Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Ներհայաստանյան «խոսույթում», խիստ պարզունակ ասած, շատ հաճախ քննարկվում է, թե ո՞վ պետք է մեզ պաշտպանի կամ, էլ ավելի պարզեցված՝ ո՞վ պետք է մեր փոխարեն կռվի թշնամու դեմ։

Դա հնարավոր է միայն մի դեպքում, երբ Հայաստանը լիարժեքորեն հանձնի իր ինքնիշխանությունը։

Պարադոքսն այն է, որ հաճախ ինքնիշխանության մասին թմբկահարողների մի մասը զուգահեռաբար խոսում կամ առնվազն ակնարկում է, որ ինչ-որ այլ պետություն պետք է ապահովի մեր իսկ անվտանգությունը։

Չի լինում նման բան. եթե մեր փոխարեն կռվի ռուս զինվորը, ապա մենք արդեն իսկ Ռուսաստանի երկրամաս ենք, եթե իրանցին, ապա՝ Իրանի ոստան։

Մեզ կարող են աջակցել մեր անվտանգության ապահովման գործում, կարող են կռվել նաև մեզ հետ ուս ուսի, բայց միևնույն է մեր անվտանգությունը պետք է ապահովենք մենք և կռվողն էլ մենք պետք է լինենք։

Սա իհարկե, եթե ցանկանում ենք ունենալ ինքնիշխանություն, հակառակ դեպքում երկրամասի կամ ոստանի համար դա անհրաժեշտ չէ, կարելի է պատվիրակել այդ գործառույթն այլոց և «հանգիստ» զբաղվել, դիցուք, չարչիությամբ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Նվաստիս հարցազրույցն իրանական «ԻԼՆԱ» գործակալությանը, որն ի պատիվ իրեն, անփոփոխ պահպանել է պարսկերեն իմ խոսքում հնչեցված جمهوری قره باغ - Արցախի Հանրապետություն անվանումը։

«Եթե մենք չենք ցանկանում, որպեսզի իրականանան Բաքվի և էրդողանի պանթյուրքական կառավարությունների նպատակները տարածաշրջանում, պետք է գիտակցենք, որ Արցախի խնդիրը շատ կարևոր է։

Եթե մենք կորցնենք Արցախը, պանթյուրքական դաշինքի հաջորդ թիրախը Հայաստանի Սյունիքի մարզն է, ինչն, ի վերջո, հանգեցնելու է Իրանի տարածքային ամբողջականության թիրախավորմանը։

Ուստի այժմ Բերձորի միջանցքի հիմնահարցը միայն Արցախի ժողովրդի և կենտրոնական կառավարության խնդիրը չէ, այլ նաև Հայաստանի խնդիրն է, որոշ չափով նաև Իրանի խնդիրը, և Իրանի քաղաքական շրջանակները պետք է այս հիմնահարցը դիտարկեն պանթյուրքականության նկատմամբ զգայունությունների հետ կապակցված համատեքստում»։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

https://www.ilna.ir/fa/tiny/news-1310166
Մի խումբ լկտի սինլքորներ արդեն մեկ շաբաթ է փակել են 3 միլիոն հային 120 հազար հայի հետ կապող կյանքի միջանցքը։

Համազգային խայտառակությունը շարունակվում է, բառեր չկան...

#չՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանցի ատրպատականցի լրագրող և բլոգեր Բեհնամ Քուհին հատուկ կարճ տեսահոլովակ է թողարկել ադրբեջաներենով և պարսկերեն ենթագրերով, որտեղ հենց ադրբեջանական հանրության համար մատչելի կերպով բացահայտում է և ներկայացնում Բերձորի միջանցքը փակած և իբր «բնապահպաններ» ներկայացնող բաշիբոզուկների իրական դեմքը, որոնք ուղղակիորեն կապված են Բաքվի բռնապետի դուստր Լեյլա Ալիևայի հետ։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Ոսկանյանի համոզմամբ, Արցախի և Լաչինի միջանցքի հիմնախնդիրներն առաջին հերթին Հայաստանի հարցն է, և եթե մենք մեր հարցերը չենք լուծում, ապա որևէ մեկը դրանք մեր փոխարեն չի լուծելու»։

