Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Ազգային-ազատագրական պայքարի այժմյան փուլով մեր բոլորի սիրելի Երևանն իր ճակատից մաքրում է ամոթի և անպատվության այն խարանը, որը կրում էր ժամանակին տուրք տալով պոպուլիստների վարչախմբի կեղծ քարոզչությանը և որն, ի վերջո, մեր հայրենիքը տարավ մեծ աղետի։

Ամեն առավոտ և երեկո պայքարող հազարամյա հարազատ քաղաքս հայոց միջնաբերդն է, որը չի կարողացել և երբեք չի կարողանալու նվաճել թշնամին, քանզի մենք ոչ թե ինչ-որ բարբարոս ցեղերի ժառանգներն ենք, այլ մեծն արքա Արգիշտիի, որը Երևանը հիմնադրել է հենց ի փառս մեզ և հենց ի սարսափ թշնամիների։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայաստանը չի հանձնվել. ազգային-ազատագրական պայքարը հանուն Հայաստանի և Արցախի շարունակվում է։
Բաքվի բարբարոսական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից, այսպես կոչված, «անկլավների» վերաբերյալ ագրեսիվ հայտարարությունները և Երևանի կոլաբորացիոնիստական վարչախմբի լռությունը կամ կիսաձայն, վախվորած ու հակասական արձագանքները կասկած չեն թողնում, որ Ադրբեջան հորջրորջվող արհեստածին կազմավորման հիմնական նպատակը Հայաստանն աշխարհագրական և աշխարհաքաղաքական «անդամալույծ» դարձնելն է, որը կզրկվի պայքարելու կամքից և հնարավորություններից։

Հայաստանի սրբազան հողի նկատմամբ թշնամու սողացող ագրեսիան ու լկտի հռետորաբանությունը և դրանց համար իբր պատմական, իրավական կամ այլ «հիմքերի» առաջքաշումն ունի ռազմավարական շատ թափանցիկ և հստակ նպատակ՝ կտրել մեր պետության համար կենսական նշանակության կապը դեպի հյուսիս՝ Վրաստան ու Ռուսաստան և հարավ՝ Իրան, այդպիսով Հայաստանն իսկ իր ամբողջության մեջ վերածելով «անկլավի» թուրք-ադրբեջանական փաստացի միասնական աշխարհաքաղաքական տարածքից ներս, ինչը մեր պետությունը լավագույն դեպքում կվերածի ազգագրական ռեզերվացիայի ինչ-որ «Էրմանիստան» ցուցանակով։

Ըստ այդմ, շատ հստակ և կտրուկ պետք է արձանագրվի և սահմանվի, որ Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ» և ընդհանրապես կասկածի տակ դրվի Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքն իսկ, քանզի այն իրականում թուրքական ծավալապաշտության հետևանք թարախապալար է, տեղաբնիկ հինավուրց ժողովուրդների բանտ, բարբարոսական գոյացություն և բացառապես էներգակիրների փողերով պահպանվող ժառանգական բռնապետություն, որը խաթարում է Հարավային Կովկասի ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքակրթական բնականոն զարգացումը և առաջընթացը։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Посему крайне четко и категорически должно быть зафиксировано и установлено, что в Армении нет и не может быть каких-либо ״анклавовˮ, поставлено под сомнение вообще само право на существование искусственного образования под названием Азербайджан, поскольку в действительности это гнойничок турецкого экспансионизма, тюрьма для коренных древних народов, варварское образование и наследственная диктатура, держащаяся исключительно на деньгах от энергоносителей, которое подрывает не только политическое, но и естественное цивилизационное развитие Южного Кавказа».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3Giv08p
Հայաստանը չի հանձնվել. «Մենք ունենք և՛ օրակարգ, և՛ ծրագիր»,- Արթուր Վանեցյան։
Լուսանկարում Հայաստանի մնացյալ հատվածը Սյունիքի մարզի հարավային մասի և դրա միջոցով Իրանին կապող, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհն է։

«Կեցցե Հայաստանի ժողովրդավարությունը» բղավոցների և դրանց՝ Արևմուտքի «ծափահարությունների» տակ մեզ համար կենսական կարևորության և այս վիճակում գտնվող ճանապարհը փաստացիորեն միակն է, այն բանից հետո, երբ «ժողովրդավարները» Բաքվի բարբարոսական բռնապետությսնը հանձնեցին Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածը՝ վտանգելով մեր պետության գոյութենական անվտանգության ևս մեկ կարևոր բաղադրիչ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչնչացնում կամ յուրացնում է անխտիր բոլոր այն բռնազավթված տարածքների հայկական նյութական մշակույթի կոթողները, որոնք հայտնվել են դրա պիղծ վերահսկողության տակ։

