Հայաստանն այլևս ճանաչում է Պաղեստինի պետությունը, իսկ Բաքվի բարբարոսական վարչախումբն Արցախի հայության նկատմամբ իրականացրած ցեղասպանական բնույթի էթնիկ զտումից հետո էներգակիրներ է մատակարարում Գազայի խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային գործողություններով աչքի ընկած Նեթանյահուի վարչախմբին։
Սա է այն ճշմարտությունը, որը պետք է իմանա իսլամական և արաբական աշխարհը պարբերաբար իսլամի և իսլամական համերաշխության մասին ճամարտակող Բաքվի երեսպաշտ վարչախմբի իրական բնույթի մասին։
Այսուհետ ցանկացած իսլամական երկիր՝ և հատկապես Պակիստանը, Բաքվի բարբարոսական վարչախմբին աջակցելիս պետք է նկատի ունենա, որ օժանդակում է Գազայի անմարդկային կոտորածին օգնողին մի երկրի դեմ, որը ճանաչում է պաղեստինցիների՝ սեփական պետություն ունենալու բնական իրավունքը։
#հարափոփոխ_տարածաշրջանը
🆔 @vardan_voskanyan

Իրանի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում այժմ տեղի է ունենում թեկնածուների երրորդ հեռուստաբանավեճը, որը նվիրված է մշակութային և հասարակական հարցերին։
Ակնհայտ ամբոխահաճո հայտարարություններով հանդես եկող բարեփոխական թևի թեկնածու Մասուդ Փեզեշքիանին հակադարձելով, պահպանողական թևի թեկնածուներից Թեհրանի ներկայիս քաղաքապետ Ալիռեզա Զաքանին հեռուստաբանավեճի ընթացքում հայտարարեց, որ իր թեկնածությունը չի հանելու, մնալու է ընտրարշավում և առնվազն չի թողնելու, որպեսզի Փեզեշքիանը դառնա նախագահ։
Իրանականության հայրենասիրական գաղափարների կրող իրանցի վերլուծաբաններն էլ շարունակում են խստագույնս քննադատել Փեզեշքիանին՝ վերջինիս նախընտրական շտաբին մեղադրելով նաև Իրանի ազգային միասնությունը խաթարող բովանդակությամբ քարոզչական պաստառներ օգտագործելու մեջ։
Այս պահին նման բովանդակությամբ առվազն երկու պաստառ է տարածվել՝ միտված թյուրքալեզու իրանցիների երկու հանրույթներին՝ ատրպատականցիներին և ղաշղայցիներին։
#մեր_բարեկամ_Իրանը

Հայաստանում ուշադրության գրեթե չի արժանացել մի չափազանց կարևոր հանգամանք, որը կարող է ուղղակիորեն ազդել մեր տարածաշրջանում տրանսպորտային հանգույցների և աշխարհաքաղաքականության վրա ընդհանրապես։
Խոսքն այս տարվա ապրիլին Թուրքիայի նախագահի՝ Իրաք այցի ժամանակ ձեռք բերված համաձայնությունն է՝ իրագործելու, այսպես կոչված, «Զարգացման ուղի» տրանսպորտային ծրագիրը, որը պետք է կապի իրաքյան Բասրայի Ալ-Ֆավ նավահանգիստը թուրք-իրաքյան սահմանին։
Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեն ոչ միայն Թուրքիան և Իրաքը, այլ նաև Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները։
«Զարգացման ուղին» Մերձավոր Արևելքով Ասիան Եվրոպային միացնելուն միտված թուրքական «կնքավորությամբ» ծրագիր է, որն ուղղակի մրցակից է իրանական «Պարսից ծոց-Սև ծով» և հնդկական «Հյուսիս-Հարավ» հանգույցների ծրագրերին, որոնք ներառում են նաև Հայաստանը։
Սրանով Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերն ուղղակի հակասության մեջ են մտնում Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի շահերի հետ, քանի որ վերջինս ևս խիստ շահագրգիռ է «Հյուսիս-Հարավի» իրականացմամբ։

🇦🇲 Նրանք, որոնք պարբերաբար մաշեցնում են «ինքնիշխանություն» բառը, պետք է նաև հստակ արձանագրեն, որ Հայաստանի ոչ միայն ինքնիշխանության, այլ նաև գոյության իսկ թիվ մեկ մշտական մարտահրավերը և վտանգը բխում է արհեստածին Ադրբեջանից։
Ըստ այդմ, եթե ինչ-որ մեկն իրոք ձգտում է Հայաստանի ինքնիշխանությանը կամ դրա ամրապնդմանը, ապա չի կարող չխոսել այս գոյութենական մարտահրավերի և վտանգի չեզոքացման կամ ոչնչացման մասին։
Չի կարող ինչ-որ մեկը հանդես գալ Հայաստանի ինքնիշխանության դիրքերից և անել ամեն ինչ, որպեսզի այդ մարտահրավերի ու վտանգի աղբյուր քաղցկեղային գոյացությունն էլ ավելի ամրապնդվի և հզորանա։
Հետևաբար, բանաձևը բավականին պարզ է՝ Հայաստսնի ինքնիշխանության և անկախության համար պայքարն առաջին հերթին ենթադրում է պայքար հենց արհեստածին Ադրբեջանի դեմ, այլ ոչ թե արհեստածին Ադրբեջանին հանձնվել։
#հավերժականՀայաստանը

🇮🇷 Իրանի նախագահական ընտրություններում հիմնական թեկնածուներից Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հերքել է համացանցում տարածվող այն լուրերն, ըստ որոնց՝ նա պատրաստվում է հանել իր թեկնածությունը և դուրս գալ ընտրարշավից։
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Թավրիզից Ահվազ թռիչքի ընթացքում իրանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Ղալիբաֆը նշել է, որ շարունակելու է պայքարը, որը միտված հաղթելու և իրագործելու ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսի կառավարության ծրագիրը։
Հարկ է նշել, որ ըստ վերջին սոցհարցումների՝ Ղալիբաֆի վարկանիշը որոշակի անկում է գրանցել, սակայն նա շարունակում է դիտարկվել Իրանի նախագահի երեք հիմնական թեկնածուներից մեկը։

🇮🇷 Իրանի նախագահական ընտրություններին նախորդող լռության օրվան ընդառաջ պահպանողական ճամբարում միասնության ապահովման նպատակով իր թեկնածությունը հանել է Ամիր-Հոսեյն Ղազիզադեն։
Ընտրարշավի ընթացքում պահպանողական թևի թեկնածուների միջև մրցակցությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի բարեփոխական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը կարողանա անցնել ընտրությունների՝ մեծ հավանականությամբ կանխատեսվող երկրորդ փուլ, քանի որ պահպանողականների համակիրների ձայները կարող են կիսվել երկու հիմնական թեկնածուների՝ Սայիդ Ջալիլիի և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի միջև։
Ըստ այդմ, պահպանողական և հայրենասիրական ճամբարում համախմբման ցանկացած գործընթաց այս թևի կողմնակիցների համար չափազանց կարևոր է։

🇮🇷 Այսօր Իրանում նախագահական ընտրություններից առաջ լռության օր էր, իսկ վաղը Թեհրանի ժամանակով առավոտյան 8:00-ից ողջ երկրով մեկ բացվելու են ընտրատեղամասերը։
Ընտրությունները խիստ մրցակցային են և կարող են լինել անակնկալներով լի։ Չի բացառվում երկրորդ փուլի հնարավորությունը։
Նաև պանթյուրքական շրջանակների կողմից առաջ մղվող Մասուդ Փեզեշքիանի սկզբնապես աննշան գործոնը պահպանողական-հայրենասիրական շրջանակներում միասնական թեկնածուի բացակայության պայմաններում զգալիորեն ուռճացել է, և երկորդ փուլի պարագայում կարող է մարտահրավերներ ի հայտ բերել Իրանի ներքին զարգացումների առումով։
Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում, իսկ ուշագրավ նորություններին անդրադարձ կլինի տելագրամյան այս ալիքում։

🇮🇷 Հենց այս պահին պարսկալեզու ԶԼՄ-ների տիրույթում հակասական տեղեկատվություն է շրջանառվում առ այն, որ նախագահական ընտրություններում պահպանողական ճամբարից Սայիդ Ջալիլին, որը սոցհարցումներով առաջատար էր, հանել է իր թեկնածությունը վաղվա ընտրությւոններին ընդառաջ։
Թեկնածուի կողմնակիցները հերքում են այս տեղեկությւոնները, սակայն իրավիճակը դեռ վերջնականապես պարզ չէ։
#մեր_բարեկամ_Իրանը
🆔 @vardan_voskanyan
Թեկնածուի կողմնակիցները հերքում են այս տեղեկությւոնները, սակայն իրավիճակը դեռ վերջնականապես պարզ չէ։
#մեր_բարեկամ_Իրանը
🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Իրանի նախագահի թեկնածու Սայիդ Ջալիլի նախընտրական շտաբը պաշտոնապես հերքել է իրենց թեկնածուի ընտրապայքարից դուրս գալու մասին լուրերը։
Առանձին զգուշացման մեջ նշվում է, որ նախընտրական շտաբը կբողոքի նրանց դեմ, որոնք ապատեղեկատվություն կտարածեն այս մասին։
#մեր_բարեկամ_Իրանը
🆔 @vardan_voskanyan
Առանձին զգուշացման մեջ նշվում է, որ նախընտրական շտաբը կբողոքի նրանց դեմ, որոնք ապատեղեկատվություն կտարածեն այս մասին։
#մեր_բարեկամ_Իրանը
🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Իրանի նախագահական ընտրություններում վաղ առավոտյան քվեարկել է այս երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենենին։
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը այս պետության ամենաբարձր հոգևոր-քաղաքական պաշտոնյան է, որը հսկայական ազդեցություն ունի ներքին և արտաքին անխտիր բոլոր ուղղություններում։
#մեր_բարեկամ_Իրանը
🆔 @vardan_voskanyan
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը այս պետության ամենաբարձր հոգևոր-քաղաքական պաշտոնյան է, որը հսկայական ազդեցություն ունի ներքին և արտաքին անխտիր բոլոր ուղղություններում։
#մեր_բարեկամ_Իրանը
🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇮🇷 Այսօր Իրանում ընթացող նախագահական ընտրություններում վաղ առավոտից գրանցվել է ընտրողների նկատելի ակտիվություն։
Նախագահի պաշտոնին հավակնող հիմնական երեք թեկնածուներ են համարվում պահպանողական թևից Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Սայիդ Ջալիլին, ինչպես նաև բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։
Ըստ նախնական գնահատականների՝ ընտրություններին կմասնակցեն քվերակելու իրավունք ունեցող իրանցիների մոտ 50-60 տոկոսը։
Չի բացառվում, որ թեկնածուներից ոչ ոք առաջին փորձից չի ստանա ձայների անհրաժեշտ քանակը, և ընտրական գործընթացը կտեղափոխվի երկրորդ փուլ։

🇮🇷 Այսօր Իրանում ընթացող նախագահական ընտրություններում Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին քվեարկելուց հետո հանդես է եկել համառոտ ելույթով։
Շեշտելով ընտրողների մասնակցության կարեորությունը, նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տևականությունը պայմանավորված է նաև ընտրություններին ժողովրդի մասնակցությամբ և կոչ է արել անվարան մասնակցել դրանց։
#մեր_բարեկամ_Իրանը
🆔 @vardan_voskanyan
Շեշտելով ընտրողների մասնակցության կարեորությունը, նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տևականությունը պայմանավորված է նաև ընտրություններին ժողովրդի մասնակցությամբ և կոչ է արել անվարան մասնակցել դրանց։
#մեր_բարեկամ_Իրանը
🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Իրանում այսօր անցկացվող նախագահական ընտրություններում արդեն քվեարկել են նախագահի բոլոր չորս թեկնածուները։
Ըստ դիտորդական գնահատականների՝ ընտրություններն անցնում։են ազատ ու խիստ մրցակցային պայմաններում և չափազանց դժվար է կանխատեսել դրանց արդյունքները։
Ամենաշատ ձայներ հավաքելու ունակ թեկնածուների հիմնական եռյակը բաղկացած է երկու պահպանողական և մեկ բարեփոխական քաղաքական գործչից։
Ընտրական հագեցած օրն ավարտվելու է այսօր՝ Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

🇮🇷 Իրանում ընթացող նախագահական ընտրություններին Թեհրանի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ մասնակցել է մոտ 16,5 միլիոն ընտրող։
Քվեարկելու իրավունք ունեցող իրանցիների ընդհանուր թիվը 62 միլիոն է։ Քվեարկությանը մասնակցության ամենաբարձր ցուցանիշներն Իրանում սովորաբար գրանցվում են 17:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ընտրատեղամասերը փակվելու են Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
#մեր_բարեկամ_Իրանը
🆔 @vardan_voskanyan
Քվեարկելու իրավունք ունեցող իրանցիների ընդհանուր թիվը 62 միլիոն է։ Քվեարկությանը մասնակցության ամենաբարձր ցուցանիշներն Իրանում սովորաբար գրանցվում են 17:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ընտրատեղամասերը փակվելու են Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
#մեր_բարեկամ_Իրանը
🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Իրանական տելեգրամյան ալիքները ոչ պաշտոնական տեղեկություններ են տարածում նախագահական ընտրություններում հիմնական երեք թեկնածուների՝ Իրանի տարբեր նահանգներում առաջատար լինելու մասին։
Ըստ այդմ, պահպանողական։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և բարեփոխական Մասուդ Փեզեշքիանն առաջատար են յուրքանչյուրը 12-ական նահանգներում, իսկ պահպանողական Սայիդ Ջալիլին առաջինն է 7 նահանգում։
Դատելով կրկին ոչ պաշտոնական տվյալներից, Ղալիբաֆը և Փեզեշքիանն առայժմ հավաքած ձայների քանակով գրեթե հավասար են առաջ ընթանում։
Պետք է նկատել սակայն, որ սրանք բացառապես ոչ պաշտոնական տվյալներ են։

🇮🇷 Մի քանի րոպե առաջ ավարտվեցին Իրանի նախագահական ընտրությունները։ Դեռևս որևէ ընդհանրացնող պաշտոնական տվյալ չի հրապարակվել։
Իրանական սոցցանցերի տիրույթում ոչ պաշտոնական տեղեկատվության հոսքեր արդեն իսկ հրապարակվում են, սակայն դրանց իսկությունն առայժմ ճշտելն անհնարին է։
#մեր_բարեկամ_Իրանը
🆔 @vardan_voskanyan
Իրանական սոցցանցերի տիրույթում ոչ պաշտոնական տեղեկատվության հոսքեր արդեն իսկ հրապարակվում են, սակայն դրանց իսկությունն առայժմ ճշտելն անհնարին է։
#մեր_բարեկամ_Իրանը
🆔 @vardan_voskanyan
🇮🇷 Իրանի նախագահական ընտրությունների արդյունքներն այս պահի դրությամբ այսպիսին են՝
Ընդհանուր հաշվարկված ձայներ՝ 12,058,843 ձայն։
🔹 Մասուդ Փեզեշքիան՝ 5,000,354 ձայն
🔹 Սայիդ Ջալիլի՝ 4 875 269 ձայն
🔹 Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ՝ 1 620 628 ձայն
🔹 Մոստաֆա Փուրմոհամմադի՝ 95172 ձայն։
Հաշվարկը շարունակվում է, իսկ ամբողջական արդյունքները պարզ կլինեն այսօր՝ օրվա երկրորդ կեսին։