Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
319 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Երբ խոսվում է Հայաստանի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու մասին ամեն ինչ հստակ է՝ հարավում Իրանն է, հյուսիսում՝ Վրաստանը։ Այսինքն Հայաստանը միմյանց է կապում այս երկու երկրների նավահանգիստները և ցամաքային ուղիները։

Երբ խոսվում է Արևելք-Արեմուտք ավտոմայրուղու մասին (ի դեպ, հստակ չէ՝ Սյունիքի մարզի հարավո՞վ, հյուսիսո՞վ, թե՞ երկուսով միասին), կրկին ամեն ինչ պարզ է՝ արևելքում Ադրբեջանն է, արևմուտքում՝ Թուրքիան։ Ուստի այստեղ արդեն Հայաստանն իրար է միացնում Բաքուն և Ստամբուլը։

Մեր երկիրը դառնում է կապող օղակ երկու քաղաքների միջև, որոնցից մեկում մեզ ցեղասպանած երիտթուրքերի անուններով փողոցներ են, իսկ մյուսում՝ խայտառակ «ռազմավարի պուրակ» կոչեցյալը։

Մեզ փաստացիորեն առաջարկում են, պատկերավոր ասած, ամոթի վարագույրը իջեցնել և հանգիստ «լոլիկ ու վարունգ» առնել-ծախել՝ դառնալով թուրանական պատրանքի համար մայրուղի։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Эта акция, только на первый взгляд кажущаяся небольшим шагом, является одной из «первых ласточек», предвещающих готовность и волю к продолжению борьбы с оккупантами».

🆔 @vardan_voskanyan

https://verelq.am/ru/node/103817
Արցախի խորհրդարանում միաձայն ընդունված օրենքի համաձայն՝ Բաքվի բռնապետական վարչախումբը և դրա զինված բաշիբոզուկները բռնազավթիչներ են։

Իսկ բռնազավթիչների հետ վարվելու առումով կարող է լինել միայն մեկ օրակարգ՝ ներդնել ամեն ջանք ու եռանդ դրանց թուլացման, դուրս մղման կամ ոչնչացման ուղղությամբ՝ բացառելով որևէ համագործակցություն, քանզի համագործակցությունը թշնամի բռնազավթիչների հետ ունի մեկ անվանում՝ կոլաբորացիոնիզմ։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«А в плане того, как поступать с оккупантами, может быть лишь одна повестка дня: прилагать все усилия и энергию в направлении их ослабления, вытеснения или уничтожения, исключая любое сотрудничество с ними, поскольку у сотрудничества с вражескими оккупантами лишь одно название – коллаборационизм».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3oZNVgN
Բազմիցս նշել եմ, որ Բաքվի բռնապետն Արցախից ժամանակավոր բռնազավթած տարածքները համարում է իր և իր ընտանիքի սեփական «կալվածք»։

Մինչդեռ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սովորական քաղաքացիները զրկված են այդ «կալվածք» նույնիսկ ազատորեն այցելելու տարրական իրավունքից։

Ասվածի վերջին ապացույցն ադրբեջանցի երգիչ Մանաֆ Աղաևի այցն է բռնազավթված Վարանդայի տարածք, ինչից հետո վերջինս և նրան ուղեկցող անձը դատապարտվել են 15-օրյա կալանքի։

Հետևաբար, ակնհայտ է, որ սովորական ադրբեջանցուն այս տարածքները պետք չեն, քանի որ դրանք միայն ավելացրել են նրան կեղեքող Բաքվի բռնապետի և վերջինիս ընտանիքի անձնական ունեցվածքը։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
«Восканян обратил внимание на то обстоятельство, что многие представители азербайджанской элиты, особенно военной, получили образование в Турции и являются активными лоббистами политики Анкары, проводниками турецкой политики "мягкой силы", пантюркистских идей и взглядов. Налицо вполне четкие контуры шовинизма, антироссийской, антиармянской и антииранской политики».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3H2Breg
«Մյուս կողմից, Ադրբեջանում շատ մեծ անհանգստություն կա Արցախում ռուս խաղաղապահների ներկայության կապակցությամբ։ Եվ Բաքվում արդեն հիմա քարոզչական հող են նախապատրաստում՝ նպատակ ունենալով հասնել խաղաղապահների դուրսբերմանը նրանց տեղակայման ժամկետի ավարտից հետո, այսինքն՝ 2025 թվականին։ Բաքվի վերջնական նպատակն է Արցախը տեսնել առանց ռուս խաղաղապահների, իսկ հետո՝ առանց հայ բնակչության»։

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3h20PGA
«Следовательно, очевидно, что простым азербайджанцам эти территории не нужны, поскольку они только увеличили личное имущество эксплуатирующего их бакинского диктатора и его семьи».

🆔 @vardan_voskanyan

https://galatv.am/ru/3072818/
Հայաստան են ժամանել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման խորհրդարանի ինչ-որ պատգամավորներ։

Ահաբեկիչներին բնորոշ վարքագծով աչքի ընկած քաղցկեղային այս գոյացության ներկայացուցիչները մեր մայրաքաղաքում են այն ժամանակ, երբ Բաքվի բռնապետական վարչախումբը պատանդ է պահում մեր ռազմագերիներին, բռնազավթել է Արցախի Հանրապետության հսկայական տարածքներ, ադրբեջանական զինված բաշիբոզուկները հենց այս պահին բռնազվթման մեջ են պահում Հայաստանի ինքնիշխան տարածքի առանձին մասեր։

Ուստի Բաքվի բարբարոս և ահաբեկիչ վարչախմբի յուրաքանչյուր ներկայացուցչի մուտք Երևան հավասարազոր է պատանդառու բռնազավթիչների ներթափանցմանը Հայաստանի սիրտ, իսկ դրանց ներթափանցման ապահովումն ունի մեկ անուն՝ կոլաբորացիոնիզմ։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Ռուսաստանի նախագահի ելույթը դասական օրինակներից էր, թե ինչպես է ժամանակակից քաղաքականության մեջ օգտագործվում նաև տարածքի նկատմամբ հավակնության պատմական լեգիտիմության և թշնամի պետության արհեստածին լինելու հանգամանքը։

Եթե, ըստ Վ. Պուտինի, Ուկրաինան «Լենինի անվան» պետություն է, ապա Ադրբեջան կոչվող արհեստածին կառույցը կարելի է վստահաբար անվանել «Էնվերի անվան Ադրբեջան», որովհետև մինչև 1918թ. գոյություն չունեցած այս կազմավորումը ստեղծվել է որպես թուրքական ծավալապաշտության նախագիծ և պլացդարմ նաև, և առաջին հերթին, հենց Ռուսաստանի դեմ։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«По словам Восканяна, если, согласно президенту России, Украина — это государство имени Ленина, «тогда искусственное образование под названием Азербайджан можно с уверенностью назвать „Азербайджан имени Энвера-паши“, ведь это несуществующее до 1918 года образование создавалось как проект турецкого экспансионизма, плацдарм, в первую очередь, именно против России».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/33HVr8y
Բաքվի բռնապետի խորհրդարանի՝ Երևան ժամանած ներկայացուցիչն այնքան համարձակություն ունի, որ «Արցախը Ադրբեջան է!» ետնանկարով իր թվիթերյան օգտահաշվի միջոցով մեր մայրաքաղաքից ողջույններ է հղում աշխարհի ադրբեջանցիներին և շնորհավորում նրանց «Ջրի չորեքշաբթին»։

Մեկնաբանություններում «խրախճանք» է՝ «Երևանն Ադրբեջան է», «վստահ եմ՝ որոշ ժամանակ անց վերադառնալու ենք մեր հայրենիք Երևան» և այլ զառանցանքների տեսքով։

Ծանոթագրություն՝ «Ջրի չորեքշաբթին» Ադրբեջանում կովկասյան պարսիկներից (թաթերից) յուրացված նախանովրուզյան տոներից է, որը նվիրված է բնության չորս տարերքներից ջրին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Այս խաղաղ գործողությունը չափազանց կարևոր էր, և դա կարելի է գնահատել որպես առաջին «ծիծեռնակ» այն բանի, որ հայությունը չի կարող հաշտվել Արցախի տարածքների կորստյան հետ, և դրան միտված է նաև Արցախի խորհրդարանի կողմից ընդունված չափազանց կարևոր «Արցախից բռնազավթված տարածքների» մասին օրենքը, որը հույս է ներշնչում առ այն, որ մենք պիտի պայքարենք, որպեսզի մեր տարածքները ազատագրվեն ադրբեջանական անօրեն և բարբարոսական բռնազավթումից»,- հայտարարեց Ոսկանյանը:

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ հիմա Արցախն ու արցախցին բոլորիս պաշտպանության կարիքն ունեն, և մենք պիտի թիկունք լինենք«:

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3v6y4AC
Սոչիում Ռուսաստան-Ադրբեջան հռչակագրի ստորագրման արարողության ժամանակ նախագահ Վ. Պուտինը նշեց, որ իր երկրում սովորում է ավելի քան 11 հազար ադրբեջանցի ուսանող։

Այս հարցում սակայն առաջատարը Թուրքիան է, որտեղ սովորում են ավելի քան 25 հազար ադրբեջանցի ուսանողներ։

Այսինքն, եթե տվյալ հանգամանքը դիտարկենք որպես «փափուկ ուժի» գործիքակազմի կարևոր բաղադրիչ, Անկարան կրկնակի ավելի մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, քան Մոսկվան։

Ուստի, պատկերավոր ասած, Բաքուն «գրավելու» համար Ռուաստանին նորից պետք է լինելու «Կարմիր բանակը», որովհետև «փափուկ ուժի» տեսանկյունից այն արդեն նվաճված է Թուրքիայում ուսումնառություն անցած պանթյուրքիստական «աներևույթ բանակի» կողմից։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Գրեթե վստահ եմ, որ Երևանի՝ իրանական ճարտարապետության գոհար Կապույտ մզկիթ այցելած և սոցցանցերում սադրիչ գրառումներով հանդես եկած Բաքվի բռնապետական վարչախմբի ներկայացուցիչը նույնիսկ չգիտե էլ, թե ինչպես պետք է աղոթի իրական հավատացյալ շիա մահմեդականը։

Նշված բաշիբոզուկին պետք է հիշեցնել, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բանտերում հենց այս պահին անօրինաբար պահվում են բազմաթիվ շիա հավատացյալներ, որոնք խղճի բանտարկյալներ են և զրկված են, դիցուք, հենց Ապշերոնյան թերակղզում գտնվող Նարդարան ավանի մզկիթներում աղոթելու հնարավորությունից, որոնցում, ի դեպ, Բաքվի բռնապետի անվտանգության ուժերը պղծել էին շիայական սգասացության դրոշները։

Ցանկացած երեսպաշտություն և լկտիություն պետք է ինչ-որ սահման ունենա, սրանցը՝ կարծես չունի։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Սիրելի՛ ընկերներ, կրկին ձեր աջակցության կարիքը կա։

Թշնամու բողոքի հետևանքով այսօր երկրորդ անգամ արգելափակվեց ֆեյսբության էջս։

Շնորհակալ կլինեմ արգելափակումից դուրս գալու նպատակով այս հղմամբ գալու և օգնելու համար։ Ձեր օժանդակությունը շատ կարևոր է։

https://www.facebook.com/vardan.voskanian

#ջնջվող
«Կապույտ մզկիթի» կառուցողն ինքը՝ Երևանի խանը երբևիցե չէր պատկերացնի, որ իրեն կարող են կոչել ադրբեջանցի, իսկ իր կառուցած շիայական մզկիթը՝ ադրբեջանական:

🆔 @vardan_voskanyan

Zarkerak - Իրանագետը «լկտիություն» է գնահատել ադրբեջանցի պատգամավորի «Կապույտ մզկիթի» վերաբերյալ արված հայտարարությունը
https://zarkerak.am/show/19244
«Упомянутому башибузуку нужно напомнить, что в тюрьмах называемого Азербайджаном искусственного образования на данный момент незаконно удерживается множество верующих-шиитов, которые являются узниками совести и лишены возможности молиться в мечетях, к примеру, расположенного на территории Апшеронского полуострова Нардарана, где, кстати, силы безопасности Бакинского диктатора осквернили шиитские траурные флаги.».

🆔 @vardan_voskanyan

https://bit.ly/3HbKidJ
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության արձագանքն իրանական ճարտարապետության գոհար Երևանի Կապույտ մզկիթի վերաբերյալ Բաքվի բռնապետի վարչախմբի ներկայացուցչի սոցցանցային բարբաջանքներին ուղղակի սպանիչ է՝ դե, կարդացեք մզկիթի արձանագրությունը, եթե այն իբր ձերն է։

#մերբարեկամԻրանը

🆔 @vardan_voskanyan