Vardan Voskanyan's Channel
6.39K subscribers
392 photos
89 videos
1 file
231 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից Ռուբեն Վարդանյանի այսօրվա ուղերձը շատ հուզիչ էր։

Բայց ամեն ինչից զատ, այն հույս էր՝ հույս, որից սնվում է դիմադրելու և, ի վերջո, թշնամուն հաղթելու կամքը, քանզի, եթե այդ սարսափելի պայմաններում չի կոտրվել նրա կամքը, ապա մեզանից և ոչ մեկն իրավունք չունի թուլամորթորեն հանձնվելու։

Ռուբենն ուղերձի վերջում իրեն համեստորեն կոչում է «շարքային հայ», սակայն նա շարքային մարդ չէ, այլ այս պահին հայկական անկոտրում կամքի խորհրդանիշը, որը բարձր է պահում մեր համազգային պատիվն ու արժանապատվությունը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
94👍19
Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրն իմ՝ որպես Հայաստանի քաղաքացի, քաղաքական անկախ ինքնության վկայագիրն է՝ եթե կուզեք իմ և միլիոնավոր այլ հայաստանցիների՝ որպես քաղաքական ազգի ներկայացուցիչների, ծննդյան հավաքական վկայականը։

Այդ փաստաթուղթն, ըստ էության, ոչնչացնելու արտաքին և ներքին բոլոր քայլերը թշնամական ոտնձգություն են մեր բոլորի քաղաքական ինքնության դեմ՝ միտված մեր հինավուրց քաղաքական ազգը դարձնելու ազգագրական մի խումբ, որի միակ թույլատրելի «տեսլականը» կարող է լինել առավելագույնը տոլմա եփելն ու քոչարի պարելը «Էրմենիստան» անունով թուրքական պրոտեկտորատ-ռեզերվացիայում։

Ըստ այդմ, Անկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքության առանցքն է, մեր գաղափարական Թուր Կեծակին, որից հրաժարումը հավասարազոր է թշնամուն հանձնվելուն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
👍7615🔥10