Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հետ որևէ պարագայում չի կարելի հանդիպել աշխատանքային ընթրիքի սեղանի շուրջ։

Պարզ տրամաբանությամբ և հասարակ լեզվով ասած, չի կարելի հաց կիսել մեկի հետ, ով շարունակաբար անարգում է մեր ազգն ու պետությունը, շարքային ահաբեկչի մեթոդներով փաստացի պատանդի կարգավիճակում պահում մեր ռազմագերիներին և այլն։

Եթե նույնիսկ ստիպված ես բանակցել նման մեկի հետ, ապա ամենևին պարտադիր չէ դրա հետ ընթրել կամ ճաշել։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Մեր գիտակցության մեջ պարբերական կրկնությամբ փորձում են ներդնել թշնամական քարոզի բաղադրիչ այն «միտքը», թե Հայաստանում կան իբր ադրբեջանական տարածքներ։

Իրականում նման բան չի կարող լինել, որովհետև եթե, պատկերավոր ասած, ինչ-որ կոլտնտեսության նախագահի որոշումով հայկական սրբազան հողի որևէ կտորի վրա ժամանակին հաստատվել է մարդկության մշակույթի պատմությանն անհայտ ինչ-որ վաչկատուն ցեղախումբ, դա մեր նախնիների արյունով և քրտինքով օծված այդ հողակտորը, ամենևին չի դարձնում «ադրբեջանական»:

Եվ, ի վերջո, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի ռազմավարական խորքի խիստ խոցելիությունը կամ նույնիսկ գրեթե բացակայությունը, մեր հայրենիքի յուրաքանչյուր հողակտոր դարձնում է անսահմանորեն կարևոր և կենսական մեր հետագա գոյությունն ու հզորացումն ապահովելու համար։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բռնապետի քարոզչամիջոցները հարցազրույց են հրապարակել Իսրայելի Ազգային հետախուզական ծառայության («Մոսադ») նախկին տնօրեն Թամիր Փարդոյի հետ։

Դրանում, պատասխանելով Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցին, իսրայելցի նախկին պաշտոնյան միանգամից անդրադառնում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման՝ Իրանի հետ ունեցած սահմանին՝ նշելով, որ չի ցանկանա «խոսել այն բաների մասին, որոնք կարող են վնասել Ադրբեջանին»։

Այս առումով ուշագրավ է, որ 2011թ․, երբ հենց Թամիր Փարդոն էր ղեկավարում «Մոսադը», գերմանական «Der Spiegel» լրատվական կայքը իսրայելական այս հատուկ ծառայությանն էր ներկայացնում, որպես իրանցի նշանավոր ատոմային ֆիզիկոս Դարիուշ Ռեզայինեժադի սպանության հետևում կանգնած կառույց։

Այս առումով, այդպես էլ բաց է մնում հարցը, թե արդյո՞ք հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի աջակցությամբ և Իրան-Ադրբեջան սահմանի օգտագործմամբ չէ՞ իրականացվել իրանցի գիտնականի դեմ այդ աղմկահարույց ահաբեկչությունը։

Այսուհանդերձ, անկախ այս ամենից, ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից բռնազավթված մերձարաքսյան գոտին փաստացիորեն ավելի է երկարացրել Իրան-Ադրբեջան սահմանագիծը, ինչը Թեհրանի համար ի հայտ է բերել զգալի լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ և ռիսկեր, որոնք կառավարելու նպատակով հայ-իրանական անվտանգային համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Тем не менее, независимо от всего, очевидно, что оккупированная в результате 44-дневной войны у Республики Арцах прибрежная зона Аракса, фактически, удлинила ирано-азербайджанскую границу, что создало для Тегерана значительные дополнительные вызовы и риски в сфере безопасности, с целью управления которыми армяно-иранское сотрудничество в сфере безопасности является жизненной необходимостью».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3E0T5zo
«И, наконец, крайняя уязвимость или даже почти полное отсутствие стратегической глубины территории республик Армения и Арцах делает каждый участок земли нашей Родины бесконечно важным и имеющим жизненно важное значение для обеспечения нашего дальнейшего существования и усиления».

🆔 vardan_voskanyan

https://bit.ly/3KoYl1Y
Ադրբեջանում և Թուրքիայում լրջորեն ահանգստացել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող թվիթերյան էջի և տելեգրամյան մի քանի ալիքների կողմից տարածված տեսանյութով՝ համարելով, որ դրանում սպառնալիք կա իրենց նկատմամբ։

Իրականում տեսանյութում, համաձայն Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հայտնի հայտարարության, խոսք է գնում միայն այն մասին, որ տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանները փոփոխության չեն կարող ենթարկվել և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտոնական Թեհրանի համար կարմիր գիծ է։

Այս առումով հարց է ծագում, որտե՞ղ է առկա իբր սպառնալիք Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին, եթե վերջիններս ագրեսիվ նպատակներ չունեն Հայաստանի նկատմամբ։

