Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Բաքվի բարբարոսսկան վարչախումբը մեր տարածաշրջսնում միակն է, որն ունի ամբողջությամբ անհիմն և բացառապես ծավալապաշտական նկրտումներ իր բոլոր հարևանների նկատմամբ՝ բացի Թուրքիայից։

Վրաստանի դեպքում դա Քվեմո Քարթլին է, Ռուսաստանի հատվածում՝ Դերբենտը և Դաղստանի այլ մասեր, Իրանի պարագայում՝ Ատրպատականի ամբողջ երկրամասը, Հայաստանի մասով էլ՝ մեր պետության համարյա ողջ տարածքը։

Ըստ այդմ, նշված խիստ ագրեսիվ ծավալապաշտական նկրտումներում կան, պատկերավոր ասած, աշխարհի գրեթե չորս ծագերի անվանումներով զրոյական պատմական լեգիտիմության հիմք ունեցող Ադրբեջաններ՝ բացառությամբ «Արևելյան Ադրբեջանի» (չշփոթել Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հետ), դա էլ միայն այն պատճառով, որ Բաքվից արևելք ուղղակի Կասպից ծովն է։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Բայց մենք հո գիտենք, որ Արարատը հենց Հայաստանի ամենաբարձր լեռն է։

Արարատին նվիրված մեծն Տերյանի անմահ գլուխգործոցը՝ կից։

ԱՐԱՐԱՏԻՆ
(Ներբող)

Երկնասլաց ու թեթև,
Նրբակապույտ ծածկած մեգ,
Դու հըրեշտակ լուսաթև՝
Նյութեղեն չես դու երբեք:
Հայոց արնոտ աշխարհի
Հոգին ես դու անարատ,
Հուրը հար թող հրահըրի
Սեգ ճակատիդ, Արարա՜տ:
Եվ ավերվող մեր սրտում
Եռա անմար ու առատ,
Դո՜ւ, պահապան մշտարթուն,
Լուսակատար Արարատ…

Չեմ տեսել քեզ, բայց որպես
Անուշ ցնորք իմ հոգում
Պայծա՛ռ ես դո՛ւ, հըրակե՛զ,
Հըրապսակ ու կանգուն –
Արդար դրոշ հայության,
Սիրո սեղան հըրառատ,
Դո՛ւ, իմ երկրի հարության
Անխաբ վկա, Արարատ.
Որքան մնանք մենք նկուն,
Որքան խավարն իջնի խոր,
Ծիրանավո՜ր, մեր հոգուն,
Դո՛ւ, պահապա՛ն զորավոր…

Որպես երազ լուսեղեն
Ձյունապայծառ ու շողուն՝
Դո՛ւ, անխորտակ ապավեն
Հըրաճարակ մեր հոգուն.
Կանգնի՛ր, անկյալ ժողովուրդ,
Եվ հավատա՛, և տոկա՛.
Կա քո վշտում վեհ խորհուրդ
Եվ Խաչվածին մահ չըկա.
Պարզվի՛ր պայծառ դեպի վեր,
Ցոլա՛ հըրով անարատ,
Երկրիս մոխիր ու ավեր
Դո՛ւ անմահ սիրտ, Արարա՛տ…

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Տեղաբնիկ մի քանի ժողովուրդների բնօրրանների ապօրինի բռնազավթման, նրանց հանդեպ ցեղասպանության, ուծացման և «ադրբեջանականացման», տարածքի կովկասյան, հայկական ու իրանական պատմության և մշակույթի աղճատման ու յուրացման քաղաքականության միջոցով և օսմանյան սվիններով միայն 1918թ. առաջին անգամ պատմության ասպարեզ մուտք գործած արհեստածին Ադրբեջանը չի կարող ունենալ ոչ միայն տարածքային ամբողջականություն, այլ նաև գոյության իրավունք։

Հարավային Կովկասի մարմնի վրա, ցավալիորեն, գոյացած քաղցկեղային այս պալարը խաթարել և խաթարում է մեր տարածաշրջանի ոչ միայն բնականոն քաղաքական ու քաղաքակրթական զարգացումը, այլ նաև ագրեսիայի, ծավալապաշտության և մարդատյացության մշտական աղբյուր է իր ամբողջովին բարբարոսսկան բնույթով ու վարչախմբով, ուստի դրա հետ ոչ միայն հնարավոր չէ խաղաղ գոյակցություն, այլ որևէ զիջում, քանզի դա դուռ է բացելու նոր ցեղասպանության և վայրագությունների։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Քանիցս նշել եմ, որ Բաքվի բարբարոսսկան վարչախումբը մեր դեմ վարում է նաև «տեղանվանական պատերազմ»՝ նույնիսկ պաշտոնական հաղորդագրություններում Հայաստանի տարածքի տեղանունները ներկայացնելով բարբարոսսկան տարբերակներով։

