշվածի փաստացի շարունակություն այաթոլլահ Ալիի Խամենեին հնչեցրել է շատ թափանցիկ զգուշացում առ այն, որ Իրանն անթույլատրելի է համարում հայ-իրանական մի քանի հազարամյա սահմանի արգելափակման որևէ քաղաքականություն՝ աներկբայորեն ակնարկելով մեր երկու պետությունների սահմանը կտրելուն միտված թուրք-ադրբերանական որևէ նկրտման փորձ կանխելու իրանական կողմի հաստատակամության մասին։
Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա, որը բնորոշ է իրանական հինավուրց քաղաքական մշակույթին՝ «մի կրակոցով երկու նապաստակ սպանելը»։
Շեշտադրելով հայ-իրանական սահմանի մի քանի հազարամյա բնույթը, Իրանի ամենաբարձրաստիճան հոգևոր և քաղաքական գործիչն, ըստ էության, մատնանաշել է, թե որքան հնամյա ազգեր և պետություններ են Իրանն ու Հայաստանը, ի տարբերություն մեր հաշվին «պատմական լեգիտիմության» հավակնող տարածաշրջանային արհեստածին կազմավորումների։

«Նրա խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Իրանի հոգևոր առաջնորդը շեշտեց հայ-իրանական սահմանի հազարամյակների պատմությունը, ինչը, փաստացի, թափանցիկ ակնարկ էր առ այն, որ Հայաստանն ու Իրանը՝ որպես պետություններ, այս տարածաշրջանի հինավուրց քաղաքական միավորներն են, և որևէ արհեստածին, նորելուկ պետություն չի կարող հավակնություն ունենալ պատմական այս սահմանի նկատմամբ»։
🆔 @vardan_voskanyan
https://bit.ly/3B1toPF
🆔 @vardan_voskanyan
https://bit.ly/3B1toPF
Mediahub
Իրանի հոգևոր առաջնորդի մեսիջն ուղղված էր արհեստածին պետություն Ադրբեջանին․ Վարդան Ոսկանյան
«Գիտե՞ք՝ ինչ պետք է տեղի ունենա հիմա՝ Իրանի հոգևոր առաջնորդի՝ հայ-իրանական սահմանի մասին հայտարարություններից հետո։ Հայաստանից պետք է գնա պատասխան դրական ազդակ։ Այդ դրական ազդակը կարող է լինել մի քանի մակարդակներով։ Դիցուք, բերեմ մի օրինակ այն մակարդակից, որի հետ ուղղակի առնչություն ունեմ ես։ Գիտական մակարդակում պետական հովանավորությամբ կարելի է կազմակերպել Հայաստան-Իրան հազարամյա սահմանի հնարավորություններին և մարտահրավերներին նվիրված գիտաժողով։ Այ, սա արդեն կլինի դրական ազդակ»։
🆔 @vardan_voskanyan
Նվաստիս հարցազրույցն ամբողջությամբ՝
https://youtu.be/2RJnN6mwVbc
🆔 @vardan_voskanyan
Նվաստիս հարցազրույցն ամբողջությամբ՝
https://youtu.be/2RJnN6mwVbc
YouTube
Իրանի հայտարարությունը չպետք է անտեսել, բայց նաև պետք չէ ընկնել էյֆորիայի մեջ. Վարդան Ոսկանյան
Աջակցելով մեզ Patreon-ում՝ https://www.patreon.com/5tvchannel ՝ դուք կմասնակցեք մեր նոր պրոյեկտների իրականացմանը։
#Վարդան_Ոսկանյան #Հարցազրույց #5tv
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի այն հայտարարությունը, որ Իրանը դեմ կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից…