Որևէ ազգի մշակույթի ծրագրված ոչնչացումը միայն մեկ աստիճանով է պակաս այդ ազգի ֆիզիկական ոչնչացումից կամ ցեղասպանությունից, ուստի որևէ պատրանք առ այն, թե Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում հայության որևիցե հատված կարող է ինչ-որ իրավունքներ կամ անվտանգություն ունենալ՝ ուղիղ ճանապարհ է դեպի հայության այդ մասի ցեղասպանություն։

Հայտնի է, որ ծառը պտուղից է ճանաչելի, հետևաբար պարզ է, որ հինավուրց տեղաբնիկ ժողովուրդների բանտ Ադրբեջան անվանումով տխրահռչակ գոյացությունը բարբարոսական և ցեղասպան կազմավորում է՝ «չար ծառ», իսկ «ամենայն ծառ՝ որ ոչ առնէ պտուղ բարի, հատանի եւ ի հո՛ւր արկանի» (Մատթեոս 7:19):

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Известно, что дерево узнают по плодам, соответственно очевидно, что являющееся тюрьмой для древнейших автохтонных народов печально известное образование под названием Азербайджан – варварское и геноцидальное формирование, “недоброе дерево”, а “всякое дерево, не приносящее плода доброго, срубают и бросают в огонь” (Мф 7:19)».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/38dhKoG
Երևանում այժմ ընթացող ազգային-ազատագրական պանքարն այս պահի դրությամբ լուծել է առնվազն մի չափազանց կարևոր խնդիր։

Հայաստանում հասարակական լայն շերտերի համար որևէ կասկած այլևս գոյություն չունի առ այն, որ մեր սրբազան հայրենիքի վերածնունդն ու հզորացումը, եթե կուզեք, հարությունն ու կենսական ավշով կրկին լցվելն իրական և այլընտրանք չունեցող հանգամանք է։

Հայաստանը՝ որպես պետություն և ազգ, չի կարող լինել անարժանապատիվ և նվաստացած, ինչը հզոր ազդակ է նաև դրա գիտակցումից ուղղակի սարսափող և դա «ռևանշ» անվանող բարբարոս թշնամուն ի ցույց։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, որ միջազգային իրավունքն այսօր չի գործում, և ամեն ինչ հիմնված է այդ թվում նաև ռազմական ուժի վրա, ուստի Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունը շարունակելու է ավելացնել իր հզորությունը։

Ականջ ունեցողը կլսի՝ հատկապես նրանք, որոնք կուրորեն հավատում են թշնամու հետ ինչ-որ «խաղաղության փաստաթղթի», սահմանների որոշարկման թղթերի և այլ նմանօրինակ պատրանքների ու խաբկանքների։բ

Այնինչ այս բռնապետը որևէ նորություն չի ասում, քանզի անանց ճշմարտություն է դեռևս մեր փառապանծ նախնյաց կողմից մեզ ավանդված հստակ բանաձևումը՝ «սահմանք քաջաց՝ զէնն իւրեանց, որքան հատանէ, այնքան ունի»:

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Главарь бакинского варварского режима заявил, что система международного права сегодня не работает, и все держится, в том числе, и на военной силе, посему раковая опухоль под названием Азербайджан и дальше будет наращивать свою мощь».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3MZju4f
«Ոտնձգությունը Սյունիքի նկատմամբ Իրանի հյուպատոսության առկայության պարագայում կդիտարկվի ոտնձգություն նաև իրանական դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը ՝ անդրադառնալով Կապանում Իրանի հյուպատոսություն բացելու վերաբերյալ իրանական և հայկական կողմի պայմանավորվածությանը։

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3N08jrT
Բաքվի բարբարոսական վարչախումբը հենց ներսից հիանալի ճանաչող այս ադրբեջանցի այլախոհը ոչ միայն անհնարին է համարում բռնապետական այդ գոյացության հետ որևէ խաղաղություն, այլ նաև դա կոչում ամոթալի։