Այդ վարչախմբի, այսպես կոչված, ՊՆ հերթական պաշտոնական «հաղորդագրության» մեջ էլ նույն բանն է, սակայն նման «բովանդակություն» ստեղծող բարբարոսները պետք է հասկանան, որ նույնիսկ Վարդենիսը ինչ-որ «Բասարքեչար» կոչելու դեպքում էլ, միևնույն է իրենց հենց նույն «հաղորդագրության» մեջ կա հայերեն բառ՝ çap - «տրամաչափ, տրամագիծ» (հայերենից փոխառյալ «չափ» բառն է), որի օգնությամբ էլ կազմված է müxtəlif çaplı - «տարբեր տրամաչափի» բառակապակցությունը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Искусственно созданный Азербайджан, появившийся впервые на исторической арене лишь в 1918 году на османских штыках и с политикой незаконной оккупации колыбелей нескольких коренных народов, геноцида в их отношении, их ассимиляции и «азербайджанизации», искажения и присвоения на этой территории кавказской, армянской и иранской истории и культуры, не может иметь не только территориальной целостности, но и права на существование».

🆔 @vardan_voskanyan

https://t.ly/pQ81
Երբ Բաքվի բարբարոսական վարչախումբը հավակնում է Հայաստանի որևէ տարածքի՝ այն կոչելով ադրբեջանցիների իբրև թե «հայրենիք», պետք է դրան հիշեցնել, հենց ադրբեջաներենի, դիցուք, tikmək «կառուցել» բառը, որի սկզբնական իմաստը «կարելն» է։

Լեզուն ցանկացած էթնիկական հանրույթի պատմության անեղծելի հայելին է, և այս դեպքում այն աներկբայորեն ցույց է տալիս, որ էթնիկ ադրբեջանցիների նախնիները «տունը» կառուցել են կարելու միջոցով, իսկ այդ եղանակով կարելի է «կառուցել» միայն վրաններ։

Դե, հիմա համեմատեք խաշնարածի վրանը հոյակերտ Գանձասարի հետ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Եթե ադրբեջաներենից հանեք vətən «հայրենիք» արաբական ծագման բառը, ապա նույն իմաստով կմնա միայն թյուրքական yurd տարբերակը։

Պատկերացնո՞ւմ եք զավեշտը, երբ ինչ-որ «յուրդի» բարբարոսական վարչախումբը «կադաստրի վկայական» է պահանջում այդ վկայականը, դիցուք, Բեհիսթունյան ժայռի վրա Ք. ա. 6-րդ դարում հին պարսկական սեպագրով գրանցել կարողացած Հայաստանից։

#այ_ձեր_յուրդը_չբլի

🆔 @vardan_voskanyan
Խորապատկերում 13-րդ դարում Զաքարյան իշխանուհի Գոնցայի մեկենասությամբ կառուցված հայկական հոյակերտ վանքերից մեկն է, որի շինարարական արձանագրության մեջ մոտակա վանքապատկան գյուղը կոչվում է Մոշաղբյուր։

17-րդ դարում այս գյուղի հայությունը Շահ Աբաս Ա-ի կողմից գաղթեցվեց Իրան, իսկ ավելի ուշ այստեղ հաստատվեց զանջիրլու անվանումով վաչկատուն ինչ-որ ցեղ՝ տարածքի քաղաքակրթական լանդշաֆտին չավելացնելով և ոչ մի ուրվագիծ, այլ միայն իրենից հետո թողնելով բարբարոսական Զանջիրլու (աղճատումներով՝ Զնջիրլու, Ժնջիրլու, Ջնջռլու և այլն) ուշ ծագման երկրորդային տեղանունը՝ որպես հնամյա Մոշաղբյուրի գաղութացման վկա։

Հայաստանը, բացի քաղաքականից, նաև հինավուրց քաղաքակրթական հասկացություն է, ուստի մեր ներկայիս պայքարը բարբարոսների դեմ նաև քաղաքակրթական է՝ հանուն այն հզոր մշակույթի, որը մեզ ավանդել են մեր նախնիները և որը պետք է փոխանցվի մեր գալիք սերունդներին, այլ ոչ թե թողնվի բարբարոսներին՝ պղծելու։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Չափազանց կարևոր մի տարբերություն կա Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև։