Այսինքն, տրամաբանորեն ստացվում է, որ եթե տեսանյութում հնչող մտքերը դիտարկվում են սպառնալիք, ապա Բաքվում և Անկարայում պանթյուրքական պատրանքների շրջանակներում հեռուն գնացող ծավալապաշտական երազանքներ են փայփայում՝ ընդ որում, ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև Իրանի նկատմամբ։

#մահ_թշնամուն

🆔 vardan_voskanyan
Արցախը չի կարող լինել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում, քանի որ դրանով սկիզբ կդրվի Հայաստանի կենսունակ պետականություն ունենալու հազարամյակների ծրագրի փաստացի ոչնչացման մեխանիզմի գործարկմանը և լավագույն դեպքում «Էրմանիստան» ազգագրական ռեզերվացիայի ստեղծմանը։

Անմտության հետ սահմանակցող այն «մռայնությունը», որ Բաքվի բարբարոսական վարչախումբն իբր կհանգստանա, ստանալով մեր հայրենիքի մի հատվածը, չի դիմանում որևէ տրամաբանական քննության՝ հաշվի առնելով նաև այն, որ արդեն իսկ ձեռք գցելով իր երազանքի առավելագույնը՝ 7 շրջանները և Հադրութն ու Շուշին, արհեստածին այս գոյացությունը հիմա հավակնում է մնացյալ Արցախին և հող նախապատրաստում Սյունիքի համար՝ ստեղծելով ինչ-որ «Արևելյան Զանգեզուր» բռնազավթված տարածքներում։

Ուստի, Արցախից հրաժարումով Հայաստանի Հանրապետության համար գոյաբանական մարտահրավերները ոչ թե ավարտվելու, այլ միայն ավելանալու են՝ այն էլ վատթարագույն ստարտային պայմաններով։

#մահ_թշնամուն

🆔 vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան և զանազան այլ գավառամիտ խորամանկներ, թիրախավորելով հայաստանյան հասարակությանը, փորձում են առաջ մղել թշնամական քարոզն առ այն, որ Արցախն իբր խանգարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «հաշտությանն» ու «բարեկամությանը»:

Որպես Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը գրեթե հինգ մատի պես ճանաչող մարդ, ուզում եմ հավաստիացնել, որ այս թշնամական քարոզին հավատացող և առավել ևս դրա ուղեծրում գործել ցանկացող բոլոր հայաստանցիներին Բաքվի բռնապետի բաշիբոզուկները, Աստված մի արասցե, հաջողության հասնելու պարագայում մորթելու են առաջինը։

Գիտե՞ք՝ ինչո՞ւ։ Որովհետե սրանք, հրաժարվելով մեր հայրենիքի մաս և անվտանգության կարևորագույն բաղադրիչ Արցախից ու տխմարաբար հավատալով թշնամու սին քարոզչությանը, դրան ոչ թե դիմադրելու, այլ աղ ու հացով են դիմավորելու։

#մահ_թշնամուն

🆔 vardan_voskanyan
«Մենք հավատում ենք՝ Գողգոթայից հետո Հարություն կա: Եվ արդար է մեր հավատքը:

Մենք զգում ենք մեծ ապագան հայ Հայրենիքի, և երկյուղածորեն ծնրադրում նրա աստվածային տեսիլքի առջև: Մենք նախաճաշակում ենք նրա գալիք երջանկությունը: Եվ յոթնիցս հպարտ ենք, որ հայ ենք:

Համբու՛յր ձեր անարգած Հայաստանին»:

Գարեգին Նժդեհ

#մահ_թշնամուն

🆔 vardan_voskanyan
»Ես եկել եմ Ազատության հրապարակ, չեմ ուզում վերադառնալ տուն, ուզում եմ շփվել  յուրաքանչյուրի հետ, խոսել բոլորի հետ՝ հասկանանք, ինչ ենք անելու։

Հարգելի հայրենակիցներ, ես լինելու եմ այստեղ, խնդրում եմ, եկեք Ազատության հրապարակ, համախմբվենք, հզորանանք, պայքարենք հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայ լինելու»,-ասաց Արթուր Վանեցյանը։

https://bit.ly/3MsJ695

🆔 vardan_voskanyan
Հաճախ եմ լսում, թե մեզանում չկան օրինակելի մտավորականների կերպարներ։

Ո՞վ է ասել։ Հապա, նայեք Գուրգեն Մելիքյանին' մարդ, որի կյանքը և նվիրումը մեր հայրենիքին ընդօրինակման աղբյուր է։

Գրեթե կես դար շարունակ դասախոսի և հայրենասերի անձնական օրինակով քաղաքացիներ դաստիարակած ալեզարդ մեծ հայորդին այսօր Ազատության հրապարակում է՝ հանուն Հայաստանի և Արցախի, հանուն մեր բոլորի վաղվա օրվա։