Ամբողջական հարցազրույցը հղմամբ՝

https://youtu.be/hlaJ3Q7PKvw

🆔 @vardan_voskanyan
Հատկապես Արցախի շուրջ ընթացող ներկայիս զարգացումների համատեքստում, երբ թշնմական կողմը փորձում է օգտագործել նաև կրոնական կեղծ գործիքակազմ հայ-իրանական կրոնական երկխոսությունը ունի խիստ կարևոր նշանակություն։

Մանրամասները տեսանյութում են։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

https://youtu.be/oOewaIB4Vys
Պարզվում է, որ ասելով, թե «Երևանը որևէ դեպքում չի նահանջի Իրանի հետ հազարամյակների սահմանը պահպանելուց», ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի, ես մարտահրավեր եմ նետել նույն այդ վարչախմբին։

Իրո՞ք, հապա, ձեր բռնապետը «բռունցք» թափ տա, մենք էլ խոնարհվենք ու լռենք։
Ծոծրակներդ կտեսնեք...

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Արցախի Հանրապետության թշնամական շրջափակումը փուչիկի նման պայթեցրեց ևս մեկ պատրանք։

Եվ դա այն է, որ որևէ «նեղլիկ» միջանցքով իբր հնարավոր է հայկական երկու պետությունների միջև բնականոն, անվտանգ ու մշտական կապի ապահովումը, եթե Հայաստանը և Արցախը միմյանց հետ միացած չեն առաջինի՝ արևելյան և երկրորդի արևմտյան սահմանագծերի ողջ երկայնքով, այսպիսով կազմելով փաստացիորեն մեկ ընդհանուր աշխարհագրական ու ռազմաքաղաքական տարածք, որի միջոցով կամրապնդվի ոչ միայն Արցախի, այլ նաև Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի անվտանգությունը։

Սա կրկին հաստատապես ապացուցում է, որ այլևս անվերադառնալիորեն մերժելի պետք է համարվեն բոլոր այն պնդումները, թե առանց Քարվաճառի և Քաշաթաղի, հնարավոր է Հայաստանի և Արցախի անվտանգության փոքրիշատե հարմարավետ և հեռանկարային միջավայրի ստեղծումը։

Հետևաբար, հայկական պետականության և մեր ազգի զարգացման տեսլականը, մեղմ ասած, խիստ խոցելի է հատկապես բնիկ հայկական պատմական այս երկու շրջանների ոչ հայկական լինելու պարագայում, ուստի Քարվաճառը և Քաշաթաղը պետք է վերաազատագրվեն։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Իրանցիները զգալիորեն ջախջախել են այս երկրի ներսում Բաքվի բռնապետի ստեղծած պանթյուրքական խմբակները և աշխատում են երկու ուղղությամբ՝ թուլացնել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հիմնական հատվածը ներսից և Նախիջևանը տարանջատել մնացյալ Ադրբեջան կոչվածից։

Մանրամսները ստորև՝

🆔 @vardan_voskanyan

Ժամանակն է, որ Հայաստանն ու Իրանը ռազմավարական դաշինք կնքեն. Վարդան Ոսկանյան - 24.12.2022, Sputnik Արմենիա
https://armeniasputnik.am/20221224/zhamanakn-e-vor-hajastann-u-irany-razmavarakan-dashinq-knqen-vardan-voskanjan-53084386.html
Արցախի Հանրապետության շրջափակումը Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից մեր դեմ անդադար վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչներից միայն մեկն է։

Այդ սանձարձակ պատերազմում բարբարոսների երազած «վերջնաարդյունքը» պատկերված է այս գրառմանը կցված «քարտեզում», որը Բաքվի բռնապետի քարոզչամեքենան լայնորեն տարածում է սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում։

Այդ «քարտեզում» Հայաստանը պատկերված է անդամահատված ու բզկտված, զուտ որպես հայության գերեզման, ինչի մասին էլ անդադար երազում են Բաքվում։

Արդյոք սա՞ է մեր երազանքն, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանում։ Ո՛չ և յոթնիցս ո՛չ։

Ուստի Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունը պետք է հեռացվի մեր տարածաշրջանի առողջ մարմնից, իսկ մենք ուղղակի այլընտրանք չունենք չհաղթելու այս երկարատև հիբրիդային պատերազմում, քանզի չենք կարող դրախտավայր և հզոր հավերժական Հայաստանի մեր սրբազան տեսլականը թաղել թշնամու «նախատեսած» ամոթալի գերեզմանում։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Գիտե՞ք, նաև ի՞նչ է անում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը իր անընդհատ թշնամական գործողություններով և շարունակական հիբրիդային պատերազմով։

Ցավալիորեն հենց նա է իր սանձարձակությամբ մեր հասարակության միջից արմատախիլ անում այն վտանգավոր պատրանքը, թե ինչ-որ բան զիջելով, իբր կարելի է հասնել խաղաղության։

Մերձավոր Արևելքի արևի տակ որպես ազգ և պետություն տեղ ունենալու համար պայքարը հավերժ է, և հաղթում են նրանք, որոնք գիտակցում են այս ճշմարտությունը, իսկ դրա գիտակցումն առաջին նախապայմանն է ապագա հաղթանակի։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման արտգործնախարարը բարբաջում է Հայաստանում ութ իբր ադրբեջանական գյուղերի մասին, որոնք, ըստ նրա՝ պետք է վերադարձվեն։

Սկսած անվանումից, «ադրբեջանական» ներկայացվող մշակույթի բազմաթիվ առանցքային տարրերից և վերջացրած պատմական ու իրավական լեգիտիմությամբ, այս ամբողջովին շինծու կազմավորումն ընդհանրապես հիմք չունի մեր տարածաշրջանում որևէ այլ երկրի ներկայացնելու և ոչ մի պահանջ։

Նունիսկ, պատկերավոր ասած, ութ թիզ հող «պահանջելու» համար Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանին չի կարող ներկայացնել ոչ մի պատմական, մշակութային կամ հստակ իրավական փաստարկ, ուստի մեր սրբազան հողի որևէ թիզ չի կարող զիջվել բարբարոսներին։

#մահ_թշնամուն
#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայ-ադրբեջանական հակամարտությունը, ցավալիորեն, չի ունեցել և չունի երկու կողմերի համար ընդունելի խաղաղ հանգուցալուծման հեռանկար շատ տեսանելի և ակնհայտ պատճառներով։

Դրանցից մեկն այն է, որ գործ ունենք միևնույն պատմաաշխարհագրական տարածքում միմյանց հետ մրցող երկու հակոտնյա պետականությունների ծրագրերի հետ։

Դրանցից մեկը՝ հայկականն, ունի ավելի քան երկու հազարամյակի բյուրեղացման պատմություն և ձևավորվել է հինավուրց, պատմական, քաղաքակրթական, մշակութային ու էթնիկական մեր բնօրրանում, որի մեզ բաժին մնացած փոքր հատվածի զգալի մասին հավակնում է մեկ այլ պետականության ծրագիր՝ ադրբեջանականը։

Վերջինն իր էությամբ արհեստածին է, բարբարոսական և ձևավորված համաթուրանական ծավալապաշտության գաղափարախոսական առանցքի շուրջ՝ չունենալով որևէ քաղաքակրթական ու պատմական հենք, ինչի հետևանքով անսահմանորեն ագրեսիվ է և հայատյաց։

Դրա «լավագույն» օրինակը, ոչ ավել, ոչ պակաս, նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ ծավալապաշտական նկրտումներն են։

Ուստի հանգուցալուծումը մեկն է, որի մասին, «զարմանալիորեն» չի խորշում թափանցիկորեն ակնարկել հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը. կա՛մ հայկական, կա՛մ ադրբեջանական ծրագիրն է, որ պետք է շարունակի ապրել այս դաժան և հարյուրամյակից ավելի ձգվող պայքարում։

Մեր քաղաքական և մտավոր վերնախավերի կոպտագույն սխալը եղել է այն, որ հնարավոր է դիտարկվել պետականությունների երկու իրարամերժ ծրագրերի հավանական խաղաղ գոյակցությունը, մինչդեռ Բաքվի վարչախումբը երբեք նման պատրանք չի ունեցել և չունի։

Կըմբռնենք այս պարզագույն ճշմարտությունը, կշտկենք մեր սխալը, կվերածենք Հայաստանը գերկազմակերպված, ամուր և պայքարում հաղթելու ունակ պայմանական Սպարտայի, կկարողանանք առաջ մղել և զարգացնել հազարամյակների հայկական քաղաքակրթական ծրագիրը և դրա թագ ու պսակ Հայաստանի պետականությունը։

Չենք կարողանա դա անել, ագրեսիվ բարբարոսները կխժռեն դեռևս մեծն Արտաշես Ա-ից սկիզբ առնող Մեծ Հայքի թագավորության ժառանգորդ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, ցեղասպանելով և տեղահանելով մեր ազգի մի մասին, իսկ մնացածին «լավագույն» դեպքում տրամադրելով նույն այդ բարբարոսների համար անվտանգ ազգագրական ռեզերվացիայի նվազագույն տարածք՝ փաստացիորեն գերեզման դանդաղ մահվան համար։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Հապա, նայեք այս ժայռերին։ Արդյո՞ք նրանք հանձնվո՞ղ են։ Ո՛չ և յոթնիցս ո՛չ։

Ուստի բարբարոսների դեմ պայքարը շարունակվելու է նաև գալիք 2023թ.-ին, քանզի հավերժական Հայաստանը հենց այսպիսի ժայռ է, որը չի հանձնվելու, չի հանձնվելու և պայքարելու է, քանզի, ինչպես բանաձևել է մեր հերոսը, սուգը հավերժ է, եթե պայքար չկա։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջել է, թե իր պատրանքների «թուրանական միջանցքը» իբր կստանա, անկախ մեր ցանկությունից։

Հայաստանը երկիր-դրախտավայր է, որի յուրաքանչյուր թիզ հողը երկրային դրախտի մի անկյուն է, այլ ոչ թե թշնամու համար միջանցք։

Տուր այս դրախտավայրում ապրող մեր ազգին հաղթանակի վեհ տեսլական, արժանապատվություն, կամք, ոգի, դաստիարակություն ու ծրագիր, և յուրաքանչյուր դիվական ուժ կջախջախվի իր իսկ դժոխային պատրանքը փորում։

Տուր նրան թույլի, անճարակի, մուրացկանի, լալկանի, ստորաքարշի ամոթաբեր կարգավիճակ, և բարբարոսները այս դրախտավայրը կդարձնեն միջանցիկ դժոխք:

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր վերջին ելույթում սնապարծորեն հայտարարել է, թե Արցախի Հանրապետությունից բռնազավթված Կովսականում արդեն բնակեցվել է մեկ գյուղ։

Շատ մեղմ ասած, առանձնապես մեծ հաջողություն չէ՝ երկու տարում ընդամենը մեկ գյուղ 41 վերաբնակիչ ընտանիքով, եթե չասենք՝ ընդհանրապես ձախողում նավթադոլարային «առևտրականի» համար

Մինչդեռ նույն ժամանակահատվածում բռնազավթված հայկական հողերում կառուցվել է երկու օդանավակայան, որոնցից մեկը՝ Վարանդայինը, ունակ է ընդունելու ծանր ինքնաթիռներ։

Ստացվում է, որ 41 ընտանիքով մեկ գյուղի համար կառուցվել է երկու օդանավակայան, ինչը անիմաստ է, եթե գոըծընթացը չդիտարկենք այլ անկյունից։

Բաքվի բարբարոսական վարչախումբն Արցսխից բռնազավթված հայկական շրջանները նպատակ ունի ոչ թե արագ վերաբնակեցնելու, այլ դարձնելու ռազմականացված գոտիներ՝ Հայաստանի և Իրանի դեմ գործողությունների հեռագնա նպատակով՝ ընդ որում, այդ տարածքներ ներգրավելով արտատարածաշրջանային ուժերին։

Ըստ այդմ, ակնհայտ է, որ Բաքվի բռնապետը պատրաստվում է նոր ագրեսիայի, և իբր խաղաղության դարաշրջանի մասին հավաստիացումները սին ու վտանգավոր պատրանքներ են, իսկ Հայաստան-Իրան ռազմավարական դաշինքի ձևավորումն ու գործարկումը կենսական անհրաժեշտություն։

#հավերժականՀայաստանը
#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բաքվի բարբարոսական վարչախմբի վրա քարոզչական ճնշում գործադրող հերթական իրանական տեսահոլովակը սարսափեցրել է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման քարոզչամեքենային։

Իրանն Արցախին կապող և ներկայում ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Խուդափերինի կամրջի մոտ նկարահանված հոլովակում իրանցի երեխաները ռազմական համազգեստներով, Իրանի դրոշներով և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կրծքանշաններով գալիս են գետանցելու Արաքսը։

Ուշագրավ է, որ երեխաներից մեկի ձեռքում ծածանվող դրոշի վրա գրված է՝ «Առաջ դեպի Երուսաղեմ»։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
«Իսկապես, ինչո՞ւ պարտվեց և բարեկամներից լքվեց հայ ժողովուրդը: Ո՞վ է մեղավոր, երկրի աշխարհագրական դի՞րքը, քրիստոնեական Եվրոպա՞ն. մահմեդական Ասիա՞ն, ճակատագի՞րը:

- Բոլորը բացի մեզնից,- այսպես է տրամաբանում մեր անուղղելի քաղքենիամտությունը:

Այս մտայնությո՜ւնը… գանգատվում, դժգոհում է նա, անիծում է ճակատագիրը և կրկնում անվերջ, թե ընկած ենք աշխարհի մեծ ճամփաների վրա, թե աշխարհագրական ճամփաները վատ են: Այստեղ կա մի խղճուկ ճշմարտություն, բայց դրա հանդեպ ի՜նչ հոյակապ առավելություններ։

Չէ՞ որ մեր բարձրավանդակն անառիկ է, մեր լեռները
մի մի անխոցելի պատնեշներ։ Անտեսել այս իրողությունը և ողբալ ճակատագիրը ոչ այլ ինչ է, քան թույլի, անարիի ինքնարդարացում։ Թույլի ինքնարդարացում - տկարի հոգեբանություն։ Այստեղ ոչ միայն նախապաշարում կա, այլև առաքինության թերի։

․․․ Լիներ հզոր աշխարհի այդ հոյակապ կամրջի վրա հրաշքներ կգործեր հայությունը։ Տկար էր, տկարացավ - դարձավ անարժան իր բնաշխարհին։

Հիվա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչև այժմ երկու առաքինություն է ունեցել իր դժբախտությունները վերագրել արտաքին պատճառների և փրկությունը հուսալ արտաքին ուժերից»:

Գարեգին Նժդեհ, «Բաց նամակներ հայ մտավորականությանը»:

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan