Vardan Voskanyan's Channel
6.39K subscribers
395 photos
90 videos
1 file
232 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագրում Հայաստանի համար հետագա խնդիրներ ստեղծելու բացասական ներուժ ունեցող սահմանումներից մեկն այդ փաստաթղթի երրորդ կետի այս հատվածն է՝

Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
Բանն այն է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և նրա ողջ պետական մեքենան մինչև այս «անխոչընդոտ» բառն արդեն իսկ մեկնաբանել է՝ որպես ազատ, առանց որևէ ստուգման և խոչընդոտի հաղորդակցության ապահովում Հայաստանի Սյունիքի մարզով Բաքվի և Նախիջևանի միջև։

Թեև նույն կետում արձանագրված Հայաստանի համար «փոխադարձ առավելություններ» բառակապակցությունը փորձ է հավասարակշռելու վերոնշյալ «անխոչընդոտ» բառով տրված հեղհեղուկ սահմանումը, սակայն Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից հետագա շահարկումների դուռը բաց է թողնված, իսկ այն կարող էր նույն այս փաստաթղթում փակվել, եթե, դիցուք, լիներ «Հայաստանի համար նույն պայմաններով» ձևակերպումը։

Իսկ ամենահեշտ և Բաքվի բռնապետության կողմից մեքենայությունների խնդիրը փակող ձևակերպումը կարող էր լինել շատ պարզ՝ «կողմերը պարտավորվում են բացել հաղորդակցության բոլոր ուղիները»։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
👍2815🔥2👏1