Vardan Voskanyan's Channel
6.39K subscribers
396 photos
90 videos
1 file
233 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Կասկած չկա, որ Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում և հրամցվում էր «ռեժիմի փոփոխություն» փաթեթավորմամբ։

Իրականում դա Իրանը ներսից քայքայելու և փաստացիորեն մասնատելու նպատակ էր, որի խթան պետք է դառնային իսրայելական և ամերիկյան հարվածները։

Հաշվարկը սակայն սխալ էր կառուցված, նախևառաջ, մեկ հիմնական օբյեկտիվ պատճառով՝ Իրանն, ի տարբերություն Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների, գաղութատիրական քաղաքականության ծնունդ չէ, այլ ավելի քան 2500-ամյա պետական և քաղաքակրթական ավանդույթի շարունակություն։

Սուբյեկտիվ գործոններից պետք է նշել, որ Իրանի վերնախավերը կարողացան ներքաղաքական և ներհասարակական ընկալումներում շատ կարճ ժամանակում այս պատերազմը դարձնել համաազգային կամ հայրենական պատերազմ։

Միջին վիճակագրական իրանցու պատկերացումներում սա այլևս «անհասկանալի» բախում չէր Սիրիայում, Իրաքում, Լիբանանում կամ այլուր «ինչ-որ արաբների» համար, սա հենց իրանցիների պատերազմն էր սեփական հայրենիքը պաշտպանելու նպատակով, ինչն առաջացրեց ներքաղաքական և հասարակական աննախադեպ համախմբում երկրի ներսում՝ ապահովելով անհրաժեշտ դիմակայունություն։

Ի դեպ, սա նաև հսկայական կրեդիտ է իրանական վերնախավերի համար, որոնք ճիշտ գործելու դեպքում, կարող են համախմբման այս հսկայական ներուժն ուղղել Իրանի էլ ավելի հզորացման ուղղությամբ։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
97👍49🔥6
Քանի որ բաց աղբյուրների տվյալների արագ հավաքումը և վերլուծությունը մեծ և ժամանակատար աշխատանք է, որոշեցի ԱԲ օգնությամբ հասկանալ, թե պատերազմի ընթացքում կուրուստներից հետո որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Իրանին ամբողջովին վերականգնելու և առաջ մղելու իր միջուկային ծրագիրը, եթե նպատակ դրվի արդյունքում ունենալ միջուկային զենք։

Տվյալներն ինձ համար անակնկալ էին, քանի որ նույնիսկ վատագույն սցենարի պարագայում Իրանը կկարողանա դա անել առավելագույնը մոտ 5 տարվա ընթացքում, մինչդեռ իսրայելական քարոզչությունը խոսում է տասնամյակների մասին։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
54👍15👏2