Այն լայնածավալ ընդգրկումը և օպերատիվությունը, որով իրանական ԶԼՄ-ները տարածում են Իրաքի տարբեր քաղաքներում ծայր առած հակաթուրքական բողոքի գործողությունների մասին տեղեկատվությունը, չի կարելի այլ բան անվանել, քան լրատվական աջակցություն։
Ի դեպ, Իրաքում բողոքի գործողությունների թիրախ են դարձել գրեթե բոլոր թուրքական ներկայացուցչությունները, իսկ հեղինակավոր շիա առաջնորդ Մուկթադա ալ-Սադրը Թուրքիայի հասցեին հանդես է եկել ծայրահեղ կոշտ հայտարարություններով, որոնք սոցցանցերի իրաքցի որոշ օգտատերեր գնահատել են պաշտոնական Անկարայի դեմ «պատերազմի կոչ»։
Իրաքցի ցուցարարարների բողոքի գործողությունները և թուրքական ներկայացուցչությունների վրա հարձակումները սկսվել են այն բանից հետո, երբ Իրաքի Քրդստանի տարածաշրջանում թուրքական հրետանու հարվածներից զոհվել են մոտ մեկ տասնյակ խաղաղ քաղաքացիներ։
Թուրքական պաշտոնական շրջանակները հերքում են, որ քաղաքացիական անձանց մահվան պատճառ դարձած հարվածները հասցրել է Թուրքիայի զինուժը։
#հարափոփոխ_տարածաշրջանը

Ինչպես և նշել էի լրատվամիջոցներին իմ մեկնաբանություններում, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ հայ-իրանական սահմանի վերաբերյալ թուրք-ադրբեջանական նկրտումների կանխմանը միտված հայտարարությունը նաև փաստացի հրահանգ և ուղեցույց էր Իրանի ողջ քաղաքական համակարգի համար։
Այսօր արդեն հոգևոր առաջնորդի հայտարարության ծիրում հանդես են եկել իրանցի մի շարք բարձրաստիճան հոգևորականներ և քաղաքական գործիչներ։
Ուշագրավ է նաև այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան գրեթե քար լռություն է պահպանում այաթոլլահ Ալի Խամենեիի ոչ միայն վերոնշյալ հայտարարության, այլ նաև Արցախի՝ Ադրբեջանին վերադարձի մասին գոհունակության մասին։
Արհեստածին Ադրբեջանում ակնհայտորեն շատ լավ հասկանում են, որ Իրանի հոգևոր առաջնորդը գոհունակություն է հայտնել մի բանի վերաբերյալ, որն, ըստ էության, տեղի չի ունեցել, քանի որ, չնայած Արցախի բնիկ հայկական տարածքների մի մասի բռնազավթմանը, Բաքվի բռնապետը չի կարողացել «վերադարձնել» կամ, ավելի ճիշտ, ձեռք գցել Արցախը։

Իրանի, Հայաստան-Իրան հարաբերությունների և հարակից այլ հարցերի մասին նվաստիս տեսակետները։
🆔 @vardan_voskanyan
https://youtu.be/fGCzHxdA0NU
🆔 @vardan_voskanyan
https://youtu.be/fGCzHxdA0NU
YouTube
«Պատմական լեգիտիմություն». Հայաստանը չի ընկալում այս հասկացությունը. «Թարմ ուղեղով»
Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները՝ իրանական կողմի հայտրարությունները չպետք է ականջի հետև գցել: Սա կարծես թե հրահանգ էր նախևառաջ սեփական պատկան մարմիններին, ապա հետո Էրդողանին: Բանակից մինչև տնտեսական համակարգի աշխատողներ պետք է գիտակցեն հայ-իրանական…
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանական տելեգրամյան ալիքները տեսանյութ են տարածել ուկրաինական կողմից Ռուսաստանի դեմ կռվող Բաքվի բռնապետական վարչախմբի վարձկանների վերաբերյալ։
Կադրերից մեկում «Բարև Ադրբեջան» ասող բաշիբոզուկը ձեռքով ցույց է տալիս պանթյուրքիստական ահաբեկչական «Գորշ գայլեր» կառույցի գայլի խորհրդանիշը, նույն այն նշանը, որը էրդողանական վարչախմբի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Բուենոս-Այրեսում մեքենայից ցույց էր տալիս իր այցի դեմ բողոքի գործողություն կազմակերպած արգենտինահայերին

Այսօր Ղրղզստանի Չոլփոն-Աթա հանգստարանային քաղաքում կայացել է թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դրա մասնակիցներին ընդունել է նաև Ղրղզստանի նախագահը։
Ուշագրավ է, որ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների մեկական ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի միանգամից երկու պաշտոնյա՝ Պետական անվտանգության և Արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները, ինչը ցույց է տալիս, թե որքան լրջորեն է Բաքվի բռնապետսկան վարչախումբը մոտենում, ըստ էության, համաթուրանական հեռագնա նպատակներ ունեցող և Թուրքիայից ուղղորդվող նման միջոցառումներին։
Բացի սրանից, կա ևս մեկ ուշագրավ հանգամանք: Պատկերավոր ասած, ապագա «Թուրանի անվտանգության միասնական ծառայության» այս նիստին և ընդհանրապես ձևաչափին չի մասնակցում Թուրքմենստանը, ինչը լայն իմաստով աշխարհագրական և աշխարահաքաղաքական խզում է առաջացնում նույն այդ պատրանքային Թուրանի լիրաժեք կայացման հարցում։
Ուստի հանդիպումը հենց Հայաստանին առնչվող անվտանգային տեսնակյունից պետք է ի մոտո հետաքրքիր լինի մեզ՝ ոչ միայն, հաշվի առնելով, որ դրան մասնակցում են ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ դաշինքի մեջ գտնվող Ղազախստանը և Ղրղզստանը, ինչպես նաև թշնամական Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև այն, որ դրան չի մասնակցում Թուրքմենստանը։
Ընդհանուր առմամբ, հենց այսպիսի կարևոր իրադարձությունները պետք է դառնան այն իրական օրակարգի մաս, որով պիտի զբաղված լինի Հայաստանը լայն իմաստով, այլ ոչ թե ծեռնածվական կարճաժամկետ հնարքները, որոնցով փորձ է կատարվում մեզ ուղղորդել դեպի, պատկերավոր ասած, «Հայաստան» ցուցանակով «Տիկ-տոկ», որտեղ մեր վզին փաթաթվող քննարկման «առաջնային օրակարգը» ինչ-որ մեկի պայմանական «քիթ քչփորելն» է։

Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի «իտալա-ֆրանսիական» ֆոտոլրագրող ներկայացող հայատյաց և իրանատյաց տխրահռչակ դեմքերից Ռեզա Դեղղաթին այսօր անձամբ բռնապետի կողմից պարգևատրվել է արհեստածին Ադրբեջանի շքանշանով։
Ատրպատականից սերող այս անձը հայտնի է ոչ միայն, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին կեղծ քարոզչոյթյան տարածումով և հակահայկական այլ գործունեությամբ, այլ նաև Իրանի Ատրպատական երկրամասի հանդեպ փաստացի պանթյուրքական նկրտումների և հակաիրանականության խոսափողներից մեկը լինելու հանգամանքով։
Բնականաբար այսպիսի «գտածոն» չէր կարող դուրս մնալ նաև Թել-Ավիվի ուշադրությունից, ուստի հակահայ և հակաիրանցի այս անձի հետ թվիթերյան իր էջում այսօր լուսանկար և շնորհավորանք է հրապարակել Բաքվում Իսրայելի դեսպանը։
Ակնհայտ է, որ հայ-իրանական հարաբերությւոնների տիրութում կա ևս մեկ չիրացված համագործակցային ոլորտ, այն է՝ համատեղ ուժերով հայատյաց և իրանատյաց նմանօրինակ անձանց քարոզչական տիրույթում լիակատար չեզոքացումը։
Կից խտապատկերում՝ Բաքվում Իսրայելի դեսպսնի թվիթերյան գրառումը։

Թվում է, թե Բաքվի բռնապետը ստացել է իր երազածից էլ ավելին՝ ոչ միայն Արցախից, այլ նաև նույնիսկ Հայաստանից բռնազավթված տարածքներ, ուստի Բերձորը՝ այսօր, ցավալիորեն, կիսաուրվական դարձած այդ քաղաքը, գրեթե ոչինչ է, և «անտրամաբանական» է դրան տիրանալու նրա մարմաջը։
Սակայն, բացի ամեն ինչից, Բերձորը հետանկախության շրջանի հայկական զենքի հաղթական փառքի վերջին խորհրդանիշներից մեկն է, որն ամեն օր հիշեցնում է մեր հերոսական ոչ շատ վաղ անցյալը, ուստի, ըստ բարբարոսների՝ մեզ պետք է զրկել նաև դրանից՝ արնաքամ անելու Հայաստանի ոչ միայն մարմինը, այլ նաև ոգին։
Բերձորը պարզապես միայն բնակավայր չէ, հաղորդակցության ուղի չէ, գազամուղ կամ համացանցային մալուխ չէ, Բերձորն այն խորհրդանիշներից է, որը «մատնում է», որ Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, կարող է ունենալ ոգի, ջախջախել թշնամուն, ջախջախել հերոսաբար, ջախջախել անսպասելի, ջախջախել բարբարոսների անպարտելիության և մեր «թշվառ ու անտեր» լինելու հարյուրամյակների կարծրատիպը ոտնակոխ անելով։
Բերձորը միայն տեղանք կամ քաղաք չէ, Բերձորը մեր ոգու հերթական ամրոցն է, ուր թշնամին ձգտում է մտնել ոչ թե մարտական փառքով, ինչպես դա արել ենք մենք՝ որպես այս սրբազան լեռնաշխարհի արժանի զավակներ, այլ եղկելի ստորագրությամբ բացված «դարպասներով»։

Երևանում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին «ահազանգերի» արդեն իսկ զանգվածային և հաճախադեպ բնույթը ցույց է տալիս, որ Հայաստանն, ըստ էության, ենթարկվում է հոգեբանական ահաբեկչական հարձակումների, որոնց նպատակը կարող է լինել թե՛ խուճապի տարածումը և թե՛ այս խնդրով զբաղվող ծառայությունների և ընդհանրապես հանրության զգոնության բթացումը։
Հետևաբար, նման փաստացի հարձակումներ իրականացնողները պետք է հնարավորին արագ բացահայտվեն և ենթարկվեն խստագույն պատժի, քանի որ չի բացառվում, որ դրանք ծրագրված կերպով կարող են կատարվել նաև թշնամու կողմից կամ թշնամական ուղղորդմամբ և համակարգմամբ։
#հավերժականՀայաստանը
🆔@vardan_voskanyan

Սիրելի ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե ՖԲ-ում օգնեք դուրս գալու արգելափակումից, որովհետև թշնամին հերթական հարձակումն է ձեռնարկել էջիս նկատմամբ։
https://www.facebook.com/vardan.voskanian
#ջնջվող

Facebook
Log in or sign up to view
See posts, photos and more on Facebook.
Արցախում թշնամական հարձակման այս պայմաններում Հայաստանի ողջ պետական համակարգը պետք է մոբիլիզացվեր՝ կոշտ հայտարարություններ, հանդիպումներ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ, միջազգային կառույցներին ահազանգեր, ԶԼՄ-ների և պետական քարոզչության համակարգված աշխատանք և ռազմաքաղաքական բնույթի այլ անհրաժեշտ աջակցության տրամադրում։
Արցախը ոչ մի պարագայում չպետք է միայնակ մնա թշնամու դեմ հանդիման, որովհետև իբր «խաղաղության դարաշրջան» կոչեցյալը կեղծ հասկացություն է, ստահոդ օրակարգ, իսկ մենք փաստացի պատերազմի մեջ ենք, ուստի թուլանալու և հերթական զիջումը թշնամուն «նվիրելու» դեպքում, հաջորդ իսկ վայրկյանից կանգնելու ենք նոր զիջման պահանջի նախաշեմին և այդպես մինչև Հայաստանի լիակատար կլանումը։
Քանի դեռ այս պարզ ճշմարտությունը փորձում ենք չտեսնել ու չընկալել և տուրք տալ կեղծ օրակարգերին, Արցախի և Հայաստանի՝ թշնամական սողացող բռնազավթումը շարունակվելու է, շարունակվելու է նաև մեր պետականության կազմաքանդումը ներսից։
Սա ոչ թե խաղաղության, այլ համազգային ամոթի դարաշրջան է, որը պետք է փակել՝ փակել մեկընդմիշտ և հավերժ՝ հենց այսօրվանից սկսելով պատրաստվել թշնամու գալիք ջախջախմանը։