Գիտեք, թե որքան են մաշել «հպարտ» բառն, այն արժեզրկելով տեղի-անտեղի գործածությամբ, բայց ես այսօր հպարտ եմ, որ անսահմանորեն օրինակելի մեր ուսուցչապետ Գուրգեն Մելիքյանի, աշակերտն եմ։

#հավերժականՀայաստանը

🆔 vardan_voskanyan

https://youtu.be/YlDNSSxlbcQ
Forwarded from #ArsenBabayan
Հակիրճ ներկայացնեմ, թե ինչ տեղի ունեցավ Ազատության հրապարակում:

Մենք նախ վրաններ էինք բերում հրապարակ, որի իրավունքն ունենք «Հավաքների ազատության մասին» օրենքի ուժով: Ոստիկանությունը մեծաքանակ զորքով ուժ կիրառեց և վրանները գողացավ: Քաշքշուկից հետո ոստիկանությունը խնդրեց, որպեսզի մեզ հետ քննարկի վրանը վերադարձնելու հարցը:

Այդ ընթացքում քաղաքացիները սկսեցին աթոռներ բերել հրապարակ, որի իևավունքը նույնպես ունենք օրենքի ուժով:

Մինչ մենք բանակցում էինք ոստիկանության բարձրաատիճան սպաների հետ վրանը վերադարձնելու մասին՝ ոստիկանությունը կրկին ուժ կիրառեց աթոռները հրապարակ բերող քաղաքացիների նկատմամբ, սկսեցին բիրտ ուժ գործադրել և 4 քաղաքացու ձերբակալեցին:
Forwarded from #ArsenBabayan
Սիրելի երիտասարդներ, այսօր ժամը 16։00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա քննարկում «Արցախյան շարժում և Հայոց պետականություն. Լինել, թե չլինել» թեմայով։ Բանախոսներն են պրոֆեսորներ Խաչիկ Գալստյանն ու Վարդան Ոսկանյանը։ Սիրով հրավիրում ենք բաց քննարկման բաց երկնքի տակ։

#Արի_հրապարակ
#Իրար_հետ_որոշենք
«Ադրբեջանում անհանգստացած են այս գործողություններով և համարում են, որ սա ուղղված է Ադրբեջանի դեմ։ Այսինքն՝ եթե ուշադիր հետևենք ադրբեջանական լրատվադաշտին, կտեսնենք, որ թշնամական պետությունում անհագստանում են այս ակցիաներից»,- այսօր՝ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նույնիսկ BBC-ի ադրբեջանական ծառայությունն էր անդրադարձել, իհարկե, չեզոք նյութով, ինչը վկայում է այն մասին, որ ուղերձներից մեկը, որը միտված է դրսին և հատկապես թշնամական այդ կազմավորմանը, կարծես թե տեղ է հասել»,- նկատեց նա։

🆔 @vardan_voskanyan

https://youtu.be/V7VpaTWVo5k
«Очевидно, что интересы Ирана пересекаются с интересами Турции – и не только в Армении, но и в регионе Южного Кавказа в целом. В этом плане иранцы ссылаются на факт исторической легитимности. Все мы прекрасно знаем, что наш регион перешел к Российской империи от Персидской империи, поэтому иранцы не видят Турции места в нашем регионе. Это не озвучивается в официальных позициях, но, по сути, Иран будет проводить и проводит  политику, нацеленную на полное вытеснение Турции из нашего региона. В этом контексте Иран использует весь свой инструментарий».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3jYBOO3
Իրանագիտություն և պարսկերեն ուսումնասիրող իտալացի ուսանողս կարդում է Մոնթեի գիրքը և համարում, որ նա հերոս է, ինչ-որ առումով՝ հայկական Չե Գևւարա։

Ցավոք, գրքի տպագիր տարբերակը գտնել և նրան նվիրել չկարողացա, բայց մենք ունենք Մոնթե կարդացող բարեկամներ, ուստի թշնամուն հանձվելն ամոթ է և անպատվություն։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արցախի հայկական գյուղերի մոտ մահմեդական աղոթականչ ձայնասփռող Բաքվի բարբարոսական վարչախումբն իր երկրի տարածքում մզկիթների դռները փակել է հավատացյալ շիաների առջև հենց այն ժամանակ, երբ մահմեդականները նշում են Մոււհամմադ մարգարեին Ղուրանի առաջին տողերի ներշնչման գիշերվա խորհուրդը։

Ահա սա է նաև իսլամի անունից պարբերաբար երեսպաշտորեն բարբաջող Բաքվի բարբարոսական վարչախմբի իրական անհավատ դեմքը։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Հետևաբար, եթե Հայաստանը ճիշտ աշխատի, այս իրավիճակից ելքեր կան: Իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողի իջեցումը ելք չէ, դա, ըստ էության, Ադրբեջանին հանձնվելու մտայնության դրսևորում է, որը միայն ձեռնտու է թշնամական կողմին»,- հավելեց Վարդան Ոսկանյանը:

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3xK4Xoc
Հայաստանը չի հանձնվել. ջահերով երթը Երևանում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan