Vardan Voskanyan's Channel
4.75K subscribers
318 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Իրանին, Ադրբեջանին, Թուրքիային, Իսրայելին և ընդհանրապես Մերձավոր Արևելքին առնչվող մի շարք խնդիրների եմ անդրադարձել։

Հուսով եմ՝ կհետաքրքրի։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan

https://fb.watch/drd2MvpEmb/
«Հակառուսական տրամադրություններն Ադրբեջանում, նրա խոսքով, ոչ միայն վերջին շրջանի, այլև տասնամյակների աշխատանքի արդյունք է, ինչն արվել է հատկապես թուրքական կողմից։ Անկարան, Ոսկանյանի դիտարկմամբ, ստեղծել է, այսպես ասած, թուրքական «5-րդ շարասյուն», որի ներկայացուցիչները ժամանակի ընթացքում դարձել են Ադրբեջանի քաղգործիչները, հայտնի լրագրողները, կարծիք ձևավորողները, ուստի թուրքական կողմը՝ փափուկ ուժի կիրառմամբ, Ադրբեջանի ներսում անհամեմատ ավելի մեծ ներուժ ունի, քան ՌԴ-ն»։

🆔 @vardan_voskanyan

https://armeniasputnik.am/20220605/areveljan-votshi-arevturinchi-e-dzgtum-baqun-ria-nvovvostin-argelapakelvov-42875651.html
Բաքվի բարբարոսական վարչախամբի քարոզչամիջոցները ոչ մի տրամաբանական հակադարձում չեն գտել և սեփական զայրույթից ու անզորությւոնից անցել են բացառապես իբր պիտակավորման և վիրավորանքի։

Դա ինքնին նշանակում է, որ դրանք ոչ մի էութենական ասելիք չունեն, իսկ նվաստիս տեսակետները փաստորեն արտացոլում են իրականությունը։

Այո՛, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն իր էությամբ նաև հակառուսական քաղցկեղային գոյացություն է, որը պետք է հեռացվի Հարավային Կովկասի առողջ մարմնից։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի ռուսալեզու քարոզչամիջոցներից թերևս ամենատխրահռչակն, ըստ էության, քամահրական և վիրավորական բնորոշումներ է տվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որը Երևանում հայտարարել էր Փառուխի խնդրի՝ սահմանների հարցերով Հայաստան-Ադրբեջան հանձնաժողովի շրջանակներում քննարկման անհրաժեշտության մասին։

Սա ցույց է տալիս, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կան լուրջ թնջուկներ, իսկ կոնկրետ այս պահին Ռուսաստանը Արցախի սահմանները փաստացիորեն նույնականցնում է Հայաստանի սահմանների հետ, ինչը Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից նման ջղային հակադարձման պատճառ է դարձել։

Ընդ որում, վերջին հանգամանքը տեսանելի է, թե՛ արհեստածին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի և թե՛ հենց Բաքվի բռնապետի աշխատակազմից անմիջականորեն ուղղորդվող և կառավարվող քարոզչամիջոցների «արձագանքներից»:

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան համարում է, թե նշելով, որ Ադրբեջանն արհեստածին պետություն է, ես իբր նվաստացրել եմ իրենց երկիրը։

Իրականում որևէ նվաստացման մասին խոսք անգամ չի կարող գնալ, որովհետև կարող եմ շատ հանգամանալից ու հստակ ակադեմիական լեզվով բացատրել, թե ինչո՞ւ է դա այդպես։

Իսկ եթե իր պետության արհեստածին լինելը Բաքվի բռնապետսկան վարչախումբը համարում է նվաստացուցիչ հանգամանք, ապա կարող եմ նույն ակադեմիական մեթոդաբանությամբ առաջարկել, թե ինչպես պետք է այդ արհեստածին կազմավորումը վերաձևվի բնականոն մասերի, որոնցից և ոչ մեկը չի կարող նույնիսկ հավակնել վերոնշյալ աշխարհագրական անվանը, քանի որ այն իրանական հինավուրց երկրամասի՛ Ատրպատականի, անվանման մի տարբերակն է։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Մեզանում, երեսպաշտության «լավագույն ավանդույթներին» տուրք տալով, կարող են ամենաբարձր մակարդակով քննարկվել և որոշումներ կայացվել, դիցուք, հանրային սննդի կետում սեղանին դրվող աղամանի «հիմնահարցի» վերաբերյալ, սակայն ուշադրությունից դուրս մնալ և միգուցե նաև ծածուկ խթանվել պայմանական «Պերֆեկտ Թիվիների» գործունեությունը։