1918թ. Հայաստանի հինավուրց պետականությունը մեր փառապանծ նախնիները վերածնեցին՝ դեպի Երևան ուղղված օսմանյան սվինները Սարդարապատում ջարդելով, մինչդեռ նույն ժամանակ հենց օսմանյան սվինների վրա պատմության թատերաբեմ առաջին անգամ ոտք կոխեց՝ սկսած անվանումից, վերջացրած ինքնությամբ, ամբողջությամբ արհեստածին Ադրբեջան հորջորջվող կազմավորումը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Թշնամուն հանձնված Բերձորում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այնպես է հոխորտացել և Հայաստանի ու Արցախի հասցեին սպառնալիքներ հնչեցրել, կարծես թե հայկական հինավուրց այս հողը բռնազավթել է փայլուն ռազմական գործողությամբ, այլ ոչ թե թղթի կտորի վրա դրված ստորագրությամբ։

Ընդ որում, այս սինլքորը «մոռացել է», որ հենց ինքն է ժամանակին խոստովանել, թե զենքի ուժով Քաշաթաղն ու Քարվաճառը բռնազավթելն իր և իր բաշիբոզուկների համար կլիներ խոշոր դժվարություն, եթե ոչ՝ անհնար։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
Թեհրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթին նվաստիս հարցազրույցը Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքի գաղափարի մասին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

https://www.alikonline.ir/news/political/armenia/item/83332
Սեփական երկրի հասարակական-քաղաքական գրեթե ողջ ընդդիմությանը փաստացիորեն արմատախիլ արած և բանտերը նետած կամ արտաքսած, իշխանությունը ժառանգաբար հորից ստացած և ցկյանս պահելու մտադրություն ունեցող, Արցախի Հանրապետության հայության և այլ տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ բացահայտ ցեղասպանական քաղաքականություն վարող Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնապետ պարագլուխը ողջունվել է Արցախի պաշտոնյաներին իր «ողորմածությանը» հանձնվելու դեպքում «համաներում» շնորհելու խիստ թեական բարբաջանքի համար։

Սա բացահայտ անարգանք է ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև տարրական հումանիզմի հանդեպ, քանզի փաստացիորեն նշանակում է աջ ու ձախ հայության էթնիկ զտման սպառնալիքներ հնչեցնող բռնապետ ցեղասպանի «արդարացում»։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այ, սա ուրիշ է. ռևանշիստ բառը սիրում եմ, բայց այն, որ Բաքվի բարբարոսսկան վարչախմբի քարոզչամեքենան իրար է խառնվել հայ և իրանցի գիտնականների ընդամենը մեկ կլոր-սեղան քննարկումից, ցուցիչ է, թե այդ վարչախումբը ինչ խոշոր վախեր ունի Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքի ստեղծման նույնիսկ գաղափարից։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Երևի հարյուր անգամ մեքենայով անցել եմ Վեդի-Ուրցաձոր-Լանջանիստ-Լուսաշող-Լանջառ-Զանգակատուն ճանապարհով, որն այլընտրանք է Երասխ-Տիգրանաշեն-Զանգակատուն հիմնական մայրուղու։

Ոտքով էլ շրջել եմ տարածքի սարուձորերում. գեղատեսիլ վայրեր են, լի՝ հայկական պատմամշակութային հուշարձաններով ու բնության հրաշք տեսարաններով։

Սակայն նշված ճանապարհը ներկա վիճակում չի կարող սպասարկել ոչ միայն Հայաստան-Իրան, այլ նաև Հայաստանի մնացյալ հատվածը Վայոց ձորին և Սյունիքին կապող տրանսպորտային հոսքերը՝ հատկապես Շաղափ-Լանջանիստ նեղ ոլորաններով հատվածում, որտեղով նույնիսկ մարդատար մեքենան է դժվարությամբ անցնում, իսկ կցորդիչով բեռնատարը չի կարողանա շարժվել, ինչպես նաև Վեդի քաղաքում, որտեղ ընդսմենը մի քանի նման բեռնատար կառաջացնեն հսկայական խցանում։

Այս իմաստով Տիգրանաշենի դերն ամենևին էլ գերագնահատված չէ. այն իրոք ռազմավարական նշանակության նաև միջազգային ճանապարհի կարևորագույն հատված է, և ինչպես հայկական հողի ամեն սրբազան կտոր, չպետք է հանձնվի թշնամուն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Էրդողանական և ալիևյան վարչախմբերն ունեն բազմաթիվ տարբերություններ, բայց մի հարցում դրանք շատ նման են, և դա սրանց հայատյաց ու գիշատիչ բնույթն է։

Ցանկացած ընդառաջ քայլ, էլ չասեմ՝ բարի կամք, այս երկու բռնապետական վարչախմբերը դիտարկում են թուլության ու անզորության նշան և էլ ավելի լկտի ու հանդուգն են դառնում։

Այս առոմով մանկամիտ պատրանքներից չազատվելը ոչ միայն հանգեցնում է մեր՝ որպես պետության և ազգի, արժանապատվության ոտնահարման, այլ նաև ստեղծում է նոր վտանգներ և մարտահրավերներ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանի բարբարոսական գաղութացումը, որը սկսվեց ուշ ժամանակներում մեր հայրենիքում վաչկատուն ցեղերի հաստատմամբ, հանգեցրեց ոչ միայն քաղաքակրթության կարևոր կենտրոններից մեկի մշակութային անկման և ապաստիճանման (դեգրադացիայի), այլ նաև մեր բնիկ տեղանունների աղճատման, թարգմանության կամ փոփոխման։

Այսպիսի ճակատագիր էր բաժին ընկել նաև Արագածոտնի Գառնհովիտ (այժմ՝ Գառնահովիտ) պատմական բնակավայրին, որը մինչև օրս զարդարում է 5-7-րդ դարերի Սբ. Գևորգ հոյակերտ եկեղեցին։

Թե ինչո՞ւ էր բարբարոսների համար այս գյուղի հայկական անվանումը «վատ, սոսկալի, զազրելի» (բարբարոսական տարբերակով գյուղանունն է՝ Ադիյաման բռց.՝ «անունը զազրելի), ինձ համար գաղտնիք է մնում, սակայն մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի անվանում և հողն ինքը գեղեցիկ է, սրբազան ու պաշտելի։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի գերության մեջ գտնվող մեր տղաների մասին թշնամու քարոզչության հերթական նյութը ստիպում է կրկին խորհել մեր՝ որպես պետություն և ազգ, ամոթի մասին։

Քանի դեռ մեր եղբայրները գերության մեջ են, ոչ մի հայաստանցի և հայ չպետք է սեղմի Բաքվի բռնապետական վարչախմբի որևէ ներկայացուցչի պիղծ ձեռք, քանզի դա թաթախված է մարդկության և մարդկայնության դեմ հանցագործությունների մեջ, և բացի ամեն ինչից, ուղղակի ամոթալի է այդ ձեռքը սեղմելը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Էրդողանական վարչախմբի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար է նշանակվել Ռ. Թ. Էրդողանի նախկին խորհրդական և մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։

Իրականում վերջինս էրդողանական վարչախմբի «գորշ կարդինալներից» է, որն ունի նշանակալի ազդեցություն Թուրքիայում որոշումների կայացման հարցում։

Խելացի և պատրաստված, նաև տեսական ակադեմիական գիտելիքներ ունեցող այս թշնամին առաջիններից մեկն էր, որը 44-օրյա պատերազմից հետո փաստացիորեն խոսեց Հայաստանի Սյունիքի մարզով, այսպես կոչված «Թուրանական միջանցքի» մասին՝ թուրքական հեռուստաեթերից հայտարարելով, թե արհեստածին Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածը Նախիջևանին կապելու համար տրամադրվելիք ճանապարհն ամենաքիչը «Ղարաբաղի ազատագրման» չափ կարևոր է։

Նույն այս անձն էր նաև էրդողանական վարչախմբի այն ներկայացուցիչներից մեկը, որ 2021թ. փետրվարին ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանն իր արձագանքով փաստացի փորձ կատարեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին։

Ծագումով Իբրահիմ Քալինի ընտանիքը պատմական Բարձր Հայքի Սպերի շրջանից է։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
«Մենք ընդհանրապես պետք է չօգտագործենք այդ եզրույթը եւ չպետք է տուրք տանք որեւէ նման օրակարգի։ Հայաստանի Հանրապետության տարածքը մեր սրբազան հողն է, սա զգացական մակարդակում պետք է արձանագրենք։ Եվ այդ հողի յուրաքանչյուր մասնիկի հանձնումը թշնամուն անարգանք է մեր նախնիների եւ վտանգ՝ մեր գալիք սերունդների համար։

Ինչ վերաբերում է կոնկրետ իրավական հարթությանը, ապա մեր պետականությունը արձանագրել է, որ մեր տարածքում որեւէ թշնամական հող գոյություն չունի։ Հետեւաբար, ես կարծում եմ, այս իրականության մեջ շրջանառությունից պետք է դուրս գա այդ եզրույթը։ Որեւէ մեկը չի կարող ինձ համոզել, որ Տիգրանաշենը հայկական հող չէ, այն հայկական է․ դա պատմականորեն է այդպես, դե ֆակտո իրավիճակով է այդպես եւ դա դե յուրե է այդպես»։

«Առավոտին» նվաստիս հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև։

🆔 @vardan_voskanyan

https://www.aravot.am/2023/06/07/1346464/