Vardan Voskanyan's Channel
6.39K subscribers
396 photos
90 videos
1 file
233 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Ընդամենը մի քանի օր առաջ էր, որ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իր հարցազրույցում անդրադարձել էր «ամերիկյան միջանցքին (նկատի ունի, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը» Ռուսաստանի հետ կամ առանց վերջինիս, խոչընդոտելու հարցին։

Եվ ահա, երեկ Թեհրանում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հարավկովկասյան խնդիրները։

Դատելով պաշտոնական տեղեկատվությունից, կողմերի շահերն այս հարցում համընկնում են, և տեղի է ունենալու ջանքերի ներդաշնակում, ուստի ակնհայտ է, որ Իրանը և Ռուսաստանը փորձելու են համատեղ գործողությւոններով հակազդել այդ միջանցքի կյանքի կոչմանը, ինչը լրջագույն խոչընդոտ է դառնալու դրա իրականացման ճանապարհին։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskan
👍225🔥1👏1