Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Իրանական «Իրան» թերթի լրագրող Մոհամմադ Մոթլաղը թվիթերյան իր էջում տեղեկացնում է, որ սիրիական պատերազմի սկզբում «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կազմավորմանը միացած սիրիական բանակի դասալիք սպաները ադրբեջանական բռնազավթման մեջ գտնվող Բերձորում մարզում են Բաքվի բռնապետի հատուկջոկատայիններին Իրանում Ատրպատականի կենտրոն Թավրիզը գրավելու սցենարով։

Բաքվի բռնապետության ՊՆ-ն թուրքական առաջնորդությամբ իրականացնում է բաշիբոզուկների՝ պարսկերենի ուսուցման և ռազմական վարժանքների միջավայրը Ատրպատականի պայմաններին նմանեցնելու գործառույթները։

#մահ_թշնամուն
#Հայաստան_Իրան_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan
Շատ ուրախալի է, որ նվաստիս կողմից առաջ քաշված «երկու պետություն, մեկ քաղաքակրթություն» գաղափարական հիմքի վրա հայ-իրանական քաղաքակրթական դաշինքի ձևավորման հանրային առաջարկն ընդունելություն է գտնում նաև Իրանում։

Խնդրին անդրադարձել է Թեհրանի համալսարանի շրջանակներում գործող «Կովկասյան հետազոտությունների ինստիտուտ» ուղեղային կենտրոնի տնօրեն Ջաֆար Խաշեն՝

«Բաքվի կոալիցիան սեփական շահերի առաջմղման համար ստեղծում և հրապարակում է տարածաշրջանի պատմական իրողությունների շրջված պատմություն, և այս կեղծ ու ատելություն սերմանող պատմությունը թիրախավորել է ներկա և ապագա սերունդներին։ Եվ եթե Իրանն ու Հայաստանը, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով, որպես «երկու պետություն, մեկ քաղաքակրթություն» և որպես տարածաշրջանի պատմության իրական տերեր խելացի չգտնվեն, կկորցնեն ապագան»։

Ամբողջ հարցազրույցը՝ կից։

#Հայաստան_Իրան_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan

shorturl.at/doQ07
Իրանի և Բաքվի բարբարոսական վարչախմբի միջև հարաբերություններում այս պահին լարվածության, իրոք, աննախադեպ մթնոլորտ է, որը կարելի է բնութագրել փաստացի պատերազմ մի շարք ոլորտներում, բացառությամբ թերևս միայն ռազմական գործողությունների։

Այս համատեքստում ակնհայտ է, որ բարեկամ Իրանն ակնկալում է Հայաստանի հետ սերտագույն համագործակցություն կամ, այլ խոսքերով, ընդհանուր թշնամու դեմ բազմաբաղադրիչ դաշինքի միջոցով համատեղ ճակատի ստեղծում անխտիր բոլոր ուղղություններով, ինչը լրջագույն հնարավորություն է մեզ համար ստանալու կարևոր և արդյունավետ լծակներ զսպելու, իսկ հետագա փուլերում նաև ճնշելու լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բարբարոսական վարչախմբին։

Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի, ուստի Հայաստանի և Իրանի քաղաքակրթական դաշինքն ընդդեմ բարբարոսների պետք է կայացնել բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով։

#հավերժականՀայաստանը
#Հայաստան_Իրան_քաղաքակրթական_դաշինքը

🆔 @vardan_voskanyan