Իրականում որևէ կասկած չկա, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն ահաբեկչական պատանդառության սկզբունքներ «դավանող» և ահաբեկիչների հետ սերտորեն համագործակցող հենց ահաբեկչական բնույթի թարախապալար է, որը պետք է բուժել բնականոն վերաձևմամբ, այդպիսով ժողովուրդների այդ բանտից ազատելով նաև էթնիկ ադրբեջանցիներին։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Վերջերս մեզանում տարածվել է գրավոր և խոսքային, ըստ իս, արատավոր մի կաղապար․ Արցախի Հանրապետությունը կոչել «Լեռնային Ղարաբաղ»։

Նկատեք՝ դա անում են ոչ միայն քաղաքական գործիչները կամ իշխանավորները, որոնք կարող են ինչ-ինչ «դիվանագիտական» պատրվակներ բերել, այլ նաև սովորական մարդիկ, սոցիալական ցանցերի օգտատերեր, հանրային կարծիքի առաջնորդներ, վերլուծաբաններ և այլք, որոնք կաշկանդված չեն և չեն կարող լինել և ոչ մի պաշտոնական իբր «կոռեկտության» հանգամանքով։

Եվ այս ամենն այն խորապատկերին, երբ Բաքվի բռնապետական վարչախմբի պաշտոնական հաղորդագրություններում և այլ տեքստերում նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքները հորջորջվում են ինչ-որ բարբարոսական աղճատումներով և օտարոտի աշխարհագրական անվանումներով։

Հետևաբար, պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ նույնիսկ Արցախի Հանրապետության անվանման հարցում մեզանում չպետք է լինի որևէ տխրահռչակ «նշաձողի իջեցում», քանզի հայկական երկրորդ հանրապետության առկայությունը փաստ է՝ խարսխված հենց Արցախի Հանրապետությունում ապրող հայության անկոտրում կամքի և պատմական վճռի վրա։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այն, որ Բաքվի բռնապետական վարչախումբն իրականում ոչ միայն չի ձգտում խաղաղության, այլ շարունակում է մեր դեմ հիբրիդային պատերազմը, նաև երևում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններից, որոնցում բարբարոսական աղճատումների են ենթարկվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մեծաթիվ տեղանուններ։

Նման պաշտոնական վերջին կեղծ հաղորդագրության մեջ, մասնավորապես, Հայաստանի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը և դրանում գտնվող Մովսես գյուղը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանը և այնտեղի Վերին Շորժա գյուղը ներկայացված են օտարոտի անվանումներով, ինչը ևս մեկ հստակ ցուցիչ է առ այն, որ մեր դեմ հոգեբանական ազդեցության նպատակով վարվում է տեղանվանական պատերազմ։

Ընդ որում, Հայաստանը տեղանունների տեսանկյունից մեր տարածաշրջանում շահեկան վիճակում է, քանզի նաև մեր պատմական և աշխարհագրական ավանդույթը հնարավորություն է ընձեռում հենց հայերենին բնորոշ տեղանուններ կիրառել արհեստածին Ադրբեջանի գրեթե ողջ տարածքի նկատմամբ։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Խնդիրն ավելի քան արդիական է, առավել ևս մեր տարածաշրջանում կան պետություններ, որոնց հետ կարող ենք այս խնդրով ընդհանուր օրակարգ ձևավորել, որը միտված կլինի բոլոր շահերի սպասարկմանը և կարող է որոշակիորեն զսպել թուրքական հեռագնա ծրագրերը »,- ասաց Վարդան Ոսկանյանը։

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3ztEts7
Вместе с тем Восканян подчеркнул, что с точки зрения топонимов Армения находится в выгодном положении в регионе, так как армянская историческая и географическая традиция позволяют армянской стороне применять типично армянские топонимы практически в отношении всей территории искусственного Азербайджана.

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3PWQmwj
Forwarded from #ArsenBabayan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Տեսանյութը հաստատում է, որ Դեմիրճյան փողոցից կուրորեն կրակված առաջին արկն ընկնում է հենց ոստիկանների վրա, որից էլ ծանր վնասվածքներ են ստացել ոստիկանության ծառայողները:
«ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Միջոցառման կազմակերպումը ոչ միայն կարևոր է գիտաճանաչողական տեսանկյունից, այլև օգնում է ստեղծել այն պարարտ հողը, որի վրա հիմնվելով՝ պետք է զարգանան Հայաստան-Իրան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ հասարակական հարաբերությունները»:

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3NShgUb