Տեղեկատվական աղբի տարածմամբ, արգահատելի երևույթների՝ մասնավորապես, փաստացի կռապաշտության, սերմանմամբ և այլ մերժելի գործունեությամբ «մասնագիտորեն» զբաղվող տասնյակ կասկածելի համացանցային ռեսուրսները, չնայած ծաղրի և քամահրանքի են արժանանում հասարակության, պատկերավոր ասած, տեղեկատվական հարդը ցորենից զանազանողների հատվածի կողմից, սակայն մեթոդաբար խաթարում են մեր հասարակության մեկ այլ զգալի մասի առողջ դատողությունը՝ փորձելով բթացնել բանականության ամեն մի նշույլ։

Առավել վտանգավոր է, որ սեփական հասարակության «ուղեղների լվացման» գրեթե արդյունաբերական ծավալները լայն իմաստով մեզ խոցելի են դարձնում նաև մշտական բնույթ կրող թշնամական տեղեկատվական ագրեսիայի նկատմամբ, այդպիսով սասանելով մեր պետության անվտանգության միգուցե առաջին հայացքից փոքր թվացող, սակայն իրականում շատ կարևոր բաղադրիչներից մեկը։

Իզուր չէ, որ հիբրիդային պատերազմի առաջին տեսաբաններից մեկը գրում է՝ «Արդի դարաշրջանում ավելի հեշտ է որևէ պետություն քայքայել, քան այն նվաճել զենքով», իսկ վերոնշյալ տեղեկատվական աղբանոցները փաստացիորեն քայքայում են մեր հասարակությունը խորքային իմաստով՝ հասարակություն, որն էլ, ի դեպ, հենց պետության առանցքն է և դրա կերտողը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր մեր հերոսի՝ Մոնթեի, նահատակության տարելիցն է։ Այն հերոսի, որի անունն իսկ «Ֆեյսբուքում» հիշատակելը բերում է էջի արգելափակման։

Իզուր չէ, որ նույնիսկ Մոնթեի հերոսական նահատակությունից հետո էլ թշնամին պայքարում է նրա դեմ, քանզի Նժդեհյան բանաձևմամբ «մեծ մեռելների պաշտամունքն» է, որ այդքան վախեցնում է դրան։

Ուստի պաշտե՛ք և կրկին պաշտե՛ք Մոնթեին՝ այն հերոսին, որն իր խիզախմամբ մեզ նվիրեց Հայրենիք և արժանապատվություն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, իսկ այստեղ, թող «հերետիկոսաբար» չհնչի, պատերազմը նույնքան «բնականոն» վիճակ է, որքան խաղաղությունը՝ ընդ որում, միգուցե առաջինն ավելի հաճախադեպ է, քան վերջինը։

Մերձավոր Արևելքում պատերազմները չեն կանխվում խաղաղության մասին լոկ խոսելով, խաղաղության ձգտումով կամ խաղաղության համար լացելով, քանզի հենց արևելյան ասացվածքն է պնդում՝ «հալվա, հալվա ասելով, բերանդ չի քաղցրանա»։

Մերձավոր Արևելքում պատերազմները կանխվում են հենց այդ պատերազմին գնալ պատրաստվող թշնամուն զսպելով կամ, որքան էլ «պարադոքսալ» հնչի՝ ուրիշի տարածքում պատերազմելով, որպեսզի սեփական հողում լինի խաղաղություն։

Մերձավոր Արևելքում սեփական հողում պատերազմ չստանալու համար ծայրահեղ սուննիական ծայրահեղականության և իսրայելական վտանգի դեմ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Եմենում պատերազմում է Իրանը, նույն նպատակով քուրդ պարտիզանների դեմ Սիրիայում և Իրաքում պատերազմում է Թուրքիան, Իսրայելն արաբների դեմ պատերազմում է Պաղեստինում, Սիրիայում և Լիբանանում, իսկ Իրանի դեմ՝ Լիբանանում, Սիրիայում և Իրաքում, Սաուդյան Արաբիան Իրանի դեմ պատերազմում է Եմենում, Սիրիայում և այլ արաբական երկրներում։
Մերձավոր Արևելքում նույնիսկ այնպիսի համեմատաբար փոքր և քիչ ռազմականացված երկրներ, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը թեև միջնորդավորված, սակայն նույնպես պատերազմում են այլոց տարածքներում։

Մերձավոր Արևելքի վերոնշյալ պատկերն ամենևին էլ ամբողջական չէ, քանզի այստեղ պատերազմում են նաև այլ տեղական ուժեր և նույնիսկ համաշխարհային գերտերություններ։

Սա է այն տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք և որտեղ խաղաղության ճանապարհը միայն մեկն է՝ թշնամու խաղաղեցումը հենց նրա որջում նրան ջախջախելով կամ զսպելով բոլոր հնարավոր միջոցներով, և այս տրամաբանությամբ են գործում բոլորը կամ գրեթե բոլորը Մերձավոր Արևելքում։

Մեզ այլ երևույթների համատեքստում հաճախ են համոզում հաշվի առնել իրողությունները, մինչդեռ ամենակարևոր իրողությունն, ըստ իս, հենց սա է՝ մենք Մերձավոր Արևելքում ենք, այլ ոչ թե պայմանական Շվեյցարիայում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
«Հուսալքվել» ասվածն անհատական կամ առավել ևս ազգային մակարդակում Հայաստանին, հայաստանցիներիս և հայերիս հակացուցված աններելի շռայլություն է, որովհետև մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, իսկ այստեղ հուսալքվածներին, որպես կանոն, չեն օգնում կամ սրտակցում, այլ պարզապես մորթում են՝ մորթում են անմռունչ, իսկ հաճախ նաև հաճույքով։

Հետևաբար հուսալքվելը փաստացիորեն կամավոր ցեղասպանության ճանապարհ ընտրել է, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ, չենք կարող թույլ տալ ի հիշատակ Հայաստանի ծրագիրն առաջ մղած մեր փառապանծ նախնիների և հանուն այդ ծրագրի հավերժականության տեսլականով ապրող մեր և գալիք սերունդների։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Էդողանական վարչախմբից եկող «դրական» ազդակներն ավելացան ևս մեկով․ օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին նվիրեց Կոնստանդնուպոլիսը նվաճած օսմանյան սուլթան Մեհմեդ Բ-ի սրի կրկնօրինակը։

Ընդ որում, դրա հանձման ժամանակ էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը նշել է, որ Մեհմեդ Բ Նվաճողի սրի կրկնօրինակը նվիրում է «Ղարաբաղը նվաճողին»։

Մի կողմ թողնելով այն, որ Արցախի իբր «նվաճողը» զենքով կարողացել է տիրանալ հայկական երկրորդ հանրապետության միայն չնչին մասին՝ ավելի լայնարձակ տարածքներ «նվեր» ստանալով լոկ ստորագրության ուժով, իսկ Արցախն ամբողջությամբ այդպես էլ չի ընկել բարբարոսական բռնազավթման տակ, ուշագրավ է, որ «խաղաղության օրակարգին» թշնամին պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով։

Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ հայկական իրական հեռագնա օրակարգը պետք է միտված լինի թշնամու խաղաղեցմանը՝ Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության՝ Հարավային Կովկասի առողջ մարմնից հեռացման միջոցով։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
Նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության փոփոխության կամ չեղարկման մասին խոսելը Հայաստանում «հերետիկոսության» նման մի բան է։

Մինչդեռ հանրահայտ է, որ յուրաքանչյուր այդպիսի փաստաթուղթ ամենևին էլ, պատկերավոր ասած, խմբագրման չենթարկվող Սուրբ Գիրք չէ և պարզապես արտացոլում է տվյալ պահին առկա ուժերի իրական կամ թվացյալ հավասարակշռությունը, հետևաբար անփոփոխ կամ ուժի մեջ է մնում մինչև այդ հավասարակշռության խախտումը։

Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Բաքվի բռնապետն առաջին իսկ հնարավորության դեպքում հօգուտ իրեն կփոխի կամ աղբանոց կնետի այդ հայտարարությունը և կրկին կփորձի տիրանալ ողջ Արցախին բռնազավթման միջոցով։ Կարծում եմ՝ ոչ։

Ուստի իբր թակարդ թվացող հարցադրումը, թե՝ «չեղարկելո՞ւ կամ փոխելո՞ւ եք այդ հայտարարությունը» ինքնին անմիտ մեքենայություն է, եթե կա նպատակ, ցանկություն և կարողություն փոխելու ուժերի հավասարակշռությունը հօգուտ Հայաստանի՝ այն Հայաստանի, որը հայերիս և հայաստանցիներիս տեսլականում հզոր և թշնամուն իր կամքն ու շահերը թելադրող պետություն պետք է լինի և, ըստ այդմ, չի կարող հանդուրժել որևէ նվաստացուցիչ թուղթ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ռուս «սպիտակ» գեներալ Ա․ Դենիկինն այսպես է բնութագրում ցարական Ռուսաստանի փլուզումից հետո Հարավային Կովկասի քարտեզի վրա առաջին անգամ հայտնված նորընծա արհեստածին Ադրբեջանը՝

«Ադրբեջանական Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «անիրական», սկսած անվանումից՝ փոխարինաբար վերցված Պարսկաստանի գավառներից մեկից: Արհեստական տարածք, որը ընդգրկում էր լեզգիական Զաքաթալան, հայ-թաթարական Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներն ու ռուսական Մուղանը՝ միավորված թուրքական քաղաքականությամբ՝ որպես պանթուրքիզմի և պանիսլամիզմի ֆորպոստ Կովկասում․․․:

Ի վերջո, ադրբեջանական կառավարությունը նույնպես արհեստականորեն էր պահպանվում՝ սկզբում Նուրի փաշայի կամքով, հետո գեներալ Թոմսոնի, իսկ այնուհետ՝ պարզապես իներցիայով» (Деникин, А. И. Очерки русской смуты. Т 4. Вооружённые силы Юга России, Берлин, 1925, с. 164):

🆔 @vardan_voskanyan
Այսօր մանդատից հրաժարվելով Արթուր Վանեցյանն արդեն երկրորդ անգամ ապացուցեց, որ իր համար որևէ պաշտոն կամ պետական մարմնում ունեցած կարգավիճակ ոչինչ է հանուն Հայաստանի և Արցախի պայքարի համատեքստում։

Նման քայլերով մեր երկրում փաստացիորեն սկիզբ է դրվում նոր և բարոյական քաղաքական մշակույթի՝ այնպիսի մշակույթի, որում առաջնայինն այլևս մեր հայրենիքն է։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Պատերազմը և մենք

Այս գրառմամբ ցանկանում եմ սկսել մի շարք, որի միջոցով կփորձեմ ոչ շատ երկար և պարզ ձևակերպված ու «ոչ դիվանագիտական» գրառումներով անդրադառնալ, որպես պետություն և ազգ, Հայաստանի և հայերիս առջև ծառացած, ըստ իս, ամենակարևոր գոյաբանական խնդրին՝ պատերազմին և մեզ։

1․ Պատերազմի անխուսափելիությունը

Եվ այսպես, արդյո՞ք հնարավոր է խուսափել պատերազմից այնպիսի տարածաշրջանում և այնպիսի թշնամու հետ, ինչպիսին Ադրբեջանն է։ Այո՛, հնարավոր է։ Հնարավոր է, բայց փաստացի հանձնվելու պարագայում միայն։ Իսկ արդյո՞ք դա է հայկական պետականության հազարամյակների ծրագրի տեսլականը։ Ո՛չ, և երիցս ո՛չ։
Հետևաբար պատերազմից խուսափելու միայն մեկ եղանակ կա՝ ոչ թե դրանից վախենալը և հանձնվելը, այդպիսով միանշանակորեն կործանելով մեր նախնիների, մեր և մեր սերունդների երազանքը, այլ լայն իմաստով պատերազմին պատրաստ լինելը։

Կարող է հարց առաջանալ, իսկ ինչո՞ւ չի կարելի «տեխնիկական» իմաստով լուծել հայ-ադրբեջանական հիմնահարցը, դիցուք, զիջելով ինչ-որ տարածք, համաձայնելով Ադրբեջանի պահանջներին և այլն։ Չի կարելի շատ պարզ և միանշանակ պատճառով՝ խնդիրը չունի նման «տեխնիկական» լուծում, քանզի հակամարտությունը գոյաբանական է՝ նաև դիմացի կողմից ձևակերպված շատ հստակ՝ «պետք է լինենք կա՛մ մենք, կա՛մ դուք» տրամաբանությամբ։

Հետևաբար պետք է արձանագրել ելակետային հետևյալ հանգամանքները ճշգրիտ ուղղությամբ ընթանալու համար՝
1․ հայ֊ադրբեջանական հակամարտության խնդիրը գոյաբանական է, ուստի չունի «տեխնիկական» լուծում,
2․ պատերազմից կարելի է խուսափել միայն Հայաստանի պետականության «խաղաղ ոչնչացման» թշնամական ծրագիրն անվերապահորեն ընդունելու դեպքում,
3․ պատերազմից կարելի է խուսափել կամ չխուսափելով հաղթական պատերազմ մղել միայն բոլոր իմաստներով դրան լիարժեք պատրաստ լինելու պայմաններում։

Ըստ այդմ, ընտրանքները, մեղմ ասած, այդքան էլ բազմազան չեն, ինչպես և Մերձավոր Արևելքի շատ երկրների պարագայում, ուստի հնարավորին արագ կամ նույնիսկ անհապաղ մենք՝ որպես պետություն և ազգ, առաջինը հենց ինքներս մեզ պետք է քաջություն ունենանք խոստովանելու «Բարի գալուստ մերձավորարևելյան իրականություն», իսկ այդ իրականությունից բխող հիմնական մարտահրավերը՝ այսինքն անխուսափելի պատերազմին պատրաստ լինելը, դարձնենք պետական և ազգային ամենաառաջնային օրակարգ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Քանի դեռ մենք՝ որպես պետություն և ազգ, ինքներս մեզ համար չենք արձանագրել, որ գոյություն չունի առանձին վերցրած Բերձորի խնդիր, առանձին վերցրած Արցախի հիմնահարց կամ առանձին վերցրած, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» պարտադրանք և այլն, ցավալիորեն, չենք կարողանալու սահմանել մեր արտաքին քաղաքական ու անվտանգային օրակարգը և դրանից բխող լուծումները։

Նշված բոլոր խնդիրները չունեն առանձին «տեխնիկական» լուծումներ, այլ տեղավորվում են լայն իմաստով հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, որը սովորական «տեխնիկական» վեճ չէ, այլ, ըստ էության, երկու հակոտնյա ու իրարամերժ պետական և ազգային ծրագրերի միջև գոյութենական դարավոր պայքար, որտեղ կողմերը հաղթում են կամ պարտվում, պատկերավոր ասած, տարբեր ճակատամարտերում, բայց պատերազմի ելքը դեռ վճռված չէ, քանզի վերջնական ելքը լինելու է մեկի կամ մյուսի գոյության փաստացի դադարեցումը։

Ադրբեջանում սա կարծես թե վերջնականապես հասկացել են և գործում են հենց այս տրամաբանությամբ, մեզանում դեռևս՝ ոչ, ինչից էլ բխում են առաջին հերթին մեր քաղաքական և հասարակական վերնախավերի բոլոր պատրանքներն առանձին վերցրած խնդիրների իբր լուծումների հնարավորության վերաբերյալ։

Մինչդեռ, որքան էլ դա դաժան թվա, նման լուծումներ փաստացիորեն գոյություն չունեն, քանի որ վերջնարդյունքում վճռվելու է, Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանն է շարունակելու իր հետագա գոյությունը Մերձավոր Արևելքի բազմաթիվ ազգերի և պետություների հզորացման ու կործանման ականատես այս հնամյա արևի տակ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Քաղաքակիրթ ու ժողովրդավար Արևմուտքի «օրհնությամբ» և ճնշման տակ ոչ պակաս քաղաքակիրթ ու ժողովրդավար Շվեդիան և Ֆինլանդիան Էրդողանական վարչախմբի հետ հուշագիր են ստորագրել այդ երկրների՝ ՆԱՏՕ մուտքի թուրքական արգելքը հաղթահարելու նպատակով, որով փաստացիորեն զոհաբերվել է նույն այդ Արևմուտքում այդքան գովերգվող մարդու իրավունքների սկզբունքը։

Թուրքիայի կողմից հետապնդվող և սկանդինավյան երկրներում ապաստան ստացած քուրդ հասարակական ու քաղաքական գործիչներն արտահանձնվելու են էրդողանական վարչախմբին, ինչով ևս մեկ անգամ փաստվելու է, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ոչինչ են՝ զուտ շղարշ ու գործիք, եթե դրանք հակասում են աշխարհաքաղաքական շահին։

Սա ևս մեկ ապացույց պետք է լինի այն անձնաց համար, որոնք սին հույսեր ունեն, թե Հայաստանի, Աստված մի արասցե, կործանման դեպքում թշնամուց ապաստան կգտնեն իբր ապահով պայմանական Սկանդինավիաներում, որ նման ապաստան գոյություն չունի․ դաժան է, բայց փաստ, որ այդ պարագայում մեզ բոլորիս ստրկացնելու են, մորթելու, արտահանձնելու, հետապնդելու, ուստի ելքը մեկն է՝ կործանել թշնամուն։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan