Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
«Հետևաբար, եթե Հայաստանը ճիշտ աշխատի, այս իրավիճակից ելքեր կան: Իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողի իջեցումը ելք չէ, դա, ըստ էության, Ադրբեջանին հանձնվելու մտայնության դրսևորում է, որը միայն ձեռնտու է թշնամական կողմին»,- հավելեց Վարդան Ոսկանյանը:

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3xK4Xoc
Հայաստանը չի հանձնվել. ջահերով երթը Երևանում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանը չի հանձնվել. ջահերով երթը Երևանում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այն, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսկան վարչախումբը խիստ անհանգստացած է հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների մեկնարկած պայքարից, ակնհայտ է նաև ադրբեջանական քարոզչամիջոցների արձագանքներից։

Դրանցում Երևանի Ազատության հրապարակում մեկնարկած գործողությունները ներկայացվում են Արցախի իբր «անջատողական վարչախմբին» աջակցություն և փորձ է կատարվում վարկաբեկել ազգային պայքարը ստահոդ տեղեկությւոններով առ այն, որ հանրահավաքներին մասնակցելու համար իբր կաշառք է բաժանվում քաղաքացիներին:

Պարզ է, որ Հայաստանում ծավալվող ազգային պայքարը հաջողությամբ պսակվելու դեպքում տապալելու է նաև Բաքվի բռնապետսկան վարչախմբի ծրագրերն Արցախը վերջնականապես կլանելու և Հայաստանն ադրբեջանաթուրքական դաշինքից առնվազն գաղութատիրական կախվածության մեջ գցելու ուղղությամբ, ուստի սա ոչ միայն պայքար է հանուն հայկական երկու պետականությունների, այլ նաև թշնամու դեմ։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Դեպի Սիրիա ուղևորվող ռուսական ռազմական ինքնաթիռների համար Թուրքիայի օդային տարածքի փակումն էրդողանական վարչախումբն, ամենայն հավանականությամբ, իրականացրել է արևելյան առևտրականի հայտնի տրամաբանությամբ՝ սակարկել և ստանալ ինչ-որ զիջում որևէ այլ խնդրով:

Սակայն դեռ հարց է՝ «սակարկությունը» կստացվի՞, թե՝ ոչ։ Ուստի այս պահին Սիրիա հասնելու համար ռուսական ինքնաթիռներն ունեն մեկ ճանապարհ՝ Իրանի և Իրաքի օդային տարածքները։

Այս առումով թեև կարելի է Կասպից ծովի վրայով Ռուսաստանից ուղիղ մուտք գործել Իրանի օդային տարածք, սակայն դա հնարավոր է անել նաև Հայաստանի օդային տարածքով, ուստի պաշտոնական Մոսկվայի հետ ճիշտ աշխատելու դեպքում ստեղծվել է լրացուցիչ հնարավորություն մեր երկրի տարածաշրջանային դերակատարությունը բարձրացնելու համար։

Դրա օգտագործման դեպքում ակնհայտ է, որ Հայաստանը կարող է նպաստել նաև Ռուսաստան-Հայաստան-Իրան-Սիրիա ռազմաքաղաքական համագործակցության առանցքի ձևավորմանը, որն իր հերթին կօժանդակի մեր երկրի ռազմական և անվտանգային ներուժի վերականգնմանը և արդիականացմանը՝ հենց այն բանին, որից այդքան անհանգստանում են Բաքվի բարբարոսական վարչախումբը և նրա օպերատոր պաշտոնական Անկարան։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Հայաստանը չի հանձնվել. սկուտերներով երիտասարդական երթ Ազատության հրապարակից։

🆔 @vardan_voskanyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Վանեցյանի գլխավորությամբ քաղաքացիները փակել են ճանապարհը, նստել գետնին
Հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների մղվող այսօրվա պայքարի դրվագները Երևանում ցույց տվեցին, որ չնայած մեր ազգի դեմ կիրառվող պարբերական թշնամական քարոզչությանը և մանիապուլյացիաներին, մեզանում կան բավական մեծաքանակ մարդիկ, որոնց համար անանց արժեքներ են Հայաստանն ու Արցախը։

Սա արդեն իսկ լուրջ ձեռբերում է նաև մեր պատիվն ու արժանապատվությւոնը վերականգնելու ճանապարհին, քանզի այս ազդակները հասնում են ոչ միայն Հայաստանում այսօր իրեն իշխանություն համարող վարչախմբին, այլ նաև հենց այն «միջազգային հանրությանը», որը հորդորում է իբր ինչ-որ «նշաձող» իջեցնել, կամ, այլ խոսքերով, հանձնվել թշնամու ողորմածությանը։

Հայաստանը չի կարող որևէ «նշաձող» իջեցնել, որովհետև դա, ի վերջո, բերելու է մեր պետականության և ազգի կործանմանը, ուստի չափազանց կարևոր է, որ այդ ազդակը տրվում է հենց մայրաքաղաքում՝ նաև համայն աշխարհին ի ցույց դնելով, որ կա ոչ միայն պաշտոնական, այլ նաև համազգային Երևան, հենց որն էլ այսօր պատրաստվում է պաշտպանել հայկական օրակարգը, ոչ թե իջեցնելով «նշաձողը», այլ ամենուր պարզելով սրբազան եռագույնները։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայաստանը չի հա ձնվել. մոտոցիկլետներով երթի մասնակիցներին ապօրինի բերման են ենթարկում։

🆔 @vardan_voskanyan
«Эпизоды проводимой сегодня борьбы во имя Республики Армения и Республики Арцах показали, что вопреки регулярно применяемой против нашего народа вражеской пропаганде и манипуляциям, среди нас довольно много людей, для которых Армения и Арцах – ценности».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3KfCc5d
Հայաստանը չի հանձնվել. Ազատության հրապարակից և Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկած երթերը միացան Հայաստանի սիրտ Հանրապետության հրապարակում։

🆔 @vardan_voskanyan
Քիչ առաջ Երևանում տեղի ունեցավ առաջին հայացքից փոքր թվացող, սակայն նշանակալի իրադարձություն։

Հստակ համակարգման արդյունքում Ազատության հրապարակից և Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկած երթերը վայրկյանների ճշգրտությամբ միմյանց միացան Հայաստանի սիրտ Հանրապետության հրապարակում։

Հենց այսպես համակարգված էլ պետք է լինելու օրնիբուն աշխատել գալիքի Հայաստանի անվտանգության վերականգման ուղղությամբ՝ ի վերջո, միավորելու մեր ազգին Արցախի սիրտ վերաազատագրված Շուշիում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Ինչ վերաբերում է Ազատության հրապարակից սկիզբ առած պայքարի գործողությանը՝ Վարդան Ոսկանյանը նշեց՝ այն ևս ցուցիչ է, որ Երևանը միայն պաշտոնական Երևանը չէ, այլ գոյություն ունի նաև Ազատության հրապարակի Երևան»։

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3kd8zXJ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանը չի հանձնվել. մենք հանձնվելու նշան բաց ձեռքեր չունենք, մենք բռունցք ունենք, որը հայության համախմբման և թշնամուն հակահարված տալու խորհրդանիշն է։

#հավերժականՀայաստանը
Հայաստանը չի հանձնվել. հանուն Հայաստանի և Արցախի պայքարը շարունակվում է։

#հավերժականՀայասռանը
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, թե իրենք «նոր իրողություններ են կերտել», այն դեպքում, երբ մեզ, ցավալիորեն, նաև Հայաստանի ներսից փորձում են ստիպել «հաշտվել իրողությունների հետ» կամ ավելի հասկանալի ձևակերպմամբ՝ հանձնվել թշնամու պիղծ ողորմածությանը։

Հանուն Հայաստանի և Արցախի այսօր մեր հայրենիքում ծավալված պայքարը միտված է ոչ թե մեզ համար ակնհայտորեն թշնամական «իրողությունների հետ հաշտվելուն», այլ առաջին հերթին դրանք փոխելուն, հենց այնպես, ինչպես դա մեր ազգն արել է նաև 1990-ականների սկզբներին՝ ծնկի բերելով թշնամուն, ի հեճուկս բոլոր «իրողությունների» և դրանց հետ իբր հաշտվել քարոզողների։

Հայաստանը և Արցախը՝ որպես միասնական ազգի և պետականության կենսական բոլոր ավիշներով կապակցված երկու անքակտելի բաղադրիչներ, չեն կարող և չեն հանձնվելու, քանզի մեր և մեր պետականությունների գոյությունն իսկ ոչ թե թշնամական օրակարգ «իրողությունների հետ հաշտվելու», այլ հենց այդ «իրողությունները» համազգային կամքով և արդյունավետ խիզախումով փոփոխելու արդյունք է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan